Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամների միջազգային օրն է
Հաշմանդամների միջազգային օրը հռչակվել է 1992 թվականին` ՄԱԿ-ի ԳԱ կողմից և նշվում է ամեն տարի` դեկտեմբերի 3-ին:
Այս օրվա նպատակն է բարձրացնել հանրային տեղեկացվածությունը տարբեր տեսակի հաշմանդմություն ունեցող անձանց վերաբերյալ, որպեսզի հաշմանդամներն ունենան հավասար իրավունքներ` քաղաքական, տնտեսական, մշակութային ու հասարակական ոլորտներում: Ամեն տարի այս օրը հատուկ ուշադրություն է դարձվում հաշմանդամների խնդիրներին և հնարավորություն է ստեղծվում դրանք ավելի լուրջ քննարկելու համար: 2018թ Հաշմանդամների օրվա կոչն է. «Ուժեղացնել հաշմանդամներին և վստահություն ձեռք բերել նրանց մասնակցության ու հավասարության վերաբերյալ»: Այլ խոսքով, նպատակն է հաշմանդամների ներուժն օգտագործել, որպեսզի հասարակությունը համակողմանիորեն զարգանա:
1982թ կոնվենցիայում, ՄԱԿ-ը նշում է, որ հաշմանդամների օրն այն օրն է, երբ պետք է լուրջ ուշադրություն դարձնել այն մարդկանց, ովքեր ունենալով որոշակի սահմանափակումներ, բոլոր մարդկանց նման օգտվեն հասարակական հնարավորություններից: Նրանք պետք է ստանան կրթություն, օգտվեն առողջապահական ծառայություններից, ունենան աշխատելու, ժամանցային վայրեր այցելելու հնարավորություն և բնակարան: Այս բոլորն այն խնդիրներն են, որ ներառված են հաշմանդամների իրավունքների վերաբերյալ փաստաթղթերում: Հաշմանդամները կարողությունների, ընդունակությունների առումով չեն տարբերովում այլ անձանցից, և կարող են մեծ հաջողություններ ձեռք բերել` օգտվելով իրենց այլ զգայարանները զարգացնելու հնարավորութունից և փոխարինել թերությունները: Այդ փոխարինումը ընդունված երևույթ է: Որպես օրինակ, նրանք, որ ֆիզիկապես թույլ են, զարգացնում են իրենց մտավոր ուժը: Չնայած հաշմանդամներն ունեն որոշակի ֆիզիկական սահմանափակություններ, սակայն փորձը ցույց է տալիս, որ նրանք կարող են ունենալ կամք և համբերություն` որպեսզի հաղթահարելով դժվարությունները, ձեռք բերեն որոշակի առաջադիմություն: Կամքը և հետևողականությունը շատ կարևոր են հաշմանդամների համար: Նրանք կարողանում են հաղթահարելով դժվարությունները, դառնալ հերոսներ: Շատ հաշմանդամներ կարողացել են հասարակական ու գիտական ոլորտներում մեծ հաջողություններ արձանագրել: Որպես օրինակ, բրիտանացի ֆիզիկոս, տիեզերագետ ու գրող Ստիվեն Հոքինգը, որը շատ բարդ և ճշգրիտ մաթեմատիկական հաշվարկներ ներկայացրեց սև խոռոչների վերաբերյալ, դառնալով 20-րդ դարի ամենահռչակավոր գիտնականներից մեկը: 1963թ հունվարին Հոքինգը ձեռք բերեց անբուժելի հիվանդություն`ԿԱՍ (Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ), որը նաև հայտնի է որպես Լուի Գերինգի հիվանդություն։ Այս հիվանդությունը տասնամյակներ շարունակ նրան աստիճանաբար անդամալույծ է դարձրել: Այն իրենից ներկայացնում է նյարդաբանական խանգարումների խումբ, որոնք ախտահարում են շարժական նեյրոնները: Հոքինգը չէր կարողանում անել ոչ մի շարժում: Այդուհանդերձ նա չզինաթափվեց և նրա արտակարգ ուղեղը շարունակում էր աշխատել աշխարհի չհայտնաբերված երևույթները բացահայտելու ուղղությամբ:
Նիկ Վոյչիչը ծնվել է Ավստրալիայում` 1982թ դեկտեմբերի 4-ին: Նա ծնվելիս չուներ ոտք ու ձեռքեր: Եվ չնայած մանկության հասակում դեպրեսիայի մեջ էր, սակայն իր մոր օգնությամբ սովորեց օգտվել իր փոքրիկ ոտքից: Նա դպրոցում ստեղծեց բարեգործական խումբ: Այնուհետև շարունակեց զբաղվել բարեգործությամբ մինչև 21 տարեկան: Ավարտելով Գրինֆիդ համալսարանի մաթամատիկայի ու ծրագրավորման բաժինը, Նիկն այժմ ղեկավարում է մի կազմակերպություն, որ կոչվում է «Կյանք առանց սահմանների»: Նիկը կարողանում է լողալ, գոլֆ խաղալ և զբաղվում է ռաֆթինգով: «Կյանք առանց սահմանների» գրքում Վոյչինչն ասում է. «Ես ծնվեցի առանց ոտքերի ու ձեռքերի: Սակայն երբեք ինձ չսահմանափակեցի: Ես շրջեցի ողջ աշխարհը և միլիոնավոր մարդկանց համար ներշնչանքի աղբյուր դարձա, որպեսզի իրենց հավատքով, հույսով, սիրով ու խիզախությամբ հաղթահարեն կյանքի դժվարություններն ու հասնեն իրենց նպատակներին»:
Բահարե Հոնարփարվարն իրանցի է: Նա հաշմանդամ է և ունի քվանտային քիմիայի ոլորտի դոկտորի կոչում: Նա աշխատում է բիոսիստեմների և դեղորայքի նախագծման վրա: Ավարտել է Իրանի գիտությունների և հետազոտությունների համալսարանը: Նա բազմաթիվ հոդվածներ է հրապարակել ISI պարբերականում: Դոկտոր Հոնարփարվարը ներկա դրությամբ Հարավային Աֆրիկայում ախատում է ՁԻԱՀ-ի դեմ դեղորայքի արտադրության վրա: Նա ասում է. «Բարեբախտաբար, իմ աշխատանքը միայն մտավոր է: Ինձ հարկավոր է հզոր հոգեբանություն, համբերատար սիրտ և առողջ ու ակտիվ ուղեղ: Այլ խոսքով, ես հատուկ եմ ընտրել այս մասնագիտությունը, որպեսզի կարողանամ լավագույնս օգտվել իմ հանարավորություններից և իմ ֆիզիկական սահմանափակություններն արգելք չհանդիսանան իմ աշխատանքի համար: Հիշում եմ, որ երբ ընտրում էի մասնագիտությունս, ինքս ինձ խոստացա, որ թույլ չեմ, տա, որ իմ անվասայլակի ակերն արգելք հանդիսանան ինձ համար: Ես ինքնս ինձ ասում էի. Կամ ճանապարհ կընկնեմ, կամ ճանապարհ կկառուցեմ: Ուստի հենց այս ֆիզիկական վիճակով էլ Աստծո կամոք, օգտվեցի ինձ տրված բոլոր բարիքներից»:
Ղուրանի Բաղարա սուրահի 155-րդ այան խոսում է Աստծո կողմից մարդուն փորձության ենթարկելու վերաբերյալ: Այան ասում է. «Անկասկած Ձեզ փորձության կենթարկենք վախով, սովածությամբ, ինչպես նաև ձեր հարստությունը, կյանքը և ունեցվածքը կրճատելով: Ուրեմն ավետիր համբերատարներին»: Հաշմանդամությունը և յուրաքանչյուր այլ թերություն, Ղուրանի տեսակետից, չի կարող մարդու առաջ արգելք հանդիսանալ կատարելության հասնելու ճանապարհին: Մարդիկ կարող են իրենց հնարավորության սահմաններում զարգացնել իրենց ընդունակությունները: Հենց այդ պատճառով էլ ոչ մի մարդ չպետք է հաշմանդամության պատճառով խտրության ենթարկվի: Հաշմանդամը բոլորի նման իրավունք ունի կրթություն ստանալ, զբաղմունք ունենալ, ընտանիք կազմել: Պետական մարմինները պետք է հնարավորություններ ստեղծեն նրանց զարգացման համար: Ղուրանը և Նահջ օլ Բալաղեն, կարևորում են հաշմանդամների խնդիրներին ուշադրություն դարձնելը: Իսլամի առաջնորդները նույնպես դա կարևորում են: Հակառակ շատերի, ովքեր կարծում են, թե հաշմանդամները խանգարում են հասարակությանը զարգանալ, իսլամը գնահատում է հաշմանդամներին, նրանց ազնիվ մարդիկ բնութագրելով և նրանց վերապահելով հատուկ իրավունքներ: Հաշանդամների նկատմամբ ուշադրությունը պարտավորություն է , որ դրված է հասարակության ուսերին: Կրոնական ուսմունքների համաձայն, հաշմանդամները պետք է արժանանան հարգանքի և Աստված նրանց ունեցած վնասների համար վարձահատույց է լինելու: Նրանց նկատմամբ բարի մարդիկ նույնպես վարձատրվեու են: Իլամի մարգարեն ասում է. «Ով մի կույրի ուղեկցի դեպի մզկիթ կամ դեպի նրա տունը, Աստված նրա կողմից վերցված յուրաքանչյուր քայլի համար վարձատրելու է մի ստրուկի ազատելու հավասար: Իսկ հրեշտակները ողջունելու են նրան, երբ կույրից առանձնանա»: Մարգարեն աղետի ենթարկվածների մասին ասում էր. «Այդքան ուշադիր մի նայեք նրանց, որովհետև կանհանգստացնեք նրանց»:
Հաշմանդամների համաշխարհային օրը պետք է մեկ անգամ ևս ուշադրություն դարձնել նրանց խնդիրներին և մտածել, թե ինչպես կարելի է այնպես անել, որ հաշմանդամությունը կանխվի: Անկասկած, այս հարցերի շուրջ ուսումնասիրոթյուններ կատարելով է, որ կկարողանանք քայլեր անել` հաշմանդամությունը կանխելու ուղղությամբ: