Իսլամական հանրապետությունը խորտակելու ԱՄՆ-ի չիրականացած երազանքը
2009թ. դեկտեմբերի 30-ը՝ իրանական 1388 թ. դեյ ամսի 9-ը, շատ կարևոր է իսլամական հեղափոխության պատմության մեջ, որպես անմոռանալի իրադարձություն: Այս կապակցությամբ ներկայացնում ենք մի հաղորդում:
2009թ. Իրանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որին մասնակցեց ընտրելու իրավունք ունեցողների 85 տոկոսը: Դա վկայում է այն մասին, որ Իրանում տիրում է ժողովրդավարություն: Այս իրականությունն իր վրա սևեռեց միջազգային դիտորդների ուշադրությունը: Սակայն միևնույն ժամանակ, դա անտանելի ու դառը փորձ էր թշնամիների համար: Հենց այդ պատճառով էլ, նրանք, օգտվելով Իրանի ներքին ուժերից, սադրանքներ նյութեցին Լոնդոնում, Վաշինգտոնում և Թել Ավիվում գտնվող իրենց գրասենյակներում` երկրում անարխիա ստեղծելու համար: Նրանք փորձում էին առաջին հերթին ցույց տալ, որ ընտրություններին բնակչության 85 տոկսանոց մասնակցությունը չափազանցված է: Թշնամիները փորձեցին օգտվելով հատուկ տեխնոլոգիաներից, հասնել իրենց նպատակներին:
Քաղաքական փորձագետ Մեհդի Ղազային նշում է. “2009թ սադրանքի բարդությունը կայանում էր նրանում, որ հակահեղափոխական ներուժն ի ցույց դնի իր ողջ ներուժը: Սակայն այս հակահեղափոխական շարժման նպատակը միայն ընտրությունները վարկաբեկելը չէր, այլ իսլամական հանրապետության վարչակարգը տապալելը: ԱՄՆ-ի նպատակն իրականում մեկ նետով երկու նապաստակ սպանելն էր: Այս սադրանքի նախաձեռնողները մի կողմից փորձում էին հարցականի տակ դնել ընտրությունները, նշելով, որ դրանք տեղի են ունեցել խախտումներով, իսկ մյուս կողմից նպատակ ունեին տապալել իսլակաման հանրապետությունը”: Հենց այդ պատճառով էլ, երբ Իրանում տեղի ունեցան իսլամական հեղափոխությունից հետո թվով 10-րդ ընտրությունները, որոշ խմբեր փողոց դուրս եկան և կազմակերպեցին բողոքի ցույցեր: Իսկ այդ ցույցերը ծրագրված էին թավշյա հեղափոխության սցենարով:
Առկա փաստերը վկայում են, որ որոշ արտաքին ուժեր, այդ թվում` ԱՄՆ-ից ու եվրոպական երկրներից, ղեկավարում էին այս սադրանքը: Միջազգային հարցերով փորձագետ Սադոլլահ Զարեհին, իր վերլուծություններից մեկում անդրադառնում է նաև ԶԼՄ-ների դերին և նրան, թե ինչպես են արտասահմանցի պաշտոնյաները միջամտել Իրանի ներքին հարցերին: Նա նշում է. «Ինչպես որ Իրանին պարտադրևված ութամյա պատերազմում ծառայում էին իրաքյան ուժերին, այս ԶԼՄ-ներն ակտիվացել էին նաև 2009թ հակահեղափոխական շարժման ժամանակ»: Իհարկե պարզ է, որ այս սադրանքի ձևավորման մեջ դերակատար եղան նաև ընտրություններում մի շարք թեկնածուների դեբատների ժամանակ սխալ հայտարարությունները: Այս կապակցությամբ, որոշ խմբեր, այն պատրվակով, թե պաշտպանում են ընտրություններում պարտված թեկնածուներին, ոտնահարելով կրոնական մի շարք արժեքներ, սկսեցին հակակրոնական քարոզչություն տանել: Սակայն իսկական նպատակն էր իրանցիներին ներքաշել ծրագրված բողոքների մեջ և երկրում ստեղծել պառակտում: Հենց այդ պատճառով էլ ԱՄՆ-ն փորձեց Իրանի վարչակարգի դեմքը խեղաթյուրել և մարդկանց հիասթափեցնել ընտրություններին մասնակցելուց:
ԱՄՆ նախկին Պետքարտուղար՝ Հիլարի Քլինթոնն իր «Դժվար ընտրություններ» գրքում անդրադարձել է մի շարք դժվար որոշումների, որ ստիպված է եղել ընդունել իր պաշտոնավարման օրոք: Նա գրել է. «ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կառավարությունը, 2009թ. Իրանի նախագահական ընտրությունների խժդժությունների ժամանակ մի քանի տասնյակ միլիոն դոլար ծախսելով, տարբեր երկրնեում պատրաստեց մոտավորապես 5000 իրանցի ընդդիմադիրների»: Այս սադրանքների ղեկավարները, որոնք գտնվում էին Լոնդոնում ու Վաշինգտոնում, մի քանի ամսվա ընթացքում խառնակություններ առաջացրեցին Իրանում: Արդյունքում երկիրը կրեց նյութական ու բարոյական վնասներ, ինչն ուրախացրեց թշնամիներին: Սակայն դեկտեմբերի 30-ին, իրանցիները տարբեր երկրներում դուրս եկան փողոցներ ու ինչպես ասել է ԻԻՀ առաջնորդը, «Կարողացան գրավել մի դժվարանցելի գագաթ և իրենց գիտակցությամբ ճիշտ գնահատելով ժամանակը, հիմնվելով իրենց հավատքի ու աստվածային կամքի վրա, իսլամական հեղափոխության պատմության մեջ մի շատ կարևոր օր հռչակեցին»: Իսլամական հեղափոխության առաջնորդը, խոսելով մարդկանց հիասթափեցնելու ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերի մասին, ասում է. «Դեկտեմբերի 30-ը որոշ գերտերությունների խաղերի պատասխանն էր և իսլամական հեղափոխության արժեքների պահպանման օրը»: Հենց այս պատճառով, դեկտեմբերի 30-ը կարելի է որակել որպես իսլամական հեղափոխության զարթոնք: Իրանի ժողովուրդը, գիտակցաբար մասնակցեց դեկտեմբերի 30-ի քայլարշավին, հետևելով իր առաջնորդին և ցույց տալով, որ ճանաչում է թշնամիներին և մոլորված խմբերին: Հեղափոխության մեծարգո առաջնոդն իր ելույթում բազմիցս անդրադառնալով տարածաշրջանում երկպառակություն առաջացնելու ԱՄՆ-ի ջանքերին, ասել է, որ հեղափոխության առաջին իսկ օրից, ԱՄՆ-ն նպատակ է ունեցել երկպառակություն առաջացնել Իրանում: Ինչպես նշել է ԻԻՀ առաջնորդը, «ԱՄՆ-ն, չնայած մեծ ծախսերին, պարտության է մատնվել, չկարողանալով կրոնական ու ազգային տարաձայնություններ առաջացնել Իրանում: Իրանի զարգացումը շարունակվելու է և Իրանին ծնկի բերելու նրանց երազանքը չի իրականանալու: 2009թ դեկտեմբերի 30-ին Իրանի ժողովրդի ցասումն ու քայլարշավը պատմական իրականության ապացույց էր, որի համաձայն, երբ ժողովուրդը միահամուռ է և միասնական, դա իսլամական հեղափոխության ու իսլամական հանրապետության շարժիչ ուժն ու կայությունությունն են, ինչի շնորհիվ, թշնամին չի կարող իրականացնել իր ծրագիրը»: