Լոնդոնը փորձում է Նազանին Զաղերիի գործին քաղաքական ու իրավական բնույթ հաղորդել
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i105500-Լոնդոնը_փորձում_է_Նազանին_Զաղերիի_գործին_քաղաքական_ու_իրավական_բնույթ_հաղորդել
Բրիտանիան, որպես գաղութարար ուժ, Իրանի ներքին գործերին միջամտելու հին անցյալ ունի և Ղաջարների ու Փահլավի թագավորության օրոք ևս, Իրանում մեծ ներգործում է ունեցել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2019 16:54 Asia/Tehran

Բրիտանիան, որպես գաղութարար ուժ, Իրանի ներքին գործերին միջամտելու հին անցյալ ունի և Ղաջարների ու Փահլավի թագավորության օրոք ևս, Իրանում մեծ ներգործում է ունեցել:

Այդ ներգործումն այնքան մեծ է եղել, որ կառավարության ու ռազմական ավագ պաշտոնյաներից շատերը գտնվում էին Բրիտանիայի դեսպանության հովանու ներքո և շատ դեպքերում, դեսպանության աշխատակիցներն իրանցի պետայրերին Լոնդոնի շահերի ուղղությամբ աշխատելու խորհուրդներ էին տալիս: Բրիտանիան ի դեպ մութ անցյալ ունի Իրանի նավթին տիրանալու ուղղությամբ այդ երկրի գաղութացման հարցում : Նավթի ազգայնացումից հետո և Իրանին իշխելու և գաղութացնելու նպատակով, 1953 թվականին  Բրիտանիան կազմակերպեց ու իրագործեց Դկտ. Մոհամմեդ Մոսադեղի կառավարության դեմ օգոստոսյան պետական հեղաշրջումը :

Իսլամական հեղափոխության հաղթանակից և Իրանում իսլամական հանրապետություն հաստատվելուց  հետո, Թեհրանի և Լոնդոնի հարաբերությունները շատ փոփոխություններ են կրել և վերջ է դրվել Իրանի ներքին գործերին Բրիտանիայի միջամտությանը: Վերջին տասնամյակներին Բրիտանիան ԱՄՆ-ի կողքին, Իրանի դեմ թշնամական դիրքորոշում է ունեցել և շատ դեպքերում օգնել է ԻԻՀ-ի թշնամիներին: Լոնդոնը համարվում է պարտադրյալ պատերազմում Իրաքի բաասական ռեժիմի աջակիցներից մեկը և դրանից հետո ևս, եղել է պարսիցծոցյան երկրներին ՝ հատկապես Սաուդյան Արաբիային զենք վաճառող գլխավոր երկիրը և տարածաշրջանում իրանաֆոբիայի տարածման գլխավոր քարոզիչներից մեկը: Բրիտանիան ի դեպ փորձել է հետախուզական  քայլերի և ընդդիմադիրներին պաշտպանելու նման քայլերով, շարունակել Իրանի դեմ իր բացասական ու դեստրուկտիվ դիրքորոշումները: Բրիտանիայի կառավարության այդ մոտեցումները բնականաբար չեն վրիպել Իրանի անվտանգության գերատեսչության աչքերից  և Լոնդոնի թաքուն ծրագրերի դիմագրավման ազդեցիկ ու որոշիչ քայլեր են արվել:  

Տարբեր միջոցներով լրտեսների գործուղումը, ընդդիմադիրների աջակցումը և այլ ծրագրերը , համարվում են ԻԻՀ-ին թուլացնելու և կործանելու փորձերի շրջանակում Լոնդոնի ձեռնարկած քայլերիը: Իրանական ծագումով Բրիտանիայի քաղաքացի Նազանին Զաղերի Ռաթքլիֆը Լոնդոնի մարդկանցից է, ով գործունեություն էր ծավալում «Թամսոն Ռոյտերզ» մեդիաընկերության նախագծերի տնօրենի պաշտոնում: Նա ձերբակալվել է 2016 թվականի ապրիլի երեքին Իրանում ՝ Բրիտանիա մեկնելիս: 2016 թ.-ի հունիսի 15-ին Քերման նահանգի Սարալլահ զորաբանաժնումների հասարակայնության հետ կապի բաժինը մի հաղորդագրությամբ հայտարարել է .«Ծավալուն անվտանգության աշխատանքների արդյունքում, հայտնաբերվել ու ձերբակալվել է թշամու նենգ նպատակներին ծառայող տարբեր առաքելությունների իրականացման նպատակով օտարերկրյա ուժերից կախյալ ցանցերի պարագլուխներից մեկը: Իրանական ծագումով Բրիտանիայի քաղաքացի Նազանին Զաղերի Ռաթքլիֆը 2016 թ.-ի ապրիլի երեքին ձերբակալվել է Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանում և Քերման է փոխադրվել : Օտարերկրյա հաստատություններին ու ընկերություններին անդամակցելով և իսլամական հանրապետության համակարգը կործանելու նպատակով, Զաղերին մասնակցել է լրատվական ու կիբերային նախագծերի կազմակերպման ու իրականացման գործերին»:

2017 թ.-ի փետրվարին դատական իշխանությանը կից «Միզան» գործակալությունը Զաղերիի գործի մասին մանրամասներ հաղորդեց: Ըստ այդ գործակալության հայտարարությունների, «Թամսոն Ռոյտերզ» մեդիա-գրուփը, որի նստավայրը Նյու Յորքում է , ամեն տարի Լոնդոնում և եվրոպական մյուս երկրների մայրաքաղաքներում , զարգացող հասարակությունների լրագրողների համար դասընթացներ ու սեմինարներ է կազմակերպում : Ուշագրավ է այն փաստը, որ լրագրողների ուղևորության ու կեցության բոլոր ծախսերը կատարվում են հիմնադրամի կազմակերպիչների ու բաժնետերերի կողմից: Զաղերին ինչպես ինքն է խոստովանել, իր ուսումնական նախագծերում փորձել է նպատակակետ երկրների լրագրողներից բացի, սերտ կապեր հաստատել նաև տվյալ երկրի պետայրերի հետ: Զաղերիին տրված հիմնադրամի առաքելությունը եղել է կործանման ու հետախուզական նպատակների համար լրատվական ու կիբերային նախագծերի իրականացումը: Բրիտանիայի ժամանակի ԱԳ նախարար Բորիս Ջանսոնը 2017 թ.-ի նոյեմբերին այդ երկրի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստում ասել էր.«Նազանին Զաղերին Իրանի և Բրիտանիայի երկքաղաքացի է , որը Իրան կատարած այցի ընթացքում զբաղվել է լրագրողներին ուսուցանելու աշխատանքով»:

Զաղերիի գործի վարույթի ավարտից հետո, հեղափոխության դատարանի կողմից նա դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման: Զաղերիի ձերբակալության ու դատապարտման ամիսներին, Բրիտանիայի կառավարությունն ու լրատվամիջոցները փորձել են նրա ձերբակալությունը ներկայացնել «շանտաժի» նպատակով Թեհրանի կողմից արված փորձ: Լոնդոնը Զաղերիին ամբողջովին անմեղ է ճանաչում , հայտարարելով, որ նա միջոց է օգտագործվել ՝ Արևմուտքին ու Բրիտանիային ճնշելու համար : 2017 թ.-ի դեկտեմբերին Բրիտանիայի ժամանակի ԱԳ նախարար Բորիս Ջանսոնի Թեհրան կատարած այցի ժամանակ, Լոնդոնի կառավարությունը փորձեց Իրանին հարկադրել ազատ արձակել Զաղերիին, որը սակայն չհաջողվեց: Այսօր Լոնդոնը Իրանին ճնշելու և Զաղերիի ազատ արձակման համար միջազգային աջակցություններ ձեռք բերելու փորձ անելով, դիվանագիտական անձեռնմխելություն է շնորհել իրանցի անվտանգության դատապարտյալին: Բրիտանիայի գործող ԱԳ նախարար Ջերեմի Հանթը 2019 թ.-ի մարտի 7-ին հայտարարել է, որ Նազանին Զաղերիին դիվանագիտական անձեռնմխելություն է շնորհվում ՝ իրանական ծագումով Բրիտանիայի քաղաքացի Նազանին Զաղերի Ռաթքլիֆի նկատմամբ ինչպես ինքն է բնութագրել ԻԻՀ-ի ցուցաբերած  «անընդունելի» վերաբերմունքի համար:

Թեհրանում ձերբակալված Բրիտանիայի քաղաքացուն պաշտոնապես դիվանագիտական անձեռնմխելություն շնորհելու Բրիտանիայի կառավարության որոշումը վկայում է անվտանգության դատապարտյալի ազատությունը երաշխավորելու համար Լոնդոնի ջանքերի մեծացման մասին: Փաստորեն պաշտոնական Լոնդոնը դիվանագիտական ու իրավական հազվադեպ քայլի դիմելով ցույց տվեց, որ մտադիր է Զաղերիի ձերբակալման դատական գործը ներկայացնել ոչ թե հյուպատոսական մակարդակի հարց, այլև Իրանի հետ պաշտոնական ու իրավական հակամարտելի խնդիր: Լոնդոնում Իրանի դեսպան Համիդ Բաիդինեժադը Թուիթերում գրել է .«Տիկ. Զաղերիին դիվանագիտական անձեռնմխելություն շնորհելու Բրիտանիայի ԱԳ նախարարության որոշումը հակասում է միջազգային օրենքներին և զուրկ է իրավական ու գործադիր երաշխիքներից: Միջազգային օրենքների համաձայն, կառավարությունների կողմից դիվանագիտական անձեռնմխելություն են ստանում միմիայն այդ երկրի քաղաքացի համարվող անձինք: Իրանում գործող օրենքների համաձայն, անկախ բնակության վայրից, իրանցիները պահպանում են իրենց քաղաքացիությունը»:

Հակադարձելով Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթի անհիմն հայտարարություններին առ այն, որ իբր Զաղերին զրկված է եղել բժշկական ծառայություններից, Լոնդոնում Իրանի դեսպանը թուիթերում անդրադարձել է ձերբակալության շրջանում մատուցված բժշկական ու հյուպատոսական ծառայություններին, գրելով.«Ձերբակալման ընթացքում Զաղերին 201 անգամ տեսակցություն է ունեցել դստեր ու հարազատների հետ : Դա եղել է միջին հաշվով շաբաթական վեց անգամ: Զաղերին այդ ընթացքում նաև 49 անգամ բժշկական ծառայություններից է օգտվել , այդ թվում 22 անգամ Ֆիզիոթերապևտի մոտ է եղել, 15 անգամ հոգեբույժի, 8 անգամ ատամնաբույժի և 4 անգամ նյարդաբանի հետ այցելություններ է ունեցել»: Դեսպան Բաիդինեժադը քննադատել է բուժծառայություններին Զաղերիի հասանելիության մասին մարդու իրավունքների պաշտպան ակտիվիստների տարածած քարոզչական քայլերը, գրելով.«ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքով մասնագիտական դեղորայքի պակասի պատճառով հազարավոր իրանցի հիվանդների անտեսումը համարվում է անարդարություն և բացահայտ երկերեսանիություն»:

Զաղերիի ձերբակալման հարցի կարևոր հանգամանքն այն է, որ նա Իրան է այցելել իրանական անձնագրով և որպես Իրանի քաղաքացի և նրա ձերբակալումը ևս տեղի է  ունեցել ոչ թե օտարերկրյա քաղաքացու ձերբակալման շրջանակում: Դա տեղի է ունեցել հենց Իրանի քաղաքացու նկատմամբ: Իրանը նաև պաշտոնապես չի ճանաչում երկքաղաքացիությունը: ԻԻՀ Սահմանադրության 41-րդ հոդվածի համաձայն, Իրանի քաղաքացիությունը յուրաքանչյուր իրանցու անօտարելի իրավունքն է և ոչ մի կառավարություն չի կարող ոչ մի իրանցու զրկել այդ իրավունքից , ի բացառյալ այն դեպքերի, երբ քաղաքացին ինքն է ցանակում կամ դառնում մեկ այլ երկրի քաղաքացի: Ըստ հիշյալ հոդվածի, Իրանի կառավարությունը կարող է կրկնակի քաղաքացիություն ունեցող անձանց զրկել քաղաքացիությունից և նրանց հետ վարվեր ինչպես օտարերկրացիների: Թեև մինչ օրս նման օրինական իրավասությունից օգտվելու դեպք չի եղել: ԻԻՀ-ում երկքաղաքացիների նկատմամբ վերաբերմունքի տրամաբանությունը նույնն է ինչը մյուս երկրներում : Դա այն իմաստով, որ երկքաղաքացիները դատական կամ անվտանգության ծառայությունների հետապնդման են ենթարկվում  լրտեսության փորձ կատարելու կամ դեստրուկտիվ քայլեր անելու մեղադրանքով: