Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (90)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i100950-Համաքայլ_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունների_հետ_(90)
«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Նոյեմբեր 20, 2018 23:29 Asia/Tehran

«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:

Մաշհադի Ֆիրդոսու անվան համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են վնասակար աղտոտիչների մակարդակի իջեցման, նաև դիզելային շարժիչների ֆունկցիայի բարելավման վրա որպես վառելիքի հավելյալ բաղադրիչ մետաղական օքսիդի նանոպլաստիկայի կիրառման ազդեցությունը: Նախագծի նպատակն ՝ առանց վառելիքի չափի տատանման և շարժիչի աշխատանքի վրա բացասական ազդեցության դիզելային շարժիչի կենսոլորտային աղտոտվածությունների կրճատումն է: Նախագծում որպես վառելիքային հավելյալ մասնիկ, օգտագործվել են նանոտարրեր: Կիրառվել են մանգանի և կոբալտի օքսիդներ: Ուսումնասիրվել է դիզելային շարժիչներում աղտոտվածության մակարդակի վրա երկու օքսիդների զուգընթաց ու միաժամանակ այրման պրոցեսի ազդեցությունը: Ըստ նախագծի գիտնականի, ուսումնասիրության արդյունքում , պակասել է շարժիչի աշխատանքի համեմատական բարելավման հետ միասին աղտոտիչների տարածումը: Պարզվել է, որ հավելյալ նանոտարրերի օգնությամբ, 40 և 25 տոկոսով կրճատվել է երկու աղտոտիչների մակարդակը: Վառելիքի սպառումը ևս նվազել է չորս տոկոսով: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Fuel պարբերականի 2018 թվականի համարում:

Մաշհադի Ֆիրդոսու անվան համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են վնասակար աղտոտիչների մակարդակի իջեցման, նաև դիզելային շարժիչների ֆունկցիայի բարելավման վրա որպես վառելիքի հավելյալ բաղադրիչ մետաղական օքսիդի նանոպլաստիկայի կիրառման ազդեցությունը:

 

Խաջե Նասիրեդդին Թուսի պոլիտեխնիկ համալսարանի գիտնականները նախագծել ու պատրաստել են գլխուղեղից նյարդային սիգնալների գրանցման էլեկտրոկորտիկոգրաֆիայի համակարգը: Համալսարանի գիտական կազմի անդամի խոսքով, հետազոտական նախագծի արդյունքում, էլեկտրոկորտիկոգրաֆիայի ությակ ալիքները նախագծվել են նյարդային համակարգի հետ կապ հաստատելու համար: Տեխնոլոգիան կիրառելի է գլխուղեղի արտաքին շերտի գործունեության ազդանշանները գրանցելու համար: Համակարգը հիմնականում կարող է օգնել կլինիկական ու վարքային փորձարկումներ իրականացնող նյարդային ու կոգնիտիվ գիտությունների հետազոտական խմբերին:

Ըստ նախագծի գիտնականի, լաբորատորային կենդանիների վրա փորձարկումները հաջող են անցել: Այժմ հետազոտական թիմը փորձում է համակարգում փոփոխություններ մտցնելվ, նրա կիրառումը տարածել կոգնիտիվ մյուս ոլորտներում: Այդ նախագծի արդյունքում գլխուղեղի նյարդային սիգնալների գրանցման համակարգի որոշ մասեր տեղայնացվել են և օժտվել են ներքին տեխնոլոգիաներով:

Նյարդային համակարգը համարվում է օրգանիզմի ամենաբարդ համակարգը: Ուստի այդ համակարգի հիվանդությունները ևս առանձնակի բարդություն են ներկայացնում: Նյարդային սիգնալների գրանցման համակարգը կարող է մեծապես օգնել կոգնիտիվ նյարդաբան հետազոտողներին:

 

 


Խաջե Նասիրեդդին Թուսի պոլիտեխնիկ համալսարանի գիտնականները նախագծել ու պատրաստել են գլխուղեղից նյարդային սիգնալների գրանցման էլեկտրոկորտիկոգրաֆիայի համակարգը:

 

Ստանֆորդի գիտնականներին հաջողվել է գնահատել ներբջջային մահվան արագությունը: Առաջին անգամ այդ գիտնականները գնահատել են «Ձգանի ալիք» կոչվող բջջային ինքնաոչնչացման գործընթացի արագությունը: Ըստ նախագծի գիտնականների, մահվան արագությունը գնահատվում է 30 միկրոմետր րոպեում: «Ձգանի ալիք»-ն ընդունելի է որպես բջջային գործառույթի կրկնվող ֆոն: Գիտնականներն օգտվել են գորտի ձվից ստացված ներբջջային հեղուկից: Հաջորդ փուլում, հեղուկը ներարկվել է մի քանի միլիմետրանոց թեֆլոնի խողովակներում: Հաջորդ փուլում սկսվել է ներբջջային մահվան գործընթացը:

Հատուկ տեխնիկայի օգնությամբ գիտնականները դիտարկել են բջջային ինքանոչնչացման ընթացքը: Դա նկատելի էր խողովակում տեղի ունեցած փոփոխություններում: Իդեալական է իրական բջիջներով փորձարկումներ անցկացնել: Դա ի հարկե բարդ է , քանի որ բջիջների մեծ մասը փոքր են «Ձգանի ալիք»-ը կենտրոնացնելու համար: Գիտնականները դիտարկել են գորտի ձվերը: Դա բարդ պրոցես էր՝ ձվերի անթափանցիկ լինելու պատճառով: Այնուամենայնիվ ալիքի տեղաշարժման ժամանակ, ձվերի մակերեսում պիգմենտային փոփոխության նման ալիք է գոյացել: Ուսումնասիրությունը պարզել է, որ ներբջջային մահվան գործընթացը նմանում է մարզադաշտում իրականցվող սպորտային տեխնիկաներին: Նյարդային պուլսերի ժամանակ «Ձգանի ալիք»-ը բնությունում նկատելի է հրդեհի տարածման ժամանակ : Ըստ նախագծի գիտնականի, ալիքն էլեկտրոնային սիգնալներին թույլ են տալիս տարածվել դեպի նյարդային բջիջների աքսոնային շերտ:

 

 


Ստանֆորդի գիտնականներին հաջողվել է գնահատել ներբջջային մահվան արագությունը