Հեղափոխության երկրորդ քայլը(4. Բարոյական աճ)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i106773-Հեղափոխության_երկրորդ_քայլը(4._Բարոյական_աճ)
Իրանում բարոյական աճը գրանցվեց այնպիսի պայմաններում, երբ Արևմուքտում ու նրա հետևորդների մոտ օրեցոր զարգացող բարոյալքումը և տղամարդկանց ու կանանց անբարոյականության մեջ ներքաշելուն ուղղված քարոզարշավը, նրանց մեկուսացրել էր աշխարհում:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Ապրիլ 27, 2019 15:16 Asia/Tehran

Իրանում բարոյական աճը գրանցվեց այնպիսի պայմաններում, երբ Արևմուքտում ու նրա հետևորդների մոտ օրեցոր զարգացող բարոյալքումը և տղամարդկանց ու կանանց անբարոյականության մեջ ներքաշելուն ուղղված քարոզարշավը, նրանց մեկուսացրել էր աշխարհում:

Իրանի իսլամական հեղափոխությունը թևակոխում է իր 5-րդ տասնամյակը: Այս առիթով տարածած հայտարարության մեջ, Այաթոլլահ Խամենեին ներկայացրել է այն հնարավորությունները, որ գոյություն ունեն երկրում, կարևորելով մի քանի կետեր: «Հեղափոխության երկրորդ քայլը» անունը կրող հայտարարության մեջ, Այաթոլլահ Խամենեին, նշելով այն ուղիները, որ անցել է հեղափոխությունը և ապագայի նկատմամբ մեծ հույսերով, ցույց  է տվել գագաթնակետը, որին պետք է հասնի հեղափոխությունը: Իր հայտարարության մեջ, Այաթոլլահ Խամենեին անդրադաձել է նաև հեղափոխության բարիքներին, որոնց մասին խոսեցինք նախորդ հաղորդման ընթացքում: Այսօր  կշարունակենք խոսել հեղափոխության մյուս բարիքների մասին:

Իրանում Փահլավիների ռեժիմի ժամանակաշրջանում, հասարակության մեջ առկա էր դասակարգային խորը ճեղք: Այդ ժամանակաշրջանում, երկրի հիմնական կապիտալը կենտրոնացած էր մայրաքաղաքում և թագավորական ընտանիքի ձեռքում: Ապրելու համար անհրաժեշտ պայմանները երկրում շատ սակավ էին, առողջապահությունը գտնվում էր սարսափելի վատ վիճակում: Որոշ գյուղեր անգամ չունեին թեկուզ մեկ բժիշկ: Իսկ քանի որ պատվաստումները ժամանակին չէին իրականացվում, երկրում մեծ թիվ էր կազմում երեխաների մահացությունը: Համաշխարհային բանկի տվյալներով, հեղափոխությունից հետո, երբ Իրաքը հարձակվեց Իրանի վրա և վերջին չորս տասնամյակների ընթացքում, երբ Իրանը ենթարկվել է բազմաթիվ տնտեսական պատժամիջոցների, այդուհանդերձ, դասակարգային ճեղքն ու եկամուտների միջև մեծ տարբերությունը նվազել են:

Ամերիկյան գիտական կենտրոնները, Իրանի հեղափոխության վերաբերյալ հետազոտությունների արդյունքում հայտարարել են, որ այն դրական է  ազդել աղքատների կյանքի վրա:  

ԱՄՆ Վիրջինիա համալսարանում իրականացվել է հետազոտություն, որը, հիմնվելով համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների վրա, հայտարարել է, որ քննարկելով 1977-ից մինչև 2004թթ. ընկած ժամանակահատվածում աղքատության վիճակը, որպես գնողունակության ամենացածր մակարդակ, նշվել է 2 դոլարը: 1977թ, այսինքն՝ հեղափոխությունից երկու տարի առաջ, ընտանիքների 28 տոկոսը և քաղաքաբնակների 25 տոկոսը, գտնվում էին աղքատության գծից ներքև: Քաղաքաբնակ ընտանիքները և գյուղացիների թիվը, որ այս ժամանակաշրջանում գտնվում էին ծանր վիճակում, կազմում էր համապատասխանաբար՝ 66 և 60 տոկոս: Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ 1980-1990թթ. Իրանում մեծ ներդումներ իրականացվեցին գյուղերին էլեկտրականություն, ջուր և գազ հասցնելու համար: Արդյունքում, երկրում առկա դասակարգային անհավասարությունը նվազեց: Հեղափոխությունից հետո կառավարությունը նաև կարևոր քաղաքականություն կիրառեց գյուղմթերքի նկատմամբ, երաշխավորելով դրա գնումը: 2004 թ տվյալներով, աղքատությունն ավելի նվազեց: Այս ժամանակահատվածում, բացարձակ աղքատ էին համարվում քաղաքաբնակների ու գյուղաբնակների միայն մեկ տոկոսը, ելնելով 2 դոլար նվազագույն սահմանագծից:

«Հեղափոխության երկրորդ քայլը» բանաձևում, Այաթոլլահ Խամենեին խոսել է այն մասին, որ իսլամական հեղափոխության կարևոր ձեռքբերումներից էր այն, որ երկրում հնարավորությունները հավասար կերպով բաշխվեցին: Իր դժգոհությունը հայտնելով այն կապակցությամբ, որ արդարությունը դեռևս լիովին չի իրականացել, Այաթոլլահ Խամենեին հայտարարել է. «Արդարությունը՝ այս մեծ արժեքը, պետք է իսլամական հեղափոխության ամենակարևոր ուղենիշը լինի, սակայն դեռևս չի: Ես բողոքում եմ այդ կապակցությամբ, սակայն չեմ կարող ասել, թե երկրում արդարությունը հաստատելու համար ոչ մի քայլ չի արվել»: Այաթոլլահ Խամենեին հավելել է. «Իրականությունն այն է, որ անարդարության դեմ պայքարի ձեռքբերումները, վերջին չորս տասնամյակում բոլորովին չի կարելի համեմատել ոչ մի այլ ժամանակաշրջանի հետ: Շահի ժամանակ, ծառայությունների մեծ մասը և երկրի եկամուտը, կենտրոնացած էին մի փոքր խմբի ձեռքում, ովքեր բնակվում էին հիմնականում մայրաքաղաքում: Քաղաքի բնակիչների մեծ մասը և գյուղացիները, զրկված էին նախնական ծառայություններից: Իսլամական հեղափոխությունը լավագույն օրինակներից է, քանի որ կարողացավ հարստությունը և ծառայություններին հասանելիությունը բաշխել ողջ երկրում, հատկապես քաղաքի հարուստ շրջաններից ճանապարհ բացելով դեպի հեռավոր շրջաններ:  Երկրի ողջ տարածքում սկսվեց բնակարաշինության, ճանապարհաշինության, արդյունաբերական ոլորտի և գյուղատնտեսության բարեփոխման գործընթացը, էլեկտրականությամբ ու ջրով ապահովվեցին մեծ թվով գյուղեր կառուցվեցին բուժկենտրոններ և համալսարանական կենտրոնները: Բացի այդ, բազմաթիվ ջրամբարտակների ու ՀԷԿ-երի կառուցումը հատկապես երկրի հեռավոր շրջաններում, հպարտության առիթ են տալիս: Իհարկե այն  արդարությունը, որին մենք իսլամի ուսմունքների հիման վրա դեռևս ձգտում ենք, շատ ավելի մեծ պետք է լինի: Մեր հույսն այն է, որ երիտասարդները կիրականացնեն դա»:

ԻԻՀ առաջնորդի խոսքերով, հեղափոխության ձեռքբերումներից է նաև այն, որ երկրում տարածվեցին բարոյական արժեքները: Այաթոլլահ Խամենեին նշել է. «Իմամ Խոմեյնիի բարեպաշտությունը և նրա վարքագիծը հեղափոխությունից առաջ և դրանից հետո, պատճառ դարձան, որ հասարակության տարբեր խավերի մոտ տարածվեն հեղափոխության արժենքերը: Այդ բարոյական, իմաստուն և վեհ անձնավորությունը, ով ազատված էր նյութական կապանքներից, դարձավ երկրի ղեկավար: Մի երկիր, որի ժողովրդի հավատքն արմատավորված էր ու խորը: Թեև Փահլավիների ժամանակաշրջանում քարոզվում էր անբարոյականությունը և դա մեծ հարված էր հասցրել իրանական արժեքներին, արևմտյան անբարոյականությունը մտել էր միջին խավի մարդկանց ու հատկապես երիտասարդների կյանք»: Իրանի իսլամական հանրապետության կրոնական ու բարոյական արժեքները վերագտնելու գործընթացը երիտասարդների ընդունակ և լուսավոր սրտերն իր կողմը ձգեց և երկրի մթնոլորտը փոփոխվեց՝ ի շահ կրոնական ու բարոյական արժեքների: Հեղափոխության առաջնորդն այս առումով կարևորում է նաև երիտասարդների նվիրվածությունը Սրբազան պաշտպանության (Իրան-Իրաք պատերազմ) տարիներին: Նրանց նվիրվածությունը հշեցնում էր իսլամի ի հայտ գալու սկզբնական ժամանակաշրջանն ինչը մեծ ազդեցություն թողեց հետագա սերունդների վրա: Սակայն ոչ միայն ազատամարտիկներն այլ նաև նրանց ընտանիքները, մեծ դերակատարություն ունեցան ամբողջ երկրում բարոյական արժեքների տարածման գործում: Այաթոլլահ Խամենեին այս կապակցությամբ ասում է. «Հայրերն ու մայրերը, և կանայք, իրենց կրոնական  պարտավորության հիման վրա, հրաժեշտ տվեցին ռազմաճակատ գնացող իրենց սիրելիներին: Իսկ երբ դիմավորում էին նրանց արյունաշախաղ մարմինները, այդ ողբերգությունը շաղախում էին Աստծուն փառաբանելով: Առաջնորդի խոսքերով, բարոյական արժեքների տարածման գործում հատկապես մեծ նշանակություն է ունեցել մզկիթների կառուցումն ու դրանց ուշադրություն դարձնելը: Մզկիթներում տեղի են ունենում տարբեր կրոնական միջոցառումներ, որոնց որակն ամեն տարի ավելի է բարձրանում: Այսօր, հազարավոր երիտասարդներ, ուսանողներ, տղամարդիկ, կանայք, մասնակցում են այդ միջոցառումներին: Մյուս կողմից, նրանցից շատերը մասնակցել են երկիրը վերականգնելու մեծ գործին՝ վերակառուցման ջիհադին: Բացի այդ, երկրում տարածվել է աղոթքի, պահքի, ուխտագնացության նկատմամբ ուշադրությունն ինչն ըստ ԻԻՀ առաջնորդի, մեծ ձեռքբերում է: Այաթոլլահ Խամենեին, հակադրելով Իրանում զարգացող բարոյականությունն Արևմուտքում տարածված անբարոյականությանն ասում է. « Իրանում բարոյական աճը գրանցվեց այնպիսի պայմաններում,   Արևմուքտում ու նրա հետևորդների մոտ օրեցոր զարգացող բարոյալքումը և տղամարդկանց ու կանանց անբարոյականության մեջ ներքաշելու  մեծ քարոզարշավը, նրանց մեկուսացրել էր աշխարհում»:    

Ըստ ԻԻՀ առաջնորդի, հեղափոխության ձեռքբերումներից է նաև իրանցիների դիմադրությունն աշխարհի բռնապետերի դեմ: Դիմադրություն, որի առաջին շարքերում երիտասարդներն են: Իրանցիները, շարունակելով իրենց դիմադրությունը և բոլոր դժվարություններով հանդերձ, թույլ չեն տալիս, որ բռնատերերն իշխեն իրենց վրա: Այաթոլլահ Խամենեին այս կապակցությամբ ասում է. «Աշխարհի գերտերությունները, որոնք իրենց գոյությունը պահելու համար խաթարում են մյուս երկրների անկախությունը, վտանգելով նրանց շահերը, խոստովանել են որ անկարող են Իրանի իսլամական հեղափոխության դեմ: Իրանի ժողովուրդը հեղափոխության կենսատու մթնոլորտում կարողացել է երկրից հեռացնել այն ղեկավարին, որը կախված էր ԱՄՆ-ից ու դավաճանում էր ժողովրդի շահերին և մինչ օրս թույլ չի տալիս, որ համաշխարհային գերտերություններն Իրանում հաստատեն իրենց իշխանությունը»: