Հակաթրամփյան գրքերի մեծածավալ վաճառքը 2018թ.
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i102893-Հակաթրամփյան_գրքերի_մեծածավալ_վաճառքը_2018թ.
2018թ. ավարտվեց և ԶԼՄ-ներն ու մամուլն անդրադարձան անցած տարվա իրադարձություններին: Մամուլն անդրադարձավ անցած տարվա ֆիլմերին, բեսթսելլեր գրքերին ու իրադարձություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2019 12:16 Asia/Tehran

2018թ. ավարտվեց և ԶԼՄ-ներն ու մամուլն անդրադարձան անցած տարվա իրադարձություններին: Մամուլն անդրադարձավ անցած տարվա ֆիլմերին, բեսթսելլեր գրքերին ու իրադարձություններին:

 

Հավանաբար դուք նույնպես ԱՄՆ նախագահին համարում եք անկանխատեսելի մարդ, ով իր սկանդալային թվիթներով, իրարամերժ հայտարարություններով, անկանխատեսելի քայլերով ու կասկածելի վարքագծով, գտնվում է մամուլի, հատկապես` ծաղրանկարիչների  ուշադրության կենտրոնում:

Անցած երկու տարիների ընթացքում, Թրամփի ու նրա կյանքի վերաբերյալ բազմաթիվ նյութեր են հրապարակվել: Դրանք մեծ մասամբ արժանացել են և' ամերիկացի և' արտասահմանյան ընթերցողների ուշադրությանը: Իսկ դրանցից որոշները դարձել են անգլալեզու գրականության բեսթսելլերներից: Իհարկե գրքեր են հրապարակվել նաև Բիլ Քլինթոնի, Ջորջ Բուշի, Ջիմի Քարթերի, Հիլարի Քլինթոնի և նույնիսկ Սարա Փիլինի մասին, որոնք նույնպես դարձել են բեսթսելլերներ: Սակայն 2018թ. առաջին ինն ամիսների ընթացքում, Թրամփին վերաբերող երեք գրքերից վաճառվել է ընդհանուր հաշվով 5 միլիոն օրինակ: Սովորաբար, նախագահների գործունեության մասին գրքերը հրապարակվում են նրանց պաշտոնավարումից հետո: Սակայն ամերիկացի գրող և պատմաբան Ջոն Մեյչամն ասում է. «Թրամփն ինչպես միշտ, արագացրեց այս գործընթացը»:

«Կրակ և Ցասում` Թրամփի Սպիտակ տանը» գիրքը, որի հեղինակն է Մայքլ Վոլֆը, նույնպես այն գրքերից է, որ հրապարակվեց 2018թ և դեռևս գտնվում է  բեսթսելլերների շարքում: Գրքում ներկայացված է Թրամփի և նրա աշխատակիցների վարքագիծը` նախընտրական քարոզարշավի ժամանակ և Սպիտակ Տանը: Հեղինակն անդրադառնում է  Թրամփի վարքագծին, աշխատողների հետ նրա հարաբերություններին և Սպիտակ տանն առկա անարխիային: Վոլֆը գրքում անդրադարձել է Թրամփի իրական կերպարին, ներկայացնելով նրա մասին որոշ ճշմարտություններ: Իհարկե, որոշ գրաքննադատներ, ընդունեցին գրողի տեսանկնյունները, սակայն ուրիշները դրանք քննադատեցին:

«Կրակ և Ցասում` Թրամփի Սպիտակ տանը» գիրքը

 

Թրամփը հայտարարել է, որ այս գիրքն ամբողջությամբ սուտ է ու սխալ, քանի որ այն աղբյուրները, որոնց վկայակոչել է հեղինակը, գոյություն չունեն: Իսկ հեղինակ Մայքլ Վոլֆը հայտարարել է, որ ունի ձայնագրություններ ու նյութեր, որոնք կարող է տրամադրել` գրքի ճշմարտացիությունն ապացուցելու համար: Գրքի հեղինակի կարծիքով, Թրամփն արժանի չէր նախագահ դառնալու: Նա գրում է. «Թրամփը չի կարող կենտրոնանալ քաղաքական նույնիսկ ամենափոքր հարցերի վրա: Դա հաստատել են նաև նրա ամենահավատարիմ մերձավորները»:

Գրքի որոշ բաժինները քննարկվել են ԶԼՄ-ներում: Այդ թվում, հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ Թրամփը գռեհիկ հայտարարություններ է անում կանանց մասին: Սակայն գրքում կան նաև այլ մանրամասներ, որոնք հաճելի չեն Սպիտակ տան համար: Որպես օրինակ` ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ Ռոբերթ Մյուլլերի ուսումնասիրությունները և կասկածները` Թրամփի   ինտելեկտի գործակցի  մասին:

Որոշ ժամանակ առաջ, մի հարցազրույցում, Մայքլ Վոլֆը հայտարարեց. «Օրական մեկ անգամ, հայացք հառելով երկինք, Աստծուն ասում եմ- Թրամփի համար շնորհակալ եմ քեզանից»: Այո, նա իրոք պետք է շնորհակալ լինի Թրամփի համար, քանի որ առանց վերջինիս գոյության, չէր կարող 2018թ ձեռք բերել 18 միլիոն դոլար, մտնելով աշխարհի ամենաբարձր եկամուտ ունեցող 10 գրողների շարքը:

Ջեմյս Կոմիի «Բարձրագույն հավատարմություն. ճշմարտություն, սուտ եւ առաջնորդություն» 

 

Մյուս գիրքը, որ մեծ համբավ ունեցավ 2018 թվականին, FBI-ի նախկին պետ Ջեյմս Քոմիի հեղինակած գիրքն է` «Բարձրագույն հավատարմություն. ճշմարտություն, սուտ եւ առաջնորդություն» խորագրով: Գիրքը վաճառվեց 600 հազար օրինակով և կարողացավ առաջ անցնել  «Զայրույթ և ցասում Սպիտակ տանը» գրքից: Հեղինակն այս գրքում նախ քննարկում է  ամերիկյան մաֆիայի ընտանիքների կառույցը, նշելով, որ Թրամփն ունի մաֆիայի լիդերի հատկություն, ինչի շնորհիվ իշխում է  ԱՄՆ-ի վրա:  Գրքի որոշ բաժիններ նվիրված են ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին, Հիլարի Քլինթոնի նամակներին, ընտրություններին ՌԴ միջամտությանն ու Թրամփի բարոյալքմանը: Գիրքը ներկայացնում է  քաղաքական հարաբերություններն ԱՄՆ-ում, փորձելով ցույց տալ, որ Թրամփն այդ հարաբերությունների և քաղաքական կառույցի արդյունքն է: Հեղինակը գրում է. «Թրամփը հավատարիմ չէ բարոյական ու կանոնակարգված արժեքներին ու ճշմարտությանը: Նրա ողջ ղեկավարությունը հիմնված է առևտրի ու էգոիզմի վրա: Նա հավատարիմ է միայն ինքն իրեն»:

Գրքի հրատարակումից առաջ, Թրամփը հարցականի տակ դրեց դրա բովանդակությունը: Ջեյմս Քոմիի հետ Թրամփի խնդիրները սկսվեցին այն ժամանակվանից, երբ ԱՄՆ դաշնային ոստիկանությունը կատարեց որոշ հետազոտություններ` ԱՄՆ 2016թ նախագահական ընտրություններում ՌԴ  միջամտության և Թրամփի ու Մոսկվայի միջև ձեռք բերված համաձայնության վերաբերալ: Ջեյմս Բրայան Քոմին, ով հանդիսանում է  Ջեյմս Քոմիի հայրը, հայտարարեց, որ Թրամփը նման հայտարարություն է արել, քանի որ սարսափելի վախենում է իր որդուց:

Բոբ Վուդվարդի  «Սարսափ. Թրամփը Սպիտակ տանը»:

 

Ամերիկացի լրագրող Բոբ Վուդվարդի գիրքը նույնպես 2018թ դարձավ բեսթելլեր: Գրքի անունն է. «Սարսափ. Թրամփը Սպիտակ տանը»: Գրքի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ գրողը ներկայացրել է իր զեկույցները` Վաշինգտոնում եղած ժամանակ: Գիրքը Թրամփին ներկայացնում է որպես անարժան ղեկավար: Հեղինակը ԱՄՆ նախագահին ոչ միայն հոգեկան շեղումներով անձ է ներկայացնում, այլ նշում է, որ վերջինիս համար աներևակայելի էր հաղթանակն ընտրություններում և  նրա կինն այդ լուրը լսելուց հետո լուրջ հոգեբանական տրավմա է ստացել: Գրքում ասվում է. «ԱՄՆ ՊՆ Ջեյմս Մաթիսը Կորեական թերակղզու հարցի վերաբերյալ Թրամփի հետ զրույցից հետո ասել է, որ վերջինիս  վարքագիծը  մանկական է»: Հեղինակը հավելում է, որ նախագահի աշխատակազմի ղեկավար Ջոն Քելին Թրամփին համարել է հիմար, որին համոզելն ապարդյուն է: Չնայած ամերիկյան ԶԼՄ-ները կանխատեսեցին, որ այս գիրքը կլինի 2018թ ամենավաճառված գրքերից, դրա հրատարակումից հետո Թրամփը հայտարարեց, որ դա ընդամենը կատակ է: Նա նշեց, որ ինքը կգրի այդ մասին իսկական գիրք:

Թրամփի գործունեությանն անդրադարձել են ոչ միայն գրողներն այլև մամուլը: Որպես օրինակ, Գարդիան օրաթերթը վերջերս մի հոդվածում գրել է, որ մի անծանոթ մարդ, գնել է   Ջորջ  Օրվելի  «Անասնաֆերմա» և «1984» գրքերը և դրանց կցելով մի գրություն, որտեղ ասված է. «Կարդա ու պայքարիր», դրանք բաժանել մարդկանց: Սան Ֆրանցիսկոյում գործող «Բուք Սմիթ» գրախանութի տնօրենի ասելով, այս գրքերը շատ կարճ ժամանակում վաճառվել են և այդ անձը շարունակում է իր ակցիան: Նա նշում է, որ ցանկանում է մարդկանց նախապատրաստել` Թրամփի քաղաքականությունների դեմ պայքարելու համար: Գրախանութը հայտարարել է, որ պատվիրել է Օրվելի գրքերից ևս հարյուր օրինակ և վստահ է, որ դրանք նույնպես կվաճառվեն:

Դոնալդ Թրամփի նախագահության օրոք բարձրացել է այնպիսի գրքերի վաճառքի ծավալը, ինչպես` Օրվելի «1984», Արդո Հաքս Լիի «Նոր, գեղեցիկ աշխարհ», Ֆիլիպ Քեյդիքի «Վերին բերդում գտնվող տղամարդը»:

 

«1984» վեպի վաճառքը կարևորվեց հատկապես այն ժամանակ, երբ Թրամփի նախագահության օրոք, այս գրքի հիման վրա նկարահանվեցին ֆիլմեր, իսկ Թրամփի մամուլի խորհրդատու Քլին Քանոյն անդրադարձավ գրքին: Իր ելույթներից մեկում, նա օգտվեց այնպիսի բառակապակցություններից, ինչպես` «փոխարինելի իրականություններ» և «երկակի մտածողություն», որոնք հատուկ նշանակություն ունեն Օրվելի գրքում:

Այս ելույթները հրապարակվեցին սոցիալական ցանցերում և Քլին Քանոյը մեղադրվեց նրանում, որ հաստատել է գրքի բովանդակությունը: «1984» գրքի վաճառքից առաջ, մի թատերախումբ ցուցադրեց ներկայացում, որը մեծ ընդունելության արժանացավ:

Ինչևէ, պետք է ասել, որ այն գրքերը, որ Թրամփի դեմ են, այսօր մեծ պահանջարկ ունեն ԱՄՆ-ում: Իսկ դա ցույց է տալիս, որ նրա հեղինակությունը գնալով նվազում է: Թեև գրքերի հեղինակներն ու հրատարակիչները մեծ շահույթ են ունեցել, սակայն ամենակարևորն այն է, որ Միացյալ Նահանգներում Սպիտակ տան քաղաքակնության դեմ բողոքներն աճել են: