Վենեսուելայի իրադարձությունները. ներքին ճգնաժամից անցում դեպի միջազգային հակամարտություն
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i106157-Վենեսուելայի_իրադարձությունները._ներքին_ճգնաժամից_անցում_դեպի_միջազգային_հակամարտություն
Վենեսուելայում քաղաքական ճգնաժամը սկսվեց 2019 թ.-ի հունավրի 10-ից , երբ Նիկոլաս Մադուրոն հաղթեց այն ընտրություններում,որ բոյկոտել էին ընդդիմադիրնեը և երկրորդ անգամ երդվեց որպես այդ երկրի նախագահ:
(last modified 2026-03-02T15:39:01+00:00 )
Ապրիլ 08, 2019 19:40 Asia/Tehran

Վենեսուելայում քաղաքական ճգնաժամը սկսվեց 2019 թ.-ի հունավրի 10-ից , երբ Նիկոլաս Մադուրոն հաղթեց այն ընտրություններում,որ բոյկոտել էին ընդդիմադիրնեը և երկրորդ անգամ երդվեց որպես այդ երկրի նախագահ:

Լարվածությունը սկսվեց այն ժամանակ, երբ ընդդիմադիրների ղեկավար Խուան Գուայդոն իրեն նախագահ հռչակեց և ԱՄՆ-ը, եվրոպական ու լատինամերիկյան շատ երկրներ աջակցեցին նրան: Դրա փոխարեն, Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Թուրքիան, Բոլիվիան և Մեքսիկան դատապարտելով Գուայդոյի այդ քայլը, իրենց աջակցությունը հայտնեցին Նիկոլաս Մադուրոյին:

Վենեսուելայում քաղաքական ճգնաժամը շարունակվելով, Գուայդոն թափ է հաղորդել իրավիճակը բարդացնող իր քայլերին: Այդ ուղղությամբ ընդդիմադիրների առաջնորդը հայտարարել է, որ նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության կործանման քայլերի նոր փուլ է սկսվում: ԱՄՆ-ի կողմից պաշտպանվող Գուայդոն փորձում է ամեն կերպ բարդացնել իրավիճակը ՝ Մադուրոյին մարտահրավեր նետելու և վերջում Վենեսուելայում իշխանության ղեկն իր ձեռքը վերցնելու համար: ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ապրիլի 6-ին Թուիթերում գրել էր .«Մադուրոն պետք է ուշադրություն դարձնի Վենեսուելայի ժողովրդի օրավուր բարձացող ձայնին: Լսի ժամանակավոր նախագահ Խուան Գուայդոյի ներկայացրած համաներման առաջարկը և չխոչընդոտի երկում ժողովրդավարական իշխանափոխությանը»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունը վերջին երեք տարիներին իր քաղաքականությունն ու ջանքերն ուղղել է Վենեսուելայի օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոյի օրինական կառավարության կործանմանը: Ներկայումս պաշտոնական Վաշինգտոնը կենտրոնացել է այդ երկրի ձախակողմյան կառավարության դեմ տնտեսական միջոցների վրա և Մադուրոյին սպառնում է ռազմական ուժի կիրառմամբ: Մոնրոյի դոկտրինային հենվելով, Վաշինգտոնը Լատինական Ամերիկան ակնհայտորեն համարում է իր տերիտորիան և իրավունք է վերապահում միջամտել այդ տարածքի երկրների ներքին գործերին: Կարակասի դեմ Վաշինգտոնի թշնամական դրքորոշումն արժանացել  է Վենեսուելայի ղեկավարների քննադատությանը: Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեասան այդ մասին ասել է.«Կարակասի կառավարության կործանման համար Վաշինգտոնը դիմում է ցանկացած քայլի, քանի որ Բոլիվարյան համակարգը սպառնալիք և այլընտրանքային տարբերակ է համարվում ԱՄՆ-ի և Վաշինգտոնի նկատի առած բոլոր համակարգերի համար և դեմ են լիբերալ համակարգերի հայտարարություններին, ուստի Վենեսուելայում Բոլիվարյան հեղափոխությունից հետո, ԱՄՆ-ն այդ կառավարության կործանման համար դիմել է ցանկացած քայլի»: Վենեսելայի դեմ իր ավերիչ քայլերը Վաշինգտոնն արդարացնում է այդ երկրի շահերի պաշտպանության մասին հայտարարություններով, իսկ կուլիսներում այլ նպատակներ է հետապնդում: Նախագահ Մադուրոյի ասելով, Վաշինգտոնը և նրա կողմից հովանավորվող ընդդիմադիրները նպատակ ունեն տիրանալ այդ երկրի բնապաշարներին, հատկապես նավթին: Հիշեցնենք, որ Վենեսուելան համարվում է աշխարհում նավթի մեծ պաշարներ ունեցող երկրներից մեկը:

Արտաքին քաղաքականության դաշտում միակողմանի քայլեր անելու ԱՄՆ-ի տիրակալական դիրքորոշումն աշխարհում լուրջ հակառակորդներ ունի: ԱՄՆ-ի միջամտություններին դեմ տարբեր երկրների ՝ այդ թվում Ռուսաստանի համոզմամբ, Թրամփի կառավարությունը նպատակ ունի անհապաղ այսպես կոչված վերջ դնի Վենեսուելայի հարցին , որպեսզի հաջորդ քայլերով զբաղվի լատինամերիկյան մյուս երկրների ՝ Նիկարգուայի և Կուբայի կառավարության կործանմամբ: Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը համոզված է, որ Վենեսուելայի դեմ Վաշինգտոնի քայլերն արվում են աշխարհի էներգիայի շուկան վերահսկելու նպատակով:  Նա ասել է .«Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի քայլերը միտված են այդ երկրի տնտեսական շահերի ապահովմանը»: Մոսկվայի կարծիքով, Վաշինգտոնի ստրատեգիական նպատակն՝  այդ երկրի անմշակ նավթին տիրանալն է, որպեսզի առաջիկա տարիներին հնարավոր լինի իր ձեռքն առնել խաղի կանոնները և ՕՊԵԿ-ին թելադրել իր կամքը: Ռուսաստանի ղեկավարների համոզմամբ, Թրամփի կառավարությունը Գուայդոյին միջոց է ծառայեցնում իր նպատակներին հասնելու համար:  Պատրուշևը նշել է, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ է Գուայդոյի նման խամաճիկ:

Վաշինգտոնը Վենեսուելայի կառավարության կործանման համար որդեգրել է բազմակողմանի ճնշումների կիրառման քաղաքականություն: Այդ կապակցությամբ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը կարևորել է Վենեսուելայի դեմ ճնշումների խստացումը: Փենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը վճռակամ է Վենեսուելայի նավթընկերության նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու իր որոշումներում, ասելով.«Շարունակելու ենք ճնշում գործադրել Վենեսուելայի և նրան աջակցող երկրների նավթարդյունաբերության նկատմամբ»: Ամերիկացի դիվանագետի այդ հայտարարությունը կարելի է համարել Մադուրոյի աջակից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին սպառնալիք: ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն ևս ապրիլի մեկին նշել է , որ իր երկիրը Մադուրոյի կառավարության դեմ միջազգային կոալիցիա է ձևավորելու ՝ նրան իշխանությունից հրաժարվել պարտադրելու համար:  

Մայք Փենսի այդ խոսքերը հուշում են այն սցենարի մասին, որն իրականացվել է 2011 թ.-ին ԱՄՆ-ի և նրա արաբ ու եվրոպացի դաշնակիցների կողմից ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության կործանման նպատակով: Այնուամնայնիվ Վաշինգտոնը և նրա գործընկերները Սիրիայում ձախողեցին: «Ռայ ալ-յոմ» օրաթերթի գրությամբ, Թրամփը Էլիոթ Աբրամզին նշանակեց Վենեսուելայում իր հատուկ պատվիրակի պաշտոնում, և ցանկանում է այդ երկիրը ներքաշել ավերիչ ներքին պատերազմի մեջ: ԱՄՆ-ի սցենարի համաձայն, ընդդիմադիր վենեսուելացիները պետք է այդ երկրից Կոլումբիա մտնեն և այդ երկրում խառնակություն առաջացնեն: Հաջորդ փուլում ընդդիմադիրների առաջնորդ Գուայդոն իրեն նախագահ է հռչակելու: Դա այն դեպքում, երբ Վենեսուելայի կառավարությունը տեղյակ լինելով ԱՄՆ-ի այս դավադրության մասին, Գուայդոյի դեմ քայլեր է արել: Վենեսուելայի խորհրդարանը Գուայդոյին զրկել է խորհրդարանական անձեռնմխելիությունից : Հավանական է, որ նա ձերբակալվելու է , թեև Վաշինգտոնն այդ քայլը համարել է Վենեսուելայում ռազմական միջամտության համար իր կարմիր գիծը:

ԱՄՆ-ի մրցակից մյուս երկրները՝ Ռուսաստանն ու Չինաստանը հակադրվել են Մադուրոյի դեմ ԱՄՆ-ի ծրագրերին: Ռուսաստանի հայտարարությամբ, Վենեսուելայում պետական հեղաշրջում կազմակերպելով, ԱՄՆ-ը նպատակ ունի Խուան Գուայդոյին իշխանության բերել: Մոսկվան ենթադրում է, որ Թրամփի կառավարությանը չի հաջողվել հասնել այդ երկրում իր նպատակներին և դրա գլխավոր պատճառներից մեկն էլ միջազգային օրենքների հարգման հարցում Ռուսաստանի վճռակամությունն է :  Մոսկվան նաև շարունակում է հովանավորել ու պաշտպանել Մադուրոյի կառավարությանը : Չինաստանը ևս որպես ԱՄՆ-ի միջազգային մրցակից, Ռուսաստանի կողքին, ամբողջությամբ պաշտպանում է այդ երկրի կառավարությանն ու նախագահին և դեմ է նրա կործանմանն ուղղված ցանկացած արտաքին քաղաքականությանը: Այնուամենայնիվ, Մոսկվան և Պեկինը չեն բավարարվել Մադուրոյին քաղաքական ու դիվանագիտական աջակցություններ ցուցաբերելով և Վաշինգտոնի ծրագրերի դիմագրավման քայլեր են արել:  Ապրիլի 2-ին Չինաստանի ավելի քան 120 զինծառայողներ փոխադրող չինական երկու ինքնաթիռներ մտան Վենեսուելայի Մարգարիտա կղզի ՝ հումանիտար ու ռազմական օգնություններ այդ երկրի պետական ուժերին հասցնելու համար: Դա հազվադեպ դեպք է, երբ Չինաստանը նման քայլի է դիմում ՝ այսինքն իր սահմաններից դուրս ուժեր է գործուղում: Ավելի վաղ նաև Ռուսաստանը մի քանի ինքնաթիռներ էր Վենեսուելա գործուղել:  Մարտի 24-ին Ռուսաստանի շուրջ 100 զինծառայողներ ու 35 տոնննա բժշկական պարագաներ փոխադրող երկու ինքնաթիռներ , վայրէջք կատարեցին Կարակասի հյուսիսային Սիմոն Բոլիվարի անվան միջազգային օդանավակայանում:  

Վենեսուելայի իրադարձություններն այսօր ներքին ճգնաժամից աճել են հասնելով միջազգային հակամարտության մակարդակի: Այստեղ մենք ականատես ենք Վենեսուելայի կառավարության համակրող ու հակակրող երկրների միջև համաշխարհային բևեռացմանը: Ճգնաժամի սկզբում Վաշինգտոնը ենթադրում էր, որ անցյալի և Սառը պատերազմի ժամանակների նման, զոռբայությամբ ու թշնամական քայլերով կարող է կործանել Մադուրոյի կառավարությունը, սակայն միջազգային ուժերը ՝ Ռուսաստանն ու Չինաստանն իրենց ռազմական ուժերը տարածք գործուղելով, ցույց են տվել, որ Վաշինգտոնի համար անցել են միահեծանությամբ իր նպատակաները մյուս երկրներում իրականացնելու ժամանակները: Վաշինգտոնին ուղղված Մոսկվայի և Պեկինի պատգամը պարզ է: Ռուսաստանը և Չինաստանը Թրամփին հասկացրել են, որ ակտիվորեն դիմակայելու են ԱՄՆ-ի դավերին: Սա Վաշինգտոնի համար անցանկալի իրադարձություն է, քանի որ ԱՄՆ-ը ենթադրում էր, որ կարող է առանց խոչընդոտների իրականացնել Վենեսուելայի հետ կապված իր ծրագրերը:

Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումն ու քայլերն ի հարկե զայրացրել են Վաշինգտոնին: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ապրիլի 4-ին ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների գագաթնաժողովի ավարտին հայտարարել է, որ նիստում քննարկվել է Վենեսուելայում Ռուսաստանի ռազմական ուժերի ներկայության հարցը և ԱՄՆ-ը կրկնել է ռուս ուժերի դուրս բերման մասին իր դիրքորոշումը: Պամպեոն ասել է .«Հաշվի առնելով աշխարհում Ռուսաստանի քայլերը , խոսվել է Սիրիայում, Վենեսուելայում և Ուկրաինայում Ռուսաստանի գործունեության մասին: Մենք անելու ենք ամեն ինչ այդ քայլերին հավաքական պատասխան տալու համար: Իսկ ինչ վերաբերում է Վենեսուելային, ԱՄՆ-ի պատասխանը պատրաստ է»: Պոմպեոյի խոսքերը վկայում են Թրամփի կառավարության ակտիվ կողմնորոշման մասին, նաև ապացուցում են, թե ամերիկացիները զայրացած են Վենեսուելայում Ռուսաստանի և Չինաստանի քայլերի պատճառով: Իսկ Մոսկվան և Պեկինը նշանակություն չեն դարձնում Վաշինգտոնի սպառնալիքներին և համոզված են, որ լատինամերիկայում ԱՄՆ-ի տիրակալության օրերն անցել են: Չինաստանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակը ապրիլի 4-ին հակադարձելով Վենեսուելայից ռազմական ուժերը հեռացնելու համար Ռուսաստանին և Չինաստանին ԱՄՆ-ի ներկայացրած պահանջին ասել է.«Լատինական Ամերիկան ոչ մի որոշակի երկրի մերձաբակ չէ»: Մոսկվայի և Պեկինի համոզմամբ, ԱՄՆ-ի ներկա քայլերն ուղղված չեն միայն Վենեսուելայի դեմ: Վաշինգտոնը ծրագրեր է մշակել նաև Կուբայի ու Նիկարագուայի համար: ԱՄՆ-ի այդ մոտեցումը դեմ է միջազգային օրենքներին  հատկապես մյուս երկրների գործերին չմիջամտելու սկզբունքին : Ուստի միջազգային հանրությունը պետք է լրջորեն դեմ գնա այդ քաղաքականությանը: