ԻԻՀ մեծարգո առաջնորդի հայեցակետը (Հանդիպում՝ Ասիական խաղերում իրանցի մեդալակիր մարզիկների հետ)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i100881-ԻԻՀ_մեծարգո_առաջնորդի_հայեցակետը_(Հանդիպում_Ասիական_խաղերում_իրանցի_մեդալակիր_մարզիկների_հետ)
2018թ. Պարաասիական խաղերի ավարտին, Իրանի պատվիրակությունը նվաճեց երրորդ տեղը: Այս խաղերում, որոնք անցկացվեցին Ջակարտայում, իրանցի կին և տղամարդ մարզիկները նվաճեցին 136 մեդալ, զբաղեցնելով երրորդ տեղը:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Նոյեմբեր 19, 2018 11:30 Asia/Tehran

2018թ. Պարաասիական խաղերի ավարտին, Իրանի պատվիրակությունը նվաճեց երրորդ տեղը: Այս խաղերում, որոնք անցկացվեցին Ջակարտայում, իրանցի կին և տղամարդ մարզիկները նվաճեցին 136 մեդալ, զբաղեցնելով երրորդ տեղը:

Նոյեմբերի 14-ին, մարզիկների մի խումբը հանդիպեց ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի հետ:

Մարզիկների հանդիպումն ԻԻՀ առաջնորդի հետ

Հանդիպմանը եկել էին նրանք, ովքեր համաշխարհային մրցություններում բարձր պահեցին Իրանի պատիվը և մեծ հաղթանակներով վերադարձան: Իրանցի չեմպիոն մարզիկները համախմբվել էին, որպեսզի հանդիպեն իրենց առաջնորդին: Հաշմանդամ մարզիկներ, ովքեր ապացուցեցին իրենց մեծ կամքը և Իրանի մարզական կյանքի խոշոր բաժինն իրենց անունով գրանցեցին: Կանայք, որ ավելացրեցին իրանցի կանանց հպարտանալու առիթները և մարզիկներ, որ տարիներ շարունակ չեմպիոններ են մարզել:

Հանդիպման ժամանակ, Այաթոլլահ Խամենեին, բարձր գնահատելով չեմպիոնների աշխատանքն ասաց. «Չեմպիոնական մարզումները յուրաքանչյուր երկրի համար մեծ արժեք են: Չնայած որոշ երկրներ հայտարարում են, որ պետք չէ մարզանքը քաղաքականացնել, սակայն երբեմն քաղաքականությունը գտնվում է հենց սպորտի հետևում, որպեսզի երկրի հեղինակությունը սպորտի միջոցով բարձրացնի: Չեմպիոնական սպորտում ձեր ձեռք բերած յուրաքանչյուր հաջողություն, սիրելի հաշմանդամներ, կարևոր բարոյական արժեք է: Դա նաև ապացույցն է ձեր անկոտրում կամքի: Եվ եթե ձեր նպատակը երկրին ծառայելը լինի, դա պաշտամունքի է վերածվելու»:

 

Սպորտն իհարկե անձին և հասարակությանն առողջ է պահում: Իսկ մրցություններում ձեռք բերած հաղթանակը երկրում տարածում է ուրախություն և հպարտություն: Սպորտը կարող է  նույնիսկ խելացի քայլերով երկիրը տանել դեպի տնտեսական զարգացում: Եվ եթե այս ամենը խառնվի բարոյական արժեքների հետ,  առաքինի անձանց շնորհիվ հասարակության դիրքը կբարձրանա: Հենց այս պատճառով էլ այս խնդրին պետք է լուրջ ուշադրություն դարձվի: Հատկապես որ ներկա դրությամբ, երբ իսլամի թշնամիները պատժամիջոցների, տնտեսական ու հոգեբանական պատերազմների միջոցով փորձում են թուլացնել ու մեկուսացնել իսլամական Իրանին: Իսկ Իրանի չեմպիոնների մեծ նվաճումն առավել քան որևէ այլ խնդիր, Իրանի ժողովրդի ուժն ու անկոտրում կամքն է ցույց տալիս: Այն, ինչ Իրանի մարզական  պատվիրակությունը ձեռք բերեց, առաջնորդի խոսքերով, Իրանի համար հպարտության առիթ հանդիսացավ: Նրանք իրենց արժեքավոր քայլով ապացուցեցին, որ ԻԻՀ, հիմնվելով իր ներքին ուժի և կամքի վրա, մեծ հաջողություններ է ձեռք բերում` պահպանելով իր մշակութային  ու կրոնական արժեքները:


Մարզիկների հանդիպումն ԻԻՀ առաջնորդի հետ

 

Այաթոլլահ Խամենեին, խոսելով մարզիկների հավատքի մասին, ասաց. «Այն, որ դուք համոզված եք, որ հաղթել եք Աստծո շնորհիվ և դա աստվածային արժեք է, շատ արժեքավոր է: Ապստամբ մարդկանց խնդիրն այն է, որ այն, ինչ ունեն, իրենցն են համարում և չեն մտածում Աստծո շնորհների մասին: Դուք ձեր քայով, ապավինելով Աստծուն ու խոնարհվելով նրա առաջ, աղոթքի ձեռք մեկնելով, ցույց տվեցիք, որ չեք մոռացել Աստծուն և այս հպարտությունը ձեզ շնորհել է բարձրյալն Աստված: Այս փառաբանությունը պատճառ կդառնա, որ դուք ավելի մեծ հաջողություններ գրանցեք»:  

 

Իրանում մարզիկ կանայք փայլում են նաև մարզական ոլորտում: Իրանցի մարզուհիները, համաշխարհային մրցություններում ձեռք բերած մեդալներով այլևս անծանոթ չեն մարդկանց համար: Նրանք ապացուցել են, որ ներկա են և քաղաքական և հասարակական ոլորտներում, իսկ կրոնական արժեքները, ինչպես օրինակ գլխաշորի կրելը, արգելք չեն հանդիսանում, որպեսզի նրանք մասնակցեն մրցույթների: Իրանի առաջնորդի տեսակետից, կանայք մարդկային հասարակության կեսն են կազմում և ազդեցիկ, կայուն ու կարևոր դեր են կատարում մարդու պատմության մեջ: Նրանք համահունչ քայլում են դեպի մարդկային կատարելություն: Խոսելով Իրանի մարզական պատվիրակության դրոշակակրի մասին, ով իր իսլամական հագուկապով ներկայացրեց մուսուլման կնոջ արժանապատվությունը, առաջնորդը նշեց. «Ձեր դրոշակակիրները գլխաշորով կանայք էին: Իսկ դա նշանակում է, որ դուք կանգնել եք օրեցօր զարգացող անսանձ  լկտիության դեմ: Դուք պաշտպանում եք ձեր չադրան ու հիջաբը, կրոնն ու իսլամական իմաստնությունը միջազգային ու համաշխարհային ասպարեզում: Եվ սա ինձ համար շատ արժեքավոր է: Ես սրտանց և խորապես շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ և ձեր պատվիրակության ղեկավարներին և այն կանանց, որ հարգեցին այս ամենը: Սա մշակութային ուժի, անկախության և հզոր կամքի  ցուցադրում էր: Իսլամական հեղափոխության ամենակարևոր կողմերից է այն, որ հնարավորություն է ստեղծում, որպեսզի երկրում ներքին ունակություններն ի հայտ գան: Ընդհանրապես յուրաքանչյուր երկրի հասարակություն ունի բացահայտ և թաքնված ունակություններ: Իշխանությունները սովորաբար ուշադիր չեն լինում թաքնված ունակությունների նկատմամբ: Իսկ այդ անուշադրությունը պատճառ է դառնում, որ նման ընդունակություններն այլ ճանապարհով առաջ չգնան»:

 

Իսլամական հեղափոխությունը ցույց տվեց, որ երբ մարդիկ ցանկանան և կարևորեն ազգային ուժն ու միասնությունը, կստեղծվեն արտակարգ հնարավորություններ` զարգացման համար: Այաթոլլահ Խամենեին հաշմանդամ մարզիկների հաղթանակը համարում է նրանց մեջ առկա ներուժի արդյունքը, նշելով. «Մեր երկրի ամենամեծ դժվարություններից մեկը ներկա դրությամբ, ազգային ներուժից չօգտվելն է, այդ թվում` աշխարհագրական, մշակութային, մարդկային, ընդերքային, առևտական ու միջազգային տրանսպորտային փոխադրումների ոլորտներում: Սակայն դուք չեմպիոն դարձաք, ոսկե, արծաթե մեդալներ նվաճեցիք: Այս հաղթանակը և այս ներուժը հնարավոր է, որ գոյություն ունեն նաև ուրիշների մեջ, սակայն նրանք դրանցից չեն օգտվում: Իսկ դուք  օգտվեցիք այդ ներուժից: Եվ ձեր հաղթանակն ապացույցն է նրա, որ պետք է հնարավորություն ստեղծել` թաքնված ներուժն օգտագործելու համար: Դուք դաս եղաք ուրիշների համար և դարձաք ուսուցիչ: Բոլորս պետք է սովորենք ձեզանից, ինչ տարիքում էլ որ լինենք: Դուք ներուժն օգտագործելու խորհրդանիշ դարձաք»:


Մարզիկների հանդիպումն ԻԻՀ առաջնորդի հետ

 

Ջակարտայի 3-րդ պարաասիական խաղերի  եզակի մարզիկներից էր Շահին Իզադբարը, ով որպես լողորդ, նվաճեց 6 ոսկե և մեկ արծաթե մեդալ: Նա իր հաջողությունն  արձանագրեց 3700 մարզիկների շրջանում, դառնալով հզոր կամքի խորհրդանիշ և ապացուցելով, որ հնարավոր է ունենալ հույս և հավատալ ներքին ուժին, ինչը կարելի է տեսնել սպորտային մրցումներում: Իսլամական հեղափոխության առաջնորդն անդադառնալով նրան, նշեց, որ այս մարզիկը լավագույն օրինակն է մարդկային ներուժն օգտագործելու հարցում: Նրա ասելով. “Լող սպորտաձևում շատ կարևոր է 6 ոսկե մեդալ նվաճելը: Նա ստացավ 6 ոսկե մեդալ և սա շատ մեծ արժեք ունի: Դա վկայում է, որ մարզիկը դրսևորել է զարմանալի ներուժ, ինչը շատ արժեքավոր է: Նա նախապես գուցե չգիտեր, որ օժտված է նման կարողությամբ ու հնարավորոթյամբ: Սակայն նա առաջ գնաց, քայլ կատարեց, ցանկացավ և որոշում կայացրեց: Եվ հասավ այնտեղ, որ նվաճեց 6 ոսկե մեդալ»: