Սիոնիստական ռեժիմի կաբինետի փլուզումը. Նեթանյահուի քաղաքական մթագնած ապագան
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i102889-Սիոնիստական_ռեժիմի_կաբինետի_փլուզումը._Նեթանյահուի_քաղաքական_մթագնած_ապագան
Բենիամին Նեթանյահուն, ով 2017 թվականն ավարտեց Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք հռչակելու որոշմամբ, ինչն առաջարկել էր ԱՄՆ նախագադ Դոնալդ Թրամփը, հույս ուներ, որ 2018թ քաղաքական առումով տարբեր տարի կլինի իր և Իսրայելի համար: Սակայն ի վերջո, նա 2018 թվականն ավարտեց կոալիցիոն կառավարության փլուզմամբ:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունվար 07, 2019 11:40 Asia/Tehran

Բենիամին Նեթանյահուն, ով 2017 թվականն ավարտեց Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք հռչակելու որոշմամբ, ինչն առաջարկել էր ԱՄՆ նախագադ Դոնալդ Թրամփը, հույս ուներ, որ 2018թ քաղաքական առումով տարբեր տարի կլինի իր և Իսրայելի համար: Սակայն ի վերջո, նա 2018 թվականն ավարտեց կոալիցիոն կառավարության փլուզմամբ:

 

2018թ նոյեմբերին Իսրայելի բանակը նոր պատերազմ սկսեց Գազայի հատվածի դեմ: Սակայն այս պատերազմը տևեց միայն 2 օր: 2008թ Գազայի դեմ Իսրայելի պատերազմը տևեց 22, 2012թ`8, իսկ 2014թ` 51 օր: 2018թ նոյեմբերի պատերազմը տևեց երկու օր և դրան հաջորդեց հրադադարի ռեժիմի հաստատումը:

Իսրայելի կոալիցիոն կառավարության փլուզումը սկսվեց հենց այդ երկօրյա պատերազմից: Գազայի հետ հրադադարին հաջորդեց Նեթանյահուի կառավարության պատերազմի նախարար Լիբերմանի հրաժարականն ով “Հրեական տուն” կուսակցության ղեկավարն է: Դա պատճառ դարձավ, որ կոալիցիոն կառավարությունը կորցնի Քնեսեթում 120 աթոռներից իրեն պատկանող 61-ը: Այդպիսով, Նեթանյահուի կառավարությունը փլուզվեց: Այլ խոսքով, երկօրյա պատերազմն, այնուհետև հրադադարը իսլամական ջիհադի շարժման հետ, Իսրայելի կառավարությունը բաժանեց հրադադարի հարցով կողմ և դեմ բևեռների:

Եվազ Հենդելն ով ղեկավարում է Իսրայելի ռազմավարական ինստիտուտը և աջ ծայրահեղական մի խումբ, հանդիսանում է նախկին կառավարության խոսնակը: Նա ասում է. «Երբ մեջտեղ է գալիս Գազայի անունը, Նեթանյահուի հեղինակությունը կամա թե ակամա, նվազում է»: Իսրայելի  ներկա կառավարությունը կոալիցիոն կառավարություն է, որի մաս են կազմում տարբեր աջակողմյան կուսակցություններ, օրինակ` Լիքուդ կուսակցությունը, որն ամենաշատ ձայներն ունի կոալիցիոն կառավարության մեջ:  2015թ կուսակցությունը չկարողացավ ձեռք բերել Քնեսեթի ձայների մեծամասնությունը և պարտավոր եղավ կոալիցիա կազմել այս կուսակցությունների հետ: Իսրայելի կառավարության առանձնահատկությունը դրա կոալիցիոն լինելու մեջ է: Դա պատճառ է դառնում, որ կառավարության մեջ մշտապես տեղի ունենան բախումներ: Որպես օրինակ, այդ կուսակցությունների միջև տարաձայնությունները վերաբերում են ծայրահեղ ուղղափառ հրեաների բանակում ծառայելու վերաբերյալ օրենքի հաստատմանը: Տարաձայնություն, որը բացահայտվեց այն ժամանակ, երբ Լիբերմանը հրաժարական տվեց:

Այդուհանդերձ պետք է ասել, որ վերոնշյալ խնդիրը որոշ կուսակցությունների համար պատրվակ էր, որպեսզի ցույց տային իրենց հակառակությունը Լիքուդ կուսակցությանն ու Բենիամին Նեթանյահուին: Իսրայելի ընդդիմության ղեկավարներից Ցիպի Լիոնիի ասելով. «Ուղղափառների օրենքի հաստատմաբ կամ առանց դրա, մենք չենք ընդունում Նեթանյահուին: Նա պետք է հեռանա: Իսրայելում չկա ապահովություն, անվտանգություն և ժողովրդավարություն: Իսկ կյանքի կենսամակարդակը իջել է գների թանկացման պատճառով»:

Բենիամին Նեթանյահուն բռնագրավված տարածքներում ոչ միայն քաղաքական ու ժողովրդական բազմաթիվ ընդդիմադիրներ ունի, այլ նաև ներգրավված է մի քանի դատական գործերում: Իր պաշտոնավարման առաջին շրջանում, Նեթանյահուն կարողացավ հաղթել   կոռուպցիայի գործով դատը: Սակայն այսօր նա ներգրավված է 4 այլ դատական գործերում: Նեթանյահուն և նրա կինը մեղադրվում են թանկարժեք նվերներ, այդ թվում`թանկ սիգարետներ ստանալու մեջ: Գործը կոչվում է «1000»: Իսկ «2000» գործով, Նեթանյահուն մեղադրվում է Յեդիոթ Ահարոնոթ թերթի հրատարակիչ Առնոն Մուզիսի հետ գաղտնի բանակցություններ վարելու մեջ, որպեսզի վերջինս Նեթանյահուի օգտին լուրեր հրապարակի և վերջինս փոխարենը ճնշում գործադրի թերթի մրցակից`»Իսրայել Ալյոմ» թերթի վրա: Իսրայելի ոստիկանությունը հայտարարել է, որ առաջին գործով, Նեթանյահուն ստացել է 200 հազար դոլար կաշառք: Իսկ «3000» գործը վերաբերում է Գերմանիայից սուզանավ գնելուն` կաշառքի դիմաց: «4000» գործը վերաբերում է կապի նախարարությունում և Բեզեք ընկերությունում խախտումներին:

2016թ. դեկտեմբերից Նեթանյահուն բազմիցս հարցաքննվել է ոստիկանության կողմից: Իսկ նրան ուղղված մեղադրանքները պատճառ են դարձել, որ նրա դեմ բողոքների ալիքը մեծ ծավալ ստանա: 2018թ դեկտեմբերին այդ բողոքներին ավելացան նաև «դեղին բաճկոնավորները»: Որպեսզի նվազեցնի իր վրա գործադրվող ճնշումները, Նեթանյահուն ներկայացրեց վաղաժամկետ ընտրությունների առաջարկը: Այս քայլով նա հետապնդում է որոշակի նպատակներ: Նա ցանկանում է նախքան դատարանի որոշման կայացումը, ցույց տալ իր և  Լիքուդ կուսակցության հեղինակությունը և այդպիսով դատարանի վրա ճնշում գործադրել: Մյուս կողմից, նա նպատակ ունի ընտրություններում հաղթելով, կազմել նոր կոալիցիոն կառավարություն: Ընտրությունները կանցկացվեն 2019թ ապրիլի 9-ին: Սա վերջին չորս տարիների ընթացքում այս երկրում անցկացվող երկրորդ վաղաժամկետ ընտրություններն են: 2015թ խորհրդարանական ընտրությունները նույնպես կայացան ժամանակից շուտ: Դրանք պետք է անցկացվեին 2016թ:  

Ներկայումս Իսրայելում փաստորեն գոյություն ունի չորս քաղաքական հիմնական խումբ`»Աշխատանքի», «Լիքուդ» և «Արևմտյան ու արևելյան կրոնական կուսակցությունները» և Արաբական կուսակցությունների կոալիցիան: Ըստ երևույթին, ենթադրվում է, որ աջ կուսակցությունները նորից կհաղթեն ընտրություններում և մրցակցությունը կլինի հենց այդ կուսակցությունների մեջ: Հատկանշական է, որ «Թայմս օֆ Իսրայել» թերթի հաղորդմամբ, «Հրեական տուն» կուսակցության առաջնորդը, ով նաև եղել է կրթության նախարար, ինչպես նաև Արդարադատության նախարարը, ով կուսակցության անդամ է, հայտարարել են, որ դուրս են գալիս կուսակցությունից և հիմնում են նոր կուսակցություն` «Նոր աջ» անունով: Որոշ փաստերի համաձայն, Լիքուդ կուսակցության ձայները կնվազեն, սակայն  կուսակցությունը կշարունակի մնալ Քնեսեթի ամենախոշոր կուսակցությունը: Ենթադրվում է, որ Իսրայելի նոր վարչապետը Նեթանյահուն չի լինի: Ներկա դրությամբ, նշված կուսակցությունների քննադատությունների թիրախում ավելի շատ Նեթանյահուն է, ոչ թե Լիքուդ կուսակցությունը: Նա արդեն երկու անգամ եղել է Իսրայելի վարչապետը: Առաջին անգամ նա պաշտոնը ստանձնել է 1990-96թթ., երկրորդ անգամ նա վարչապետ է դարձել 2009թ մինչ օրս: Այլ խոսքով, վերջին 23 տարիների ընթացքում, նա 13 տարի եղել է Իսրայելի վարչապետը: Փորձագետների ու քննադատների կարծիքով, դա հակասում է ժողովրդավարական սկզբունքներին: Իսրայելական հեռուստաալիքներից մեկի կողմից 2018թ դեկտեմբերին անցկացված վերջին հարցումները վկայում են, որ սիոնիստների 52 տոկոսը չի ցանկանում  Նեթանյահունի կրկին տեսնել վարչապետի պաշտոնում: Ամեն դեպքում, կարելի է ասել, որ 2019թ ապրիլյան խորհրդարանական ընտրություններից հետո կորոշվի նաև Բենիամին Նեթանյահուի քաղաքական ապագան: Ապագա, որը կազդի Միջին Արևելքի քաղաքական իրավիճակի վրա: Թերևս այս ընտությունների ամենակարևոր ձեռքբերումը լինի այն, որ ոչնչանա Թրամփ-Նեթանյահու-Բին Սալման չարիքի եռյակը: