Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (116)
«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
«Ռոյան» հետազոտական կենտրոնի , Թեհրանի և Շիրազի բժշկական գիտությունների բժշկական գիտությունների համալսարանների, Պաստորի անվան ինստիտուտի գիտնականները իմունիտետ համակարգի կարգավորման և Լանգերհանսյան բջիջների փոխպատվաստման նպատակով ծածկույթի օգնությամբ, բուժում են շաքարային դիաբետը: Ստեղծված ծածկույթի օգնությամբ մեծանում է իմունային համակարգում Լանգերհանսյան բջիջների դիմադրողականությունը: Գիտնականները նաև ուսումնասիրել են կենդանական մի տեսակի Լանգերհանսյան բջիջները մյուս տեսակին փոխպատվաստելու հնարավորության ստեղծման հարցում ներքին միջավայրում իմունային համակարգը չափավորող ծածկույթի օգտագործման ազդեցությունը: Ծածկույթը ստացող խմբերը մյուսների համեմատությամբ արյան շաքարի մակարդակի նվազում են ունեցել: Սա նոր և արդյունավետ մեթոդ է , որը կարող է նոր հորիզոններ բացել շաքարային դիաբետի բուժման և Լանգերհանսյան բջիջների փոխպատվաստման համար:Այս հետազոտության արդյունքները լույս են տեղել միջազգային հեղինակավոր Biomaterials ամսագրում:
«Ռոյան» հետազոտական կենտրոնի և Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի հետազոտողներն ուսումնասիրել են անպտուղ զույգերի մոտ ամուսնական կյանքից գոհունակության և սթրեսի միջև կապը: Անպտղությունը զույգերի մոտ սթրեսածին լուրջ գործոն է, որը կարող է դառնալ անհաշտությունների պատճառ: Այս երկու երևույթների միջև կապն ուսումնասիրվում է առաջին անգամ: Հետազոտությանը մասնակցել են 141 անպտուղ ամուսնական զույգեր: Հարցվողները պատասխանել են միջազգային չափանիշներով հարցաթերթիկներում սթրեսային իրավիճակների ու ամուսնական կյանքից գոհունակության մասին հարցերին: Այստեղ ամուսնական կյանքից գոհունակության հարցում սթրեսը կոչվում է փոխըմբռնման սթրես: Կնոջ և տղամարդու սթրեսը ազդում է ամուսնական կյանքի նկատմամբ գոհունակության վրա: Սթրեսը բացասաբար է ազդում ամուսնական կյանքի վրա: Տղամարդկանց մոտ ամուսնական կյանքի նկատմամբ գոհունակությունը մեծ ազդեցություն չունի, սակայն այն կանանց մոտ, որոնց ամուսինները սթրեսային են, գոհունակությունը քիչ է: Անպտղության հետևանքով սթրեսը ոչ միայն ազդում է ամուսնական կյանքի որակի վրա, այլև մեծ դեր ունի նաև կողակցի նկատմամբ գոհունակության հարցում: Սթրեսը մեղմելու համար հոգեբանական խորհրդատվությունն անհրաժեշտ փուլ է այս ուսումնասիրության մեջ:
«Ռոյան» հետազոտական կենտրոնի և Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի հետազոտողներն ուսումնասիրել են անպտուղ զույգերի մոտ ամուսնական կյանքից գոհունակության և սթրեսի միջև կապը:
Գանձերի որոնողը Լոնդոնի Թայմզ գետափին գտել է մարդու գանգի մի հատված, որն էլ դարձել է սպանության գործի քրեական հետաքննությունների սկիզբ: Հետաքրքրական է այն, որ ոստիկանությունը նրան հայտնեց, թե գանգը պատկանում է մի մարդու,ով ապրել է 5600 տարի առաջ: Գանգի մի այլ հատվածը հայտնաբերվել էր 2018 թ.-ի սեպտեմբերին: Փորձագետները պարզել են, որ գանգը պատկանում է 18 տարեկան մի մարդու, որն ապրել է Քրիստոսի ծննդից 3600 տարի առաջ: Այժմ գանգը ոստիկանության հսկողության տակ է: Դա հանձնվելու է Լոնդոնի թանգարանին:
Ինդոնեզիայի քիչ ուսումնասիրված կղզում հայտնաբերվել է Ուոլսի անվամբ հսկա մեղու (Megachile pluto), որը 38 տարի համարվում էր վերացած տեսակ: Այն սովորական մեղվից չորս անգամ մեծ է: 1981 թվականից հետո այսպիսի մեղուներ ոչ ոք չէր տեսել:
Այժմ կենսաբանների մի խումբ գտել է միակ մեղվին, սակայն միջատին թողել են վայրի բնությունում: Նրա գտնվելու վայրը չեն հայտնում, որ այն չդառնա որսագողների զոհը:
Մեղուն, որի մարմնի երկարությունը կազմում է 6 սմ, ինչը հավասար է մարդու բթամատի երկարությանը, նորից է նկատվել բնության մեջ: Գիտնականներից ոմանք այս տեսակն անհետացած էին համարում:
Հայտնագործությունն արել է գիտնականների և բնապահպանների միջազգային թիմը: Հինգ օր հետևելուց հետո հսկա մեղվին նկատել են մրջյունների բնում: Գիտնականները մտադիր են վերադառնալ Ինդոնեզիա և շարունակել որոնողական աշխատանքները տեղի մասնագետների հետ միասին: