Թանգարանները՝ որպես ապագա սերունդների մշակութային կարիքների կենտրոն(Նվիրված Թանգարաների միջազգային օրվան)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i107488-Թանգարանները_որպես_ապագա_սերունդների_մշակութային_կարիքների_կենտրոն(Նվիրված_Թանգարաների_միջազգային_օրվան)
Այսօր մայիսի 18-ն է՝ թանգարանների համաշխարհային օրը: Թանգարանների միջազգային օրը հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM -International Council of Museums) կողմից:Այս կապակցությամբ ներկայացնում ենք հատուկ հաղորդում:Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մայիս 18, 2019 11:37 Asia/Tehran

Այսօր մայիսի 18-ն է՝ թանգարանների համաշխարհային օրը: Թանգարանների միջազգային օրը հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM -International Council of Museums) կողմից:Այս կապակցությամբ ներկայացնում ենք հատուկ հաղորդում:Ընկերակցեք մեզ:

Թանգարաններն իրենց մեջ պարունակելով տարբեր մշակութային ու պատմական արժեք ներկայացնող ստեղծագործություններ, կարևոր պատմական ու մշակութային վայր են համարվում յուրաքանչյուր երկրի համար և կարևոր են նաև այդ երկրի մշակույթը ներկայացնելու հարցում: Շատ մարդիկ գիրք են կարդում պատմությունն իմանալու համար: Սակայն թանգարանի կապակցությամբ պետք է ասել, որ դրանք ներկայացնում են պատմությունը, որից պետք  է դասեր քաղել:

Յուրաքանչյուր իր, որ առկա է թանգարանում, հազար լեզվով խոսում է: Եվ դրանցից յուրաքանչյուրը փաստ է մարդկային մշակույթի ու պատմության վերաբերյալ: Թանգարան բառն ունի հնդեվրոպական ծագում և նշանակում է «Մուսայի տուն», որտեղ ապրել է Հունաստանի արվեստի դիցուհին: Թանգարանների միջազգային խորհուրդը գործում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ենթակայությամբ: Խորհուրդը նշում է, որ թանգարանը մշտական շահույթ չհետապնդող կենտրոն է, որտեղ ի մի են բերվում և պահպանվում մշակութային ու բնական կոթողներ՝ ուսումանսիրելու և գեղագիտական հաճույք ստանալու համար:

Մայիսի 18-ը թանգարանների համաշխարհային օրն է: Այս օրվա նպատակն է մարդկությանն ապացուցել, որ թանգարանները  մշակութային երկխոսության, մշակույթների հարստացման և ժողովորրդների մշակութային համագործակցության կարևոր միջոց են: 1977թ. ICOM-ը մայիսի 18-ը հռչակեց որպես թանգարանների համաշխարհային օր:

Ամեն տարի Թանգարանների միջազգային խորհուրդն  ICOM-ն ընտրում է այս օրվա կոչը: Այս տարի թանգարանների համաշխարհային օրն անց է կացվում «Թանգարանները որպես մշակութային հանգույցներ. ավանդույթի ապագան» խորագրի ներքո, որը մատնանշում է հասարակության մեջ թանգարանների փոփոխվող նոր դերը: ICOM-ը կարևորում է  այն փաստը, որ ներկա աշխարհում, երբ մարդկային կյանքը սպառող է դարձել, անցյալի արժեքները ոչնչանում են և այստեղ կարևորվում է թանգարանների դերը, որոնք որպես մշակույթի պահակներ, ավանդույթները հին սերունդներից փոխանցում են ապագա սերունդներին:

Այս կապակցությամբ, շատ թանգարաններ փոխել են իրենց ձևը, որպեսզի ավելի շատ ծառայություններ մատուցեն մարդկանց: Թանգարանները փորձում են օգտվել իրենց հնարավորություններից՝ այցելուներին ծանոթացնելու աշխարհի մարդկանց ավանդույթների ու պատմության հետ: Ուստի չի կարելի ասել, որ թանգարանը պարզապես փակ տարածք է՝ իրերը ցուցադրելու համար: Այսօր կան բազմաթիվ թանգարան այգիներ, թանգարան-պալատներ, շրջանային, պատմական, արվեստի, մարդաբանական և անգամ վիրտուալ թանգարաններ:

Թանգարաններն ունեն հին պատմություն: Երբ մարդիկ սկսեցին արժեքավոր իրեր ու ստեղծագործություններ հավաքել, ստեղծվեցին առաջին թանգարանները՝ պալատներում կամ հարուստների տներում: Այնուհետև, անձնական թանգարաններն ընդլայնվեցին նաև հանրային այցելության համար և մարդիկ հնարավորություն ունեցան ծանոթանալ այդ իրերին: Այդպիով, թանգարանները ձևավորվեցին այսօրվա ձևով:

Իրանում նույնպես թանգարաններն ունեցել են նման պատմություն: Որոշ մարդկանց հետաքրքրել են մի շարք իրեր, և նրանք ցանկացել են դրանք սեփականացնել: Իրանում կարելի է  հանդիպել Աքեմենյանների շրջանի իրերի, որոնք կարող էին տեսնել միայն պալատականներն ու իշխանները:

1868թ  ղաջարական Նասերեդդին շահի հրամանով, Իրանում հիմնվեց առաջին թանգարանը: Եվրոպա այցելելուց և այնտեղ թանգարաններ տեսնելուց հետո,Շահը հրամայեց թանգարան կառուցել Գոլեսթան ապալտում: Դրանցի հետո, Իրանի առաջին ազգային թանգարանը հիմնվեց 1916թ Մորթեզա Խան Մոլթազ Օլմոլքի ձեռամբ: Թանգրանը տեղակայված էր Դարոլֆունուն անունով մի դպրոցի հյուսիսային հատվածում: Այդ ժամանակ թանգարանում պահվում էր 270 նմուշ:

1927թ Իրանի կառավարությունը որոշեց նոր թանգարաններ կառուցել Թեհրանում, իսկ  դրա համար աշխատանքի հրավիրեց ֆրանսիացի ճարտարապետ Անդրե Գոդարին: Թանգարանը զբաղեցնում էր 5500 քմ տարածք: Այն կառուցվեց 1937թ և դարձավ Իրանի Պատմության թանգարանը: Դրանից հետո կառուցվեցին նոր թանգարաններ: Ղազվինում կառուցվեց Եվրոպական գլխարկ, Սպահանում՝ Չեհել Սոթուն,   Իրանում՝ Մարդաբանական և Թեհրանում՝ Ոսկիների և թանկագին քարերի թանգարանները:

Ներկա դրությամբ, Իրանում մեծ տարածում ունեն այգի-թանգարանները, որտեղ կարելի է տեսնել բնության և մշակույթի և ճարտարապետության ու բնության կապը: Այս այգիներում պահվում են մշակութային կոթողներ և մարդիկ, այցելելով այգի, միևնույն ժամանակ ծանոթանում են մշակութային նմուշների հետ: Ամենահայտնի թանգարաններից է Թեհրանի Ղասր(պալատ)թանգարանը, որտեղ անցկացվում են բազմաթիվ մշակութային միջոցառումներ:

Ընդհանոր առմամբ, ներկայումս Իրանում գործում է 600 թանգարան, որոնցից ամենակարևորը Պատմության թանգարանն է, Պերսեպոլիսի, Ժամանակակից արվեստների թանգարանները և այլն:

Մինչև երկրորդ հազարմյակի սկիզբը, աշխարհում գործում էր մոտ 50 հազար թանգարան կամ յուրաքանչյուր երկրում՝ միջին հաշվով 330 թանգարան: Որոշ տվյալների համաձայն, այսօր արդեն աշխարհում գործում են հարյուր հազարից ավելի թանգարաններ: Ամենահռչակավորներից են Ֆրանսիայի Լուվրը, Լոնդոնի՝ Բրիտանիայի, Միլանի Բրերայի, ԱՄՆ-ի Մետրոպոլիտեն, Ռուսաստանի՝ Էրմիտաժ, Իտալիայի՝ Հռոմի թանգրանները:

ICOM-ը  հայտարարել է, որ այս թանգարանները 2019թ կարևոր դեր են ունենալու ժողովուրդների ավանդույթները ներկայացնելու հարցում:

ICOM-ը կարևորում է մշակութային երկխոսությունը: Պետք է ասել, որ այսօր թանգարանների աշխատանքի ձևը փոխվել է և նրանք փորձում են ավելի շատ  մոտենալ մարդկանց ու դիմագրավել հասարակական խնդիրները: Թանգարանները կարող են քայլեր կատարել՝ համաշխարհային տարաձայնությունները հարթելու ուղղությամբ: ICOM-ի տեսակետից, թանգարաններն այսօր համարվում են մշակութային բևեռներ, որոնք ոչ միայն պահպանում են մշակույթն, այլ հնագույն կոթողների ասելիքը փոխանցում նոր սերունդներին: Այսօր թանգարանների մասնագետները փորձում են վերանայել դրանց դերակատարությունը: Թանգարաններն այսօր ոչ միայն կոնկրետ տարածքի, այլ ողջ մարդկության հարստությունն են համարվում: