Հայաստանի ընտրությունները՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև նոր մարտադաշտ Կովկասում
https://parstoday.ir/hy/news/armenia-i246062-Հայաստանի_ընտրությունները_ԱՄՆ_ի_և_Ռուսաստանի_միջև_նոր_մարտադաշտ_Կովկասում
2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանը դարձել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բացահայտ մրցակցության թատերաբեմ. մրցակցություն, որը, դիտորդների կարծիքով, կարող է ազդել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ապագայի վրա: Դոնալդ Թրամփի ուղղակի աջակցությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Մոսկվայի կողմից Երևանի վրա ճնշման աճը այս ընտրությունները դուրս են բերել ներքին մրցակցությունից:
(last modified 2026-05-31T14:31:10+00:00 )
Մայիս 31, 2026 17:59 Asia/Tehran
  • Հայաստանի ընտրությունները՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև նոր մարտադաշտ Կովկասում

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանը դարձել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բացահայտ մրցակցության թատերաբեմ. մրցակցություն, որը, դիտորդների կարծիքով, կարող է ազդել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ապագայի վրա: Դոնալդ Թրամփի ուղղակի աջակցությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Մոսկվայի կողմից Երևանի վրա ճնշման աճը այս ընտրությունները դուրս են բերել ներքին մրցակցությունից:

Pars Today-ի փոխանցմամբ՝ Թրամփը, հայտարարելով Փաշինյանին իր լիակատար աջակցության մասին, հայտնել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» անվամբ տարանցիկ նախագծի իրականացման մասին. մի ծրագիր, որը Հայաստանի հարավի միջոցով Ադրբեջանը կապում է Նախիջևանի հետ: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն և Հայաստանը նոր համաձայնագրեր են ստորագրել ռազմավարական համագործակցության և հանքարդյունաբերության ոլորտում, որոնք վերլուծաբանները համարում են Հարավային Կովկասում Վաշինգտոնի ազդեցության ընդլայնման գործընթացի մի մասը:

Իսկ Ռուսաստանը զգուշացրել է Փաշինյանի կառավարության արևմտամետ մոտեցման դեմ և, փորձագետների կարծիքով, օգտագործում է այնպիսի գործիքներ, ինչպիսիք են տնտեսական ճնշումը, առևտրային սահմանափակումները և լրատվամիջոցների պատերազմը՝ ՀՀ կառավարությանը զսպելու համար: Մոսկվան մտահոգված է, որ Երևանն աստիճանաբար հեռանում է Ռուսաստանի ավանդական ուղեծրից և դառնում է արևմուտքի ներթափանցման հարթակ։

Մասնագետները կարծում են, որ առաջիկա ընտրությունները վերածվել են Ռուսաստանի և Արևմուտքի միջև աշխարհաքաղաքական հանրաքվեի։ Նրանք համոզված են, որ այս գործընթացի շարունակությունը կարող է Հայաստանը, ինչպես Վրաստանը, վերածել մեծ տերությունների միջև բախման բեմի. իրավիճակ, որը, հաշվի առնելով Երևանի անվտանգության ու տնտեսական կախվածությունը Ռուսաստանից, ավելի բարդ հետևանքներ կունենա ներքին կայունության և տարածաշրջանային հավասարումների համար։