«Իրան ինթերնեյշընալ» հեռուստակայանը և Իրանի դեմ Արաբիայի լրատվական սադրանքը
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i101250-Իրան_ինթերնեյշընալ_հեռուստակայանը_և_Իրանի_դեմ_Արաբիայի_լրատվական_սադրանքը
Շուրջ երկու ամիս է ինչ Արաբիայի լրագրող Ջամալ Խաշողջիի սպանության հարցը գլխավորում է միջազգային մամուլի խորագրերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 27, 2018 21:26 Asia/Tehran

Շուրջ երկու ամիս է ինչ Արաբիայի լրագրող Ջամալ Խաշողջիի սպանության հարցը գլխավորում է միջազգային մամուլի խորագրերը:

Ստամբուլում այդ երկրի դեսպանությունը հաստատել  է Արաբիայի այդ լրագրողի  սպանվելու փաստը և մեկը մյուսին հաջորդում են մինչև նրա սպանությունն ու դրանից հետո տեղի ունեցած դեպքերի նկարագրությունը: Խաշողջին ներկայացվում է, որպես Արաբիայի քաղաքականությունները քննադատող լրագրող, սակայն մինչև վերջերս նույն այդ երկրի կառավարության խորհրդականն էր և  տեղյակ էր շատ գաղտնիքների մասին: Նա մահից մի քանի օր առաջ բացահայտել էր ԻԻՀ-ի դեմ Սաուդյան Արաբիայի իշխանության սադրանքներից մեկը:

------------------

«Իրան ինթերնեյշընալ» հեռուստակայանն իր աշխատանքն սկսել է ԻԻՀ նախագահական ընտրությունների նախօրեին՝ 2017 թվականի մայիս ամսին և նրա հաղորդումների բովանդակությունն ուղղված է Իրանի կառավարության ու ժողովրդի դեմ: Բրիտանական «Գարդիան» օրաթերթի թղթակից Սաիդ Քամալի Դեհղանը մի առ ժամանակ առաջ անդրադարձավ «Իրան ինթերնեյշընալ» հակաիրանական հեռուստակայանի ստեղծման ու ֆինանսավորման ուղղությամբ Ջամալ Խաշողջիի սպանության հեղինակներից մեկի դերակատարությանը: Նա այդ կապակցությամբ գրեց. «Տեղյակ մի աղբյուր, որ ավելի վաղ կապի մեջ է եղել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանի հետ հայտարարել է, որ շուրջ 250 միլիոն դոլար կազմող «Իրան ինթերնեյշընալ»-ի բյուջեն ապահովում է սաուդական արքունիքը»: Բրիտանական այս պարբերաթերթի հոդվածում նշված է. «Լոնդոնում հաստատված «Իրան ինթերնեյշընալ» հեռուստակայանի բյուջեն ապահովում է մի ընկերություն, որի տնօրենը Արաբիայի առևտրականներից է: Այս առևտրականը սերտ հարաբերություններ ունի Բեն Սալմանի հետ, ով շատերի համոզմամբ մասնակից է եղել Խաշողջիի սպանությանը»:

 

«Գարդիան»-ի թղթակից Սաիդ Քամալի Դեհղանը նոյեմբերի 8-ին մեկ այլ բացահայտում կատարեց, որը նոր թափ տվեց իր այլախոհներին վերացնելու ուղղությամբ Արաբիայի իշխանությունների քայլերին: Նա թուիթերյան մի գրառման մեջ նշեց. «Կարող եմ հաստատել, որ Ջամալ Խաշողջին սպանվեց այն պատճառով, որ սեպտեմբերի 26-ի առավոտյան Ստամբուլից կապ հաստատեց ինձ  հետ և բացահայտեց որ Մոհամմեդ Բեն Սալմանն ու Սաուդ Ալ-Ղահթանին են ֆինանսավորում «Իրան ինթերնեյշընալ»-ը:

Այս լրագրողը «Գարդիան»-ում մերկացնող հոդվածներով հանդես գալուց հետո թուիթերյան մի այլ գրառման մեջ նշեց, որ «Իրան ինթերնեյշընալ»-ի հաղորդումներից մեկին մասնակցելու դիմաց ստացած գումարը մուծել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հիմնադրամի հաշվին: Քամալի Դեհղանն իր թուիթերյան մերկացնող բացահայտումներից հետո սպառնալիքներ է ստացել և մտահոգ է իր կյանքի և Խաշողջիի ճակատագրին արժանանալու կապակցությամբ:

Ներկայացնելով «Իրան ինթերնեյշընալ» հեռուստակայանը պիտի ասենք, որ եթե «ԱՖՔԱՄ»-ի կայքում «Իրան ինթերնեյշընալ» անվան շուրջ որոնում անցկացնենք, պարզ է դառնում, որ «Իրան ինթերնեյշընալ» հեռուստակայանի արտոնությունը գրանցված է Լոնդոնում հաստատված Global Media Circulating Limited ընկերության անվամբ: Իսկ երբ այդ ընկերության անունն ենք որոնում Բրիտանիայում գրանցված ընկերությունների կայքում պարզվում է, որ դրա գլխավոր տնօրեններից է Ադել Աբդոլքարիմ անունով մի արաբ: Նրա անունը որոնելուց հետո պարզվում է, որ նա հիշյալ ընկերությունից բացի նաև գլխավորում է մի հոլդինգ, որի նախկին տնօրենն է եղել սաուդցի լրագրող և իր հակաիրանական դիրքորոշումներով հայտնի «Ալ-Արաբիա» հեռուստակայանի նախկին տնօրեն Աբդոլռահման Ռաշեդը:  

Եթե նույնիսկ Արաբիայի և «Իրան ինթերնեյշընալ» հեռուստակայանի միջև կապերի մասին որևէ լրատվություն էլ կատարված չլիներ, այս հեռուստակայանի կարճ կյանքի ընթացքում դրա պատասխանատուներն Իրանի ու Նրա տարածքային ամբողջականության դեմ վերցրած քայլերով ապացուցել են, որ պատվեր են ստանում Իրանի թշնամիներից: Օրինակ կարելի է հիշատակել շուրջ երկու ամիս առաջ Իրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը:

«Ալ-Ահվազիա» ահաբեկչական խմբին կապված զինված անձինք Իրանի Ահվազ քաղաքում Սրբազան պաշտպանության շաբաթվա առիթով կազմակերպված զինված ուժերի շքերթի ժամանակ կրակեցին շքերթին մասնակցող ժողովրդի ուղղությամբ: Այս ահաբեկչական հարձակման հետևանքով նահատակվեց 25 և վիրավորվեց 60 մարդ: Զոհերի մեջ կային որոշ թվով երեխաներ ու խաղաղ քաղաքացիներ:

«Իրան ինթերնեյշընալ»- հարցազրույցը «Ալ-Ահվազիա» անջատական ու ահաբեկչական այս խմբակի խոսնակ Յաըղուբ Հոռ Ալ-Թասթարիի հետ

 

Այս դեպքից հետո «Իրան ինթերնեյշընալ» հեռուստակայանը, որի գրասենյակը գտնվում է  Լոնդոնի արևմուտքում պարսկալեզու առաջին հեռուստակայանն էր, որ հարցազրույց ունեցավ անջատական ու ահաբեկչական այս խմբավորման խոսնակ Յաըղուբ Հոռ Ալ-Թասթարիի հետ: Հարցազրույցի ժամանակ Թասթարին հայտարարեց, որ հարձակումն իրենք են կազմակերպել և դրվատեց իրականացված սպանդը:

Այս դեպքից հետո շատ իրանցիներ «Ալ-Ահվազիա» ահաբեկչական խմբի պարագլխի հետ «Իրան ինթերնեյշընալ-ի հարցազրույցը նմանեցնելով արևմուտքում իրականացված ահաբեկչական հարձակումից հետո ԻԼԻՊ-ի խոսնակի հարցազրույցին դա պախարակեցին: Այդ հարցազրույցը հեռարձակվելուց ժամեր անց Լոնդոնում Իրանի դեսպան Համիդ Բաաիդինեժադն «Իրան ինթերնեյշընալ» հեռուստակայանի այդ քայլն օրենքի կոպիտ խախտում և ահաբեկչության հանդեպ բացահայտ աջակցություն համարեց: Նա իր թուիթերյան էջում գրեց, որ այս հեռուստակայանը լկտի քայլի դիմելով հարցազրույց է կատարել մեծ թվով մարդկանց հրի ու սրի քաշած ահաբեկչական խմբի պարագլխի հետ: «Լոնդոնում Իրանի դեսպանությունը Բրիտանիայում վերահսկողական կառույցին՝ «ԱՖՔԱՄ»-ին կոչ է անում լուրջ վերաբերմունք ցուցաբերել ահաբեկչություն ու բռնություն տարածող այդ քայլին»,-հավելել էր Իրանի դեսպանը:

«Իրան ինթերնեյշընալ»-ի այդ քայլն այն ժամանակ առավել վիճահարույց դարձավ, երբ Էմիրությունների գահաժառանգ Մոհամմեդ Բեն Զաեդի նախկին խորհրդական Աբդոլխալեղ Աբդոլլահն Ահվազի ահաբեկչական հարձակումից հետո «Թուիթեր»-ում գրեց. «Ռազմական թիրախի դեմ ռազմական հարձակումն ահաբեկչություն չի  համարվում և պատերազմն Իրանի սահմաններից ներս փոխադրելն այլընտրանք է, որի մասին արդեն հայտարարվել է և հաջորդ փուլերում ընդլայնվելու է»:

Չնայած նրան որ Ահվազում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը դատապարտվեց, սակայն Սաուդյան Արաբիան ու Արաբական Միացյալ Էմիրությունները հրաժարվեցին այդ ահաբեկչական դեպքը դատապարտելուց:

Ուսումնասիրությունները պարզում են, որ այս հեռուստակայանն աշխատել է հակառակ իր կայքում հրապարակված կանոնադրության, որը պարտավոր է հարգել և աջակցություն ցուցաբերելով ահաբեկիչներին ոտնահարել է Բրիտանիայի ԶԼՄ-ների աշխատանքը կանոնակարգող կազմակերպության՝ «ԱՖՔԱՄ»-ի օրենքները: «ԱՖՔԱՄ»-ի կանոնադրության մեջ նշված է, որ արգելվում է այն կարգի լրատվությունը, որ կարող է հանգեցնել հանցագործ արարքի և կամ անկարգության, նաև այն լրատվությունը, որ հրահրում կամ քարոզում է ահաբեկչական աշխատանքներին և կամ այլ տեսակի հանցագործական արարաքներին մասնակցությունը:

Ասվում է, թե «ԱՖՔԱՄ»-ը խոստացել է ուսումնասիրել անջատական ու ահաբեկչական ծայրահեղական մեկ խմբի խոսնակի հետ հարցազրույց կազմակերպելու «Իրան ինթերնեյշընալ» հեռուստակայանի քայլը:

 

Իհարկե սա առաջին անգամը չէ, որ «Իրան ինթերնեյշընալ»-ը քննադատության է ենթարկվում, Այս հեռուստակայանն անցյալում էլ ուղիղ եթեր հեռարձակեց Արաբիայի ու ԱՄՆ-ի հետ կապի մեջ  գտնվող ահաբեկչական մեկ այլ խմբակի՝ Մոնաֆեղին կազմակերպության համաժողովը և դրանից հետո դադարեցրեց իր համագործակցությունը թղթակիցներից մեկի հետ, ով բողոքել էր հիշյալ քայլի դեմ:

Լրատվական ոլորտում հակաիրանական այս բոլոր քայլերն ու զարգացումները տեղի ունեցան այն պայմաններում, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում էր հոգեբանական պատերազմ մղել և շարունակաբար ընդգծում էր, որ Իրանի դեմ նոր ու կոշտ պատժամիջոցներ է կիրառելու: Այդ պատճառով էլ կարելի է առավել համոզվել ԱՄՆ-ի դաշնակիցներին այս հեռուստակայանի կախվածությանն ու Իրանի ժողովրդի հոգեկանը խաթարելու ուղղությամբ ծրագրավորման կապակցությամբ: Այս կապակցությամբ ԶԼՄ-ի կառավարման ու հաղորդակցության ճյուղի դասախոս Աքբար Նասրոլլահին պատժամիջոցների նոր շրջանին զուգահեռ «Իրան ինթերնեյշընալ» հեռուստակայանի հակաիրանական գործունեության ակտիվացման կապակցությամբ ասում է. «Անկասկած արբանյակային պարսկալեզու հեռուստակայանների ստեղծման նպատակն է ազդել Իրանի զարգացումների վրա: Այս հեռուստակայանները պարսկախոս լսարանի համար արևմտյան լրատվական պատերազմի գործիք են: Պարզ է, որ արբանյակային պարսկալեզու հեռուստակայաններում աշխատող անհատները պատժամիջոցների նոր շրջանը սկսվելով վերածվելու են արևմուտքի լրատվական պատերազմի շտաբին, որպեսզի այդպիսով իրագործեն ԱՄՆ-ի ու Թրամփի հոգեբանական սպասված գործողությունը»:

Կարելի է հավելել, որ պարսկալեզու մի հեռուստակայանի պարագային Արաբիայի մի դրամատիրոջ  ներդրումն այնքան էլ զարմանալի չի կարող համարվել: Քանի որ տարիներ է ինչ Արաբիայի կողմնակից արաբ գործիչներ Սաուդյան ռեժիմին առաջարկում էին Իրանի դեմ արբանյակային հեռուստակայան ստեղծել: Օրինակ 2015 թվականի դեկտեմբերին արաբ լրագրող Մոհամմեդ Ալ-Սալմին Սաուդյան Արաբիային պատկանող «Ալ-Վաթան» օրաթերթում նույն առաջարկը ներկայացրեց:

Ավելի վաղ՝ նույն տարվա հոկտեմբերին, Լոնդոնում հրապարակվող և Արաբիայի մեծ ազդեցություն ունեցող մեծահարուստներից մեկին պատկանող «Իլաֆ» արաբերեն ինտերնետային օրաթերթը տարածաշրջանի արաբական երկրներին կոչ արեց ապահովել պարսկալեզու հեռուստակայանի ստեղծման համար անհրաժեշտ ֆինանսական աղբյուրները: Սաուդցի վերլուծաբան Մուբարաք Ալ-Դաջինը «Ալ-Վաթան»-ում առաջարկել էր, որ հեռուստակայանը բավարար չէ և Արաբիայի օգնությամբ սոցիալական ցանցերի միջոցով հզոր արշավ պիտի իրականացվի:

Հետաքրքիր է իմանալ, որ «Ալ-Արաբիա» կայքը 2008 թվականից ի վեր պարսկերեն բաժին ունի, իսկ «Ալ-Շարղ Ալ-Օսաթ» օրաթերթը հինգ տարի առաջվանից շահագործման է հանձնել իր կայքի պարսկերեն բաժինը:

 

«Դուք անկարող եք մի հիմարի խելքի բերել: Երբ ձեր դաշնակիցը կատարում է հիմար ու նողկալի մեկ քայլ, օրինակ այն ինչ տեղի ունեցավ Ստամբուլում, հեշտությամբ չի կարելի իրավիճակը շտկել»:

Ջամալ Խաշողջիի սպանության մասին «Նյու Յորք Թայմզ»-ում  նման արտահայտություն է կատարել ամերիկացի հայտնի վերլուծաբան Թոմաս Ֆրիդմանը: Ուղիղ մեկ տարի առաջ, նոյեմբերի վերջերին, Ֆրիդմանը Մոհամմեդ Բեն Սալմանի հետ հարցազրույց վարելով նրան Արաբիայի բարեփոխիչն ու այդ երկրում արաբական գարնան մունետիկն էր անվանել: Սակայն այսօր, երբ բացահայտվել է Ալե Սաուդի քաղաքականությունները քննադատող լրագրողի սպանության գործին Բեն Սալմանի դերակատարությունը, փորձում է հեռանալ նրանից: Բայց Ֆրիդմանն ու նրանք ովքեր նրա նման են խորհում, իրենց աչքերը փակել են այնպիսի իրողությունների դիմաց, որոնք շատ ավելի զազրելի են քան այն ինչը, որ տեղի ունեցավ հյուպատոսարանում: Դա միլիոնավոր դոլարներներով  ահաբեկիչներին ցուցաբերվող հովանավորությունն ու պաշտպանությունը և ԶԼՄ-ների գործիքի չարաշահումն է պատճառաբանելու համար խաղաղ բնակչության ու անմեղ երեխաների սպանությունը: Արդյոք պրն. Ֆրիդմանը Բեն Սալմանի հետ հաջորդ հարցազրույցում համարձակվելու է նրան հարցնել նաև  այդ մասին: