Խոռամշահրի ազատագրումն՝ Իրանի ժողովրդի ուժի դրսևորումը ոտնձգիչների դեմ
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i107663-Խոռամշահրի_ազատագրումն_Իրանի_ժողովրդի_ուժի_դրսևորումը_ոտնձգիչների_դեմ
Իրաքի կողմից Իրանին պարտադրված պատերազմի տարիները լի են հերոսական օրերով: Օրեր, որոնք սրբազան պաշտպանության հպարտության հիմքն էին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մայիս 23, 2019 16:12 Asia/Tehran

Իրաքի կողմից Իրանին պարտադրված պատերազմի տարիները լի են հերոսական օրերով: Օրեր, որոնք սրբազան պաշտպանության հպարտության հիմքն էին:

1980թ սեպտեմբերի 21-ին,(1359 թ. շահրիվար ամսի 31) Իրաքի բաասական ռեժիմն անցնելով Իրանի սահմաններից, լայնածավալ պատերազմ սկսեց Իրանի դեմ:

Այս պատերազմը հետապնդում էր Իրանը մասնատելու, իսլամական համակարգը տապալելու նպատակները: Եվ առաջին թիրախը դարձավ Իրանի Խոռամշահր նավահանգիստը, որը զավթվեց թշնամու կողմից: Իրաքի ու նրա աջակիցների համար, այս նավահանգստի գրավումն իրենց նպատակներին հասնելու համար կարևոր նշանակություն ուներ:

Իսկ ինչպես Խոռամշահրի ազատագրումը վերածվեց մի իրական հերոսապատման:

Խոռամշահրի բնակիչները 35 օր դիմադրեցին թշնամուն, սակայն ի վերջո, որոշ անձանց դավաճանությունների ու սխալների հետևանքով, թշնամուն  հաջողվեց գրավել քաղաքը: Դա Սադդամի ու նրա հովանավորների համար համարվում էր պատերազմում հաղթելու բանալին: Սադդամը հպարտությամբ հայտարարել էր, որ եթե Իրանը կարողանա ազատագրել Խոռամշահրը, անձամբ Թեհրանին կհանձնի Իրաքի Բասրա քաղաքի բանալիները:

Խոռամշահրի գրավումը տևեց 20 ամիս: Սակայն ի վերջո, իմամ Խոմեյնու հրամանով, մեկնարկեց քաղաքի ազատագրման գործողությունը: Մայիսի 23-ին տեղի ունեցավ հերոսական գործողություն, որի արդյունքում, Խոռամշահրը հետ խլվեց թշնամուց: Խոռամշահրի ազատագրումից հետո, պատերազմի ռազմավարությունը փոխվեց և Սադդամի ռեժիմի ու նրա հովանավորների բոլոր հաշվարկները չեղարկվեցին: Խոռամշահրի ազատագրումը սովորական գործողություն չէր: Այն հիմնված էր Իրանի ժողովրդի ամուր մտքի, խիզախության, ինքնասիրության, հավատքի ու հույսի վրա: Խոռամշահրի ազատագրման գործողությունն ավելին էր քան ագրեսորենրին ուղղված ռազմական հարվածը: Այն ցույց տվեց Իրանի ժողովրդի ուժը՝ Սադդամին հովանավորողների ռազմական մեքենայությունների դեմ:  

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդական Զբիգնև Բժեզինսկին  իր ելույթում ասել էր. «Միացյալ նահանգները,  Իրանի հեղափոխությանը դիմագրավելու նպատակով, պետք է ուշադրություն դարձնի մի քանի երկրների, որոնք ունեին Իրանի իսլամական ռեժիմի դեմ գործելու հնարավորություն»:

Իրանի քաջարի զավակների կողմից Խոռամշահրի ազատագրումը պատմական իրադարձություն էր, քանի որ այն ժամանակ թշնամիները ջանում էին հնարավորինս արագ հասնել իրենց նպատակներին՝ օգտվելով ռազմական սպառնալիքներից, ճնշումներից ու զենքից:

Ֆրանսիական  liberación թերթն այս կապակցությամբ գրել է. «Իրանցիների կողմից Խոռամշահրի ազատագրումից անմիջապես հետո, ԱՄՆ-ն, Եվրոպան և Պարսից ծոցի որոշ արաբական երկրներ, քայլեր ձեռնարկեցին՝ պատերազմին վերջ տալու համար, որպեսզի այդպիսով թույլ չտան, որ Սադդամը տապալվի»:

ԱՄՆ-ն, նշելով, որ Պարսից ծոցում վտանգվում է նավավարության անվտանգությունը, և նավթի արտահանումը, փորձեց արդարացնել իր ներկայությունը տարածաշրջանում և Պարսից Ծոց ուղարկեց իր ամենահզոր ռազմական ուժը:

Այս  մեծ իրադարձությունը ցույց տվեց, որ Խոռամշահրի ազատագրումը մի պատմական ու մնայուն հերոսապատում էր, ինչն ամբողջապես դրսևորեց թշնամու ագրեսիայի դեմ Իրանի ուժը և փաստեց, որ Իրանն ունի պաշտպանական անվտանգության ու ռազմավարական խոշոր հնարավորություն՝ ագրեսորին դիմակայելու համար:

Սադամն ԱՄՆ-ի համար գործիք էր՝ տարածաշրջանում իր նպատակներին հասնելու համար: Հենց այդ պատճառվ էլ բաասական ռեժիմի ժամկետն ավարտվեց: Սադդամը դարձավ Իրանի վրա Իրաքի հարձակման զոհը: Իրան-Իրաք պատերազմի ավարտից հետո, ԱՄՆ-ն Իրաքին հորդորեց հարձակվել Քուվեյթի վրա: Այս հարձակումն ԱՄՆ-ի համար պատրվակ էր՝ իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում մեկ անգամ ևս արդարցնելու համար:

2003թ մարտի 21-ին, ԱՄՆ-ն զանգվածային ոչնչացման զենքերը ոչնչացնելու և ահաբեկչության դեմ պայքարի, համաշխարհային անվտանգության, ժողովրդավարության ու ազատության հաստատման պատրվակով, հարձակվեց Իրաքի վրա:

Այս հարձակումն արդարացնելու համար, ԱՄՆ ժամանակի  նախագահ Ջորջ Բուշն ասաց. «Խնդիրը միայն մի երկիրը չէ: Մեր նպատակը համաշխարհային նոր համակարգի ձևավորումն է: Մի համակարգ, որում տարբեր երկրներ հավաքվում են մի շարժման շուրջ, որպեսզի իրականացնեն մարդկային վեհ երազանքը՝ հաստատել անվտանգություն, ազատություն, անկախություն և օրենքի իշխանություն»:

ԱՄՆ ժամանակի Ազգային անվտանգության խորհրդական Լոզենսին նույնպես ասել էր. «Իրաքի դեմ պատերազմում մեր հաղթանակը և այդ երկրի նկատմամբ վերահսկողությունը, կարող են Ասիայում ու Եվրոպայում ԱՄՆ-ի տնտեսական իշխանության հաստատման հիմք հանդիսանալ»:

 Washingtoin Post-ն այս կապակցությամբ գրել է. «Ալ Ղաիդայի և Սադդամի միջև ոչ մի կապ գոյություն չունի: Այս խնդիրն արծարծվել է միայն Սպիտակ տան կողմից, որպեսզի Վաշինգտոնը ձեռք բերի ԱՄՆ-ի ժողովրդի աջակցությունն այս պատերազմում: Այս ամենը ցույց տվեց, որ այս տարիների ընթացքում, ԱՄՆ-ի նպատակը եղել է իր իշխանությունը տարածաշրջանում հաստատելը՝ տարածաշրջանն անապահով դարձնելու միջոցով: Սակայն որպես տարածաշրջանային ազդեցիկ ուժ, որը պատասխանատու էր իր գործողությունների համար, Իրանը երբեք չընկավ ագրեսոների թակարդը: Երբ Սադդամի ռեժիմը 1991թ հարձակվեց Քուվեյթի վրա, Իրանը ոչ մայն դա չանտեսեց, այլ հիմնվելով իր սկզբունքային քաղաքականության վրա, օգնեց Քուվեյթին և իրականացրեց որոշակի գործողություններ, այդ թվում՝ նավթահորերում բռնկված խոշոր հդեհների մարումը»:

Իրանի ժողովուրդն անշուշտ անցել է  շատ դժվարություններից և սրբազան պաշտպանության տարիներին իր հերոսությամբ ապացուցել է, որ դժվարությունների նկատմամբ համբերատար ու դիմադրող է և անհրաժեշտության դեպքում կարող է կանգնել ագրեսորների ու սադրիչների դեմ: Այսօր, բոլոր մարտահրավերներով ու պատժամիջոցներով հանդերձ, Իրանն ունի թշնամուն պատասխանելու ուժ և ռազմական կարողության առումով, կարող է կանխել թշնամու ցանկացած ոտնձգություն: Իսկ անհրաժեշտության դեպքում կարող է նաև հարձակման անցնել:

Իսլամական հեղափոխության առաջնորդ և Իրանի ԶՈՒ Գլխավոր հրամանատար Այաթոլլահ Խամենեին, վերջերս Իրանի ծովուժի հրամանատարների հետ հանդիպման ժամանակ, անդրադարձել է այն ճակատին, որ ստեղծել են թշնամիներն Իրանի դեմ, նշելով, որ Իրանը նպատակ չունի որևէ երկրի դեմ պատերազմ սկսել,  սակայն պետք է իր կարողությունն այնքան ուժեղացնի, որ թշնամին սարսափի իսլամական հանրապետության վրա հարձակվելուց: Նա հավելել է, որ ԶՈՒ պատրաստվածության շնորհիվ, ժողովրդից պետք է հեռանա սպառնալիքի ստվերը:

Հեղափոխության մեծ առաջնորդը, խոսելով այն մասին, որ Իրանի նպատակն իսլամական համակարգի կանխարգելիչ ուժը բարձրացնելն է, որպեսզի թշնամին անգամ չփորձի մտածել երկրի վրա հարձկվելու մասին, նշել է. «Թշնամին պետք է հասկանա, որ եթե անգամ մտածի Իրանի վա հարձակվելու մասին, կհանդիպի խիստ հակազդեցության: Նրանք կարող են սկսել պատերազմը,  սակայն ավարտն իրենք չեն որոշի»:

Խոռամշահրի ազատագրումն այս իրողության վառ ապացույցն էր: Իրանի ժողովուրդը, պատերազմի դաշտում իր ներկայությամբ, ասաց վերջին խոսքը: Այս հերոսապատումը փաստեց, որ Իրանի ժողովուրդը կարող է խիստ պատասխան տալ ագրեսորներին և պաշտպանել իր անկախությունն ու անվտանգությունը, անգամ եթե ագրեսորը գերտերություն է: