Իսլամաֆոբիան արևմուտքում (73)
Ողջույն Ձեզ թանկագին ուղեկիցներ: Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք ԱՄՆ կոնգրեսի անդամ Իլհան Օմարի հակասիոնիստական արտահայտություններին ցուցաբերված հակազդեցություններին:
ԱՄՆ կոնգրեսի մուսուլման անդամ Իլհան Օմարին ահաբեկիչ անվանելը վիճահարույց թեմա է դարձել այդ երկրում: Այն բանից հետո, երբ հանրապետական կուսակցության անդամները մի կուսակցական տոնակատարության ընթացքում ներկայացուցիչների պալատում Իլհան Օմարի դեմ հակաիսլամական պաստառ էին միացրել, այդ քայլի հետևանքով լարվածություններ առաջացան ամերիկյան երկու կուսակցությունների միջև: Հիշյալ պաստառի վրա պատկերված էր Իլհան Օմարը սեպտեմբերյան հարձակումից հրդեհի մատնված Առևտրի համաշխարհային կենտրոնի երկվորյակ աշտարակների լուսանկարի ներքևում, որի ներքևում գրված էր.«Երբեք մի մոռացեք, ես ձեր մոռացության փաստաթուղթն եմ»: Իր թուիթերյան պաշտոնական էջում դատապարտելով այդ քայլը Իլհան Օմարը հայտարարել է, որ այդ կարգի քարոզչությունները իրեն հակաիսլամական հարձակումների թիրախ են դարձնում: Նա գրել է.«Զարմանալի չէ, որ ներքին ահաբեկիչները իմ գլխի համար մրցանակ են նշանակել և մեր թաղամասի բենզալցակայանների վրա այս նախադասությունն են գրել «Սպանեք Իլհան Օմարին»: Ապա նա շարունակել է, որ այս կարգի ատելություն տարածող պատկերները տարածվում են մի նահանգի կենտրոնում և ոչ մեկը չի դատապարտում այդ քայլը:
Դեմոկրատական պատգամավոր Մայք Պուշկինը այս կապակցությամբ գրել է.«Ես չեմ կարող հասկանալ իմ հանրապետական գործընկերների համար այս խնդրի ընկալումը ինչո՞ւ է այսքան դժվար, որ հակաիսլամական պաստառ ցուցադրելը սխալ քայլ է»:
Անցյալ տարվա նոյեմբերին միջանկյալ ընտրություններում ծագումով սումալացի 38-ամյա Իլհան Օմարը ընտրվեց, որպես ներկայացուցիչների պալատի պատգամավոր: ԱՄՆ կոնգրեսում մուսուլման պատգամավորի մուտք գործելու օրվանից իվեր որոշ հանրապետական ու նույնիսկ իր կուսակից պատգամավորները հակադրվել են նրա հակասիոնիստական դրիքորոշումներին: ԱՄՆ-ի լրատվամիջոցներին տված բազում հարցազրույցներում, նախազգուշացնելով ԱՄՆ-ի իշխանական համակարգում Դոնալդ Թրամփի քաղաքականությունների վրա սիոնիստների մեծ ազդեցության մասին նա խստորեն քննադատել է սիոնիստական ռեժիմին բարձր դասելու քայլը: Իլհան Օմարը ԱՄՆ-ի քաղաքականության մեջ սիոնիստական լոբբիի դերը ավերիչ է համարել և ասել էր, որ այս լոբբիներն ի դիմաց Սիոնիստական ռեժիմի շահերի պաշտպանման՝ վճարում են կոնգրեսի անդամներին: Հակազդելով իր դեմ ձևավորված ալիքին նա թուիթերում գրել է.«Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և օկուպացմանը հակադրվելը հրեատյացություն չի նշանակում: Այն որ երբ մեկը չի աջակցում Իսրայելին՝ ԱՄՆ-ի ընդդիմադիր է համարվում խնդրահարուց երևույթ է»:
Հակազդելով Իլհան Օմարի դեմ ձևավորված հակաիսլամական մոտեցմանը միջազգային հարցերի տեսաբան Ստեֆան Ուալթն ասել է.«Ինչո՞ւ Իսրայելի կամ այդ ռեժիմին կամ լոբբիին ուղղված լուրջ քննադատությունները այս կերպ են արձագանքվում: Պատճառն այն է, որ 50-ամյա օկուպացումից և Գազայում պաղեստինցիներին գերեվարելուց հետո և Իսրայելի կողմից աջակողմյան կուսակցություններին հակվածությունը, պատճառ են դառնում, որ ԱՄՆ-ում նվազեն Իսրայելին ցուցաբերվող աջակցությունները: Միայն իրենց քննադատների վրա գրոհելու պատճառով է, որ սիոնիստական լոբբին կարող է միակողմանիորեն արծարծել խնդիրը և ապահովել ԱՄՆ-ի աջակցությունը:
ԱՄՆ-ում և եվրոպական մեծ թվով երկրներում Պաղեստինը օկուպացնելու սիոնիստների քաղաքականությունների դեմ ցանկացած հակադրվածությունը հրեաատյացություն է համարվում: Անցնող 70 տարիների ընթացքում սիոնիստները այս քաղաքականությամբ իրենց զոհ են ձևացրել և միաժամանակ կոծկել են օկուպացված տարածքներում իրենց քաղաքականություններն ու կանխարգելել են ընդդիմությունների ձևավորումը և ցանկացած հակառակ կարծիքի արտահայտումը: Սիոնիստական լոբբին, աշխարհի ոչ մի երկրում ԱՄՆ-ի նման ազդեցություն չունի: Ցանացած անձ, ով կամենում է ԱՄՆ-ում իշխանության հասնել նախ պետք է ապացուցի Սիոնիստական ռեժիմի նկատմամբ իր հավատարմությունը: ԱՄՆ-ում Սիոնիստական Հասարակական կապերի ամերիկա-իսրայելական AIPAC կոչվող կոմիտեի տարեկան նիստերը ամերիկացի քաղաքական գործիչների համար լավ առիթ է, որպեսզի իրենց հավատարմություն հայտնեն այդ ռեժիմին: Այս ընթացքում գտնվում են Իլհան Օմարի նման սակավաթիվ անձինք, որոնք դիմակայում են Սիոնիստական լոբբիի ազդեցությանը և արժանանում են հակառակությունների ու սպառնալիքների: Իր հավատարմությունը սիոնիստներին արտահայտելու համար ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը Իլհան Օմարի հայտարարություններից հետո 407 կողմ ձայներով վավերացրեց հրեաատյացության, հակասիոնիստական քայլերի, ռասիզմի ու ատելության տարածման այլ ձևերը դատապարտող օրենքը: Իհարկե այս օրենքի մեջ սիոնիստներին ցուցաբերվող աջակցությունը երևան է եկել հրեաատյացության դատապարտման քողի տակ:
Այժմ իսլամաֆոբիան ԱՄՆ-ում իշխող համակարգի ու այս երկրի մեծ թվով լրատվամիջոցների պաշտոնական քաղաքականությունն է և Դոնալդ Թրափի իշխանության գալուց հետո զարագացող ընթացք ունի: Մուսուլմանների նկատմամբ խտրական ու ռասիստական մոտեցումները քաղաքական ու լրատվական շրջանակներում ոչ մի արձագանք չեն գտնում : Հիլ կայքի կողմից անցկացված ամենավերջին սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ում ապրող մյուս կրոնների հետևորդների համեմատությամբ մուսուլմանները առավել խտրականությունների են ենթարկվում: Հիշյալ հացմանը մասնակցել է 1300 մարդ և հարցվողների 85 տոկոսն ասել է, որ մուսուլմանները առավել խտրականությունների են ենթարկվում քան մյուս կրոնների հետևորդները: ԱՄՆ ներկայացուցիչների պալատի պատգամավոր Իլհան Օմարի արտահայտություններից հետո անցկացված այս սոցհարցման արդյունքները կարևոր են այն առումով, որ ավելի գունեղ են դարձնում ԱՄՆ-ում տիրող կրոնական խտրականությունը:
ԱՄՆ-ում ռասիզմի ամենավերջին դրսևորումներից մեկն այն է, որ Իլինոյ քաղաքում մուսուլման կին վարորդը հարձակման է ենթարկվել ռասիստ ուղևորի կողմից: Ուղևորը մահվամբ է սպառնացել է կին վարորդին: Այս գործը քննող դատախազների խոսքերով, ռասիստ ուղևորը, երբ իմացել է, որ վարորդը մուսուլման է հարձակվել է նրա վրա հայհոյել վերջինիս ու ավտոմեքենայի դռան բռնակը քանդել է տեղից: Դատախազության խոսքերով, այս ռասիստ անձը հենվել է վարորդի աթոռի վրա, հետապնդել է մուսուլման կնոջն ու գոչել է.«Միայն այն պատճառով, որ մուսուլման ես կսպանեմ քեզ ու վիզդ կկոտրեմ»:
Ամոթալի համարելով այս ուղևորի արարքը նահանգային դատախազ Ռոբերթ Բեռլինն ասել է.«Ատելության հողի վրա իրականցվող հանցագործությունները մեր քաղաքացիական հասարակության մեջ անընդունելի են և այս կարգի մոտեցումներ իրականացնողները քրեական հետապնդման կենթարկվեն և կստանան խստագույն պատիժները»: Սակայն իրականությունն այն է, որ իսլամաֆոբիան արմատավորվել է ԱՄՆ-ում: Եթե այս մուսուլման կնոջ փոխարեն մի հրեա կին հարձակման ենթարկված լիներ այն կդառնար ԱՄՆ-ի լրատվամիջոցների առաջին լուրը:
Այս կապակացությամբ Հաֆինգտոն փոստի հաղորդած այլ լուրի համաձայն մի մուսուլման տղամարդ, ում Գրին քարտի դիմումը մերժվել է ԱՄՆ-ի կառավարության կողմից, շուրջ մեկ շաբաթ ձերբակալվել է ԱՄՆ-ի մաքսային ու միգրացիայի վարչության գործակալների կողմից ու նրան միայն խոզի մսի պատառ են ուտեցրել: Էդնան Ասեֆ Փարվինը մի պակիստանցի է: Նա երկու տարի առաջ ամուսնացել է ԱՄՆ-ի քաղաքացու հետ և դիմել է գրին քարտ ստանալու համար: Այն ժամանակ երբ նա ձերբակալվել է ԱՄՆ-ի միգրացիայի վարչության կողմից, չնայած որ գրին քարտը դեռ չէր ստացել, սակայն ԱՄՆ-ում աշխատելու արտոնագիր է ունեցել: Փարվինն ասել է, որ ձերբակալման 6 օրերի ընթացքում իրեն 8 ժամ մեկ միայն խոզի մսով պատառ են տվել: Նա ասել է, որ խոզի միսը իսլամ կրոնում հարամ լինելու պատճառով այդ կերակուրը չի կերել, սակայն իվերջո քաղցածության պատճառով ստիպված է եղել այդ պատառի հացն ուտել: ԱՄՆ-ի օրենքների համաձայն պետք է հարգվեն կրոնների հետևորդների սննդային սահմանափակությունները: Այս ամերիկացի մուսուլմանը ազատ արձակվելուց հետո տեղեկացել է, որ մերժվել է գրին քարտ ստանալու դիմումը, նա այժմ Տեխասի հարավում գտնվող Փորթ Իզաբել կալանքի կենտրոնում ձերբակալված է և երկրից արտաքսվելու վտանգի առջև է կանգնած: Փարվինի փաստաբանները պնդում են, որ նրա մերժման պատճառը նրա կրոնն է: