«Իրան» վավերագրական ֆիլմ․«Աբարքուհի նոճին»
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i101404-Իրան_վավերագրական_ֆիլմ_Աբարքուհի_նոճին
Տեսանյութը պատմում է Աբարքուհի նոճու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 01, 2018 17:03 Asia/Tehran
  • «Իրան» վավերագրական ֆիլմ․«Աբարքուհի նոճին»

Տեսանյութը պատմում է Աբարքուհի նոճու մասին:

 

00:01-02:02

Այս հին ու մշտականաչ նոճին կոչվում է Աբարքուհ: Աբարքուհը Յազդի նահանգում գտնվող քաղաքի անունն է, որն անցյալում եղել է Մետաքսի ճանապարհի վրա: Շատ առևտրականներ են անցել այս քաղաքից: Աբարքուհի վաղեմության մասին բազմաթիվ պատումներ կան , որոնք սակայն հավաստի չեն: Մնացած փաստերը վկայում են քաղաքի վաղեմության մասին: Փաստերից մեկն էլ 25 մետր բարձրությամբ այս նոճին է, որը տարածքի բնակիչների համար մեծ նշանակություն է ունեցել:

Գիտնականները նոճու տարիքն ավելի քան չորս հազար տարի են հաշվվել : Ասվում է, թե դա տնկել է Զրադաշտ մարգարեն: Նոճու մասին հիշատակել է նաև իտալացի վաճառական, ճանապարհորդ և գրող Մարկոպոլոն: Նոճու մոտ գտնվող հին տներից մեկը Աղազադեի  տունն է:

Այն կառուցվել է Ղաջարների օրոք և պատկանել է քաղաքի մեծահարուստներից համարվող ՝ Սեյյեդ Հոսեյն Աբարղուին: Տունն ունի շատ գեղեցիկ և ավանդական  ճարտարապետություն և տարեկան մեծ թվով զբոսաշրջիկներ է գրավում: Տան շինանյութերից աղյուսն է: Կենտրոնական բակն ու դրա կենտրոնում կառուցված քարե մեծ ավազանը գրավչություն են հաղորդում շինությանը:

02:16-02:34

Աղազադեի տունը երեք կողմ ունի , որոնցից յուրաքանչյուրն օգտագործվում է տարվա տարբեր եղանակներին: Շինությունն ունի գեղեցիկ լուսամուտներ ու դռներ:

02:42-02:54

Տան առաստաղն ունի գեղեցիկ գաջագործություն: Նախշաքանդակները գրավում են այցելուների ուշադրությունը ՝ նրանց հիացնելով:

03:02-03:13

Լուսամուտները գեղեցիկ են և միաժամանակ մեղմում են տոթն ու արևի ճառագայթները:Դրանց շնորհիվ դրսից տան ներսը դիտելու հնարավորություն չի լինում,ինչի արդյունքում բնակիչների համար ապահով բնակելի տարածք է ստեղծվել:

04:14-05:02

Տան ուշագրավ ու գեղեցիկ մասը քամու աշտարակն ու գլխարկաձև շինությունն են: Աղազադեի աշտարակը ճանաչվել է Իրանի ամենաբարձրը: Աշտարակն ունի 18 մետր բարձրություն : Աշտարակն ունի նաև 19 օդափոխիչ, որը համապատասխանում է երկրորդ աշտարակին: Աշտարակներն իրականում զովացնող գորածռույթ ունեն: Արքայանիստ շինության առաստաղն ունի բազմանկյուն դռնակներ, որոնցից յուրաքանչյուրը գտնվում է աշտարակի ներքևում և փոքրիկ բռնակի միջոցով, կարելի է այն բացել ու փակել: