Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (115)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i107316-Համաքայլ_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունների_հետ_(115)
«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 13, 2019 12:08 Asia/Tehran

«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:

Ջրի, հողի, շրջակա միջավայրի ոլորտներում գիտական հղումների առումով բարձրացել է Իրանի վարկանիշը: SCImago Journal & Country Ranking-ի կողմից հրապարակված տվյալների համաձայն, 2013 թ.-ին գիտական հեղինակավոր հոդվածերի առումով, Իրանը հողի ոլորտում վարկանշային աղյուսակում զբաղեցրել է 13-րդ, գիտության ու ջրի տեխնոլոգիաների ոլորտում 12-րդ, թափոնների կառավարման ոլորտում 15-րդ, աղտոտվածության ոլորտում 15-րդ և շրջակա միջավայրի ճարտարագիտության ոլորտում 16-րդ տեղերը: 2017 թվականի  աղյուսակում  բարձրացել է Իրանի վարկանիշը,զբաղեցնելով 12-րդ, 9-րդ, 14-րդ, 9-րդ  13-րդ տեղերը: 

2013 թ.-ին նույն ոլորտներում Իրանի ներկայացրած գիտական հեղինակավոր հոդվածների քանակը կազմել են համապատասխանաբար 314, 609 , 273 , 531 և 352 : Չորս տարի անց՝ 2017 թվականին նույն ոլորտի թվերը բարձրացել են, հասնելով 493, 1081, 452, 1081 և 656 հոդվածների: Սա վկայում է Իրանի արձանագրած նվաճումների մասին:

 

Ջրի, հողի ու շրջակա միջավայրի ոլորտներում բարձրացել է Իրանի գիտական վարկանիշը:

 

Ամիր Քյաբիր պոլիտեխնիկ համալսարանի գիտնականները նախագծել ու պատրաստել են կործանիչ ինքնաթիռների օդաչուների գիտակցության ու կենսական նշաններով օժտված սաղավարտ: Համալսարանի գիտական կազմի անդամի խոսքով, թթվածնի պակասը և օդաչուի գիտակցությունը երկու կենսական գործոններ են, որոնք լուրջ սպառնալիք են համարվում : Թռիչքի ժամանակ հնարավոր չէ վերահսկել ու ստուգել այդ երկու գործոնները: Ուստի փորձեցինք կործանիչների օդաչուների համար սաղավարտ ստեղծել, որը կկարողանա վերահսկել կենցաղային նշանները: Սենսորների միացմամբ օդաչուներին տրվում են սեփական ֆիզիկական ակտիվության մասին տեղեկություններ և կարող են հարկ եղած դեպքում, կանխարգելել անցանկալի դեպքերը: Երկարատև թռիչքների ժամանակ օդաչուների հետ կարելի է պատահարներ տեղի ունենալ և այս նոր ծրագիրը կարող է չափազանց կիրառական լինել:

Սաղավարտը կարող է օդաչուի սրտի աշխատանքի խափանման կամ թթվածնի պակասի դեպքում ազդարարել նրան: Համակարգի շնորհիվ օդաչուներն օժտվելու են նաև երրորդ և հինգերորդ սերնդի սմարթ սաղավարտներով: Ներկայումս տեխնիկան արտոնագրվել է:

 


Ամիր Քաբիր պոլիտեխնիկ համալսարանի գիտնականները նախագծել ու պատրաստել են կործանիչ ինքնաթիռների օդաչուների գիտակցության ու կենսական նշաններով օժտված սաղավարտ:

 

Xnor ընկերությունը տեղեկացրել է արհեստական բանականության հիմունքով անլար տեսախցիկի նախնական օրինակ պատրաստելու մասին: Տեսախցիկը կարող է առանց մարդու օգնության, լուսանկարել միջավայրը: Նոր տեսախցիկն ունի բարձր ճշգրտություն, անվտանգ է ու չափազանց ճկուն: Ընկերությունը, որը գտնվում է ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքում, հայտարարել է, որ տեսախցիկն իրեն անհրաժեշտ էներգիան ստանում է արեգակնային էներգիայից և չունի մարտկոցի կարիք: Ստացված կադրերն ունեն 320 պիկսելի ճշգրտություն:FGPA չիպի օգնությամբ վերամշակվում են կադրերը:

 

Իրանցի գիտնականը պատրաստել է արեգակնային անլար սմարթ տեսախցիկ:

 

Տեսախցիկի արհեստական բանականության ալգոռիտմը կարող է մեծ արագությամբ ճանաչել դեմքերը և ինֆորմացիան փոխանցել անլար կարգով: Տեսախցիկը  վայֆայի կապից բացի , կարող է աշխատել նաև քիչ էներգիա սպառող հաղորդակցական միջոցների հետ և կարող է մեծ տարածությունների վրա ինֆորմացիա տեղափոխել: Օրվա ընթացքում տեսախցիկն այնքան մեծ ծավալով էներգիա է պաշարում, որ կարող է աշխատել ամբողջ գիշերը: Ընկերության ավագ տնօրեններից Մոհամմեդ Ռասթեգարիի խոսքով, տեսախցիկը կարելի է օգտագործել ծավալուն ոչ-ռազմական ծրագրերի , նաև շրջապատից անօդաչու թռչող սարքի միջոցով նկարահանումների համար: Դեռևս պարզ չէ, թե տեսախցիկը ե՞րբ է շահագործման հանձնվելու: Տեսախցիկի գինն ամեն դեպքում չի գերազանցելու մի քանիտասնյակ դոլարը:

 

Լուսանկարչություն առանց մարդու միջամտության

 

Արհեստական բանականության միջոցով ստեղծված գեղարվեստական ստեղծագործությունը վաճառքի է դրվել Լոնդոնում: Այն ընդգրկում է կանանց ու տղամարդկանց դիմանկարներ, որոնք նախկինում չեն տեսնվել: Դիմանկարները որոշ ժամանակ անց ցնդելու են և երբեք կրկին չեն ստեղծվելու: Ստեղծագործությունը կոչվում է Memories of Passersby-1 : Ստեղծագործությունն ունի երկու մոնիթորներ, որոնք միմյանց են միացվել արհեստական բանականություն պարունակող փայտե տուփով: Ստեղծագործությունն արարում է տասնյակ կանանց ու տղամարդկանց դիմանկարներ, որոնք հերթականությամբ փոխարինում են մեկը-մյուսին:

 

Առաջին անգամ նկարում է  արհեստական բանականությունը:

 

Ասվում է , թե ստեղծագործությունը լոնդոնի աճուրդում կարող է վաճառվել 30-40 հազար ֆունտ ստերլինգով: Ստեղծագործության հեղինակ՝ գերմանացի Մարիո Կլինգմենն ասել է, որ ստեղծագործությունն ակտիվ վիճակում պահելու համար էլեկտրանէներգիա արտադրող սարք է անհրաժեշտ լինելու: Ստեղծագործությունը հզոր մեքենա է, որը կարճ ժամանակում նկարում է դիմանկարներ: Դրա համար օգտագործվում են նյարդային բջիջներ: Սարքը շարունակաբար կարող է ստեղծել հերթական դիմանկարը:

 

Արհեստական բանականությունը ստեղծում է ցնդող դիմանկարներ: