Ապրիլի 30-ը Պարսից ծոցի ազգային օրն է (Հավերժանական ինքնության վերագնահատում)
Պարսից ծոցի պատմությունը հավասար է ողջ Իրանի պատմության հետ: Ֆարս անունը ցույց է տալիս, թե որն է այս տարածաշրջանի ինքնությունը: Պարսից ծոցը կամ Ֆարս ծոցն ունի ավելի քան 237 հազար քկմ տարածություն:
Այն գտնվում է Օմանի ծովի երկայնքով, Իրանի ու Արաբական թերակղզու միջև: Այս ծոցն ունի աշխարհի ամենատաք ջրերն ու երրորդ ամենախոշոր ծոցն է համարվում, որտեղ առկա են նավթի ու գազի ռազմավարական նշանակություն ունեցող պաշարներ: Պարսից ծոցը մինչև նավթի բացահայտումը քաղաքական ու առևտրական կարևոր նշանակություն է ունեցել և այսօր էլ կարևոր է որպես միջազգային տարանցիկ ջրային ճանապարհ:
Պարսից ծոցի հարցերով փորձագետ Մուհամմադ Աջամն այս ծոցի կարևորության վերաբերյալ ասում է. «Պարսից ծոցը կարևոր է իր տնտեսական, քաղաքական, առևտրական և տարանցիկ լինելու առումով: Այն հին գաղութատիրության ժամանակ բազմիցս ենթարկվել է հարձակումների: Պորտուգալացիները մոտ 150 տարի իշխել են Պարսից ծոցի և Հորմոզի նեղուցի վրա: 1506թ. պորտուգալացիները Ալ Բուքերքի գլխավորությամբ մուտք գործեցին Պարսից ծոց: Ալ Բուքերքը համոզված է, որ եթե յուրաքանչյուր երկիր կարողանա գրավել Մալագան, Ադենը և Հորմոզը, կկարողանա իշխել աշխարհի վրա: Այդ գաղափարախոսութունը պատճառ դարձավ, որ պորտուգալացիները գրավեն նաև Իրանի Ղեշմ և Հորմոզ կղզիներն ինչպես նաև ներկայիս Բանդար Աբբաս նավահանգիստը: Իրանի ժողովուրդը մշտապես պայքարել է գաղութատիրության դեմ և օտարները երբեք չեն կարողացել մշտապես իշխել այս տարածքում: Այդ պայքարի արդյունքում, պորտուգալացիները պարտավոր եղան փախուստի դիմել Իրանի հարավային ափերից: Պարսից ծոցը վերջին դարերին նույնպես պահպանել է իր կարևոր աշխարհագրական դիրքն ունենալով կարևոր արժեքավոր պաշարներ, ինչն էլ մրցակցության բեմի է վերածել ծոցը: Բրիտանացիները 4 անգամ հարձակվել են Բուշեհրի վրա և չորս անգամ էլ Իրանի հոգևոր առաջնորդները վճիռ են կայացրել պահպանել նավահանգիստը: Եվ մարդիկ, իրենց քաջարի ղեկավարների հետ, ինչպես Ռեիս Ալի Դելվարին և Ահմադ Խան Թանգեստանին, չորս անգամ պարտության են մատնել անգլիացի զառամյալ գաղութատիրոջը, թույլ չտալով վերջինիս իշխել այդ տարածքում ու իր ազդեցությունը տարածել այնտեղ: Հատկապես շատ կարևոր է Բուշեհր նահանգի ժողովրդի պայքարը: Հենց այս պատճառով էլ մայիսի 9-ը նշվում է որպես բռանտիրության ու գաղութատիրության դեմ պայքարի խորհրդանիշ:
Պարսից ծոցի հռչակումը պատմությունը վերագնահատելու փորձ է: Այս օրը հիշեցնում է այն օրը, երբ պորտուգալացիները հեռացան Պարսից ծոցից: Այն պատմական ուղերձ է պարունակում այն գաղութատերերի համար, ովքեր ցանկացել են տիրանալ Պարսից Ծոցին: Պարսից ծոցը մշտապես ունեցել է այս անունը և ողջ պատմության ընթացքում, բոլոր փատթաղթերում, պայմանագրերում և հաղորդակցություններում հիշատավել է որպես Պարսից ծոց: Պարսից ծոցի վերաբերյալ ամենահին հիշատակումները գրանցվել են հունական աղբյուրներում: Հույն պատմաբաններն այն անվանել են Persicos Sinos: Իսկ եվրոպացիների կողմից գծագրված հին քարտեզներում, այն կոչվել է Պարսից ծոց: 16-17-րդ դարերում, անգլիացի նավաստիների և աշխարհագետների քարտեզներում նույնպես նշված է Պարսից ծոցի անունը: Այդ պատմական փաստաթղթերից են հույն աշխարհագետներ Անաքսիմանդերի և Հեկատեոսի Աշխարհի քարտեզները և աստղագետ ու աշխարհագետ Կլաուդիոս Պտղոմեոսի Աշխարհի քարտեզը:
Արաբական աղբյուրներում նույնպես Պարսից ծոցը նշվել է որպես Khaleej Al Farsi: Իսկ ՄԱԿ-ում գոյություն ունի 11 հեղինակավոր փաստաթուղթ, որոնցում նույնպես նշված է Պարսից ծոցի անունը: Պարսից ծոցի անվան խեղաթյուրումն առաջին անգամ տեղի ունեցավ անգլիացիների, հատկապես՝ դիվանագետ Ռոդրիկ Օուենի կողմից, երբ նրանք հաստատվեցին Պարսից ծոցի արաբական շրջաններում: Իսկ երբ Իրանի նավթն ազգայնացվեց ու Բրիտանիան այևս հասանելիություն չունեցավ իրանական նավթին, այդ երկիրը սկսեց Պարսից ծոցի փոխարեն կիրառել Արաբական Ափ անունը, որը հետագայում դարձավ Արբական ծոց: 1958թ հրապարակված «Ոսկե փրփուրներ» գրքում, Օուենը գրում է. «Ես ոչ մի գրքում կամ քարտեզի վրա չէի նկատել Պարսից ծոցի անունը: Սակայն մի քանի տարի ապրելով այս ծոցի ափերին, հասկացա, որ ափի բնակիչները արաբներ են: Հետևաբար այս ծոցը պետք է անվանել Արաբական ծոց»:
Գեոպոլիտիկական հարցերի վերլուծաբան Փիրուզ Մոշտահեդզադեն, խոսելով այն մասին, որ անցած տարիներին, երբ որևէ ԶԼՄ-ում հանդիպել է Արաբական ծոց խեղաթյուրված անվանը, բողոքի նոտա է հղել և նույնիսկ տվյալ լրատվամիջոցից ներողություն է ստացել, ասում է. «Գիտության դարաշրջանում չի կարելի օգտվել Պարսից ծոցից բացի այլ անվանումից: Իսկ այն, ինչ արվում է, արվում է Պարսից ծոցի ափերին գտնվող երկրների կողմից՝ քաղաքական նպատակներով»:
Բազմաթիվ փաստաթղթերի առկայությամբ հանդերձ, վերջին տասնամյակներում, տարածաշրջանի որոշ արաբական երկրներ, փորձել են խեղաթույրել Պարսից ծոցի ինքնությունը, սակայն՝ անհաջող: ՄԱԿ-ը երկու անգամ տարբեր բանաձևերով հավաստիացրել է, որ փաստերի համաձայն, այս ջրային տարածքն անվանվում է Պարսից ծոց: Այդ փաստաթղթերից է 1984թ օգոստոսին հաստատված փաստաթուղթը, որը ստորագրել է 22 արաբական երկիր: ՄԱԿ-ի ամենամյա կոնֆերանսում նույնպես մշտապես ընդգծվում է Պարսից ծոց անունը: Հենց այս պատճառով էլ Իրանի հեղափոխության Գերագույն խորհուրդը, կարևորելով Իրանի ինքնության պահպանումը, ապրիլի 30-ը հռչակել է որպես Պարսից ծոցի ազգային օր: Այս ծոցն իր հետ կրում է Իրանի պատմությունը: Իսկ հետադարձ հայացք նետելով Իրանի պատմությանը, կարելի է հասկանալ, թե Իրանի պատմությունն ինչպես է շաղկապվել այս ջրային տարածքի հետ, որպեսզի Պարսից ծոցի անունը մնա հավերժ: