Ռուհոլլահի դպրոցում (18.Կանանց քաղաքական ու սոցիալական իրավունքները)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i101602-Ռուհոլլահի_դպրոցում_(18.Կանանց_քաղաքական_ու_սոցիալական_իրավունքները)
Այս ծրագրի ընթացքում կներկայացնենք իմամ Խոմեյնիի տեսակետները` իսլամում ու Իրանում կանանց քաղաքական ու սոցիալական իրավունքների վերաբերյալ:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Դեկտեմբեր 01, 2018 16:48 Asia/Tehran

Այս ծրագրի ընթացքում կներկայացնենք իմամ Խոմեյնիի տեսակետները` իսլամում ու Իրանում կանանց քաղաքական ու սոցիալական իրավունքների վերաբերյալ:

Բարև Ձեզ, հարգելի բարեկամներ, ներկայացնում ենք “Ռուհոլլահի դպրոցում” հաղորդաշարի հեթական թողարկումը: Անցած անգամ խոսեցինք Իրանի իսլամական հեղափոխության  հիմնադրի տեսակետների մասին, հատկապես Իրանի հասարակական ու քաղաքական իրադարձություններում կանանց մասնակցության վերաբերյալ: Նշեցինք, որ իրանցի կանայք ոչ միայն մասնակցել են երկրում հասարակական ու սոցիալական միջոցառումներին և ջանք չեն խնայել, որպեսզի երկրում կրճատվի աղքատությունը, այլ նաև Իրան-Իրաք պատերազմում պաշտպանել են Իրանի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը: Անդրադարձանք նաև տղամարդկանց կողքին կանանց դերակատարությանը երկրի վերակառուցման ու զարգացման գործում: Խոսեցինք այն մասին, որ կանայք մեծ դեր են կատարել Իրանի տարածքային ամբողջականությունը պահպանելու հարցում, դաստիարակելով քաջարի զավակներ, որոնք Իրանի տարածքային ամբողջականությունը պաշտպանեցին ագրեսոր ուժերի հարձակումներից:

 

Քանի որ ներկա աշխարհում կանանց քաղաքական ու հասարակական իրավունքների պաշտպանությունը շատ երկրներում վերածվել է համատարած շարժման և որոշ ագրեսոր ուժեր փորձում են աշխարհին ներշնչել, որ Իրանում կանանց իրավունքները ոտնահարվում են, ուստի այս հաղորդման ժամանակ որոշել ենք խոսել Իրանում կանանց սոցիալ-քաղաքական իրավիճակի մասին: Կներկայացնենք նաև այս կապակցությամբ իմամ Խոմեյնիի տեսակետները:

---

Իմամ Խոմեյնին, ի պատասխան նրանց, որ հայտարարում են, թե իսլամը ոտնահարում է  կանանց իրավունքները, նշում է, որ իսլամն ընդհակառակը, կանանց իրավունքների պաշտպանն է: Նա նշում է, որ իսլամը հատուկ կարևորություն է տալիս կանանց իրավունքներին: Իսլամը հայտնվեց արաբական թերակղզում, մի ժամանակ, երբ կանայք կորցրել էին իրենց ինքնությունը և ինքնասիրությունը: Իսլամը նրանց  հնարավորություն տվեց վերականգնել  իրենց կանացի հպարտությունը: Իսլամը նրանց հավասարեցրեց տղամարդկանց հետ: Այն ուշադրությունը, որ ունի իսլամը կանանց նկատմամբ, ավելի մեծ է քան տղամարդկանց նպատմամբ: Ի պատասխան նրանց, ովքեր նշում են, որ իսլամը կանանց ստիպում է  դուրս չգալ տանից, նրանց զրկելով կրթությունից, իմամ  Խոմեյնին ասում է, որ դա սխալ է, քանի որ իսլամի ի հայտ գալու առաջին իսկ օրերից, կանայք  եղել են պատերազմի դաշտում: Իսլամը դեմ չէ համալսարաններին, այլ դեմ է համալսարաններում անբարոյական վարքագծին ու գաղութատիրության քարոզներին: Իսլամը դեմ չէ քաղաքակրթության որևէ դրսևորման և որևէ խավի: Երբ իսլամն ի հայտ եկավ, կանայք ոչ մի արժեք չունեին: Իսլամը նրանց ուժ տվեց և հնարավորություն` հավասարվելու տղամարդկանց”:

Իմամ  Խոմեյնիի տեսակետից, կանայք շատ կարևոր դեր են կատարում իսլամական պետության մեջ և դա պատճառ է դառնում, որ կնոջ մարդկային կերպարը հասարակության մեջ վերաիմաստավորվի: Պատասխանելով իսլամական հեղափոխության շարժման օրերին կանանց իրավունքները սահմանափակելու վերաբերյալ լրագրողների հարցին, իմամ Խոմեյնին նշեց. “Իսլամական համակարգի ստեղծվելով կանանց համար որևէ սահմանափակում չի լինելու: Կանայք դերակատար են լինելու երկրի սոցիալական ու քաղաքական կյանքում”:

Պատասխանելով Լոս Անջելես Թայմզ թերթի մեկնաբան Ջորջի Գայերի հարցին, որը հարցեց համալսարաններում կանանց կրթության մասին, իմամ Խոմեյնին ասաց. “Իսլամական հասարակարգում կանայք ազատ են ու համալասրաններում, հիմնարկներում կամ խորհրդարան մտնելու հարցում նրանց համար որևէ արգելք չի ստեղծվելու: Այն, ինչ արգելվելու է երկրում, անբարոյականությունն է, ինչն անընդունելի է և կանանց և տղամարդկանց համար”: Իմամ Խոմեյնին ներկայացրեց նաև այն բոլոր խնդիրները, որ անընդունելի են իսլամի տեսակետից: Որպես օրինակ, իմամ Խոմեյնին երբեք չի պաշտպանել աբորտը որպես կնոջ իրավունքը: “Դի Վոլթ Գրանդ” հոլանդական թերթին տված հարցազրույցում, իմամ Խոմեյնին ասել է. “Իրավունքների տեսակետից կանանց և տղամարդկանց միջև չկա տարբերություն, որովհետև երկուսն էլ մարդ են: Կինն ունի իրավունք տնօրինելու իր ճակատագիրն ինչպես և տղամարդը: Իհարկե կանանց և տղամարդկանց միջև որոշակի տարբերություններ կան: Եվ դա նրանց մարդկային ինքնությունն է: Մենք դեմ չենք այն խնդիրներին, որոնք չեն խաթարում կնոջ արժանապարտվությունը: Իսլամի տեսակետից աբորտն անընդունելի է”: Խոսելով այն մասին, որ չադրան դառնալու է պարտադիր, իմամ Խոմեյնին ասել է. “Կանայք պետք է հարգեն իսլամական հագ ու կապը: Սակայն նրանք պարտավոր չեն միայն չադրա կրել”:

ԱՄՆ-ի Ռութգերս  համալսարանի դասախոս Ջիմ Քուքլերի հետ հարցազրույցում, Իմամ Խոմեյնին ասել է. “Կինն ապրանք չէ և Իրանի իսլամական հանրապետությունը պարտավոր է պաշտպանել կանանց իրավունքները, նրանց թույլ տալով դառնալ երկրի համար լուրջ և գործունյա մարդիկ: Կանայք ազատ են բոլոր ոլորտներում, այդ թվում նաև բարձրագույն կրթություն ստանալու, ճամփորդելու և պետական աշխատանք ստանձնելու հարցերում: Այո, իսլամում կինը պետք է հատուկ հագուստ կրի, որը կոչվում է հիջաբ: Սակայն այդ հագուստը պարտադիր չէ, որ չադրան լինի: Կինը պետք է հագնի հագուստ, որով հարգի հիջաբը: Իսլամը չի ներկայանում, որը կինը ներկայացվի որպես տիկնիկ: Իսլամը ցանկանում է  պահպանել կնոջ արժանապատվությունը, նրան դարձնելով գործունյա և լուրջ անձ: Մենք երբեք թույլ չենք տա, որ կանայք տղամարդկանց համար դառնան ապրանք և իրենց հաճույքները բավարարելու միջոց: Իսլամը դեմ է աբորտին”:

 

Իմամ Խոմեյնիի հետ հանդիպման ժամանակ բարձրացվել է նաև ամուսնալուծության հարցը: Ներկա դրությամբ շատ երկրներում կանայք իրավունք ունեն ամուսնալուծվել և իսլամն ամուսնալուծվելու իրավունքը վստահել է տղամարդուն: Դա պատճառ է դարձել, որ իսլամը և իսլամական համակարգը կանգնի մի հարցի առջև թե արդյոք միայն տղամարդկանց է տրված այդ իրավունքը: Եվ արդյոք եթե կանայք չեն կարողանում ամուսնալուծվել, դրանով նրանց իրավունքները չեն ոտնահարվում: Պատասխանելով այս հարցին, իմամ Խոմեյնին ասում է. “Ամուսնանալու իրավաբանական շրջանակն իսլամական համակարգում ստեղծել է պայմաններ, որ կանայք նույնպես կարող են օգտվել այդ իրավունքից: Որպես օրինակ, իսլամն ասում է, որ այն կանայք, որ ուզում են ամուսնանալ, հենց սկզբից կարող են իրենց համար նախատեսել որոշակի պայմաններ, որոնք ոչ կրոնին հակասեն և ոչ էլ ոտնահարեն նրանց արժանապատվությունը: Կինը կարող է նախապես ասել, որ եթե տղամարդն  անբարոյական քայլեր անի, կոպիտ վերաբերվի կամ բռնություն գործադրի կնոջ նկատմամբ, կինը կարող է դիմել ամուսանալուծության համար: Իսլամը որոշակի իրավունքներ է նախատեսել կանանց համար: Եթե իսլամը որոշակի սահմանափակություններ է առաջարկել կանանց ու տղամարդկանց համար, դա  միայն նրանց օգտին է  եղել”: Նա հավելում է. “Եթե ամուսնալուծվելու իրավունքը տրվի կնոջը, տղամարդն այլևս չի կարող բռնություն գործադրել նրա նկատմամբ: Եթե տղամարդը կնոջ նկատմամբ կոպիտ լինի, իսլամը նրան դա արգելում է: Իսկ եթե նա շարունակի, իսլամը նրան կպատժի: Նորից շարունակելու դեպքում, կինը կամուսնալուծվի”:

Պատասխանելով այն հարցին, որ որոշ իրանցի կանայք մտահոգված են նրանից, որ ամուսնության իրավունքը վերապահված է միայն տղամարդկանց և այս խնդիրը կարող է շահարկվել ոմանց կողմից, իմամ Խոմեյնին ասում է. “Հարգարժան կանանց համար կրոնագետները որոշել են այնպիսի պայմաններ, որպեսի նրանք կարողանան ամուսնալուծության համար քայլ կատարել: Նրանք պարզապես պետք է ամուսնանալիս պայման դնեն, որ եթե իրենք ցանկանան, կարող են դիմել ամուսնալուծության, կամ եթե տղամարդը բռնանա իրենց նկատմամբ կամ ամուսնանա այլ  կնոջ հետ, կինը ինքը կարող է դառնալ իր փաստաբանը և ամուսնալուծվել: Այդ դեպքում կանանց համար այլևս խնդիրներ չեն առաջանա”:

Կանայք իսլամում իրավունք ունեն օգտվել նաև նաֆաղեից: Նաֆաղեն իսլամի տեսակետից նշանակում է, որ տղամարդը պարտավոր է ապահովել իր կնոջ և երեխաների  ապրուստը, անգամ եթե կինն ունի եկամուտ: Ի պատասխան այն հարցին, թե երբ կինն ունի բավարար եկամուտ, տղամարդը կարող է հրաժարվել այդ պարտականությունից, նա պատասխանում է. “Տղամարդը պետք է ապահովի կնոջ ապրուստը, անգամ եթե կինն ունի բավարար եկամուտ” :