Իսլամաֆոբիան արևմուտքում 55
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք Դոնալդ Թրմափի հակաիրանական քաղաքականություններին:
ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի իշխանության մեկնարկով սկսվեց իսլամաֆոբիայի նոր փուլը: Արտասահմանցի մուսուլմանների մուտքը ԱՄՆ արգելելու խոստումով Թրմափը իսլամաֆոբիան դարձրեց 2016թ. իր նախըտրական քարոզարշավի սյուներից մեկը: Նախագահության պաշտոնն ստանձնելուց հետո Թրմափը իսլմական 6 երկրների այդ թվում նաև Իրանի քաղաքացիների մուտքը ԱՄՆ արգելեց: Թրամփը իսամաֆոբիան ու իրանաատյացությունը իրար շաղախեց: Իր որդեգրած քաղաքականություններով նա խոշոր բարդություններ ստեղծեց միջազգային համակարգի տարբեր ոլորտների համար: Ցանկացած ոլորտում, որտեղ նա պարտություն է կրել փորձել է այդ ձախողումը փոխարինել՝ Իրանի դեմ հոգեբանական պատերազմը խստացնելով, Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներ գործադրելով ու Իրանի հետ կնաքված միջուկային համաձայնությունից դուրս գալով: Հենց այս քաղաքականության սկզբունքներից ելնելով Մայք Պոմպեոյին նշանակելով ԱՄՆ-ի պետքարտուղարի ու Ջոն Բոլթոնին ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերի խորհրդատուի պաշտոններում Թրամփը Սպիտակ Տան համալրեց իրանատյացների օղակը: ԵՄ-ին, ՌԴ-ին, Չինաստանին՝ ԱՄՆ-ի դաշնակիցներին, գործընկերներին ու մեծ մրացակիցներին իր կամքը պարտադրելու հարցում Թրամփը ձախողել է և ջանքեր է գործադրում Իրանին ներկայացնելով ԱՄՆ-ի ուղղված մեծ սպառնալիք Իրանի դեմ դաժան պատժամիջոցներ սահմանելով աշխարհի ցույց տալ ԱՄՆ-ի հզորությունն ու հեգեմոնիան: Այս քաղաքականության շրջանակներում ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը գործադրման է հանձնել՝ Իրանի առանցքանյությամբ ահաբեկչության դեմ պայքարի մի նախագիծ:

Իսպանական «Էլ Փայիս» օրաթերթը և Եվրո պրեսս գործակալությունը առանձին զեկույցներով հայտարարել են.«ԱՄՆ-ի հակաահաբեկչական պայքարի նոր ռազմավարության շրջանակերում Իրանը համարվում է թիվ 1 թշնամիներից մեկը»: Էլ Փայիսը գրել է.«Թրմափի կառավարությունն ասում է, որ աշխարհի թիվ 1 ուժը տառապում է Իրանի քայլերից, որ գործունեություն է ծավալում համաշխարհային ցանցերի միջոցով և շարունակ աջակցում է ահաբեկչական տարբեր խմբերին»:
Եվրո պրեսի գրությամբ, այն դեպքում, երբ 2011թ. ռազմավարության զեկույցի մեջ միայն մի անգամ է տեսնվում Իրանի անունը, որտեղ այն ներկայացվել է, որպես ահաբեկչության տարածման մեջ ակտիվ երկիր, ներկայիս զեկույցը ցույց է տալիս, որ ինչպես է Դոնալդ Թրմափը Իրանին դարձրել Վաշինգտոնի գլխավոր մտահոգությունը: Սակայն 2011թ. հաջորդող տարիներին և 2018թ. տեղի ունեցած դեպքերի միջև տարբերություններ կան: Այն ժամանակներում Օբամային կառավարությունը կարողացավ իրանի միջուկաին ծրագրի խաղաղանպատակ բնույթի վերաբերյալ ստեր հորինելով Իրանի միջուկային ծրագրի գործը տանել ՄԱԿ-ի ԱԽ և ԻԻՀ-ի դեմ վավերացնել վեց բանաձև: Այդ բանաձևերի շրջանակներում աշխարհի բոլոր երկրները պարտավորվեցին հարգել Իրանի դեմ կիրառված պատժամիջոցները: Իրանի կողմից դիրքորոշումների պնդումը բանակցությունների արդյունքը հանգեցրեց «5+1» խմբի անդամ երկրների մոտեցումների փոփոխությանը: Իվերջո այս բանակցություները 2015թ. հանգեցին Միջուկային համապարփակ համաձայնագրի ստորագրման: Համաձայնության մեջ կողմերը ստանձնեցին պարտավորություններ, ԻԻՀ-ն միջուկային խաղաղանպատակ ծրագրի ճշմարտացիության ստուգման հարցում ընդունեց ժամանակավոր սահմանափակություններ: Դրա դիմաց «5+1» խումբը ստանձնեց շրջափակումները վերացնելու պարտականությունը: ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևի շրջնակներում այս համաձայնության գործադրումը պարտադիր դարձավ բոլոր երկրների համար: Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, և՛ նախընտրական քարոզարշավի ընթացքում և՛ Սպիտան Տուն մտնելուց հետո Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը՝ ՀԳՀԾ-ն անվանել է ԱՄՆ-ի կնքած ամենավատ համաձայնությունը: Իվերջո անցյալ մայիսին ԱՄՆ-ն միակողմանիորեն դուրս եկավ Իրանի հետ կնքված միջուկային համաձայնությունից և վերականգնեց հակաիրանական տնտեսական պատժամիջոցները: Սակայն այս անգամ ոչ մի երկիր պատրաստ չեղավ հետևել ԱՄՆ-ին: ԱՄՆ-ի աջակիցներն էին Սիոնիստական ռեժիմը և ԱՄՆ-ից կախված մի քանի արաբական երկրներ:
Չնայած Իրանի դեմ շրջափակումների հարցով ԱՄՆ-ի ընկերակցելու մեջ համոզելու համար այդ երկրի պետայրերը բազմակի այցեր են կատարել աշխարհի տարբեր երկրներ, սակայն ոչ մի երկիր պատրաստ չի եղել ուղեկցել ԱՄՆ-ին: ԱՄՆ-ի կողմից գործադրվող ճնշումներով հանդերձ ԱՏԷՄԻԳ-ի պաշտոնատարները կառույցի կողմից պատրաստված 12 զեկույցների մեջ հաստատել են, որ Իրանը հավատարիմ է մնացել միջուկային համապարփակ համաձայնությանը: Անցնող քանի ամիսների ընթացքում, ինչ ԱՄՆ-ն միակողմանիորեն դուրս է եկել միջուկային համաձայնությունից այդ երկիրը ծանր պարտություններ է կրել: Իրանի դեմ պատժամիջոցների գործադրման ոլորտում նույնիսկ եվրոպացի գործընկերները չեն ուղեկցում ԱՄՆ-ին: Այն բանից հետո, երբ Թրմափը չկարողացավ ԱՏԷՄԻԳ-ի զեկույցներում ՀԳՀԾ-ի խախտման պատրվակներ գտնել Իրանի դեմ ու արդարացնել այս համաձայնությունից դուրս գալու իր քայլը՝ փորձեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանը վերածել Իրանի դեմ պայքարի դաշտի: Այդ քաղաքականության ուղղությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստանձնեց ՄԱԿ-ի ԱԽ-ի հատուկ նիստերից մեկի նախագահությունը: Սակայն և՛ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ունեցած ելույթի և՛ ԱԽ-ի նիստին ունեցած ելույթի ընթացքում Թրամփը առճակատվեց բողոքների ու քննադատությունների մեծ ալիքի հետ: Նախքան Իրանին մեկուսացնելը Թրամփը ինքը մեկուսացավ: Այժմ ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցենրը նոր մեխանիզմ են ներկայացրել Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու, դրանք չեզոքացնելու և ԻԻՀ-ի հետ համագործակցությունները շարունակելու համար:
ԱՄՆ-ն մյուս հարթակում այսինքն միջազգային համակարգում էլ ծանր պարտություն է կրել: Արդարադատության միջազգային դատարանի հօգուտ Իրանի արձակած վճիռը և Իրանի հետ բարեկամության պայմանագրին հավատարիմ մնալու հարցում ԱՄՆ-ին պարտադրելը՝ իրավական դաշտում մեծ պարտություն է համարվում ԱՄՆ-ի համար: Հիմք ընդունելով 1955թ. Իրանի ու ԱՄՆ-ի միջև կնքված բարեկամության պայմանագիրը, Իրանը ԱՄՆ-ի դեմ հայց ներկայացրեց Արդարադատության միջազգային դատարանին: Հագայում տեղակայված Արդարադատության միջազգային դատարանը ՄԱԿ-ի կարևորագույն իրավական կառույցն է: Հաագայի դատարանի դատավորները ԱՄՆ-ի կառավարությանը կոչ են արել մինչև վերջնական վճռի կայացումը չեղարկելով հակաիրանական պատժամիջոցները վերացնել մարդասիրական ապրանքների Իրան առաքման արգելքները: Նույնիսկ ԱՄՆ-ի կողմից ներկայացված դատավորը կողմ է այդ դատավճռին: Իրանի մեծարգո առաջնորդ Այաոթլլահ Խամենեին բազմիցս շեշտել է.«ԱՄՆ-ն այս 40 տարիների ընթացքում ապտակ է ստացել իսլամ կրոնից»: Դոնլադ Թրամփի և ԱՄՆ-ի կառավարության անդամների հակաիրանական քաղաքականություները համարվում են թշնամություն բռնատիրությանն ու ԱՄՆ-ի իմպերիալիստական քաղաքականություններին ընդդիմացող իսլամ կրոնի դեմ: Քանի որ այս իսլամը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ի տիրակալական քաղաքականություններին: