Լատինական Ամերիկան ՝ Վաշինգտոնի հարձակումների նոր թիրախը
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i105761-Լատինական_Ամերիկան_Վաշինգտոնի_հարձակումների_նոր_թիրախը
ԱՄՆ դաշնային կառավարության արտաքին քաղաքականության «Մոնրոյի դոկտրինա» կոչվող ծրագրի շրջանակում, Լատինական Ամերիկան համարվել է այդ երկրի մերձաբակը: Այն հռչակվել է 1823 թվականի դեկտեմբերի 2-ին ՝ԱՄՆ ժամանակի նախագահ Ջեյմս Մոնրոյի կողմից:
(last modified 2026-03-02T15:39:01+00:00 )
Մարտ 25, 2019 21:29 Asia/Tehran

ԱՄՆ դաշնային կառավարության արտաքին քաղաքականության «Մոնրոյի դոկտրինա» կոչվող ծրագրի շրջանակում, Լատինական Ամերիկան համարվել է այդ երկրի մերձաբակը: Այն հռչակվել է 1823 թվականի դեկտեմբերի 2-ին ՝ԱՄՆ ժամանակի նախագահ Ջեյմս Մոնրոյի կողմից:

Դոկտրինան դեմ էր Ամերիկա մայրցամաքի նորանկախ երկրներում եվրոպական ուժերի միջամտությանն ու գաղութարարությանը: Դոկտրինայում Մոնրոն հայտարարել էր.«ԱՄՆ կառավարությունը զերծ է մնում եվրոպացիների պատերազմներին մասնակցելուց և հեռավոր տարածքների հարցերին միջամտելուց , միևնույն ժամանակ «Ամերիկա»մայրցամաքում եվրոպացիների քայլերն ու նրանց գաղութարարական գործունեությունը գնահատում է թշնամական քայլ»: Դոկտրինայի գործադրման առաջին փորձը եղավ 1898 թ.-ին Իսպանիայի դեմ ԱՄՆ-ի պատերազմի ժամանակ : 1917 թվականին ԱՄՆ ժամանակի նախագահ՝ Վուդրո Վիլսոնը երկիրը ներքաշելով առաջին աշխարհամարտի մեջ, խախտեց այդ դոկտրինան:

19-րդ 20-րդ և 21-րդ դարերին ԱՄՆ-ը Մոնրոյի դոկտրինայի շրջանակում, կողոպտել է լատինամերիկյան երկրներին և աջակողմյան կառավարություններ իշխանության բերելով և նրանց աջակցելով, նաև բազմաթիվ պետական հեղաշրջումներ կազմակերպելով, հաստատել է այդ տարածքում իր տիրակալությունը: Վերջին տասնամյակներին, դոկտրինան դարձել է հարևան երկրների գործերին միջամտելու ԱՄՆ-ի արտոնագիրը ՝ իր հետ քայլ պահող կառավարություններին իշխանության բերելու քայլն արդարացնելու համար: Ամերիկացի պետայրերը դժվարությամբ են խոստովանում, որ հետևում են այդ դոկտրինային: Այնուամենայնիվ, Վաշինգտոնը 20-րդ դարում տեղի ունեցած զարգացումներից հետո, շարունակական ջանքեր է գործադրել ձախակողմյան պետությունների դեմ: 20-րդ դարում Ամերիկա մայրցամաքում ձախակողմյան իրադարձություններ տեղի ունեցան:  1959 թ.-ին Կուբայում կազմվեց Ֆիդել Կաստրոյի կառավարությունը , 1979 թ.-ին տեղի ունեցավ Նիկարագուայի հեղափոխությունը, 1999 թ.-ին Վենեսուելայում Հուգո Չավեզի կառավարությունը ամրապնդեց իր դիրքը , իսկ Բոլիվիայում իշխանության եկան  անկախատենչ ուժերը:

Ներկայումս ԱՄՆ-ը կենտրոնացել է Վենեսուելայի օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձախակողմյան կառավարությունը կործանելու վրա: Ըստ Մադուրոյի, Թրամփի կառավարությունը ցանկանում է ռազմամոլությամբ իր ձեռքը վերցնել Վենեսուելայի վերահսկողությունը: Վենեսուելայում քաղաքական ճգնաժամը 2019 թվականի հունվարից նոր փուլ է թևակոխել: Ընդդիմադիրների առաջնորդ Խուան Գուայդոն հունվարի 23-ին իրեն հռչակել  է լատինամերիկյան նավթառատ այդ երկրի նախագահ: Նա պահանջել է Մադուրոյի հրաժարականը և բանակի հավատարմությունը: Վենեսուելայի ժողովուրդն այդ քայլը համարել է Մադուրոյի կառավարության դեմ պետական հեղաշրջում: Այդպիսով ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները Վենեսուելայի կառավարության ընդդիմադիրներին սատարելով փորձում են հակաամերիկյան դիրքորոշումներով, կործանել այդ երկրի օրինական կառավարությունը: Խուան Գուայդոն, ով ընդունել է ԱՄՆ-ի հետ համադրված դիրքորոշում, պաշտպանել է Վաշինգտոնի այդ պահանջը : Նա իր կողմնակիցներին կոչ է արել երկրի օրինական կառավարության դեմ քայլեր անել: Գուայդոն համախոհներին կոչ է արել փողոց դուրս գալ և բողոքի ակցիաներ անցկացնել:

Մոնրոյի դոկտրինայի շրջանակում, ԱՄՆ-ը որպես Լատինական Ամերիկայում միջամտող ուժ, սատարել է Գուայդոին և պահանջել է, որ մյուս երկրները ևս պաշտոնապես նրան երկրի նախագահ ճանաչեն: Ներկայումս Վաշինգտոնը կենտրոնացել է Մադուրոյի կառավարությունը կործանելու  վրա և փորձում է առգրավել ԱՄՆ-ում Վենեսուելայի ակտիվները: Վենեսուելայի կառավարությանը ծնկի բերելու համար ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել այդ երկրի դեմ: Անցյալ շաբաթ ԱՄՆ պատժամիջոցներ սահմանեց Վենեսուելայի նավթային արդյունաբերության դեմ: ԱՄՆ-ը նաև այդ երկրի բանակին է խրախուսում քայլեր ձեռնարկել օրինական կառավարության դեմ:

ԱՄՆ-ը Վենեսուելայի ընդդիմադիրների առաջնորդի օգնությամբ փորձում է այդ երկրում պետական հեղաշրջում կատարել: Գուայդոն, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների աջակցության հույսով իրեն երկրի նախագահ է հռչակել, մշտապես ցանկացել է , որ ԱՄՆ-ը միջամտի այդ երկրի գործերին: Քայլ, որը  ժողովրդի կողմից ընտրված  նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ հեղաշրջում են գնահատել: Շատ երկրներ, այդ թվում Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը ևս դատապարտել են ԱՄՆ-ի այդ քայլն, ընդգծելով Վենեսուելայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության իրավունքների հարգման անհրաժեշտությունը: ԱՄՆ-ը Լատինական Ամերիկայում և Եվրոպայում իր դաշնակիցների օգնությամբ փորձում է վենեսուելացիներին պարտադրել իր նպատակները և քաղաքական, տնտեսական ու նույնիսկ ռազմական բռնի ուժով Գուայդոյին բերել իշխանության: ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիայի ասելով, Վաշինգտոնը նպատակ ունի սրել Վենեսուելայում լարված իրավիճակը և այս անգամ այդ երկրում իրականացնել իշխանափոխության ծրագիրը:

Նման հանգամանքներում, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն անդրադարձել է Մոնրոյի դոկտրինային ՝ Լատինական Ամերիկան համարելով  Վաշինգտոնի մասնավոր ազդեցության տարածքը: Բոլթոնն ասել է .«ԱՄՆ-ն իրավունք ունի դոկտրինայի համաձայն դրված նպատակների իրականացման համար, միջամտել լատինամերիկյան երկրների ներքին գործերին»: Վենեսուելայում իշխանափոխության համար ԱՄՆ-ի թաքուն քայլերից հետո, թվում է, որ Վաշինգտոնը նման ծրագրեր ունի Նիկարագուայի, իսկ ավելի ուշ Կուբայի համար: Դեմ գնալով միջազգային օրենքներին, Վաշինգտոնը միջամտում է Նիկարագուայի ներքին գործերին և լատինամերիկյան ձախակողմյան կառավարությունների դեմ մարդու իրավունքների ոլորտում հայտարարություններ անելով , խստացրել է Նիկարագուայի իշխանությունների և նախագահ Դանիել Օրտեգայի դեմ քաղաքական ճնշումները: Բոլթոնը Նիկարագուայի խառնակիչներին քաղաքացիական ակտիվիստներ է անվանել: Հակառակ նրա հայտարարություններին, իրողությունն այն է, որ Օրտեգայի կառավարության ընդդիմադիրները 2018 թ.-ի հուլիսին , սպանեցին չորս ոստիկանների և մի ուսուցչի, ինչի համար էլ դատապարտվեցին երկարաժամկետ ազատազրկման: 2018 թ.-ի ապրիլից ի վեր Նիկարագուան ականատես է եղել հակակառավարական բողոքի ակցիաների: Բողոքարարները պահանջում են նախագահի հրաժարականը:

Դոնալդ Թրամփը պահանջել է Նիկարագուայի կառավարության կործանումը և նախագահ Դանիել Օրտեգայի հրաժարականը : Փետրվարի 18-ին ԱՄՆ նախագահն ասել է .«Օրտեգայի օրերը հաշված են: Նիկարագուայի ժողվուրդը ևս շուտով ազատ է լինելու»: Ի հարկե Թրամփն ընդհանրապես թշնամանք է տածում Լատինական Ամերիկայում ձախակողմյան կառավարությունների նկատմամբ: Այսօր Վենեսուելան, Նիկարագուան և Կուբան հայտնվել են Վաշինգտոնի թաքուն ու անթաքույց դավերի թիրախում: Նիկոլաս Մադուրոյի ասելով, Թրամփի կառավարությունն իր ողջ կարողությամբ ջանում է հարավային Ամերիկայում ճգնաժամեր հարուցել, սակայն նրա բոլոր քայլերն ապարդյուն են անցել: Վենեսուելայի հետ կապված, Թրամփի կառավարությունն աջակցել է Գուայդոյին և տնտեսական խիստ միջոցներ սահմանելով, փորձում է բանակին դրդել հեղաշրջում կատարել Մադուրոյի կառավարության դեմ: ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային հակառակ, ով մի քանի տասնամյակներ անց դիվանագիտական ու քաղաքական կապեր հաստատեց Վաշինգտոնի և Հավանայի միջև և նպատակ ուներ կրճատել Կուբայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները , Թրամփը ոչ միայն պնդում է այդ երկրի դեմ ավելի խիստ միջոցների կիրառման վրա, այլև ցանկանում է սահմանափակել երկու երկրի հարաբերությունները: Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը Վաշինգտոնի ճնշումների մասին ասել է .«Հավանան չի հանդուրժելու արտասահմանի , հատկապես ԱՄՆ-ի կողմից ոչ մի նախապայմանի»: Ռուսաստանը խստորեն հակադարձել է Լատինական Ամերիկայում Վաշինգտոնի միջամտության իրավունքի մասին Բոլթոնի խոսքերին: Մոսկվան համոզված է, որ ԱՄՆ-ն իրավունք չունի միջամտել մյուս երկրների ներքին գործերին : Այդ կապակցությամբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լարվորը դատապարտել է Վենեսուելային ուղղված սպառնալի հայտարարությունները՝ Բոլթոնի խոսքերն անօրինական ու մեծամտական որակելով: «Այն, որ ասվում է թե Մոնրոյի դոկտրինան կիրառելի է Վենեսուեալայի դեպքում, դա վիրավորանք է լատինամերիկյան բոլոր երկրների հասցեին: Մենք լսել ենք Վաշինգտոնի բոլոր պաշտոնական սպառնալիքները, նաև այն, որ հայտարարվել է, թե Վենեսուելայից հետո, հերթը հասնելու է Կուբային և Նիկարագուային».-ասել է Լավրովը:

Մոսկվայի հայտարարությամբ, Թրամփը նպատակ ունի անհապաղ ավարտին հասցնել Վենեսուելայում գործերը՝ հաջորդ քայլերը Նիկարագուայում ու Կուբայում վերցնելու համար : Դա այն դեպքում, երբ Իրանը, Ռուսաստանն ու Չինաստանը դատպարտել են միջամտողական քայլերը: Չնայած ԱՄՆ-ի մեծ ճնշումներին, փաստերը վկայուն են այն մասին, որ Լատինական Ամերիկայի ձախակողմյան կառավարությունները շարունակում են դիմակայել Վաշինգտոնի կործանարար փորձերին: