Զբոսաշրջության աճն Ասիայում` անցած տարվա ընթացքում և 2019թ. հեռանկարները
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i103866-Զբոսաշրջության_աճն_Ասիայում_անցած_տարվա_ընթացքում_և_2019թ._հեռանկարները
ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը կանխատեսել է , որ 2019թ զբոսաշրջության ոլորտում արձանագրվելու է 3-4 տոկոս աճ և այցերի մեծ մասն իրականցվելու է դեպի պատմական վայրեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2019 16:14 Asia/Tehran
  • Զբոսաշրջության  աճն  Ասիայում` անցած տարվա ընթացքում և 2019թ. հեռանկարները

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը կանխատեսել է , որ 2019թ զբոսաշրջության ոլորտում արձանագրվելու է 3-4 տոկոս աճ և այցերի մեծ մասն իրականցվելու է դեպի պատմական վայրեր:

 

 

 

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ UNWTO)  զեկույցի համաձայն, համաշխարհային զբոսաշրջության ոլորտն անցած տարի գրանցել է 6 տոկոս աճ կամ 1 միլիարդ 400 միլիոն դոլարի եկամուտ: 2017թ համեմատ, այս ցուցանիշն աճել է 7 տոկոսով: 2018թ. համաշխարհային զբոսաշրջության ոլորտի աճը սպասվածից ավել է եղել 4-5 տոկոսով: 2010թ. հրապարակված կանխատեսումների համաձայն, ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել էր, որ համաշխարհային զբոսաշրջության աճի ցուցանիշը, մինչև 2020թ հասնելու է 1 միլիարդ 400 միլիոն դոլարի: Կազմակերպությունը նաև հայտարարել է, որ որոշ գործոնների, ինչպես` տնտեսական աճի, օդային ճամփորդությունների, նոր բիսնեզ մոդելների ու վիզաների ոլորտում ստեղծված դյուրությունների շնորհիվ,  նշված ցուցանիշը գրանցվել է երկու տարի շուտ: ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ առևտրական մոդելների թվայնացումը և մատչելի ճամփորդություններն ու հասարակական փոփոխությունները, հավանաբար կշարունակվեն և ոլորտն ավելի կընդլայնվի: Ուստի անհրաժեշտ է, որ տարբեր կազմակերպություններ հարմարվեն այդ պայմաններին:

Զբոսաշրջիկների ուշադրությունն ամենաշատը գրավել է Եվրոպան: 2018թ Եվրոպա այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 713 միլիոն զբոսաշրջիկ, գրանցելով 8 տոկոս աճ: Ասիան և Օվկիանիան գրանցել են 6 տոկոս աճ: Այս ուղղությամբ գնացած զբոսաշրջիկների թիվը  կազմել է 343 միլիոն մարդ: Դա այն դեպքում, երբ Հարավային ու Հյուսիսային Ամերիկաների ցուցանիշը կազմել է 3 տոկոս և 313 միլիոն մարդ: Կենտրոնական Ամերիկան ու Կարիբյան կղզիները գրանցել են 2 տոկոս անկում: Իսկ Աֆրիկան անցած տարվա համեմատ ունեցել է 7 տոկոս աճ` իր կողմը գրավելով 67 միլիոն զբոսաշրջիկների ուշադրությունը: Միջին Արևելքում ցուցանիշը կազմել է 10 տոկոս և 64 միլիոն մարդ: ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը կանխատեսել է, որ 2019թ ոլորտը կգրանցի 3-4 տոկոս աճ, իսկ այցելուների մեծ մասին հետաքրքրելու են պատմամշակութային վայրերը:

Կազմակերպությունը հայտարարել է, որ թեև վառելիքի գները, օդային նոր կապերն ու նոր շուկաները կարող են նպաստել ոլորտի զարգացմանը, այդուհանդերձ, առևտրային խնդիրները կարող են բացասական ազդել դրա վրա:

Փորձագետներից շատերի կարծիքով, 2019թ ընթացքում ուղևորությունների ձևի մեջ կնկատվեն փոփոխություններ, քանի որ փոխվում է մարդկանց կենսակերպը: Այսօր զբոսաշրջիկներից շատերն օգտվում են նոր մեթոդներից` իրենց ճամփորդությունը կազմակերպելու համար:

Forbes-ն այս կապակցությամբ գրում է. «Երկարատև արձակուրդի ծրագրումը կարող է վերածվել լուրջ խնդրի»: Զբոսաշրջության ոլորտի մասնագետ Լուիս Դանիելի ասելով. «Ուղևորներն այժմ անտեսելով մեկշաբաթյա ուղևորությունները, հատկապես ամռանը կազմակերպում են կարճատև ու տարբեր ուղևորություններ: Դա նպաստում է, որպեսզի ներքին բիզնեսն աճի, հատկապես երբ զբոսաշրջիկները ոչ սովորական վայրերում են անցկացնում իրենց հանգիստը, օգտվելով վրաններից ու բաց տարածքներից»: Մյուս կողմից, իրականություն է, որ այսօր ինստագրամը մեծ ազդեցություն ունի զբոսաշրջային վայրերի ընտրության հարցում: Մի հարցմանը մասնակցած զբոսաշրջիկների 40 տոկոսն ասել է, որ ինստագրամը եղել է այն կարևոր աղբյուրը, որից օգտվել են իրենց հանգիստն անցկացնելու համար ուղղություն ընտրելիս»: Նախատեսվում է, որ 2019թ., սոցիալական ցանցերը մեծացնեն իրենց դերը զբոսաշրջության ոլորտում: Որպես օրինակ, զբոսաշրջության նյութերի հեղինակ իռլանդացի Վիլ Հաթոնը ներկայացրել է մատչելի զբոսաշրջության համար հարմար 15 երկրներ, որոնց թվում Իրանը զբաղեցրել է առաջին տեղը:  

Վիլ Հաթոնն Իրանում

 

Իր վեբլոգում, որը կրում է «Ուսապարկով ճամփորդություն Իրան», Հաթոնը 2018թ ներկայացրել է 10 երկրի, որտեղ կարելի է  կազմակերպել օրական 10-15 դոլար արժողությամբ ճամփորդություններ: Նա նշել է, որ Իրանն ամենաէժան ուղղություններից է, որտեղ կարելի է  կազմակերպել հրաշալի ճամփորդությունը: Նա գրում է. «Ըստ երևույթին, շատերն Իրանը լավ չեն ճանաչում: Ես Իրանում անցկացրել եմ 6 ամիս և 2016-2018թթ 4 անգամ այցելել եմ Իրան: Իմ կինն իրանցի է: Ես մի փոքր խոսում եմ պարսկերեն և ինձ շատ մոտ եմ զգում այս երկրին»: Նա այնուհետև ներկայացնում է Իրանի ճարտարապետության յուրահատկությունները, համեղ խոհանոցը, Հորմոզ գեղեցիկ կղզին:   

Իրանը լի է զբոսաշրջային գրավչություններով

 

Forbes-ը գրել է, որ կանխատեսվում է, որ առողջապահական զբոսաշրջության ոլորտում նույնպես այս տարի գրանցվի աճ: ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը կանխատեսել է , որ այս տարի ոլորտի աճը երկու անգամ բարձր է լինելու: Կազմակերպությունը նշել է, որ 2022թ. առողջապահական զբոսաշրջության ոլորտի եկամուտը կարող է կազմել մինչև 919 միլիարդ դոլար: 2017թ այդ գումարը կազմել է 639 միլիարդ դոլար: Այս ոլորտում հատկապես կարևոր են հանգստի վայրերն ու  հյուրանոցները, որոնք ունեն հնարավորություններ`առողջ ապրելակերպի սիրահարների համար: Հավելենք նաև, որ իսլամական երկրների առողջ զբոսաշրջության հինգերորդ կոնֆերանսը տեղի է ունենալու Իրանում` 4 տարի դադարից հետո:  2019թ.հունիսին ԷԿՕ-ի անդամ երկրների Առողջապահական զբոսաշրջության  ցուցահանդեսն ու կոնֆերանսը նույնպես տեղի են ունենալու Իրանի  Արդեբիլ քաղաքում:

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության զեկույցի համաձայն, կարևորվում են այն ճամփորդությունները, որտեղ համատեղվում են հանգիստն ու առևտուրը: Աշխատանքային այցով որևէ երկիր այցելած զբոսաշրջիկների 87 տոկոսը մի հարցման ժամանակ նշել է, որ այցի ընթացքում ցանկություն է ունեցել նաև հանգստանալ: Հատկանշական է, որ նրանց 56 տոկոսը ցանկություն է  ունեցել, որ այցելությունների ժամանակ իրենց ուղեկցեն ընտանիքի անդամները:

2019թ. կարելի է կանխատեսել, որ այն զբոսաշրջիկների թիվը, ովքեր Իրանն ընտրելու են այցելության համար, աճելու է: Որպես օրինակ, New York Times-ը 2019թ. համար ամերիկացի զբոսաշրջիկներին որպես լավագույն զբոսաշրջային ուղի, առաջարկել է Իրանը: Իրանը 2018թ համարվել է աշխարհի ամենաապահով երկրներից մեկը:  Չնայած Իրանի նկատմամբ  ամերիկացի պաշտոնյաների ու հատկապես Թրամփի բացասական վերաբերմունքին,    New York Times-ը մի հոդվածում անդրադառնալով Իրանի Շիրազ, Սպահան և  Թեհրան քաղաքներին, գրել է, որ բազմաթիվ ամերիկացիներ ցանկանում են 2019թ. այցելել Իրան: Պարբերականն Իրանին անվանելով «Միջին Արևելքի գոհար», գրել է. «Չնայած հատկապես Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո ԱՄՆ-ի ու Իրանի միջև առկա է լարվածություն, սակայն մեծանում է նաև այն ամերիկացի ուղևորների թիվն, ովքեր ցանկանում են այցելել Իրան»: Պարբերականն այնուհետև անդրադառնում է Իրանի պատմական վայրերին, Շիրազի ու Սպահանի մզկիթներին, Թեհրանի Գոլեսթան պալատին:

New York Times-ը գրել է, որ 2019թ Իրանում, Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանում,  անցկացվելու է մի հրաշալի ցուցահանդես, որի ժամանակ ներկայացվելու են այնպիսի մեծ արվեստագետների գործեր, ինչպես`Էնդի Վարհոլը, Մարկ Ռոթկոն և Մարսել Դուշանը: Ցուցահանդեսում ներկայացվելու են նաև Պիկասոյի 40 ստեղծագործությունները, որոնք վերջերս են դուրս բերվել թանգարանի պահեստից: Ցուցահանդեսն անվանվելու է «Նատյուրմորտ և բնություն»: Այն բացվելու է փետրվարի 21-ին և շարունակվելու է մինչև ապրիլի 20-ը: Այցելուներն այդ ընթացքում կարող են ծանոթանալ 500 հրաշալի ստեղծագործություններին: