Հեղափոխության երկրորդ քայլը (6. Քաղաքական ազատություն, առաջադիմություն և տնտեսական արդարություն)
«Հեղափոխության երկրորդ քայլը» անունը կրող հայտարարության մեջ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Ազգային անկախություն նշանակում է տիրակալ ուժերից պարտադրումներից ու բռնություններից ժողովրդի ու իշխանության ազատություն, իսկ հասարակական ազատություն ասելով հասկանում ենք որոշումներ ընդունելու , մտածելու և գործելու իրավունքներ ունենալ:
Սրանք իսլամական արժեքներ ներկայացնող խոսքեր են, որոնք համարվում են մարդուն շնորհված աստվածային պարգև: Սրանցից ոչ մեկն իշխանություններից ժողովրդին տրվող պարգևներ չեն: Իշխանությունները պարտավոր են ապահովել դրանք»:
Իրանի իսլամական հեղափոխությունը ձևավորվել է «Անկախություն, ազատություն և իսլամական հանրապետություն» երեք կարևոր նպատակների հիմունքով : Հեղափոխությունից հետո այդ նպատակների մեծ մասը դարձավ իրականություն: Առավել կարևոր է իսլամական հեղափոխության այս մեծ ձեռքբերումների պահպանումը, որոնց համար հեղափոխության քառասուն տարիներին ժողովուրդը մեծ ջանքեր է գործադրել: Հեղափոխության երկրորդ քայլի հայտարարությունում, մեծարգո առաջնորդը բոլորին կոչ է արել շարունակել պահպանել Իրանի անկախությունն ու ազատությունը, նշելով.« «Ազգային անկախություն նշանակում է տիրակալ ուժերից պարտադրումներից ու բռնություններից ժողովրդի ու իշխանության ազատություն, իսկ հասարակական ազատություն ասելով հասկանում ենք որոշումներ ընդունելու , մտածելու և գործելու իրավունքներ ունենալ: Սրանք իսլամական արժեքներ ներկայացնող խոսքեր են, որոնք համարվում են մարդուն շնորհված աստվածային պարգև: Սրանցից ոչ մեկն իշխանություններից ժողովրդին տրվող պարգևներ չեն: Իշխանությունները պարտավոր են ապահովել դրանք»: Գերապատիվ առաջնորդի խոսքը երկու կարևոր կետեր է ընդգրկում: Առաջինը, որ անկախությունը ևս ազատություն է համարվում ՝ սակայն արտաքին ոլորտում, այն է ազատվել օտարների գերիշխանությունից:
Այաթոլլահ Խամենեիի բնութագրումը կարևորում է ազատության ու անկախության Աստվածային ակունքը: Իսլամի դիտանկյունից, ազատությունը աստվածային պարգև է, որը մարդուն տրվել է ի ծնե և մարդու կողմից տրված բարիք չի համարվում: Ի հարկե Իսլամում ազատությունն ավելի խորիմաստ է , քան արևմտյան ազատությունը: Դա ընդգրկում է նաև բարոյական գերություններից մարդու ազատությունը: Մեծարգո առաջնորդն իշխանությունների պարտականությունն է համարում ժողովրդի ազատության ու անկախության ապահովումը և զգուշացնում է, որ իսլամական ուսուցումների հիմունքով ազատությունը չպետք է հակադրվի բարոյականությանն ու կրոնական արժեքներին, իսկ անկախությունը չպետք է հասկացվի աշխարհի հետ կապերի խզում:Այաթոլլահ Խամենեին համոզված է, որ անկախության պահպանումն ուղղակի կապ ունի արժանապատվության, իմաստնության ու նպատակահարմարության երեք սկզբունքների հետ : Նա այս երեք սկզբունքների մասին հայտարարել է առաջնորդության շրջանի սկզբում և մշտապես հետևելէ դրանց իրագործմանը: Արժանապատվության սկզբունքի համաձայն, արտաքին քաղաքականության ու միջազգային հարաբերությունների ոլորտում, ոչ մի քայլ չպետք է վնասի Իրանի ժողովրդի արժանապատվությանն ու նախանձախնդրությանը: Այդ արժանապատվությունը պետք է պահպանվի իմաստուն քայլերի շնորհիվ: Նպատակահարմարության սկզբունքի համաձայն, ԻԻՀ-ն իր արտաքին քաղաքականության դաշտում, ճկուն քաղաքականություն վարելով անում է երկրի նպատակահարմարությունը պահպանող քայլեր: Հեղափոխության երկրորդ քայլի հայտարարությունում, մեծարգո առաջնորդն այս երեք սկզբունքներին անդրադառնալով, կառավարությունից պահանջում է արևմտյան պետությունների հետ կապերում առավել ուշադիր լինել երեք սկզբունքների պահպանմանը և չվստահել այդ պետություններին:
Հեղափոխության երկրորդ քայլի հայտարարությունում կարևարովել են նաև տնտեսական ամրապնդումն ու բարգավաճումը: Այաթոլլահ Խամենեին այդ մասին ասել է .«Տնտեսությունն առանցքային ու որոշիչ գործոն է: Հզոր տնտեսությունը համարվում է երկրի անխոցելիությանը բերող հնարավորություն է: Իսկ թույլ տնտեսություը դառնում է թշնամիների ներթափանցման ու միջամտության պատճառ»: Այդպիսով նույնիսկ երկրի քաղաքական անկախությունն առանց տնտեսական ուժի չի կարող լինել ամուր հիմքերի վրա: Իսլամական հեղափոխության պատճառներից մեկն էլ շահի ռեժիմի թույլ ու կախյալ տնտեսությունն էր: Հեղափոխության հաղթանակից հետո ժողովուրդը սկսեց քայլեր անել ՝ տնտեսական խոշոր խնդիրների վերացման համար: Սակայն տնտեսական պատժամիջոցները, քաղաքական ճնշումները, Իրանին պարտադրված ութամյա պատերազմը, նաև որոշ պատասխանատուների թույլ գործունեությունը , բոլորը դարձան սպասելի արդյունքներ չարձանագրելու պատճառ: Չպետք է մոռանալ, որ վերջին քառասուն տարիներին Իրանը տնտեսության ոլորտում մեծ նվաճումներ է ունեցել:
Ինչպես համաշխարհային բանկն է զեկուցել, Իրանի տնտեսությունն աշխարհում 18-րդ տեղում է և պղնձի, ալյումինի, ցեմենտի ու պետրոքիմիական արդյունաբերության ոլորտներում Իրանը մեծ ձեռքբերումներ է ունեցել: Իրանի ժողովրդի սպառման ցորենի, գարու և բրնձի 90 տոկոսն արտադրվում է երկրում: Այգեգործական մրգերի մեծ մասն արտահանվում է: ԻԻՀ-ի պատասխանատուները մտածում են նաև ընչազուրկ տարածքի բնակիչներին օգնելու մասին: Այսօր աղքատ համարվող գյուղերի 80 տոկոսը խմելու ջուր ունի, գյուղերի 81 տոկոսն ունի բնական գազին հասանելիություն: Բոլոր գյուղերն ունեն էլեկտրաէներգիա: Կառավարության արած քայլերի արդյունքում կյանքի տևողությունը հասել է 77 տարեկանի: Այս բոլոր առաջադիմությունները տեղի են ունեցել Արևմուտքի կողմից պատժամիջոցային պայմաններում: Այաթոլլահ Խամենեին այդ պատժամիջոցները համարում է տնտեսության արտաքին մարտահրավեր, որոնք ներքին տնտեսությունում կառավարման թերությունների ու կառուցվածքային խնդիրների կարգավորման դեպքում, դառնալու են անազդեցիկ: Նա Իրանի տնտեսության գլխավոր խնդիրը համարում է նավթի վաճառքից երկրի կախվածությունը:
Հեղափոխության մեծարգո առաջնորդը համոզված է, որ տնտեսական խնդիրների լուծումը հենց երկրի ներսում է և այդ հիմունքով է , որ տարիներ առաջ , 2014 թ.-ին կառավարությանն է ներկայացվել տարբեր կառույցների կողմից մշակված «Դիմադրողական տնտեսության » ծրագիրը : Հեղափոխության երկրորդ քայլի հայտարարությունում, նա այսպես է բացատրել դիմադրողական տնտեսության առանձնահատկությունները .«Այս հարցին հիմնական լուծում տալու համար անհրաժեշտ են մի քանի քայլեր: Երկրի տնտեսությունը պետք է լինի ներծին, գիտելիքահենք ու ստանա արտադրող բնույթ : Տնտեսությունը պետք է լինի ժողովրդական , նաև երկրի տնտեսական արտաքին հնարավորությունների օգնությամբ պետք է գրավել արտաքին հնարավորություններ»: Դիմադրողական տնտեսությունն իրականացնելու համար Իրանի առաջնորդը տարիներ շարունակ կարևորում է ներքին արտադրանքի որակական ու քանակական բարելավումը և իրանցիներին խրախուսում է օգտվել իրանական արտադրանքից: Այս քաղաքականության շրջանակում այս տարին կոչվել է «Արտադրության բարգավաճման տարի»:
Առանց կոռուպցիայի դեմ պայքարի և արդարության վերականգնման չի կարելի լուծել տնտեսական խնդիրները: Նամանավանդ, որ հեղափոխության սկզբունքներից մեկն էլ արդարության պահպանումն է: Այաթոլլահ Խամենեին «Հեղափոխության երկրոր քայլ» անունը կրող հայտարաությունում նշել է .«Արդարությունը մարգարեների առաջին պատվիրանն է եղել և ԻԻՀ-ում առանձնահատուկ տեղ ունի: ԻԻՀ-ն այս ուղղությամբ մեծ քայլեր է արել և փորձել է վնասազերծել երևույթները գլխիվար ներկայացնելու թշնամու այժմյան լրջագույն նպատակներն ու դավերը»:
Հաշվի առնելով իրանցի պատասխանատուների շարքերում կոռուպցիայի տարածման կապակցությամբ թշնամու լրատվամիջոցների ծավալուն քարոզչությունները, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Ի հարկե մեր համակարգում կոռուպցիան շատ ավելի քիչ է քան մյուս երկրների և նախկին ռեժիմի ղեկավարների մոտ, որոնք ամբողջությամբ էին սուզված կոռոպցիայի մեջ : Փառք Աստծո համակարգը պահպանել է իր առողջ կառույցը, սակայն այսօրվա դրությամբ ունեցածը բավարար չէ : Բոլորը պետք է իմանան, որ տնտեսական մաքրությունն ու պարզությունը ԻԻՀ-ի բոլոր ղեկավարների օրինականության գլխավոր պայմանն է»: Այլ խոսքով, նա պաշտոնյաների մոտ տնտեսական ամենաքիչ կոռուպցիան էլ շատ է համարում իսլամական հանրապետության համակարգի համար, որի իշխանությունը հիմնված է իսլամական ուսուցումների վրա և բազմիցս շեշտել է, որ պետք է բոլոր կառույցներն ամենայն լրջությամբ ու խստությամբ պայքարեն այս խնդրի դեմ : Ն Վ առաջնորդն ավելացրել է.«Այս պայքարն այն ազդեցիկ ջանքերի մեջ է մտնում, որոնք տարվում են իսլամական հանրապետության կառավարության կողմից և պետք է այն օգտագործել արդարության հաստատման ուղղությամբ»: Ուստի ԻԻՀ-ում հակառակ արևմուտքի լիբերալիստական տնտեսության, միմիայն տնտեսական աճը բավարար չէ և զարգացումը պետք է լինի այնպես, որ բոլորն ունենան իրենց արդար բաժինը և պետք է հնարավորինս կրճատել հասարակական ու տնտեսական զրկանքներն ու ճեղքերը»: Հեղափոխության երկրորդ քայլի հայտարարությունում նա նշել է .«Իսլամական հանրապետությունում հարստության դիզումը ոչ միայն հանցաք չէ, այլև խրախուսելի է , սակայն հանրային ունեցվածքի խտրական բաշխումը և տնտեսական խաբեություններին տեղիք տալը, բոլորը հանգեցնում են անարդարության : Դա խստիվ արգելված է : Ընդունելի չէ նաև պաշտպանության կարիք ունեցող անապահով խավի նկատմամբ անուշադրությունը»: