Արհեստական բանականություն(2)
Աշխարհում տեղի է ունեցել չորրորդ արյդունաբերական հեղափոխությունը և մենք կամա թե ակամա մտել ենք մարդկության զարգացման նոր փուլ:
Արհեստական բանականությունը մեծ փոփոխություններ է առաջացրել ողջ աշխարհում: Արհեստական կամ արտիֆիկալ բանականություն համարվում է այն բանականությունը, որը ցուցաբերվում է որևէ սարքի կողմից: Այլ խոսքով, արհեստական բանականությունն այն համակարգն է, որը կարող է ունենալ ֆունկցիաներ, որոնք դրան կնմանեցնեն մարդուն: Դա կարող է լինել ինչպես գիտելիք ձեռք բերելու, այնպես էլ խնդիրները լուծելու հարցում: Այսօր արտադրվում են առանց վարորդների մեքենաներ, անօդաչու ինքնաթիռներ, որոնք աշխատում են արհեստական բանականության շնորհիվ: Բջջային հեռախոսները, խելացի ժամացույցները և նման այլ սարքավորումները, մեծ փոփոխություններ են առաջացրել մարդկանց կյանքում: Առաջիկա տարիներին մարդկանց կյանք են մտնելու լրագրող, ֆուտբոլիստ ռոբոտներ, շարժվող մկաններ՝ հաշմանդամ մարդկանց համար: Ռոբոտները լայն կիրառում ունեն նաև առողջապահության ու ռազմական ոլորտներում: Մոտ ապագայում ակնկալվում է նաև բազմաթիվ ծառայող ռոբոտների մուտքը մարդկանց կյանք: Այս ոլորտը, որն իր վրա մեծ ուշադրություն է սևեռել, ունի մեծ հնարավորություններ, ինչի հետևանքով, այս ոլորտում պետական ու մասնավոր ներդրումներն աճում են: Արդյունքում, արհեստական բանականությունը վերածվում է մի խոշոր արդյունաբերության: Արդյունաբերություն, որն ապահովում է շահույթ և ուժ: Այսպիսով, կարելի է ենթադրել, որ ապագայի աշխարհը պատկանում է արհեստական բանականությանը: Ներկայումս, Չինաստանը մոտ 16 միլիարդ դոլարի ներդրում է իրականացնում արհեստական բանականության ոլորտում: Չինաստանի Տյանձին քաղաքը դառնալու է այս ոլորտում ամենախոշոր քաղաքը: Իսկ 2030թ այս երկիրն առաջին տեղն է զբաղեցնելու արհեստական բանականության ոլորտում: Միացյալ Նահանգներում, ներկայումս աշխատում է արհեստական բանականության ոլորտի մոտ 2 հազար կազմակերպություն: Նախագահ Դոնլադ Թրամփն ավելացրել է այս ոլորտին հատկացվող բյուջեն: ԱՄՆ ՊՆ Զարգացած հետազոտությունների նախագծերի կենտրոնի նախագահ Սթիվեն Ուոլկերի ասելով, իրենք նպատակ ունեն համակարգիչները սովորական սարքից վերածել գործընկերոջ: Պետք է ասել, որ արհեստական բանականության ոլորտը ոչ միայն ԱՄՆ-ի համար մեծ շահույթ է ապահովելու, այլև աշխարհի տարբեր շրջաններում մեծացնելու է այս երկրի ազդեցությունը: Արհեստական բանականությունը ծառայելու է նաև ԱՄՆի-ն ու Չինաստանին՝ ամենագաղտնի ինֆորմացիան հավաքագրելու համար: Ռուսատսանն այս առումով զբաղեցնում է աշխարհում չորրորդ տեղը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ասելով, ոչ միայն Ռուսաստանի, այլ ողջ աշխարհի ապագան կախված է արհեստական բանականության ոլորտից: «Նրանք, ովքեր ղեկավարեն այս ոլորտը, կդառնան աշխարհի ղեկավարը». ասել է նա: Այլ խոսքով, Պուտինը բարձրաձայնել է այն, ինչ մտածում են աշխարհի դիվանագետները: Արհեստական բանականություն նշանակում է ուժ: Եվ այսօրվա աշխարհում, երբ ծանր զենքն այլևս չի կարողանում դառնալ ուժի աղբյուր, ի հայտ է գալիս արհեստական բանականությունը: Վերջերս ԵՄ-ն հայտարարեց, որ այս ոլորտում 1,5 միլիարդ եվրոյի ներդրում է անում և մինչև 2030թ. այդ ներդրումը հասնելու է 30 միլիարդ եվրոյի, հատկապես՝ տրանսպորտի և առողջապահության ոլորտներում: Եվրոպական երկրների ընկերություններն ու համալսարանները ստեղծում են զարգացած լաբորատորիաներ: Իսկ Բրիտանիայի կառավարությունը, մինչև 2030 թ. այս ոլորտում ներդրումների չափը կհասցնի մինչև 32 միլիարդ ֆունտ ստեռլինգի: Գերմանիան վերջերս հայտարարեց, որ արհեստական բանականության ոլորտում արել է 3 միլիարդ եվրոյի ներդրում: Գերմանիան ցանկանում է դառնալ ԱՄՆ-ի ու Չինաստանի մրցակիցը: Իսկ Ֆրանսիայում, այս ոլորտում աշխատում են 180 ընկերություններ: 2011թ դեկտեմբերի 8-ին ԻԻՀ պահակազորի տիեզերագնացության բաժինը կարողացավ խոցել ամերիկյան ARQ մակնիշի ԱԹՍ-ը: Չնայած որ ամերիկացի պաշտոնյաները սկզբում հերքեցին այս լուրը, սակայն երբ Իրանը հրապարակեց այդ կապակցությամբ տեսանյութերը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պարտավոր եղավ պաշոտանապես հայտարարել , որ ԱՄՆ-ն Իրանին խնդրել է վերադարձնել ինքնաթիռը: Իրանը մերժեց այդ դիմումը: ԶԼՄ-ները գրեցին, որ Իրանի այս քայլն ապացուցեց երկրի գիտական ուժը: Իրանը տարածաշրջանի այն երկրներից է, որը վերջին մեկ տասնամյակում խոշոր ներդրումներ է արել արհեստական բանականության ոլորտում: Իրանում մեծապես զարգացել է ռոբոտաշինությունը: Բազմաթիվ իրանցիներ մասնակցում են ռոբոտաշինության համաշխարհային մրցություններին: Robocap-ի համաշխարհային ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ Առնոլդ Վեյսի ասելով. «Իրանում ռոբոտաշինության զարգացումը հիացմունք է առաջացնում»: Արհեստական բանականության զարգացումը սերտորեն փոխկապակցված է ռոբոտաշինության հետ: Որոշակի ներդրումներ կատարելով այս ոլորոտւմ, Իրանն այժմ զբաղեցնում է աշխարհում 15- րդ տեղը և հնարավարություն է ձեռք բերել վերահսկել քաղաքային երթևեկությունը, ֆինասնական և ռազմական որոշակի տեխնոլոգիաները: Իրանի արհեստական բանականության հայր, իրանահայ պրոֆերսոր Կարո Լուկասը բուն անունով Կարո Ղուկասյանը, Թեհրանի համալսարանում ստեղծեց մի կենտրոն, որը կոչվում է «Խելացի վերահսկողություն»: Այդպիսով, Ղուկասայնն Իրանում պաշտոնապես հիմնդարեց արհեստկան բանականության գիտությունը: Նա միջազգային առաջին հետազոտողներից էր, որ ուսումնասիրեց նյարդային ցանցերի և գենետիկ ալգորիթմների միջև կապը: Իրանն ըստ մասնագետների, արհեստական բանականության, նյարդաբանության, ճանաչողական լեզբվաբանության ոլորտում տարածաշրջանում մեծ առաջխաղացում է գրանցել: Մուհամմադ Թաղի Ջաղաթային, որ Իրանի գիտատեխնիկական խորհրդի ավագ խորհրդատուն է, նշում է, որ արհեստական բանականության ոլորտում Իրանում ներկայումս արտադրվում են այնպիսի սարքեր, որոնք կիրառելի են: Իրանը կարողացել է հատկապես մեծ առաջընթաց արձանագրել վիրտուալ տեխնոլոգիաների արտադրության ոլորտում: Ներկայումս այս ոլորտում աշխատում է 40 ընկերություն: Իսկ առողջապահության ոլորտում, հոդվածների մեկ հինգերորդը վերաբերում է նյարդաբանությանը: Իրանը կարողացել է արհեստական բանականության շնորհիվ բուժել որոշ, հատկապես մանկական հիվանդություններ: Իրանն այժմ ունի զարգացած լաբորատորիաներ, այդ թվում՝ ուղեղի քարտեզագրման ազգային լաբորատորիան, որն օգտվելով այս գիտությունից, կարողանում է բուժել երեխաների մոտ առկա որոշ ուղեղային հիվանդություններ: