Միացյալ նահանգները՝ խտրությունների կայսրություն. (Վերջին մաս)
Հանուն գթած և ողորմած Աստծո, Ձեզ ենք ներկայացնում « Միացյալ նահանգները՝ խտրականության կայսրություն» հաղորդաշարի վերջին համարը:
Ներկա դրությամբ, ռասիզմն ԱՄՆ-ում վերածվել է լուրջ խնդրի: 2018թ. ապրիլին NBC News-ի կողմից իրականացված հետազոտության արդյունքների համաձայն, ԱՄՆ-ի բնակիչների 64- տոկոսը ռասիզմը համարում են իրենց երկրի հասարակական ու տնտեսական կարևոր մարտահրավերը: Տվյալների համաձայն, վերջին երկու տարիների ընթացքում Թրամփի քայլերի հետևանքով, ԱՄՆ-ում ռասիզմն ավելի է խորացել: Ռասիզմի հողի վրա ծագած կոնֆլիկտները կարող են վտանգավոր լինել ԱՄՆ-ի համար՝ և ներքին և միջազգային շրջանակներում:
2018թ Associated Press-ի տվյալների համաձայն, Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո, ԱՄՆ-ում ռասիզմը հասել է ամենամեծ ծավալներին: Այս երկրի բնակիչների մեծ մասը Թրամփին համարում են ռասիստ: Հարցմանը մասնակցած 10 սևամորթներից 8-ը, իսպանախոսներից ¾-ը, Թրամփին համարում են ռասիստ: Հարցվողների 58 տոկոսը համոզված են, որ Թրամփի քաղաքականությունը մուսուլմանների համար վտանգավոր է: Իսկ 56 տոկոսը համոզված է, որ այդ քաղաքականությունը վնասում է իսպանախոսներին: Թրամփն օգտվելով իր ռասիստական գաղափարներից, դարձավ նախագահ: Նրա կարծիքով, մեքսիկացիները հանցագործներ են և սեռական վարակների կրողներ: իսկ մուսուլմաններին նա համարում է ծայրահեղական ահաբեկիչներ, թույլ չտալով, որ վերջիններս մուտք գործեն այդ երկիր: Երբ սպիտակամորթները ռասիստական ցույցեր իրականացրեցին Շառլոթսվիլ քաղաքում, Թրամփը չդատապարտեց այդ քայլը: Իսկ մի քանի ժամանակ անց, նա իր թութերյան էջում տեղադրեց բրիտանական ռասիստական շարժման հակաիսլամական պատկերները: ԱՄՆ նախագահի այդ թուիթը հավանեց 40 միլիոն մարդ:
ԱՄՆ-ում ռասիզմի հողի վրա ծագող կոնֆլիկտներն ունեն տարբեր պատճառներ: Որպես օրինակ, սպիտակամորթ ռասիստների և ծայրահեղ ազգայնականների գործողությունները, Դոնալդ Թրամփի օրոք, ավելի են շատացել և ֆաշիստական կոչեր են հնչում էմիգրանտների հասցեին:
ԱՄՆ Ջորջ Վաշինգտոն համալսարանի դասախոս Հոսեյն Ասկյարին, այս կապակցությամբ ասում է. «Թրամփը և թրամփիզմը, որը սպիտակամորթ տգետ տղամարդկանց զայրույթի արդյունքն է, պատճառ է դարձել, որ ԱՄՆ հասարակության շրջանում տարածվեն ռասիզմն ու անարխիան»:
Կանադայի Մըքմասթեր համալսարանի դասախոս Հենրի Ջիրոքսը գրում է. «Թրամփի ընտրվելուց հետո, ֆաշիզմը, որը դրսևորվում էր անուղղակի կերպով, դարձավ ԱՄՆ-ի քաղաքականության կենտրոնը»: Խոսելով ԱՄՆ-ում նեոաֆաշիզմի ի հայտ գալու և ռասիստ սպիտակամորթների կողմից ռազմական ու քաղաքական ոլորտներ մուտք գործելու փորձերի մասին, նա գրում է. «Մեծ հավանականությամբ, ԱՄՆ-ն ներքաշվելու է ներքին ու արտաքին պատերազմների մեջ՝ մուսուլմանների, էմիգրանտների, փոքրամասնությունների և լատինաամերիկացիների դեմ»:
Մյուս կողմից, Թրամփի ռասիստական քաղաքականությունը պատճառ է դաձել, որ ԱՄՆ քաղաքականությունը դառնա երկբևեռ: Վերջին սոցհարցումները ցույց են տալիս, որ այդ ճեղքը շատ է մեծացել ոչ միայն հասարակության, այլ կուսակցությունների ներսում: Հանրապետական ու դեմոկրատական կուսակցությունների համախոհներն ավելի ու ավելի շատ են դուրս գալիս իրար դեմ: Իսկ 2018թ հետազոտությունները ցույց են տալիս, որ ներկա դրությամբ, կուսակցական պատկանելիությունն ավելի է կարևորվում կրոնից, կրթությունից և նույնիսկ ռասայից, սեռից ու տարիքից: Թրամփը վերածվել է երկու կուսակցությունների համախոհների պայքարի սիմվոլի: Մյուս կողմից, ԱՄՆ հասարակական ակտվիստները մտահոգված են, որ հնարավոր է այս ծայրահեղության շարունակման արդյունքում, ԱՄՆ-ում կրկնվեն Շառլոթսվիլի արյունալի դեպքերը:
Բարեգործական կազմակերպության նախագահ Ռիչարդ Քոհենն ասում է. «Թրամփի ռասիստական գաղափարախոսությունը պատճառ է դարձել, որ աջերն ավելի ակտիվանան ու նրանց հակամարդկային վարքագիծն ավելի ընդգծվի»: Մի խոսքով, կարելի է ասել, որ Թրամփի քաղաքականության արդյունքը եղել են ռասիզմի հողի վրա իրականացվող ապստամբությունները, ֆաշիզմի ու նեոֆաշիզմի խորացումը, երկբևեռ հասարակությունը և հանրապետականների ու դեմոկրատականների միջև հակասությունների խորացումը:
2018թ նոյեմբերին, US Today օրաթերթն անդրադառնալով Շառլոթսվիլի դեպքերին, գրեց, որ Թրամփի ռասիստական գործելաոճը խիստ վտանգավոր է երկրի համար: Ոմանք հայտարարել են, որ ԱՄՆ-ն Թրամփի ղեկավարությամբ գնում է դեպի ներքին պատերազմ և ԱՄՆ-ի հեղինակությունը գնալով նվազում է:
2018թ Ջեֆրի Թուբինը Newyorker-ում գրել է. «Նույնիսկ Թրամփի դեմ ուղղված ճնշումները կարող են ներքին պատերազմի պատճառ դառնալ: Չնայած եթե այս ընթացքը շարունակվի, հնարավոր է, որ այդ պահանջն իրոք բարձրացվի»: ԱՄՆ-ի ռասիստական քաղաքականությունը բացասական հետևանքներ է ունեցել նաև միջազգային շրջանակներում: Այդ երկրի հեղինակությունը նվազել է: Ու, չնայած ԱՄՆ-ն մշտապես փորձել է ներկայանալ որպես լիբերալ-դեմոկրատական համակարգ ունեցող երկիր, փորձագետ Ժոզեֆ Նիյն ասում է. «ԱՄՆ-ի հեղինակությունը նվազել է և դրա պատճառը Թրամփն է»:
Էկոնոմիկայի ոլորտում նոբելյան մրցանակակաիկր Ժոզեֆ Ստիգիցը, 2018 թվականին հրապարակված իր հոդվածում հաստատեց այդ միտքը:
Միջազգային հարաբերությունների տեսաբան Ֆուկոյաման նույնպես գտնում է, որ ԱՄՆ-ի դերակատարությունը միջազգային համակարգում, նվազել է:
Թրամփի նախագահության օրոք, ռասիստական ճեղքը, որը 1950-60-ական թթ քաղաքացիական շարժումների հետևանքով վերացել էր, նորից խորացավ: Ամերիկացի գրող Դեյվիդ Ֆրոմի ասելով. «Թրամփն ու նրա համախոհները խախտել են ԱՄՆ-ի ժողովրդավարության օրենքները: Դա կարող է մեծ վնաս հասցնել երկրի տնտեսությանը և նպաստել սպիտակամորթներին ավելի վեր դասելուն ու էմիգրանտների դեմ ուղվված քաղաքականությունների աճին»:
Իսկ այս վիճակը մի երկրի համար, որը մշակութապես բազմազան է, շատ վտանգավոր է:
Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ ռասիզմը դառնում է օրինաչափություն՝ ԱՄՆ-ի տնտեսական, հասարակական ու քաղաքական կյանքի համար: Իհարկե մինչև Թրամփը, որոշ փորձեր արվում էին, որպեսզի ռասիզմն իր դիրքերը զիջի, նաև ձևացնելով, որ այդ երևույթը վաղուց մոռացության է տրվել և անցյալն այլևս չի վերադառնալու:
Կես դար է անցել այդ ժամանակներից: Այս ընթացքում, ԱՄՆ-ն ընդունել է սահմանափակ թվով էմիգրանտների: Սակայն Թրամփի նախագահության օրոք, այդ երկրի ռասիստական քաղաքականության իրական դեմքը բացայատվել է: Ինչպես ասում է ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցույց է տալիս ԱՄՆ-ի իրական դեմքը և մերկացնում այդ երկրի քաղաքական, տնտեսական ու բարոյական անկումը»: