«Իրան» վավերագրական ֆիլմ․ «Մասուլե գյուղը»
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i101038-Իրան_վավերագրական_ֆիլմ_Մասուլե_գյուղը
Տեսանյութում ներկայացվում է իրանական Մասուլե գյուղը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2018 16:09 Asia/Tehran
  • «Իրան» վավերագրական ֆիլմ․ «Մասուլե գյուղը»

Տեսանյութում ներկայացվում է իրանական Մասուլե գյուղը:

Մասուլեի պատմական գյուղում ենք, Գիլան նահանգի հարավ-արևմտյան Ֆուման քաղաքից 36 կիլոմետր հեռավորության վրա: Մասուլեի կլիման լեռնային զովության ու ծովային խոնավության միաձուլումն է: Տարվա երեք ամիսներին գյուղը ծածկված է մառախուղի թանձր շերտով:

 

Հաճախ գեղեցիկ ամպերը կրկնապատկում են Մասուլեի գրավչությունը՝ ի ցույց դնելով նրա դեղնագույն տնակները:

Նեղ փողոցների ու աստիճանների պատճառով, քաղաքում չկան ավտոմեքենաներ:

Մասուլեի ավանդական բաց շուկան՝ առևտրի հիմնական կենտրոնը, բազմահարկ  կառույց է: Մասուլեն համարվում է մետաղագործության գլխավոր կենտրոններից մեկը: Շուկան շատ բազմազան է: Այն վկայում է պարզ ու հասարակ կենցաղով ապրող կանանց ու տղամարդկանց աշխատասիրության մասին:

Մասուլեի բարձրաճաշակ բնակիչները տների լուսամուտագոգերը զարդարում են ծաղկամաններով:

Աստիճանային այս գյուղը համարվում է Իրանի հյուսիսային տուրիստական գրավչություններից մեկը, որն ամեն տարի հյուրընկալում է մեծ թվով զբոսաշրջիկների :

Տարածքն ունի առանձնահատուկ ճարտարապետություն: Տները թեև կառուցված են պարզ շինանյութերով , բայց  ամուր են ու սեյսմակայուն:

Մզկիթը համարվում է Մասուլեի հնագույն մզկիթը: Մզկիթին առանձանահատուկ շուք են հաղորդում փայտյա սյուների վրա թողած փորագրությունները:

Կարմրագույն գորգերն ու բարձիկները  ջերմություն ու մտերմություն են փոխանցում դիտողին:

Վերջում մեջբերում ենք Սոհրաբ Սեփեհրիի խոսքը Մասուլեի մասին .«Մասուլե էինք եկել գրելու,որ հնարավոր չէ Մասուլեն գրել: Մասուլեն  պետք է տեսնել»: