Իրանի նկատմամբ Թրամփի դիրքորոշումը՝ առավելագույն ճնշում, ռազմական սպառնալիք և բանակցության հրավեր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի իսլամական հանրապետության համակարգի թուլացման ու կործանման քաղաքականություն է որդեգրել և՛ նախընտրական քարոզարշավի ժամանակ, և՛ Սպիտակ տուն մտնելուց հետո:
2018 թ.-ի մայիսի 8-ին միջուկային համաձայնությունից դուրս գալուց հետո ԱՄՆ-ը Իրանի դեմ համակողմանի ճնշումների արշավ է սկսել: ՀԳՀԾ-ից դուրս գալով և հակաիրանական պատժամիջոցները վերականգնելով, Թրամփը սկսել է տնտեսական պատերազմ ՝ նպատակ ունենալով Իրանում անհանդարտություններ առաջացնել և աղքատություն տարածել: Հակաիրանական միջուկային պատժամիջոցներն իրականացվել են երկու փուլերում ՝ 2018 թ.-ի նոյեմբերին և օգոստոսին: Պատժամիջոցները եղել են միակողմանի և համարվում են միջազգային օրենքների ՝ այդ թվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևի խախտում: Չնայած այդ միջոցառումների, հատկապես նավթային պատժամիջոցների կիրառման, որոնք ըստ ամերիկացիների համարվում են պատմության մեջ ամենաաննախադեպ պատժամիջոցները, Վաշինգտոնը սակայն պնդում է առավելագույն ճնշումների քաղաքականության շրջանակում հակաիրանական պատժամիջոցների վրա:
Այդ շրջանակում , 2019 թվականի մայիսի երկուսից Թրամփը դադարեցրեց Իրանի նավթի գնորդների արտոնությունները և մայիսի 8-ին, ԻԻՀ-ի դեմ իր թշնամական քայլերը շարունակելով, գործնական մի հրամանով նոր պատժամիջոցներ սահմանեց Իրանի մետաղների արտադրության ոլորտի դեմ: Թրամփը շեշտել է, որ երկաթի, պողպատի, ալյումինի և պղնձի արտադրության ոլորտի դեմ նոր պատժամիջոցներ սահմանվել են Իրանի արտահանումային եկամուտները կրճատելու նպատակով: Նոր պատժամիջոցները գործադրվեցին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի ու անօրինական դուրս գալու տարելիցին: Այդ գործնական հրամանագրում, Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը չփոխի իր վերաբերմունքը, ավելի խիստ ճնշումների է հանդիպելու: Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշումը հիմնված է միմիայն սպառնալիքի ու պարտադրանքի վրա: Այնուամենայնիվ, վերջին քառասուն տարիներին Իրանը գործնականապես դիմակայել է այդ սպառնալիքներին և նույնիսկ չեզոքացրել է դրանք: Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը 2019 թ.-ի հունվարի 9-ին հայտարարել է.«Ամերիկացիներն ուրախությամբ հայտարարում են, թե Իրանի դեմ գործադրվող պատժամիջոցներն աննախադեպ են, սակայն Իրանի ժողովուրդը նրանց տալու է նաև պատմության մեջ աննախադեպ պարտություն»:
4+1 խմբի անդամներ ՝ Ռուսաստանը, Չինաստանը, եվրոպական եռյակը ՝ Գերմանիան, Ֆրանսիան ու Բրիտանիան, նաև Եվրամիությունը դիրքորոշվել են այդ պատժամիջոցների դեմ: Այդ քայլերը միջազգային հարթակում բազմաթիվ քննադատությունների են հանդիպել: ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի զեկուցաբեր Իդրիս Ջազայերին ասել է.«Խորապես մտահոգված եմ այս հարցով, որ ինչպե՞ս մի երկիր կարող է իր ներգործումից օգտվել միջազգային համակարգում : Դա կարող է վնասել ոչ միայն Իրանի ժողովրդին, որը հավատարիմ է մնացել միջուկային համաձայնության շրջանակում իր հանձնառություններին, այլև համաձայնության բոլոր կողմերին»: Իրանը նաև ապացուցել է, որ հաջողությամբ կարող է շրջանցել ԱՄՆ-ի քաղաքականությունը և Թրամփի թշնամական քայլերը: ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը շեշտել է , որ Իրանի նկատմամբ Թրամփի քաղաքականությունը ձախողել է , ասելով.«Թրամփը դիմում է ցանկացած չնչին քայլի , որպեսզի ձևացնի, թե հաջողվել է Իրանի դեմ իր քաղաքականությունում: Իրանցիները երբեք չեն հանձնվելու ԱՄՆ-ի ճնշումներին»:
Վաշինգտոնը միաժամանակ որդեգրել է Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցների գործադրման քաղաքականություն: Այդ ուղղությամբ 2019 թ.-ի մայիսի 5-ին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը մի հաղորդագրությամբ Իրանին սպառնացել է ռազմական հարձակումներով: Հաղորդագրությունում ասվում է .«Ի պատասխան որոշակի սպառնալի ու մտահոգիչ ազդանշանների, ԱՄՆ-ը Սենտկոմի ՝ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տարածքում տեղակայվել են ռմբարկու խումբ և «Աբրահամ Լինքոլն» ռազմական նավախումբ»: Միջոցառման նպատակն է ՝ Իրանին տալ ուղերձ, որ ԱՄՆ-ի կամ նրա դաշնակիցների դեմ ցանկացած սխալ քայլ ստանալու է խիստ հակահարված: Բոլթոնն ի դեպ հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի չի ձգտում, սակայն գտնվում է լիարժեք պատրաստ իրավիճակում ՝ Իրանի կողմից ցանկացած հարձակմանը պատասխանելու համար: ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն ևս մայիսի 10-ին տարածած հաղորդագրությունում Իրանին մեղադրել է սպառնալի քայլերի դիմելու մեջ : «Սի էն էն» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ ԱՄՆ-ը նոր զորամիավորներ է հաստատելու Ասիայի արևմուտքում Փատրիոտ հրթիռային համակարգին ՝ Իրանի կողմից սպառնալիքներին դիմագրավելու համար:
Բոլթոնի բացահայտ սպառնալիքը պետք է վերլուծել Իրանին սարսափեցնելու քաղաքականության շրջանակում: Նա ջանում է դրդել և իր կարծիքով, վախեցնել Իրանին: Նա ենթադրում է, որ Իրանի դեմ ռազմական սպառնալիք ներկայացնելով, Իրանին դնելու է պասիվ իրավիճակում և խոչընդոտելու է Իրանի ազգային անվտանգության ու ազգային շահերի պահպանման շրջանակում Թեհրանի քայլերը: Այնուամենանիվ Թեհրանը բազմիցս շեշտել է, որ ԱՄՆ-ի և նրա տարածաշրջանային դաշնակից ուժերի կողմից ցանկացած ագրեսիա ստանալու է համապատասխան հարված: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին մայիսի 8-ին քննադատել է Սպիտան տան սադրիչ ու հակաիրանական քաղաքականությունն, ասելով.«Առանց Կոնգրեսի թույլտվության ,Թրամփի կառավարությունը չի կարողանա Իրանի դեմ որևէ ռազմական քայլ անել»:
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականն այն դեպքում է հայտարարել ամերիկյան ռազմական ուժերի Պարսից ծոց գործուղման մասին, երբ փորձագետները հայտարարել են, որ այդ քայլն ավելի վաղ է ծրագրավորվել և սպառնալիքների ծավալմամբ պայմանավորված չէ: ԱՄՆ կառավարության նախկին պաշտոնյա Իլան Գոլդենբերգը գրել է.«Սենտկոմի տարածաշրջան նավախմբի գործուղումը սովորական երևույթ է և կատարվում է նախապես ծրագրավորված քայլերի շրջանակում: Նավախումբը տարածաշրջան է գործուղվել փաստորեն մեկ ամիս առաջ: Լինքոլնի նավախումբը Միջերկրական ծով է գործուղվել 2019 թվականի ապրիլին: »Բի-25» ստրատեգիական չորս ռմբարկուները Կատարի «Ալ-ադիդ» զորաբազա գործուղումը ևս կատարվել է զորակայանում ամերիկյան ինքնաթիռների հերթական տեղակայման շրջանակում: «Սի էն էն» հեռուստաընկերության վերլուծաբան Դեյվիդ Ռադ Ռոհդը, ամերիկյան ուժերի տարածաշրջան գործուղումը գնահատում է որպես Սպիտակ տանը Իրանի դեմ Վաշինգտոնի ճնշումների գլխավոր գործոն Ջոն Բոլթոնի քաղաքականության մի մասը: Նա ասել է.« Իրանի դեմ ճնշումների քաղաքականությունը ձախողելու է»:
Բոլթոնը ղեկավարում է միլիտարիստների խումբը , որոնք կոչվում են «Երկրորդ խումբ»: Խումբը փորձում է ցանկացած գնով Թրափի կառավարությանը Իրանի դեմ ռազմական քայլերի դրդել: ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը «Ֆաքս նյուզ»-ին տված զրույցում ասել է.«Թրամփը ցանկանում է իրականացնել հավատարիմ մնալ պատերազմից խույս տալու իր նախընտրական խոստումներին:, սակայն «Բի խումբը» ՝ որի մեջ են Բենիամին Նեթանյահուն, Ջոն Բոլթոնը, Մոհամմեդ Բին Սալմանը և Մոհամմեդ Բին Զայեդը, փորձում են հակառակն անել: 2017 թ.-ի ազգային անվտանգության ստրատեգիական փաստաթղթի շրջանակում, ԱՄՆ-ը ծավալուն ջանքեր է գործադրում Իրանին սանձելու նպատակով տարածաշրջանային կոալիցիա ձևավորելու ուղղությամբ : Այս կոալիցիան այսօր ձևավորվել է սաուդական-սիոնիստական ձևաչափով: Իր հակաիրանական քաղաքականության շրջանակում, ԱՄՆ-ը փորձում է «Արաբական ՆԱՏՕ» կամ MESA-ի տեսքով «Միջինարևելյան ստրատեգիական միություն» ստեղծել:
Տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական քայլերին զուգընթաց, Թրամփը մայիսի 9-ին կրկին անգամ լրագրողների առջև Իրանի հետ բանակցելու ցանկության ժեստ է ընդունել և խոսել է Իրանի հետ բանակցելու ցանկության մասին և նույնիսկ հայտարարել, որ հեռախոսահամար է տրամադրվել Շվեյցարիային՝ որպես Իրանում ԱՄՆ շահերի պաշտպան կողմ , որպեսզի Իրանի պետայրերը կարողանան իր հետ կապ հաստատել: Թրամփն ասել է , որ սպասում է Իրանի պետայրերի հեռախոսազանգին ՝ արդար համաձայնության շուրջ բանակցելու համար: Ամերիկացի պետայրերն այն դեպքում են խոսում Իրանի հետ բանակցելու և համաձայնության գալու անհրաժեշտության մասին, երբ անցյալ տարի միակողմանի քայլի դիմելով դուրս են եկել տարիների բանակցության արդյունքում ստացված Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից :
Բանակցություն ասելով Թրամփի կառավարությունն ի նկատի ունի Իրանի կողմից Վաշինգտոնի պայմանների ընդունում: 12 պայմաններ, որոնք ներկայացվել են 2018 թ.-ի մայիսին Պոմպեոի կողմից: Այս պայմանների ընդունումը նշանակում է ԱՄՆ-ի բոլոր ցանկությունների ու պահանջների ընդունում: ԱՄՆ-ը Իրանից պահանջում է ամբողջությամբ դադարեցնել միջուկային և հրթիռային ծրագրերը, վերջ դնել Իրանի տարածաշրջանային ազդեցությանը և Իրանին ամբողջությամբ զրկել ազգային ու տարածաշրջանային ուժից: Այդպիսով պետք է ասել, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ներկա դիրքորոշումը, որն ունի ճնշման և բանակցության խրախուսման երկու կողմեր, փաստորեն նախագծվել է Իրանին հանձնվել պարտադրելու նպատակով: ԱՄՆ Պետքարտուղարությունում «Իրանի գործողության խմբի» ղեկավար Բրայան Հուքը նշել է, որ ԱՄՆ-ը ձգտում է Իրանի հետ նոր համաձայնության: Նա նաև շեշտել է , որ նման համաձայնության գալու դեպքում, արդյունքը Կոնգրեսին է ներկայացվելու պայմանագրի տեսքով:
Եթե Վաշինգտոնը ցանկանում էր բանակցել Թեհրանի հետ, ապա սպառնալիքի ու առավելագույն ճնշման քաղաքականության փոխարեն, պետք է հավասար դիրքի սկզբունքով Իրանին առաջարկ ներկայացներ: Իսկ Թրամփը բանակցություն ասելով հասկանում է բազմակողմանի ճնշումներից հետո մյուս կողմին հանձնվելու նպատակով վերջնական քայլի դիմել: Փաստորեն Թրամփի այս կողմնորոշումն ապարդյուն ավարտ է ունենալու: Աշխարհն այսօր քաջատեղյակ է ԻԻՀ-ի դեմ ԱՄՆ-ի քինախնդրության մասին: Իրանի դեմ թշնամանքը հետևանքն է տարածաշրջանում և աշխարհում ԱՄՆ-ի ընչաքաղցության դեմ Իրանի դիմադրության: Թրամփը նման քաղաքականություն է որդեգրում ոչ միայն Իրանի, այլև այն երկրների դեմ, որոնք փորձում են դեմ գնալ Վաշինգտոնին: Այդ երկրներից է Վենեսուելան, որի դեմ Վաշինգտոնի քաղաքականությունը ևս տապալվել է: Ամերիկյան «Յու էս էյ» թուդեյ օրաթերթը գրել է .«Թրամփի ծրագրերն արտաքին քաղաքականության ոլորտում բազմաթիվ խոչընդոտների են հանդիպել, որոնք ըստ ամենայնի աղետալի հետևանքներ են ունեցել»: