Իսլամաֆոբիան արևմուտքում (71)
Այս հաղորդման ընթացքում կխոսենք ԱՄՆ-ում ու Եվրոպայում իսլամաֆոբիային ու իսլամատյացությանը դիմակայելու հարցում մուսուլմանների հնարամիտ քայլերի ու նորարարությունների մասին:
Իսլամաֆոբիայի դեմ մուսուլմանները ի ցույց են դնում իսլամական ուսուցումների գեղեցիկ կողմերը, որպեսզի դրանով ցույց տան իսլամն այն կրոնն է, որ մեծ կարևորություն է տալիս բարոյականությանն ու հասարակական խնդիրներին: Որպես «Այցելիր իմ մզկիթը» նախաաձեռնության մի բաժին Բրիտանիայի, Ուելսի, Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի ավելի քան 250 մզկիթներ մասնակցել են պողոտաների մաքրման ծրագրին:
Բրիտանիայի իսլամական խորհրդի գլխավոր քարտուղար Հարուն Խանը այս կապակցությամբ ասել է .«Ինչ կրոնի հետևորդ էլ լիեք և կրոնական ու մշակութային ինչ անցյալ էլ որ ունենաք շրջակա միջավայրի մաքրությունը միաբանող ուժ է և հասարակություններին մոտեցնում է իրար»: շարունակելով իր արտահայտությունները նա հավելել է.«Մենք շատ գոհ ենք, որ մասնակցել ենք «Մաքուր պահիր Բրիտանիան» գարնանային մաքրման արշավին և հուսով ենք, որ «Այցելիր իմ մզկիթը» նախաձեռության 5-րդ տարելիցին, որ այս տարի զբաղվում է շրջակա միջավայրի հարցերով, նույնպես բազմաթիվ այցելուներ կունենանք և մեր նպատակն է ցույց տալ, թե խմբերն ու կրոնական հասարակությունները ինչպես են կարող դերակատար լինել շրջակա միջավայրի պահպանման գործում»: Հաշավարկների համաձայն Բրիտանիայում տարեկան 25 մլն. տոննա աղբ է կուտակվում, ինչը մեկ միլիարդ ծախս է համարվում Բրիտանիայի հարկատուների համար: «Այցելիր իմ մզկիթը» նախագիծը իրականացվում է Բրիտանիայի ամենամեծ իսլամական կառույց համարվող Բրիտանիայի իսլամական խորհրդի նախաձեռնությամբ, որն ունի ավելի քան 500 ազգային ու թաղային ենթաճյուղեր: Բրիտանիայում կառուցվող ու շահագործման հանձնվող ցանկացած մզկիթ մասնակցում է «Այցելիր իմ մզկիթը» նախագծին: 2018թ. մայիսի 8-ին բացված Լինկոլն մզկիթը մտադիր է մարտի 3-ին բաց դռների օր նախագծի իրագործման շրջանակում հյուրընկալել հարևաններին ու թաղեցիներին և այդպիսով նպաստել միջկրոնական հարաբերությունների ամրապնդմանը: Այդ մզկիթի հիմնադիրներից պրոֆեսոր Թամվիր Ահմեդն այս կապակցությամբ ասել է.«Մենք հուսով ենք կկարողանանք թաղայինների շրջանակում գրավիչ հայացքներ ստեղծել մզկիթի վերաբերյալ: Կանխատեսում ենք, որ թաղի բնակիչները իրենց տարբեր մոտեցումներով ու մեթոդներով կայցելեն մզկիթ ու կհանդիպեն մուսուլման հասարակության հետ»: Նա հավելել է.«Մզկիթի բացումից իվեր այս կրոնական կենտրոնը մեկ տարվա ընթացքում հյուրընկալել է տարբեր հասարակությունների անդամներին: Մզկիթի ու աղոթարարների դրական մոտեցումը մեր թաղայինների շրջանում միջկրոնական ու միջմշակությային փոխադարձ ընկալման զարգացման պատճառներից մեկն է»:
ԱՄՆ-ում մուսուլմանները այլ կերպ են մոտենում իսլամական ուսուցումների տարածման ու իսլամաֆոբիային դիմակայելու խնդիրներին: Դալասում ԱՄՆ-ի իսլամական խորհուրդը մի գովազդային վահանակ է տեղադրել հիջաբի մասին և ամերիկացիներին կոչ է արել այդ վահանակի տեղադրման 6 շաբաթների ընթացքում զանգահարել և հարցնել հիջաբի մասին իրենց հարցումները: Այս վահանկի վրա, որ տեղադրված է Դալաս քաղաքի հյուսիս-արևմուտքում միջնահանգային 35-րդ ճեպուղում, պատկերված է հիջաբով մի կին և դրա վրա գրված է.«Հարգանք, արժանապատվություն և զորություն»: Ավելի վաղ ԱՄՆ-ի տարբեր այդ թվում՝ Հուդսոն և Չիկագո քաղաքներում նմանատիպ վահանակներ են տեղադրվել:
Հյուսիսային Ամերիկայի իսլամական խորհրդի և Չիկագոյում մի այլ իսլամական կազմակերպության անդամները հայտարարել են, որ վահանակների տեղադրման քայլի նպատակն է եղել ժողովրդին ցույց տալ իրական հիջաբը: Նշելով որ հիջաբը կանանց հզորության խորհրդանիշն է նրանք հայտարարել են, որ հիջաբ կրելը ուրիշ կրոններում այդ թվում քրիստոնեության մեջ էլ կա, որոնց նմուշներից են Սուրբ Մարիամ Աստվածածինը և միանձնուհիները: Դալասում Հյուսիսային Ամերիկայի իսլամական կազմակերպության հասարակայնության հետ կապերի վարչության կամավոր անդամ Ռոման Սադեղն ասել է.«Հիմա արևմտյան հասարակություններում դժվար ժամանակ է մուսուլման կանանց համար: Մենք ուսումնական տարբեր հաստատություններում, սուպեր մարկետներում և հանրային վայրերում տարբեր խտրականությունների առջև ենք կանգնում»: Սադեղն ասել է.«Հիջաբը նույնպես օտարների ազատության նշանն է այն էլ այն հասարակություններում, որտեղ հաջողությունը պայմանավորված է հագուստի տեսակով: Մենք մեզ ազատում ենք մեր ֆիզիկական գեղեցկության գնահատման փաստից և մեր արժեքը ուշիմության ու անհատականության մեջ է ամփոփվում»: Հիջաբը խոնարհության ու ծածկվածության նշան է: Սիաթելի մուսուլմանները ոչ մուսուլմանների հետ ճաշ ուտելով փորձում են ներկայացնել իսլամ կրոնը: Սիաթել քաղաքում ԱՄՆ-ի մի խումբ քաղաքացիներ իրենց հայրենակիցների հետ միջկրոնական երկխոսություն ունենալու համար հրավիրում են ճաշի: «Մուսուլմանների հետ հաց կեր» կոչվող այս խումբը հիմնադրվել է հիջաբ կրող մուսուլման կին Ֆաթիհե Իսայի և նրա գործընկեր Էլիաս Ադանի կողմից: Նրանք տարբեր հավատալիքների ու համոզումների տեր մարդկանց հրավիրում են որպեսզի ճաշի սեղանի շուրջ մուսուլմանների հետ դեմ դիմաց նստած ճաշեն, առողջ ու հարգալից երկխոսություն ունենան և իսլամական հարուստ մշակույթի մասին տեղեկություն ձեռք բերեն:
Այս միջկրոնական ճաշերը նույպես հարմար առիթ են ընձեռում մուսուլմաններին որպեսզի իրենց կյանքի պատմությունը պատմեն բարեկամներին և անծանոթներին: Հիշյալ հանրօգուտ կազմակերպությունը առաջին անգամ 2017թ. երկու մուսուլմանների կողմից սկսել է իր աշխատանքն այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադրմման հանձնեց մուսուլմանների մուտքը ԱՄՆ արգելող հրամանը: Այդ օրվանից իվեր այս կազմակերպությունը բազում ընթրիքներ է կազմակերպել եկեղեցիներում, հասարակական դահլիճներում և ժողովրդի բնակարաններում: ԱՄՆ-ի մուսուլմանները ներկա պայմաններում կանգնած են իսլամաֆոբիայի աճի վտանգի առջև: ԱՄՆ-ում ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհուրդը, որ մուսուլմաններին աջակցող իրավական կառույց է, վերջերս հայտարարել է.«2018թ. առաջին 3 ամիսների համեմատությամբ վերջին 3 ամիսների ընթացքում մուսուլմանների դեմ խտրականությունը և ատելության առանցքայնությամբ գործադրվող հանցագործությունները 21 տոկոսով աճել են»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու իսլամատյացների բացասական ծավալուն քարոզչությունների առկայությամբ հանդերձ ԱՄՆ-ում դեպի իսլամ հակվածությունը ավելացել է: «Փյու» հետազոտական կազմակերպության հաղորդմամբ ամերիկացի սևամորթների շրջանում դեպի իսլամ հակումն ավելացել է: Այս կազմակերպության վերջին զեկույցը ցույց է տալիս, որ չնայած ԱՄՆ-ի սևամորթների մեծ մասը քրիստոնյաներ են, սակայն աստիճանաբար նրանցից շատերը որոշում են հետևել իսլամ կրոնի ուսուցումներին և վերադառնում են իրենց հայրերի կրոնին՝ իսլամին: Չալստոնի քոլեջում «Աֆրիկացի մուսուլմանը ստրուկ և ազատված» թվային ցուցադրության կազմակերպող դոկտոր Մոհամմեդ Ֆարասեր Ռահիմը այս կապակցությամբ ասել է.«Առաջին մուսուլմանը որպես ստրուկ Աֆրիկայից տարվել է ԱՄՆ»: Նրա խոսքերով քանի որ Եվրոպայի քրիստոնյա հասարակության մեջ կրոնի պահպանումը ստրուկների համար դժվար գործ է եղել այսօր ԱՄՆ-ի սևմաորթների մեծ մասը քրիստոնյա ինքնություն ունի: Այդուհանդերձ «Փյու» կազմակերպության նոր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի ծագումով աֆրիկացի սևմորթները այժմ ԱՄՆ-ի մուսուլմանների 50 տոկոսն են կազմում և մոտավորապես նրանց կեսը նոր իսլամ ընդունածներ են: Ծագումով աֆրիկացի սևամորթների մեջ դեպի իսլամ հակվածության պատճառը իսլամ կրոնի ազատություն պարգևող ու արդարատենչական ուսուցումներն են այն էլ մի երկրում, որ քաղաքացիական իրավունքների շարժման մեկնարից 50 տարի անցնելով հանդերձ սևամորթները կանգնած են խտրականությունների և ռասիստական վերաբերմուքների առջև:
Խտրականությունը և ռասիսիտական վերաբերմունքը հատկապես մուսուլմանների նկատմամբ այն էլ Եվրոպայում՝ արևմտյան քաղաքակրթության բնօրրանում, որը նաև հավասարության ու արդարատնեչության հավակնորդ է արդեն նորմատիվ երևույթի է վերածվում: Այնպես որ մուսուլմանների ու գունամորթների դեմ խտրականությանը օրինականություն են հաղորդում: Այս ուղղությամբ վերջին փոփոխությունը այն է, որ նիդերլանդացի դիվանագետ Գարեթ Վիլդերսը մի նախագիծ ներկայացնելով պառլամենտից պահանջել է երկքաղաքացիներին թույլ չտալ մասնակցել ընտրություններին: Նիդերլանդների Ազատություն ծայրահեղական ու հակաիսլամական կուսակցության առաջնորդը այդ երկրի պառլամենտին է ներկայացրել մի նախագիծ, ինչի համաձայն Նիդերլանդների երկքաղաքացիները, որ մեծամասնությամբ ծագումով Մարոկկոյից կամ Թուրքիայից են կզրկվեն ընտրություններին մասնակցելու իրավունքից: Այս նախագծի մեջ ասված է.«Այլևս երկքաղաքացիների ակտիվ և պասիվ քվերակություն գոյություն չունի, օտար երկրներին հավատարմության ու կախվածության երկակի շահ գոյություն չունի: Նիդերլանդները մերն է»: Ծագումով թուրք նիդերլանդացի դիվանագետ ու Նիդերլանդների պառլամենտի անդամ Թունահան Քոզոն այս կապակցությամբ ասել է.«2014թ. իվեր պայքարում ենք Վիլդերսի քաղաքականությունների դեմ: Նրանք ջանում են ոչ միայն ծագումով թուրք և Մարոկկոյի 600 հազար քվերակող քաղաքացիներին դարձնել երկրորդ կարգի քաղաքացի, այլ նաև թիրախ են դարձրել 30-60 հազարի հասնող ծագումով գերմանացի ու բելգիացի քվեարկողներին: Նիդերլանդների Լեյբորիստական կուսակցության ղեկավարը հակադրվելով այս նախագծին, թուիթերյան գրառմամբ այս նախագիծը «Վիրավորական» է բնութագրել և ասել է.«Խմբերին ծագման հիմամբ իրարից անջատելը ոչ միայն ազատության այլև բոլորիս դեմ ուղղված սպառնալիք է համարվում»: