Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (114)
«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
Ամիր Քաբիրի անվան համալսարանի գիտնականներին հաջողվել է նախագծել լազերային պիգմենտների հիմքով պոլիմերային արեգակնային բջիջներ, որոնք ունեն պայուսակի ու զգեստի վրա ամրացվող հատկություն: Արեգակնային էներգիան համարվում է աշխարհում վերականգնելի էներգիայի պաշարներից մեկը, որը երկիր մոլորակում առկա բոլոր էներգիաների աղբյուրն է հանդիսանում: Այդ էներգիան ուղղակի կամ անուղղակի ճանապարհներով կարող է փոխակերպվել էներգիայի մյուս տեսակների: Համալսարանի քիմիայի խմբի գիտնականի խոսքերով, լազերային պիգմենտների հիմքով պոլիմերային արեգակնային բջիջները կարելի է կիրառել պայուսակների, զգեստի , նաև այլ ճկուն մակերեսներում: Այդ բջիջների ճկուն տարբերակը պատրաստվելու դեպքում, հնարավոր կլինի դրանք կիրառել պայուսակների ու զգեստի վրա: Դրանք միացվում են բջջային հեռախոսին և լիցքավորում են բջջային հեռախոսը: Ըստ գիտնականների, նախագիծն արտասահմանյան նմանակ չունի և այդ բջիջները կարող են ապահովել էլեկտրաէներգիա ամենատարբեր վայրերում՝ ճանապարհային տրանսպորտի ժամանակ, լեռնային շրջանների, հեռահաղորդակցական համակարգերի, գործարանների, նաև դժվարանցանելի վայրերի էլեկտրաէներգիան ապահովելու համար: Ուսումնասիրության արդյունքները հոդվածի տեսքով հրապարակվել են միջազգային հանդեսներում և ներկայացվել են ներքին ու արտասահմանյան հեղինակավոր կոնֆերանսներում: Գյուտերն ստացել են նաև Իրանի արդյունաբերական գիտական հետազոտությունների կազմակերպության գրանցված հավաստագրերը:
2017 թվականից ի վեր, ամեն տարի Իրանը արտոնագրերի սանդղակում երկուսից երեք աստիճանով բարելավել է իր դիրքը: Արտոնագրերի կենտրոնն այս տարի հիմնադրել է ուսուցման ակադեմիան ՝ իրանցի գյուտարարներին բարձրորակ ծառայություններ մատուցելու համար: Կենտրոնը նաև իր գործունեությունը ծավալելու համար համալսարաններում բացել է մտավոր սեփականության գրասենյակներ: Ակադեմիան կազմակերպում ու դասակարգում է այդ գրասենյակների գործունեությունը:
Արտոնագրերի կենտրոնի տնօրենի խոսքով, 2017 թվականին , ԱՄՆ գյուտերի գրանցման կենտրոնում ունենալով 117 գյուտ, Իրանը հայտնվել է 38-րդ տեղում՝ Էմիրություններից հետո: Իսկ 2018 թ.-ին , ունենալով 157 գյուտ, զբաղեցրել է 36-րդ տեղը ՝ գերազանցելով Էմիրություններին: Այս ընթացքը շարունակվելու դեպքում, ամեն տարի Իրանը երկու կամ երեք աստիճանով բարելավելու է իր դիրքը և 1404 թվականին համարվելու է մտավոր սեփականության ոլորտում աշխարհի առաջատար 25 երկրների խմբում:
Գիտելիքահենք մի ընկերության իրանցի գիտնականները բուսական հումքից ու առանց կոնսերվանտների գազավոր ըմպելիք են պատրաստել: Ընկերության վաճառքի բաժնի վարիչն ասել է, որ այս ըմպելիքն անգույն է և չունի տարբեր թթու նյութերով հավելուքներ: Ըմպելիքն անհրաժեշտ թթվությունն ապահովում է կիտրոնի նման բնական մրգերի միջոցով: Ըմեպելիքի քաղցր համն ապահովվելու համար օգտագորվել է նվազագույն քանակությամբ շաքար:
Ընկերության տնօրենի խոսքով, այս ըմպելիքն ունի բուժիչ հատկություն , նաև կոճապղպեղի բոլոր հատկություններն իհարկե առանց թունդ համի: Կոճապղպեղ ու կիտրոն պարունակելու շնորհիվ, ըմպելիքն ունի հակաքաղցկեղային հատկություն և կարգավորում է սրտի զարկը: Բուսական հյուսվածքի բերումով, թունազերծվում է օրգանիզմը: Քանի որ ըմպելիքը չունի ներկեր ու արհեստական համեմունքներ, այն օգտակար է նաև երեխաների համար: Ըմեպլիքները չունեն նույնիսկ արհեստական ներկեր: Ըմպելիքն արդեն շուկա է հանվել և արտահանվելու է հարևան և եվրոպական երկրներ: Ընկերության հետազոտությունների բաժինը փորձում է պատրաստել տարբեր համերով նոր ըմպելիքներ:
ԱՄՆ-ում Էմորիի համալսարանի նյարդաբաններն առաջին անգամ , գլխուղեղի cingulum կոչվող հատվածում էլեկտրահոսանքի մոդելավորմամբ, կարողացել են ծիծաղեցնել վիրահատվող հիվանդին, որպեսզի մեղմեն վերջինիս ցավերը: Գիտնականների խոսքով, այս մեթոդը կիրառելի է ոչ միայն վիրահատությունները հեշտացնելու համար, այլև կարելի է այն օգտագործել դեպրեսիայի ու տագնապի նման խանգարումները բուժելու, նաև խրոնիկ ցավերը վերացնելու համար:
Գլխուղեղի տվյալ հատվածն ունի սպիտակ հյուսվածքներ, որոնք պատասխանատու են հույզերի ու զգացմունքների համար: Ապացուցվել է դեպրեսիայի առաջացման գործում այս հատվածի դերակատարությունը: Վիրահատվող կնոջ գլխուղեղում էլեկտրոդներ միացնելով, գիտնականները կարողացել են առաջացնել էլեկտրաէներգիա և հիվանդին ծիծաղեցնելով, փոխել նրա տրամադրությունը : Արդյունքում մեղմվել է վիրահատության ցավն ու վատ զգացողությունը: Գիտնականներն առաջիկայում վիրահատվող հիվանդների վրա փորձարկելու են այս մեթոդի հոգեբանական ազդեցությունները, որպեսզի պարզեն, թե դա ինչպե՞ս կարող է ազդել հիվանդի հոգեբանական վիճակի բարելավման վրա։