Իսլամաֆոբիան արևմուտքում(56)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i101244-Իսլամաֆոբիան_արևմուտքում(56)
Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք իսլամ կրոնի ու մուսուլմանների իրական պատկերի աղավաղման հարցում Հոլիվուդի դերակատարությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 27, 2018 16:08 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք իսլամ կրոնի ու մուսուլմանների իրական պատկերի աղավաղման հարցում Հոլիվուդի դերակատարությանը:

Արևմուտքում, իսլամաֆոբիան ու իսլամատյացությունը տաբեր կողմեր ունեն: Իսլամատյացներն օգտագործելով բոլոր հնարքները փորձում են իսլամ կրոնից ներկայացնել անիրական, անտրամաբանական ու ծայրահեղական պատկեր: Նրանց կիրառած կարևոր միջոցներից մեկը արվեստը և հատկապես կինոն, անիմացիան ու համակարգչային խաղերն են: ԱՄՆ-ում Փոփ մշակութային կազմակերպությունը վերջերս մի զեկույց է հրապարակել, որտեղ քննարկել է Հոլիվուդում մեկ դար իսլամաֆոբիան և որոշ առաջարկներ ներկայացնելով կոչ է արել փոփոխության ենթարկել Հոլիվուդում մուսուլմաններին որպես վատ մարդիկ ներկանացնելու քաղաքականությունը: Այս զեկույցի համաձայն Հոլիվուդյան կինոյում ցուցադրվում են մուսուլմաններին վատահամբավ ներկայացնելու համար կիրառվող բոլոր այդ թվում՝ «Հակաարևելյան, սևամորթների հակադրվածության, ռասիստական իսլամի հետ հակադրության, ժողովրդավարության ու իմպերիալիզմի» կաղապարները: Հետևաբար անցնող 100 տարիների ընթացքում ամերկացի կինոդիտողներին սև պատկեր է ներկայացվել իսլամ կրոնից ու մուսուլմաններից: Այս զեկույցի հեղինակ դոկտոր Միսա Ալ-Հասանը մուսուլմաններին ու իսլամ կրոնը բացասական ներկայացնելու երևույթը կապում է իսլամական հասրակություններին և իսլամական երկրներին ճնշելու ԱՄՆ-ի վարած քաղաքականությունների հետ: Դրանից բացի, նա նաև գրել է, որ Հոլիվուդում ԱՄՆ-ի մուսուլմանների վերաբերյալ զրույցներ ու ավանդույթներ վերականգնելու գործում վերջին առաջադիմությունների մասին և համոզմունք է հայտնել, որ կինոարդյունաբերությունը կարող է փոխվել: Այս մուսուլման գիտնական-հետազոտողը մուսուլման կինոարտադրողներին ցուցաբերվող աջակցությունները համարում է Հոլիվուդյան կինոյի սխալներն ուղղելու ճանապարհներից մեկը: Մուսուլման գրողներին ու արվեստագետներին ցուցաբերվող աջակցությունը կարող է ազդեցիկ դեր ունենալ Հոլիվուդյան կինոյի ներկա վիճակի փոփոխության գործում: Իհարկե այս ընթացքի փոփոխության համար դոկտոր Միսա Ալ-Հասանի կողմից Հոլիվուդին ուղղված հորդորները չափազանց լավատեսական են: Հոլիվուդում իսլամ կրոնի ուսուցումները գլխիվայր ներկայացնելը կանխամտածված քայլ է: Իսլամատյացները Հոլիվուդում ինքնագլուխ հակաիսլամական ու հակամուսուլմանական ֆիլմեր չեն արտադրում: ԱՄՆ-ի կինոարդյունաբերությունը և հատկապես Walt Disney-ի նման ընկերությունները, որ երկար ուղի են անցել մուսուլմաններին ու իսլամական աշխարհը բացասական ցույց տալու գործում, ընդհանրապես մուսուլմաններին ներկայացնում են որպես քարացած, կոպիտ, ռազմատենչ, հետամնաց, թույլ ու կնատյաց ժողովուրդ:

Շատ հազվադեպ է պատահում, որ ԱՄՆ-ի ու Եվրոպայի բնակչությունը իրական ու առանց նախապաշարումների պատկերացում ունենա իսլամական հասարակությունների մասին: Մուսուլմանների մասին այս անձանց պատկերացումները առհասարակ ձևավորվում են այդ երկրների հիմնական լրատվամիջոնցերի կողմից մուսուլմանների վերաբերյալ ներկայացված աղավաղված պատկերների վրա, ինչը բխում է ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների  շահերից: Այս թշնամական մոտեցումները, որ կինոդիտողներին ներկայացվում է տեսալսողական ամենաարդիական մեթոդների օգնությամբ՝ մուսուլմաններին ներկայացնում է որպես կարճամիտ ու վտանգավոր արարածներ, որոնք ոչ պատմական, ոչ աշխարհագրական, ոչ քաղաքական և ոչ էլ ժողովրդաբանական փաստաթղթերի կարիք ունեն: Բրիտանիայում իսլամական մարդու իրավունքների կոմիտեի անդամ Մասուդ Շաջարը այս կապակցությամբ բացատրում է.«Իրականությունն այն է, որ այս պայմանները ավելի են վատանում: Մեծամասնություններին միաբանելն ու ուժեղ ինքնություն հաղորդելը և փոքրամասնություններին թիրախ դարձնելը, հենց այն քայլն է, որ Ադոլֆ Հիթլերն ու նացիստները կատարեցին: Այս քաղաքականությունը անշուշտ հակառակ արդյունք է ունենալու և նրա վնասները կրելու է ոչ միայն թիրախ դարձած հասարակությունը, այլև ողջ հասարակությունը»: ԱՄՆ-ի Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհրդի անդամ Իբրահիմ Հուփերը նույնպես ասում է.«Նույնիսկ 11 սեպտեմբերի դեպքից հետո արևմտյան հասարակություններում ու ԶԼՄ-ներում այսօրվա նման իսամաֆոբիայի ու իսլամատյացության ականատեսը չենք եղել»: Հոլիվուդյան շատ ֆիլմերում մուսուլման կերպարները  ներկայացվում են բացասական հատկանիշներով՝ վայրենությամբ, բռնությամբ, քաղաքական սպառնալիքով, ոտնձգությամբ, ատելությամբ, նախապաշարումներով, կրոնական ծայրահեղականությամբ, ազգայնամոլությամբ, կանանց ճնշմամբ, աղքատությամբ և անարժանությամբ: Այս ֆիլմերում պատկերված իսլամական հասարակություններում չկա մարդկայնություն կամ մարդկային զգացմունքներ: Սիոնիստական ռեժիմի նախկին ղեկավար «Շիմոն Պերեսը» Հայտնի Դրիմ Վորքս ընկերության անիմացիայի ստուդիայում հեռուստատեսության ու կինոարդյունաբերության լսարանին ասել է.«Չպետք է անտեսել Հոլիվուդի և կրթադաստիարակչության միջև առկա կենսական հարաբերությունը: Մանուկները քաղաքական գործիչներից առավել հավատում են դերասանների խոսքերին: Դուք անիմացիայի ստուդիաների տնօրեններդ ասում եք, որ դա ձեր զբաղմունքն է, բայց երեխաները զգում են, որ դա ձեր պարտականությունն է: Դուք նրանց՝ երազանք, հույս, չբացահայտված աշխարհ ու մի խոստում եք պարգևում»:

Հենց այս նախադասությունը բավարար է հասկանալու համար, որ Հոլիվուդի շատ ներդրողները հատկապես անիմացիոն ֆիլմերի մեծ ընկերությունների սիոնիստ սեփականատերերը ինչու են այսքան ներդրում կատարում այս ոլորտում: Մինչ օրս Հոլիվուդում տասնյակ հակաիսլամական արտադրանք է պատրաստվել, որպեսզի ԱՄՆ-ի մանուկների միտքը հենց սկզբից ընտելացնեն այդ հասարակության մեջ առկա հակաիսլամական ընթացքին: Անիմացիայի սահմաններից այն կողմ էլ իսլամի դեմ ծավալուն հարձակումներ են իրականցվում: «Կես գիշերն անց 30 րոպե» ֆիլմը գուցե կարելի լինի ամենաիսլամաֆոբաիական ֆիլմն անվանել: Այս ֆիլմը Ալ-Ղայիդայի նախկին պարագլուխ Ուսամմա Բեն Լադենի ձերբակալության դեպքերն է ներկայացնում: «Կես գիշերն անց 30 րոպե»-ում մուսուլմանները ներկայացվում են, որպես ահաբեկիչ ու չար մարդիկ, որոնց նպատակն է կործանել ԱՄՆ-ն ու թաքցնել Բեն Լադենին: Իհարկե վերջում միշտ ամերիկացի հարենապաշտ զինվորները մուսուլմաններին խոշտանգման ենթարկելով նրանց պարտության են մատնում: «Կես գիշերն անց 30 րոպե»-ի օրինակով արտադրված ֆիլմերից կարելի է ընկալել երկու բան: Առաջինն այն է, որ ահաբեկչության վտանգը չափազանցվում ու այդ վտանգին դիմակայելու համար արդարացվում է խոշտանգման ենթարկելու մեթոդը և երկրորդ՝ իսլամի ու արաբների նկատմամբ հանրային կարծիքը ձևավորվում է այնպես ինչպես կառավարությունն է ցանկանում: Գուցե ամենակարևոր տպավորությունը, որ այս կարգի ֆիլմերից կարելի է ստանալ այն է, որ իսլամաֆոբիան ինչ ծավալներով է արմատավորվել ԱՄՆ-ի հասարակության մեջ և Հոլիվուդը ինչ մեծ դեր ունի այդ գործում: Այս քարոզչությունների շրջանակներում, մուսուլմանների նկատմամբ ատելությունը, խոշտանգումները, Բեն Լադենի թաքստոցի վրա հրաձակվելու ամերիկացիների գործողությունները և այդ ընթացքում ցանկացած կենդանի արարածի ոչնչացնելը ոչ միայն անհրաժեշտ է, այլև արժանի է գնահատանքի ու գովեստի: Իսլամը արդարատենչ ու խաղաղատնեչ կրոն է և այն ամենը, ինչ Հոլիվուդը ներկայացնում է իրականում ոչ մի առնչություն չունի իսլամի ուսուցումների հետ:

Արևմտյան կառավարությունները շարունակ գովաբանում են այն պետություններին, որոնց հետ ստրատեգիական հարաբերություններ ունեն և որոնք նաև բռնության տարածողներ են: Սաուդյան Արաբիան այդ երկրներից մեկն է: Սաուդյան Արաբիայի վարչակարգը քննադատող լրագրող Ջամալ Խաշողջիի սպանությունը՝ Ալե սաուդի կողմից իրականացվող հակամարդկային 100 արարքներից մեկն է համարվում: Աշխարհի մեկ ու կես միլիարդ մուսուլմանները ոչ մի կապ չունեն իսլամի անունով Սաուդյան Արաբիայի վրա իշխող վահաբիականության հետ:

Այս տեսակի քարոզչություններն ու հանրային կարծիքի հատկապես երկիտասարների շեղումը պատճառ է դարձել, որ ԻԻՀ-ի մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին Եվրոպայի ու ԱՄՆ-ի երիտասարդներին նամակ հղելով նրանց հորդորի կարդալ Ղուրանը և առանց միջնորդների ծանոթանալ իսլամի ուսուցումներին: «Ես խոսքս ուղղում եմ ձեզ երիտասարդներիդ, ոչ թե այն պատճառով, որ անտեսում եմ ձեր հայրերին ու մայրերին, այլև այն պարզ պատճառով, որ ձեր ժողովրդի ու հայրենքի ապագան ձեր ձեռքերում եմ տեսնում ու նաև տեսնում եմ, որ ձեր սրտերում կենդանի է ճշմարտության որոնման զգացումը: Ես այս նամակում խոսք չեմ ուղղում ձեր դիավանագետներին ու պետայրերին, քանի որ համոզված եմ՝ նրանք գիտակցաբար քաղաքականության ուղին բաժանել են անկեղծ  ու  ճշմարիտ ուղուց»: Մեծարգո առաջնորդի նամակի մեջ ասված է.«Իմ խոսքն իսլամի  մասին է և հատկապես այն պատկերների մասին,որ ներկայացվել է ձեզ  այս կրոնի վերաբերյալ: Երկու տասնամյակ առաջ (մոտավորապես ԽՍՀՄ-ի փլուզումից հետո) մեծ ջանքեր գործադրվցին, որպեսզի այս մեծ կրոնը ներկայացվի որպես սարսափելի թշանմի: Վախի ու ատելության զգացումի հրահրումը և դրա չարաշահումը ցավոք վաղեմի անցյալ ունի արևմուտքի քաղաքական պատմության մեջ: Ես այստեղ չեմ ուզում խոսել այն վախերի մասին, որ ներշնչվել է արևմուտքի ժողովուրդներին: Աչքի անցկացնելով պատմության շուրջ քննադատական ուսումնասիրությունները դուք ինքներդ կտեսնեք, որ ժամանկակից պատմագրություններում պախարակվել է աշխարհի մշակույթների ու այլ ժողովուրրդների հետ արևմտյան պետությունների անազնիվ ու երեսպաշտական վերաբերմունքները»: Այաթոլլահ Խամենեին արևմուտքի երիտասարդներին ասել է.«Դուք շատ լավ գիտեք, որ նվաստացումը և ուրիշի նկատմամբ ժողովրդի մեջ ատելություն ու ահնիմն վախեր առաջացնելը բոլոր չարաշահումների հիմքն է հանդիսանում: Այժմ ես ուզում եմ ինքներդ ձեզանից հարցնեք, որ վախ առաջացնելու և ատելություն տարածելու հին քաղաքականությունը ինչո՞ւ է այս անգամ աննախադեպ ուժգնությամբ թիրախ դարձրել իսլամ կրոնն ու մուսուլմաններին»:

Մեծարգո առաջնորդը արևմուտքցի երկտասարդներին հորդորել է.«Առանց նախապաշարումների իսլամը ճանաչելու համար այս առիթը մի կորցրեք, որպեսզի գուցե ճշմարտության հարցում ձեր պատասխանատու վերաբերմունքի շնորհիվ գալիք սերունդը իսլամի ու արևմուտքի հարաբերությունների այս ժամանակահատվածի պատմությունը ավելի հանգիստ խղճով գրի առնի»: