Հատուկ հաղորդում բարեգործության օրվա առիթով
Մարտի 5-ից 11-ը ՝ իրանական էսֆանդի 14-ից 20-ն Իրանում նշվում է բարեգործության շաբաթը: Նպատակը ՝ կարիքավորներին օգնելը և հասարակությունում նվիրատվության մշակույթի արմատավորումն է: Նվիրատվությունները հավաքվում են «Իմամ Խոմեյնիի բարեգործական կոմիտե»-ի կողմից:

Փոքրիկ տղան իր մոտ ուներ ընդամենը մեկ ցենտանոց մետաղադրամ: Նա շատ քաղցած էր, գումար էլ չուներ սնունդ գնելու համար: Որոշեց մի տան դուռ թակել և ուտելիք խնդրել: Պատահական դուռը բացեց մի աղջնակ: Տղայի խնդրած մի բաժակ ջրի փոխարեն, աղջիկը նրան մի մեծ բաժակ կաթով ընդունեց: Կաթը խմելուց հետո տղան հարցրեց թե ինչքա՞ն պետք է վճարի կաթի համար: Աղջնակը պատասխանեց .«Ոչինչ , մայրիկս ասել է, որ պետք է բարություն անել»: Տղան շնորհակալություն հայտնեց ու հեռացավ: Տարիներ անց , երբ փոքրիկ աղջիկը ծանր հիվանդ էր և բժիշկներն անկարող էին բուժել նրան, նա ստիպված քաղաքային գլխավոր հիվանդանոց դիմեց ՝ մասնագիտական բուժում ստանալու համար: Երբ Դկտ. Հուարդ Քլեյն լսեց այն քաղաքի անունը, որտեղից եկել էր հիվանդը, անմիջապես մոտեցավ հիվանդին : Առաջին իսկ պահին ճանաչեց նրան: Բուժման առաջին քայլերը չուշացան: Նա շտապում էր փրկել հիվանդին: Բուժումը տևեց երկար և վերջապես հիվանդը բուժվեց: Հիվանդը վախով էր բացում հիվանդանոցի ծախսերի հաշվի ծրարը, Սակայն ծրարում կար մի նամակ,, որտեղ գրված էր.«Հիվանդանոցի ծախսերը վճարվել են նախապես ՝ մի բաժակ կաթով»:
.....................
Ահա և մարդկային բարեգթության մասին մի պատմություն: Այդպիսով ապացուցվում է, որ մարդն էությամբ բարի է և այդ արժանիքը դրսևորվելու դեպքում, լուսավորվում է նաև մարդու հոգին: Իսլամ կրոնի ուսմունքում նաև բարեգործությունը աստվածահաճո արարք է համարվում:
Իրանում տարեվերջի օրերին հասարակությունում տեսանելի են դառնում ուրախությունն ու բարությունը: Տարեմուտի սեմին, երբ մարդկանց սրտերը լցվում են գարնանային շնչով, բարի մարդիկ գործի են անցնում, իրենց ուրախությունը մյուսների հետ կիսելով: Տարվա վերջին ամսվա այս շաբաթը բարեգործության շաբաթ է հռչակվել: Մարտի 5-ից 11-ը ՝ իրանական էսֆանդի 14-ից 20-ն Իրանում նշվում է բարեգործության շաբաթը: Նպատակը՝ կարիքավորներին օգնելը և հասարակությունում նվիրատվության մշակույթի արմատավորումն է: Նվիրատվությունները հավաքվում են «Իմամ Խոմեյնիի բարեգործական կոմիտե»-ի կողմից:

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, կարիքավորներին օգնություն ցուցաբերելը դրվեց օրակարգում և լուսահոգի Իմամ խոմեյնիի հրամանով հիմնադրվեց «Իմամ Խոմեյնիի բարեգործական կոմիտե»-ն: Կառույցը հիմնադրվել է ընչազուրկ ընտանիքներին օգնելու և ընտանեկան հիմքերն ամրապնդելու նպատակով: «Իմամ Խոմեյնիի բարեգործական կոմիտե»-ն Իրանում սոցիալական ապահովագրման ոլորտի ամենախոշոր կառույցն է , որի ծառայությունն ուղղված է հասարակության խոցելի խավերին:
Երեք տարի է, ինչ Տիկ. Ամիրիի համար կյանքն այլ գույն է ստացել: Նա արդեն մեծ հույսերով շարունակում է աշխատել ավանադական զգեստների տնային արհեստանոցում: Այստեղ աշխատում են երեք կանայք: Ոչ հեռու անցյալում նրանք «Իմամ Խոմեյնիի բարեգործական կոմիտե»-ի նպաստառուներ էին: Այսօր նրանց փոքրիկ արհեստանոցը նոր շունչ է ստացել ու բարգավաճել է : Տիկ. Ամիրին արդեն կարողանում է հոգալ իր տան ծախսերը: Նա ասում է.«Ամուսինս մահացավ յոթ տարի առաջ, ես ու երկու զավակներս նպաստ էինք ստանում կոմիտեից : Թեև տարբեր ծանոթների կողմից ևս օգնություններ էինք ստանում, սակայն դա չէր բավարարում մեզ»:
Մի օր կոմիտեի կողմից հանդիպում կազմակերպվեց, որտեղ հայտարարվեց, որ ցանկացող կանայք կարող են կոմիտեի ծախսերով արձանագրվել մասնագիտական դասընթացների: Այդ նույն դասարանում ծանոթացա երկու դերձակ կանանց հետ: Քիչ անց, կոմիտեի օգնությամբ վարկեր ստացանք : Մեր առաջին արհեստանոցը մեր տան փոքրիկ սենյակն էր : Սկզբում դժվար էր շուկայում հաստատվելը: Երեքս էլ մտահոգված էինք, սակայն հետո գտանք մեր հաճախորդներին : Այսօր արդեն երկու տարի է, ինչ հրաժարվել ենք կոմիտեի օգնություններից և դարձել ենք ինքնաբավ արհեստավորներ»:
Բարեգործության տոնախմբությունն իրականացվում է այդ նպատակների ուղղությամբ և բարոյական, հասարակական ու մշակութային առումներով, այդ միջոցառումն ունի առանձնահատուկ գործառույթ , որն էլ նպաստում է հասարակությունում բարեգործության մշակույթի արմատավորմանը: Տարբեր կենտրոններ զբաղվում են օգնությունները հավաքելով : Այստեղ կա մեծ ուրախություն, քանի որ բոլորը համոզվում են, որ նվիրաբերություն ու բարեգործություն են կատարում ոչ միայն մեծահարուստները : Փոքրիկ երեխաները ևս մտահոգվում են իրենց հասակակիցների հոգսերով: Այս տոնակատարությանը մասնակցում են նաև փոքրիկները , որոնք նվիրում են իրենց խնայած գումարները: Դպրոցականներն իրենց հոգիներում վարժեցնում են բարեգործության սովորույթը: Հայրենակից մի աղքատ երեխայի աչքերն առանց արցունք տեսնելու հեռանկարն ու երազանքն է նրանց մղում այդ գեղեցիկ քայլին:

Իրանցիների ակտիվ մասնացությունն այս գեղեցիկ տոնակատարությանը վկայում է այն մասին, որ բարեգործությունն ու կարիքավորներին օգնելը համարվում է իրանական մշակույթի մի մասը: Նրանց համոզմունքներում բարեգործությունն ու հասարակությունից աղքատության արմատախիլ անելը սերտ կապեր ունեն , սակայն բարեգործության փիլիսոփայությունը միմիայն հասարակությունում առկա անջրպետի վերացումը չէ , այլև դա սերտորեն կապակցված է մարդու էությանը : Դա այն իմաստով, որ Աստվածային էությունը խորհրդանշող բարի քայլեր անելով, մարդը կատարելագործվում է: Բարեգործներն այն մարդիկ են, որոնք կարողացել են հաղթահարելով իրենց աշխարհիկ ցանկություններին ու հպարտությանը, հասարակությունում միասնության ու սրտակցության սերմեր ցանել: Հասարակությունն ու հավաքականությունը բխում է մարդու էությունից և այս արժանիքը պահպանելու համար, բարության կարիք ունի: Ալի Էմիրապետն այդ հատկությունը համարում է մարդու արժևորման չափանիշ և ասում է .«Մարդու արժանիքն այնքան է, որքան նա բարեգործություն է կատարում»:
Իսլամական մշակույթի համաձայն, եթե մարդն իր էության հարստությունը ծառայեցնի աշխարհիկ արժեքներին, ապա նա դժվարության կհանդիպի : Իսկ եթե այն ծառայեցնի բարոյականության, այդ դեպքում կարելի է ասել, որ նա քայլել է հավերժության ուղով: Ուստի այլոց նկատմամբ արված բարությունը համարժեք է աշխարհիկ հաճույքներից հրաժարվելուն և հավերժական բարիքների արժանանալուն:
Բարությունը դրսևորվում է այլոց բարություն անելով և արարքներում ճիշտ ու բարի լինելով: Նա ով սովորում է բարություն անել , նա դասվում է բարի մարդկանց շարքին : Ալի էմիրապետն ասել է.«Մարդկանց են վերագրվում իրենց յուրացրած ու իրականացրած բարի արարքները»:
Աստված մարդկանց խրախուսում է բարի արարքներ կատարել : Սուրբ գրքում ևս նրանք կոչվում են բարերարներ, որտեղ խոսվում է նրանց առանձնահատկությունների մասին.«Նրանք Աստծուց բարիք են հայցում և նրանք հենց հաջողակներն են»-ասվում է Ղուրանի Լողման սուրայի 5-րդ այայում:
Ղուրանի Բաղարա սուրայի 195-րդ այայում ասվում է .« Հանուն Աստծո ծախսեք և դրանից հրաժարվելով, ինքներդ ձեզ մի ոչնչացրեք և բարի եղեք, որովհետև Աստված սիրում է բարեգործներին»:
Իսլամի ուսմունքների համաձայն, բարեգործությունը չափավորում է հասարակության հարստությունը և վերացնում է խավերի միջև անջրպետը , մարդկանց միջև մտերմություն է սերմանում, ներվում են մեղքերը : Արդյունքում երաշխավորվում է բարի մարդկանց հավերժական երջանկությունը : Ինչպես իրանցի մեծանուն բանաստեղծ Սաադին է ասել .«Դու լավություն արա և ծովը նետիր»: