Ռուհոլլաhի դպրոցում (20.Երիտասարդները և երիտասարդական ժամանակաշրջանը)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i102241-Ռուհոլլաhի_դպրոցում_(20.Երիտասարդները_և_երիտասարդական_ժամանակաշրջանը)
Բարև Ձեզ, հարգելի բարեկամներ, Ձեզ ենք ներկայացնում «Ռուհոլլաhի դպրոցում» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք երիտասարդների ու երիտասարդական ժամանակաշրջանի մասին Իմամ Խոմեյնիի տեսակետներին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Դեկտեմբեր 20, 2018 16:15 Asia/Tehran

Բարև Ձեզ, հարգելի բարեկամներ, Ձեզ ենք ներկայացնում «Ռուհոլլաhի դպրոցում» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք երիտասարդների ու երիտասարդական ժամանակաշրջանի մասին Իմամ Խոմեյնիի տեսակետներին:

 

Ինչպես գիտենք, երիտասարդությունը շատ կարևոր ժամանակաշրջան է մարդու կյանքում, որն առանձնանում է  հուզականությամբ, ոգևորությամբ, թարմությամբ, ակտիվությամբ, սիրով, քաջությամբ, աշխատասիրությամբ, նպատակասլացությամբ, արդարամտությամբ, անկախատենչությամբ, նվիրվածությամբ: Եվ այս առանձնահատկություններն իմաստավորում են մարդու կյանքը երիտասարդ ժամանակ: Այդ ժամանակ մարդու սիրտն ավելի բաց է, քանի որ առօրեականությունը նրան դեռ չի աղտոտել: Հենց այդ պատճառով էլ այս ժամանակաշրջանում, երիտասարդը փնտրում է ավելի մեծ ու մարդկային արժեքներ և իմաստություն: Այս ժամանակաշրջանը զարգանալու լավագույն շրջանն է, քանի որ մարդու միտքը պատրաստ է լավագույնս օգտվել իր ընդունակություններից ու կարողություններից, որ տրվել են Աստծո  կողմից: Նրանք, որ կարողանան երիտասարդ ժամանակ օգտվել իրենց աստվածատուր ընդունակություններից, լավ ապագա կունենան և մեծ ձեռքբերումներ:

Իրանի բնակչության վիճակագրական տվյալների համաձայն, երիտասարդները մեծ տոկոս են կազմում: Հենց ադ պատճառով էլ իմամ Խոմեյնին մեծ ուշադրություն էր դարձնում հասարակության այս խավին, բազմիցս շեշտելով, որ երկրի հասարակական ու քաղաքական զարգացման համար, անհրաժեշտ է երիտասարդների էներգիան ու նրանց ընդունակություններն օգտագործել երկրի զարգացման համար:

 

Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք երիտասարդների վերաբերյալ իմամ Խոմեյնիի տեսակետները:

Իմամ Խոմեյնին Իրանի ժողովրդական շարժման ընթացքում մեծ կապեր ուներ երիտասարդների հետ: Դա այն դեպքում, երբ ավանդական առումով, նրա և երիտասարդների միջև գոյություն ուներ մեծ տարբերություն: Նա երիտասարդներին մեծ ուշադրություն էր դարձնում, նրանց վստահելով կարևոր գործեր: Իմամ Խոմեյնիի պաշտոնավարման ընթացքում, երիտասարդները կարևոր պաշտոններ զբաղեցրեցին, քանի որ նա վստահում էր երիտասարդներին ու վստահ էր, որ նրանց հավատքն ու կամքը կարող են  նպաստել հասարակության ճիշտ կառավարմանը: Իրաքի կողմից Իրանին պարտադրված ութամյա պատերազմը ղեկավարվում էր 18-25 տարեկան երիտասարդների կողմից: Եվ քանի որ իմամը վստահում էր երիտասարդներին, նրանք կարողացան մեծ փորձ կուտակել այդ շրջանում ու հետագայում մեծ ծառայություն մատուցել երկրին: Իսլամական հեղափոխության շրջանում, իմամ Խոմեյնին կարողացավ միլիոնավոր մարդկանց հրապարակ բերել, խորտակելով շահի բռնապետական ռեժիմը: Միևնույն ժամանակ, երիտասարդները հատուկ հարգանք էին տածում իմամ Խոմեյնիի նկատմամբ: Երիտասարդները վստահում էին իմամ Խոմեյնիին և իմամի միստիկական ու խիզախ կերպարի մեջ էին գտնում այն ինչ փնտրում էին: Իրանի ժողովրդի իսլամական շարժման ժամանակաշրջանում, իմամ Խոմեյնին բազմիցս հանդիպեց երիտասարդներին ու նրանց փոխանցեց տարբեր ուղերձներ: Շատ վերլուծաբաններ համոզված են, որ իմամ Խոմեյնիի առանձնահատուկ կերպարը  կրոնական ու միստիկական առումով, ինչպես նաև նրա մարտնչող հոգին ու խիզախությունը, մեծ նշանակություն են ունեցել երիտասարդների հետ կապ հաստատելու գործում, հանուն մարդկային արժեքների կերտման ու քաղաքական նպատակների իրագործման: Իմամ Խոմեյնին համոզված էր, որ երիտասարդության ժամանակաշրջանը շատ կարևոր է, որպեսզի մարդն ինքնամաքրվի: Նա ասում էր, որ այդ կարևոր գործը չի կարելի հետաձգել միջին կամ ծեր տարիքի համար, քանի որ նման հնարավորություն կարող է այլևս չստեղծվել: Նա ասում էր. «Որքան որ մարդը երիտասարդ ժամանակ առաքինի ու բարեպաշտ լինի, ավելի  լավ է, քանի որ եթե նա երիտասարդ ժամանակ այդպիսին չլինի, դժվար թե ծերության ժամանակ այդպիսին դառնա: Ծեր ժամանակ մարդու կամքը թույլ է, իսկ սատանան` ուժեղ: Ուրեմն պետք է մտածել հենց հիմա»:

Մեկ այլ տեղ, նա ասում է. «Դուք այսօր երիտասարդ եք ու ֆիզիկապես ուժեղ: Ուրեմն հենց հիմա պիտի սկսեք վերակերտել ձեզ: Ծերության ժամանակ, երբ թուլությունն ու անգործությունը տիրապետում են մարդու մարմնին և նա կորցնում է  որոշում կայացնելու և դիմադրության ու կամքի ուժը, մեղքն ավելի է մթագնեցնում նրա սիրտը: Ուրեմն ինչպես եք կարող այդ ժամանակ ձեզ վերակերտել: Որքան ժամանակն անցնի, այնքան ավելի դժվար կլինի»: Նա ասում էր, որ մարդը պետք է շփվի լավ ընկերոջ հետ, որն ունի արժանքիներ և ոչ թե նրա հետ, ով մոլորված է: Դիմելով  իր որդուն, նա ասում է. «Ես արդեն մահվան շեմին եմ և քեզ, որ երիտասարդ ես, կտակում եմ, որ շփվես այնպիսի մարդկանց հետ, ովքեր պատասխանատու են, ուշադիր` բարոյական արժեքների նկատմամբ և ուշադրություն չեն դարձնում աշխարհիկ կյանքի նյութական կողմին: Նրանք աշխարհիկ կյանքից ցանկանում են մի փոքրիկ մաս և իրենց հանդիպումներն ու ժողովները մեղքի մեջ չեն անցնում: Նրանք ունեն վեհ արժեքներ: Ընտրիր այդպիսի մարդկանց, քանի որ շփման ազդեցությունը մեծ է: Այն կարող է մարդուն բարեփոխել»: Խոսելով այն մասին, որ մահը ծեր ու երիտասարդ չի ճանաչում և մարդն ամեն պահ պետք է պատրաստ լինի մահվան, նա ասում է. «Որդիս, այժմ խոսում եմ քեզ հետ, որ երիտասարդ ես: Պետք է իմանաս, որ երիտասարդների համար ապաշխարելն ու բարեփոխվելն ավելի հեշտ է և ներքին դաստիարակությունն ավելի արագ է ընթանում: Ծերության ժամանակ մարդն ավելի է տրվում իր ցանկասիրություններին, ավելի կարիերիստ է դառնում և նրա մեջ աճում են գոռոզամտությունն ու նյութապաշտությունը: Երիտասարդների հոգին նուրբ է  ու ճկուն: Երիտասարդը կարող է հեշտությամբ իրեն ազատել սատանայից ու գնալ դեպի բարոյական արժեքներ: Երիտասարդները պետք է ուշադիր լինեն, որ չխաբվեն սատանայական գայթակղություններին: Մահը և երիտասարդների և ծերերի համար հավասար է: Որ երիտասարդն է  կարող ասել, որ ապրելու է մինչև խորը ծերություն: Եվ որ ծերն է կարող ասել, որ իր հետ որևէ անախորժություն չի պատահել: Ընդհակառակը, առօրյա դեպքերն ավելի մոտիկ են երիտասարդներին: Ուրեմն, որդիս, ժամանակ մի կորցրու և քանի դեռ երիտասարդ ես, քեզ բարեփոխիր»:

Քննադատելով Իրանի շահի ռեժիմի  «մոդեռնիստական ծրագրերը», որոնց նպատակը ոչ թե երկրի զարգացումն էր, այլ անբարոյականություն տարածելը և երիտասարդներին մոլորեցնելը, իմամ Խոմեյնին ասում էր. «Քաղաքակրթության  ու զարգացման բոլոր դրսևորումներն իսլամում ազատ են և արգելված են միայն նրանք, որոնք արժեզրկում են բարոյական արժեքները: Իսլամը չի մերժում այն, ինչը բխում է ժողովրդի շահերից և ընդունում է  այն, ինչից շահում է  ժողովուրդը: Բոլոր միջոցառումներով, մշակութային, գեղարվեստական ծրագրերով, որ նրանք իրականացրել են, նպատակ են ունեցել բարոյալքել երիտասարդներին և թույլ չտալ, որ նրանք ծառայեն իրենց երկրին»: Իմամ Խոմեյնին նշում էր, որ շահի ժամանակ, գաղութատերերի նպատակն էր երիտասարդներին մոլորեցնելը և նրանց դարձնել անտարբեր` իրենց երկրի ու հասարակության խնդիրների նատմամբ: Նա ասում էր. «Այն վայրերը, որ ստեղծվել ենք քեֆերի համար և խմիչք վաճառելու վայրերը, այդ ծրագրի միայն մի մասն էին: Նրանք ցանկանում էին այնպես անել, որ երիտասարդներն անտարբեր լինեն իրենց երկրի նկատմամբ»:

Մեկ այլ տեղ նա ասում է. «Մամուլը, հեռուստատեսությունը կամ կինոն, երիտասարդներին մոլորեցնելու լավագույն միջոցներն են: Ֆիլմերը, որ գնվում էին արևմտյան երկրներից, ազդում էին մեր տղամարդկանց ու կանանց վրա: Նրանք շեղվում էին իրենց կյանքի բնականոն հունից, դառնում էին ինքնամոռաց: Նրանց մոտ առաջանում էր կասկածամտություն ու հոռետեսություն ամեն ինչի, նույնիսկ իրենց երկրի նկատմամբ»:

 

Իմամ խոմեյնին ասում էր, որ իրանցի երիտասարդները հավատացյալ, կայուն  և դիմադրող երիտասարդներ են, ովքեր պայքարում են շահի ռեժիմի ու նրա արտաքին աջակիցների սադրանքների դեմ: Նա գոհունակություն էր հայտնում այն կապակցությամբ, որ երիտասարդները կարողացան հաղթահարել գաղութատիրությունը: Նա նշում էր. «Այն, ինչ ես զգում եմ,  երիտասարդները և ուսանողները երկրից դուրս արթնացել են հարյուրամյա թմբիրից ու ելք են փնտրում, ուրախ եմ ու հպարտ»:

Նա երիտասարդներին կոչ էր անում մարդկանց մշտապես լուսավորել: Իմամ  Խոմեյնին այն ժամանակ Եվրոպայում բնկավող երիտասարդներին, որոնք իսլամական միության անդամ էին, ասում էր. «Դուք, մտավորական երիտասարդներդ, չպետք է նահանջեք: Դուք պարտավոր եք ազատել թմբիրից նրանց, որ այդ թմբիրի մեջ են: Դուք մարդկանց պետք է տեղեկացնեք գաղութատերերի դավաճանությունների, հանցագործությունների և նրանց անմշակույթ հետևորդների մասին»: