Հեղափոխության երկրորդ քայլը (7.Իրանի իսլամական հեղափոխություն)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i107315-Հեղափոխության_երկրորդ_քայլը_(7.Իրանի_իսլամական_հեղափոխություն)
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին Հեղափոխության երկրորդ քայլի հաղորդագրության մեջ ասել է.«Դարի ամենամեծ ու ամենաժողովրդական հեղափոխությունը համարվող Իրանի ժողովրդի շքեղ հեղափոխությունը միակն է աշխարհում, որ չդավաճանելով իր իդեալներին, հպարտությամբ կերտել է իր քառասնամյակը և բոլոր դավադրությունների դիմաց պաշտպանել է իր արժանապատվությունն ու կարգախոսների առաքինությունը և այսօր մուտք է գործել ինքնակերտման և քաղաքակրթության ու հասարակության կերտման երկրորդ փուլ:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մայիս 13, 2019 10:43 Asia/Tehran

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին Հեղափոխության երկրորդ քայլի հաղորդագրության մեջ ասել է.«Դարի ամենամեծ ու ամենաժողովրդական հեղափոխությունը համարվող Իրանի ժողովրդի շքեղ հեղափոխությունը միակն է աշխարհում, որ չդավաճանելով իր իդեալներին, հպարտությամբ կերտել է իր քառասնամյակը և բոլոր դավադրությունների դիմաց պաշտպանել է իր արժանապատվությունն ու կարգախոսների առաքինությունը և այսօր մուտք է գործել ինքնակերտման և քաղաքակրթության ու հասարակության կերտման երկրորդ փուլ:

ԻԻՀ համակարգը չորս պանծալի տասնամյակներից հետո, թևակոխում է դինամիկ շարժման նորագույն մի փուլ: Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն այդ մասին «Հեղափոխության երկրորդ քայլ» անունով կարևոր մի հաղորդագրություն է ներկայացրել: Այս հաղորդաշարի նախորդ վեց համարների ընթացքում, հակիրճ անդրադարձել ենք հաղորդագրության բովանդակությանը և ներկայացրել ենք մեծարգո առաջնորդի տեսակետները Իրանի իսլամական հեղափոխության անցյալի ու ապագայի մասին: Այսուհետ «Հեղափոխության երկրորդ քայլ» հաղորդագրությունը քննարկելու ենք ավելի խորաթափանց կերպով, հաշվի առնելով դրա նշանակությունն ու զգայնությունը:

Հեղափոխության երկրորդ քայլ հաղորդագրությունը կարևոր է այն առումով, որ ճշտում է ԻԻՀ լուսավոր ուղին դեպի իսլամական քաղաքակրթության կերտում և ի վերջո դրա փոխանցումը մարդկության փրկչին՝ Հազրաթ Մեհդիին: Հաղորդագրության մեջ այդ իդեալի իրագործման եղանակը պարզելու համար անդրադարձ է եղել անցած 40 տարիների վայրիվերումներով լի պատմությանը, թե ինչպես չնայած բազում դժվարություններին, Աստծո կամոք ու ժողովրդի հովանավորությամբ ԻԻՀ-ը նորատունկ ծառ լինելով դարձավ հսկա մի ծառ: Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հեղափոխության առանձնահատկությունները պարզաբանելով, երիտասարդ սերնդին խորհուրդ է տալիս պահպանել հեղափոխության թանկ ձեռքբերումները և շարունակել իսլամական համակարգի ուղին:

Ինչպես նշեցինք մեծարգո Այաթոլլահ Խամենեիի հաղորդարության թեման իսլամական հեղափոխության փայլուն անցյալն է և ապագայի զարգացման ուղու պատկերումը: Սակայն նախ և առաջ պետք է իմանալ ինչ է հեղափոխությունը, որոնք են իսլամական հեղափոխության առանձնահատկությունները և դրա տարբերությունը մյուս հեղափոխությունների հետ:

Հեղափոխություն բառացիորեն նշանակում է փոփոխություն: Հեղափոխության մասին կան տարբեր բացատրություններ, որ ընդհանուր առմամբ կարելի է այն ժողովրդական փորձ համարել իշխանությունը կործանելու համար, նպատակ ունենալով հեղափոխության իդեալների ուղղությամբ հիմնական փոփոխություններ առաջացնել երկրի կառույցներում, հարաբերություններում, քաղաքական ու հասարակական կառուցվածքում:

Այս բացատրության համաձայն, ապստամբությունների և բողոքի շարժումների մեծ մասը չի կարելի հեղափոխություն համարել, քանի որ դրանք սովորաբար լինում են սահմանափակ, առանց ծրագրի ու հստակ նպատակի և որոշներն էլ հեղաշրջումների նման մի խումբ զինյալների ապստամություն է իշխանությանը տիրելու համար: Իհարկե այս շրջանակում կարևոր են նաև հեղփոխությաան գործոնները: Հեղափոխական շաժումն սկսվում է այն ժամանակ, երբ ժողովուրդը դժգոհ է լինում տիրող իրավիճակից և անարժան իշխանությունից: Սակայն միայն դժգոհ լիելը բավական չէ, այլև նրանք պետք է մեծ նպատակներ ունենան, որպեսզի հեղափոխությունը ցանկալի ընթացքով առաջնորդեն: Հեղափոխություն տեղի ունենալու մյուս նախապայմանն է ժողովրդի անձնազոհությունը, ինքնավստահությունն ու հեղափոխական ոգին: Ի վերջո գիտակից, կարող ու ժողովրդի կողմից ընդունված անձը կամ կառույցը պետք է առաջնորդի ու միավորի հեղափոխական ուժերին, որպեսզի հաղթանակի հեղափոխությունը:  Չհաղթած հեղափոխությունների մեծ մասը զուրկ են լինում հեղափոխության հաղթության մեկ կամ մի քանի գործոններից:

 

Շատ քիչ հեղափոխություններ Իրանի իսլամական հեղափոխության նման ունեն իրական հեղափոխության առանձնահատկություններ: Իրանի ժողովուրդը խիստ դժգոհ էր Փահլավիների ռեժիմի քաղաքականություններից ու ձեռնարկած տնտեսական, հասարակական, մշակութային ու ռազմական քայլերից և իր իսլամական մշակույթի ու հոգելույս Իմամ Խոմեյնիի լուսաբանումների հիմամբ իսլամական իշխանություն էին պահանջում: Նրանք գործնական դաշտում ևս ցույց տվեցին, որ հանուն այդ նպատակի պատրաստ են նահատակվել: Նրանք Իմամ Խոմեյնիին ընդունել էին որպես անկեղծ, խիզախ, առաքինի ու շրջահայաց առաջնորդ: Չնայած ԱՄՆ-ի, մյուս եվրոպական երկրների և տարածաշրջանային կամակատար պետությունների խիստ հակառակության, ժողովուրդը նախապատրաստված լինելով, հաղթանակեց Իրանի իսլամական հեղափոխությունը և երկրում ու արտասահմանում կարևոր իրադարձությունների սկիզբ հանդիսացավ:

Հեղափոխություններն ունեն տեսակներ, որ սովորաբար ճանաչվում են իրենց նպատակներով ու իդեալներով, օրինակ Ֆրանսիայի հեղափոխությունն ուներ ազատատենչության իդեալ, իսկ Ռուսաստանի հեղափոխությունը ձևավորվել էր մարքսիստական մտքերի հիմամբ: Սակայն 1979թվականին հաղթանակած Իրանի ժողովրդական շարժումն առաջին հեղափոխությունն էր, որ ընտրել էր աստվածային ու իսլամական նպատակներ, այլ խոսքով նյութական շարժում չէր հանուն աշխարհիկ ցանկությունների, այլև նրա նպատակը եղել ու մնում են՝ համընդհանուր բարոյական արժեքները: ԻԻՀ հիմնադիր, հոգելույս Իմամ Խոմեյնին ասել է.«Աշխարհում տեղի ունեցած հեղափոխությունների հետ Իրանի իսլամական հեղափոխության տարբերությունը կայանում է նրանում, որ Իրանի հեղափոխությունը Աստծո համար է եղել»: Հետևաբար Իրանի իսլամական հեղափոխությունը տնտեսական, հասարակական ու քաղաքական պահանջները, այդ թվում ազատությունը, բարօրությունը, անկախությունն ու անվտանգությունը հաշվի առնելուց բացի, կարևորում է հոգևոր ու բարոյական պահանջները: Այդ իսկ պատճառով, անցած չորս տասնամյակների ընթացքում, բազում քայլեր են ձեռնարկվել հասարակության մեջ կրոնական ու հոգևոր արժեքները տարածելու ուղղությամբ, որոնք արդյունավետ են եղել:

Իրանի ժողովրդի շարժման իսլամական իդեալները անքակտելի կապ ունենալով մարդկային էության հետ, համատարած ու հավերժ են: Որովհետև նման վեհ արժեքները միշտ էլ սրբազան ու կարևոր են եղել մարդու համար: Իսլամական հեղափոխության Երկրորդ քայլ հաղորդագրության մեջ այդ մասին ասված է.«Ամեն ինչի համար կարելի է սպառման ժամկետ սահմանել, սակայն կրոնական այս հեղափոխության համաշխարհային կարգախոսները բացառություն են կազմում և երբեք ժամկետանց չեն դառնում, որովհետև մարդկային բնույթը բոլոր ժամանակներում կապված է այդ արժեքների հետ: Ազատություն, բարոյականություն, արդարություն, անկախություն, արժանապատվություն, խոհեմություն, եղբայրություն սրանք բոլորը չեն վերաբերում որոշակի սերնդի կամ հասարակության,որպեսզի նրանք ինչ-որ ժամանակաշրջանում փայլեն և այնհուհետև անկում ապրեն: Անհնար է պատկերացնել մի ժողովուրդ, որ հիասթափվի այդ արժեքներից»:

Իսլամական հեղափոխության իդեալների նշանակությունը կայանում է նրանում, որ չի կարելի ակնկալել դրանցից մի քանիսն անհապաղ իրագործվեն: Օրինակ մինչ օրս ոչ մի համակարգ ու պետություն չի հաջողել հասարակության մեջ իրական արդարություն հաստատել: Սակայն ինչպես իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն է բազմիցս ասել՝ Իրանի իսլամական հանրապետությունը արդարության, բարոյականության և այլ սրբազան իդեալների իրագործման ուղղությամբ է ընթանում և այդ ճանապարհին ոչ մի ջանք չի խնայում:

Իսլամական հեղափոխության արժեքների մնայուն լինելու գաղտնիքն ըմբռնելով, կարելի իմանալ ևս երկու կետ: Նախ ինչու մեծ թվով մուսուլմաններ և անգամ ոչ-մուսուլմաններ հովանավորում են ժողովրդական այս հեղափոխությունը և անգամ այն օրինակ է ծառայում նրանց համար: Այդ հարցը կարևորվում է այն ժամանակ, երբ տեղյակ լինենք հեղափոխության դեմ կատարվող անհիմն հակաքարոզչությունների մասին, որն սկսվել է սրանից 40 տարի առաջ, նախքան հեղափոխության հաղթանակը:

Իսկ երկրորդ կետը որ կարելի է ընկալել Իրանի հեղափոխության իդեալների իսլամական բնույթից, դա հեղափոխությունից 40 տարի անց, Իրանի մուսուլման ժողովրդի հավատարմությունն է այդ իդեալների նկատմամբ: Նրանք այդ ժամանակահատվածում բազում դժվարություններ են տեսել և տարբեր ԶԼՄ փորձել Իրանի ժողովրդին ստիպել ընդունել այն միտքը, թե հեղափոխության կարգախոսները սխալ են եղել, սակայն նրանք շարունակել են հովանավորել հեղափոխությունը:  Ինչպես մեծարգո Այաթոլլահ Խամենեին է ասել երկրորդ քայլ հաղորդագրության մեջ.«Բռնության ենթարկված ժողովուրդների մեջ հազվադեպ է լինում մի ժողովուրդ, որ հեղափոխություն կատարի, իսկ հեղափոխություն կատարած ժողովուրդների մեջ քիչ են լինում ժողովուրդներ, որ հաղթանակած լինեն և իշխանությունը փոխելուց բացի հեղափոխության իդեալները պահպանած լինեն: Սակայն Իրանի ժողովրդի շքեղ հեղափոխությունը նոր ժամանակաշրջանի ամենամեծ ու ամենաժողովրդական հեղափոխությունն է, որը շարունակում է հավատարիմ մնալ իր իդեալներին և պահպանում է իր արժանապատվությունը և այսօր թևակոխել է ինքնակերտման, հասարակության կերտման և քաղաքակրթության կերտման երկրորդ փուլ»: Այս բոլորն այն դեպքում, երբ մյուս հեղափոխությունների իդեալները կամ չեն իրականացել, կամ էլ ուշացումով ու թերի են իրականացել: Օրինակ Ֆրանսիայի հեղափոխությունից տասնյակ տարիներ անց, դեռ այդ երկրում թագավորական բռնի համակարգ էր տիրում և ժողովրդի նախատեսած ազատությունը չէր հաստատվել: Նույնն էլ Ռուսաստանում. այդ երկրում տեղի ունեցած կոմունիստական հեղափոխությունը չէր իրականացնում ժողովրդի քաղաքակական ու կենցաղային պահանջները:

***

Հաջորրդ հաղորդման ընթացքում խոսելու ենք իսլամական հեղափոխության 40-ամյակի առիթով Այաթոլլահ Խամենեիի հաղորդագրության մանրամասնությունների մասին: