«Իրան» վավերագրական ֆիլմ․ «Մասուլե գյուղը»
Տեսանյութում ներկայացվում է իրանական Մասուլե գյուղը:
Մասուլեի պատմական գյուղում ենք, Գիլան նահանգի հարավ-արևմտյան Ֆուման քաղաքից 36 կիլոմետր հեռավորության վրա: Մասուլեի կլիման լեռնային զովության ու ծովային խոնավության միաձուլումն է: Տարվա երեք ամիսներին գյուղը ծածկված է մառախուղի թանձր շերտով:
Հաճախ գեղեցիկ ամպերը կրկնապատկում են Մասուլեի գրավչությունը՝ ի ցույց դնելով նրա դեղնագույն տնակները:
Նեղ փողոցների ու աստիճանների պատճառով, քաղաքում չկան ավտոմեքենաներ:
Մասուլեի ավանդական բաց շուկան՝ առևտրի հիմնական կենտրոնը, բազմահարկ կառույց է: Մասուլեն համարվում է մետաղագործության գլխավոր կենտրոններից մեկը: Շուկան շատ բազմազան է: Այն վկայում է պարզ ու հասարակ կենցաղով ապրող կանանց ու տղամարդկանց աշխատասիրության մասին:
Մասուլեի բարձրաճաշակ բնակիչները տների լուսամուտագոգերը զարդարում են ծաղկամաններով:
Աստիճանային այս գյուղը համարվում է Իրանի հյուսիսային տուրիստական գրավչություններից մեկը, որն ամեն տարի հյուրընկալում է մեծ թվով զբոսաշրջիկների :
Տարածքն ունի առանձնահատուկ ճարտարապետություն: Տները թեև կառուցված են պարզ շինանյութերով , բայց ամուր են ու սեյսմակայուն:
Մզկիթը համարվում է Մասուլեի հնագույն մզկիթը: Մզկիթին առանձանահատուկ շուք են հաղորդում փայտյա սյուների վրա թողած փորագրությունները:
Կարմրագույն գորգերն ու բարձիկները ջերմություն ու մտերմություն են փոխանցում դիտողին:
Վերջում մեջբերում ենք Սոհրաբ Սեփեհրիի խոսքը Մասուլեի մասին .«Մասուլե էինք եկել գրելու,որ հնարավոր չէ Մասուլեն գրել: Մասուլեն պետք է տեսնել»: