Իրանի ԻՀՊԿ-ն ահաբեկչական ճանաչելու Թրամփի անմիտ քայլի հետևանքները (2)
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ Թրամփի կառավարության քայլը կատարվել է տարածաշրջանային քաղաքականության դաշտում Վաշինգտոնի ձախողումներից հետո: Վաշինգտոնը պարտություն է կրել մասնավորապես Սիրիայում և Իրաքում թաքֆիրական ահաբեկչական խմբերին աջակցության հարցում: ԱՄՆ կառավարությունը պարտվել է նաև Պաղեստինից Եմեն Դիմադրության առանցքով ռազմավարությունում, նաև Իրանի տարածաշրջանային դերի դիմակայման հարցում:
Այստեղ ակներև է Պահապանների կորպուսի և հատկապես Ղոդս ստորաբաժանումների դերակատարությունը Վաշինգտոնի ԱՄՆ ձախողումներում: Սա ևս մի կողմից Թրամփի վերջին որոշումն ընդունելու մյուս պատճառն էր: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկիչ ճանաչելը կատարվել է տնտեսական և այլ ոլորտներում Իրանի դեմ ճնշումները խստացնելու նպատակով: Դա փաստորեն շարունակությունն է Թրամփի այն քաղաքկանության, որի մեկնարկը տրվեց երկու տարի առաջ ՝ ՀԳՀԾ-ից միակողմանի հրաժարվելով: Թեև ԱՄՆ կառավարության ոլոր բաժինները ՝ հատկապես ֆինանսների նախարարությունը վերջին երկու տարիներին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդսի ստորաբաժանման դեմ պատժամիջոցներ է սահմանել, սակայն Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսը ահաբեկիչ ճանաչելը, Սպիտակ Տան ղեկավարների կարծիքով, գործադրվող ճնշումներին նոր ձևակերպում է տալիս:
2017 թ. հուլիսին ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց ՔԱԹՍԱ-ի՝(CAATSA) «Պատժամիջոցների միջոցով ԱՄՆ-ի հակառակորդներին դիմակայելու մասին» օրենքը: Թիրախում էին Իրանը, Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան: 2017 թ.-ի օգոստոսի 2-ին Թրամփի ստորագրությամբ, օրենքը ստացավ գործադրման ուժ: ՔԱԹՍԱ-ի օրենքը, ԱՄՆ նախագահին իրավունք է տալիս Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի և կից աշխատող արտասահմանցիների դեմ պատժամիջոցներ կիրառել: Թրամփի կառավարությունն այս օրենքի և նախագահին վերապահված այլ լիազորություններով կարող է Պահապանների կորպուսին ճանաչել ահաբեկչական կառույց : Նման քայլ, որպես այդպիսին , արտահայտում է Սպիտակ տան ազգային դիրքորոշումը և կարևոր դեր ունի միակողմանի միջուկային պատժամիջոցների իրականացման հարցում, որը Վաշինգտոնի ղեկավարների ասելով, կարող է թուլացնել և նույնիսկ կործանել ԻԻՀ-ի համակարգը: Թրամփի կարծիքով, Պահապանների կորպուսն այսօր կարևոր դեր ունի Իրանի առևտրա-տնտեսական ոլորտում , նաև Հեզբոլլահին ու ՀԱՄԱՍ-ին արտասահամնայն օգնություններ ցուցաբերելու հարցում : Ուստի Թրամփը և Ջոն Բոլթոնը արտասահմանյան կողմերին զգուշացրել են իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի հետ որևէ գործարք ու պայմանագիր կնքելու կապակցությամբ:
Թրամփի այս քայլի երկրորդ պատճառն առնչվում է օկուպացված Պաղեստինում ընտրություններին: Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցության դեպքերը շատ են ՝ Ղոդսը Իսրայելի մայրաքաղաք հայտարարելուց մինչև Գոլանի բարձրունքների վրա այդ ռեժիմի ինքնիշխանության ճանաչումը: Իսրայելի խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ, Թրամփը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անունն ընդգրկեց ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում և սա հենց ԱՄՆ-ից Իսրայելի պահանջն է եղել: Նեթանյահուն այս հարցը համարում է մեծ հաղթանակ: Նա թերևս կարողացել է Թրամփի բազմակողմ օգնություններով, հաղթել խորհրդարանական ընտրություններում: Քաղաքագետ Հասան Աբեդինիի ասելով, Թելավիվից Ղոդս ԱՄՆ դեսպանատան փոխադրումը, Սիրիայի Գոլանի բարձրունքները բռնագրավված Պասեղտինին կցելը , Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի դեմ արված քայլը, բոլորը կատարվել են սիոնիստական լոբբիի հավանությանն արժանանալու համար:
Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսը ահաբեկիչ ճանաչելու հետևանքները երևան կգան երկու ոլորտներում: Թրամփի կառավարությունը հայտարարել է, որ այդ քայլով , արտասահմանյան ահաբեկչական խմբերի հետ համագործակցելու մեղադրանքի շրջանակում, ԱՄՆ-ի կողմից պատժվելու են Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի և նրան կից աշխատող բոլոր ընկերությունները, բանկերը, կառույցներն ու պետությունները: Հաշվի առնելով Խաթամ Օլանբիա զորակայանի և Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսին կից բանկերի ու ընկերությունների ծավալուն աշխատանքը, ԱՄՆ-ը նպատակ ունի առավելագույնի հասցնել իր ճնշումները, որպեսզի իր կարծիքով, նրանց զրկի ֆինանսական աղբյուրներից ՝ խոչընդոտելով իսլամական շարժումներին այդ թվում Հեզբոլլահին և ՀԱՄԱՍ-ին օգնությունների ցուցաբերումը: ԱՄՆ Պետքարտուղարությունում Իրանի հարցով գործողությունների խմբի ղեկավար Բրայան Հուքն, ով խիստ հակաիրանական է, հայտարարել է, որ Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսը ահաբեկիչ հայտարարելու Թրամփի հայտարարելը, համարվում է Իրանի ֆինանսական աղբյուրները դադարեցնելու համար ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականության մի մասը: Ընդսմին, ՍՊիտակ տունը հայտարարել է, որ կորպուսի շրջափակումը թուլացնելու է նրա արտասահմանյան գործունեությունը:
ԱՄՆ-ի քայլի մյուս կողմը ՝ դրա անվտանգության ու ռազմական հետևանքներն են: Այսօր Պարսից ծոցում միմյանց դեմ են դուրս եկել իրանցի ու ամերիկյան ուժերը: Բնականաբար երբ Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսը համարվել է ահաբեկչական կառույց, ամերիկյան զորքերը պետք է պայքարեն դրա դեմ : Իսկ մյուս կողմից, Իրանի ազգային անվտանգության խորհրդի կողմից կատարված հայտարարության համաձայն, ահաբեկչական ուժեր են համարվում նաև CENTCOM-ում ամերիկյան զինծառայողները: Այդպիսով մեծանում է Իրանի և ԱՄՆ-ի ուժերի միջև բախումների հավանականությունը: Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդի գերագույն խորհրդական և օգնական գեներալ-մայոր Սեյյեդ Յահյա Սաֆավին ասել է .«Ամերիկյան ուժերը քաջ տեղյակ են Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի և Իրանի ուժի մասին և գիտեն, որ սխալ անելու դեպքում, ստանալու են խիստ պատասխան»: ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Էրաղչին ԱՄՆ-ի վերջին քայլը բութագրել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև «չափազանց լուրջ իրադարձություն»: Էրաղչին անդրադարձել է Պարսից ծոցում ամերիկյան ուժերի տեղաշարժմանը, ավելացնելով .«Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսն է պատասխանատու Պարսից ծոցում պարեկության համար և հնարավոր է նոր իրադարձություններ տեղի ունենան: ԱՅս քայլով ԱՄՆ-ը հատել է ԻԻՀ-ի կարմիր գծերից մեկը: ԱՄՆ-ի վերջին քայլը կարող է շատ հետևանքներ ունենա : Ուստի այսուհետ տարածաշրջանի ամերիկյան զորակայանաններում ամերիկացիներն այլևս բանակայիններ չեն համարվում : Մեր համոզմամբ, այս զորակայանները համարվելու են ահաբեկչական կետեր և այդտեղ հաստատված ուժերը ՝ ահաբեկիչ»: Այդ մասին նախազգուշացրել էին Պենտագոնի ղեկավարները: Արդյոք այս քայլով Թրամփը ցանկանո՞ւմ է ուղղակիորեն բախվե՞լ Իրանի հետ, կամ հարձակվել Սիրիայում իրանական ուժերի վրա, որը Սիոնիստական ռեժիմի գլխավոր պահանջն է: Հարցին պատասխանելու է ժամանակը: Ամեն դեպքում չի թվում, որ Թրամփի կառավարությունն ունենալու է Իրանի հետ ռազմական բախումներ սկսելու համարձակություն: Պարսից ծոցում Իրանի և ԱՄՆ-ի ուժերի բախումների փորձը ՝ հատկապես Օբամայի օրոք Իրանի ջրային սահմաններ անցած ամերիկացի հրացանակիրների ձերբակալումը, ԱՄՆ-ի համար դառը հուշեր են թողել և Պարսից ծոցում ու Սիրիայում այս դեպքերի կրկնությունը ԱՄՆ-ի և նրա տարածաշրջանային դաշնակիցների համար ծանր հետևանքներ կարող է ունենալ: Փաստորեն ամերիկացի զինծառայողներն, որոնք այսօր Իրանի կարծիքով ահաբեկիչներ են , արդեն սարսափի են մատնվել: Ասիայի արևմուտքում տեղակայված ամերիկացիներիներին ահաբեկիչ ճանաչելու Իրանի ազգային անվտանգության խորհրդի փոխադարձ քայլից հետո, Իրաքում ամերիկյան զորակայանները խստացրել են անվտանգության միջոցառումները: Պենտագոնի խոսնակ Ռեբեկա Ռիբարիչը հայտարարել է.«Պենտագոնը չի բացահայտում ամերիկյան ուժերի անվտանգության մակարդակը և ամերիկյան ուժերի անվտանգության համար քայլեր է ձեռնարկում»: Սա վկայում է իսլամական հեղափոխության Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսից ամերիկյան ուժերի ունեցած սարսափի մասին:
Ամերիկյան ուժերն ի դեպ փորձում են մեղմել Թրամփի այդ քայլի ռազմական հետևանքները: Ամերիկացի մի պաշտոնյա «Ռոյտերզ» գործակալությանն ասել է, որ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում Պահապանների կորպուսի անվան ներառումը չի ընկալվում որպես Իրանի հետ պատերազմելու համար Վաշինգտոնի փորձը: Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի դեմ Թրամփի այդ քայլը չի նշանակում, որ ԱՄՆ բանակը Իրանի պաշտոնական ռազմական կառույցի հետ վարվելու է ինչպես վարվեց Ալղաիդայի և ԻԼԻՊ-ի հետ: Նա շեշտել է , որ ԱՄՆ-ի բանակը իրանցի ուժերի հետ բախվելու հրահանգ չի ստացել և Իրանի դեմ պատերազմը կամ իրանցիների որոշակի խմբի հետ բախվելու հարցն օրակարգում չէ: Ամերիկացի պետայրերի պասիվ դիրքորոշումը ցույց է տալիս, որ Թրամփի կառավարությունն այս քայլով հետապնդել է քաղաքական ու ընտրական նպատակներ և փաստորեն չի ձգտում Իրանի դեմ ռազմական քայլերի: Ամերիկացիները գիտեն, որ հավանական ռազմական բախումների դեպքում, պետք է նվաստացուցիչ պարտություն կրեն: Մյուս կողմից, Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի նկատմամբ մեծարգո առաջնորդի և Իրանի ժողովրդի ցուցաբերած կտրուկ աջակցությունը, որը վկայում է իրանցիների ազգային միասնականության մասին, ցույց տվեց, որ Վաշինգտոնում սարսափած են: Նրանք գիտեն, որ Իրանի հետ բախվելու համար թանկ են վճարելու: