Ղոդսի (Երուսաղեմի) համաշխարհային օր. Պաղեստինի ճակատագիրը պատմության ընթացքում (1)
Իրանի Իսլամական հանրապետության հիմնադիր իմամ Խոմեյնին, ճանաչելով Իսրայելի ինքնությունը և տարածաշրջանում ԱՄՆ-ի նպատակները, Ռամազան ամսվա վերջին ուրբաթ օրը հռչակել է որպես Ղոդսի (Երուսաղեմի) համաշխարհային օր, որպեսզի բոլոր մուսուլմանները միանան Պաղեստինի դատին: Նա Ղոդսի (Երուսաղեմի) օրվա մասին ասում է, որ սա միայն Պաղեստինի օրը չէ: Այս օրը գերտերությունները պետք է հասկանան, որ այլևս չեն կարող իրենց իշխանությունը տարածել իսլամական երկրներում:
Ղոդսի (Երուսաղեմի) օրն այն օրն է, երբ բոլոր գերտերություններին պետք է ասվի, որ իսլամն այլև չի ենթարկվելու նրանց անպատշաճ պահանջներին: Ղոդսի (Երուսաղեմի) օրն իսլամի վերակենդանացման օրն է:
Այսօր Ղոդսը (Երուսաղեմը) պատմական կարևոր վիճակում է հայտնվել: Արդեն 60 տարի, Իսրայելի ռեժիմը գրավել է պաղեստինյան տարածքները: 1948թ մայիսի 15-ին, Սիոնիստական ռեժիմը գրավել է Պաղեստինը: Այս օրը կոչվում է «Ալ-Նաքբա»-ի օր (աղետի օր): Հազարավոր պաղեստինցիներ պարտավորված լքել են իրենց հայրենիքը: Սա մարդկային ողբերգություն է: Այս տարիների ընթացքում, իսրայելցիները ոչնչացրել են պաղեստինցիներին պատկանող մշակութային ու պատմական կառույցները, Պաղեստինի ժողովուրդը ենթարկվել է բազմաթիվ բռնությունների ու խտրականության, Իսկ Գազայի տարածքը ենթարկվեց շրջակփակման:
Իսրայելի անօրինական ռեժիմն 1948թ հետո հետապնդել է երկու նպատակ: Նախ՝ օրինականացնել իր գոյությունը, սակայն Պաղեստինի ժողովրդի պայքարը մարտահրավեր է նետել այս նպատակին: Իսրայելի ռեժիմի երկրորդ նպատակը եղել է Ղոդսը (Երուսաղեմը) գրավելով, ոչնչացնել դրա ինքնությունը՝ որպես մուսուլմանների սրբազան տարածք: Ղոդսը Իսրայելի ռեժիմի կողմից բռնազավթվել է 1967 թվականից:
Սա միայն մի սրբայավայր չէ, այլ մուսուլմանների միասնության խորհրդանիշը: Իսլամական աղբյուրներում ասվում է, որ Ալ Աղսա մզկիթը, Ալ Հարամ և Ալ Նավի մզկիթներից հետո համարվումէ մուսուլմանների երրորդ սուրբ մզկիթի: Մուսուլմանների այս սրբավայրն այժմ բռնագրավված է:
Սիոնիստները մշտապես փորձել են հրեականացնել Ղոդսը (Երուսաղեմը), սակայն դա նրանց չի հաջողվել: Իսրայելի ռեժիմն այս նպատակով մի քանի պատերազմ է մղել Լիբանանի Հեզբոլլահի և Պաղեստինի Դրմադրության խմբրի դեմ՝ 33, 22 և 8 օր տևողությամբ: Եվ չնայած այս պատերազմների ընթացքում դիմադրությունը բավարար զենք չի ունեցել, սակայն կարողացել է հաղթել Սիոնիստական ռեժիմին: Վերջին ամենակարևոր հաղթանակը Գազայի 51 օրյա պատերազմում տարած հաղթանակն էր: Այս պատերազմները ցույց տվեցին Իսրայելի ռեժիմի ու նրան աջակցող ԱՄՆ-ի կառավարության խոցելիությունը: Ամեն անգամ, երբ Իսրայելի ռեժիմի վիճակն ավելի վատթարացել է, ԱՄՆ-ն տարածաշրջանում իր քայլերով փորձել է այս ռեժիմին փրկել ոչնչացումից: Այս նպատակի համար, ԱՄՆ-ն անգամ Ղոդսը հռչակեց Իսրայելի մայրաքաղաք, ինչն արժանացավ իսլամ աշխարհի ատելությանը: Բացի այդ, ԱՄՆ-ն իր դեսպանատունը տեղափոխեց Ղոդս: Այս որոշումը հակասում է ՄԱԿ-ի բանաձևին, որի համաձայն, Ղոդսը (Երուսաղեմը) համարվում է բռնագրավված քաղաք: 2016թ դեկտեմբերին, ՄԱԿ-ի ԱԽ-ն հաստատեց մի բանաձև, որում ասվում է, որ պաշտոնապես ոչ մի փոփոխություն չի ճանաչվելու 1967թ հունիսի 4-ից առաջ եղած սահմանների կապակցությամբ, այդ թվու մ ՝ Ղոդսի կապակցությամբ: Սակայն ԱՄՆ-ն, խախտելով միջազգային բանաձևը, ևս մեկ անգամ փաստեց, որ չի ընդունում որևէ օրենք: Թրամփը Ղոդսը հռչակեց Իսրայելի մայրաքաղաք, այդպիսով իսլամ աշխարհի ամենակարևոր մասը հանձնելով մի ագրեսոր ռեժիմի ու պաշտոնապես ճանաչելով ագրեսիան: Ղոդսը (Երուսաղեմը) շարունակում է մնալ Պաղեստինի մայրաքաղաքը: Իսկ դա Պաղեստինի ինքնության դրսևորումն է: Պաղեստինը բռնագրավողները փորձում են ոչնչացնել պաղեստինցիների ինքնությունը: Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլան ի պատասխան այս քայլի և քննադատելով որոշ արաբական երկրների՝ այս կապակցությամբ լուրջ քայլեր չկատարելու համար, նշել է. «ԱՄՆ-ի համար գոյություն չունի ավելի կարևոր դաշնակից, քան Իսրայելի ռեժիմը: Թրամփի համար արաբ դաշնակիցները ոչ մի արժեք չունեն: ԱՄՆ-ի համար կարևոր են միայն Իսրայելի ռեժիմի շահերը»: Նա հավելել է, որ 100 տարի է անցել Բալֆուրի բանաձևից, սակայն այսօր հաստատվում է դրա երկրորդ օրինակը: Մի խոսքով, ա յն, ինչ ցանկանում են սիոնիստները տասնյակ տարիներ, Թրամփն իրականություն դարձրեց շատ արագ: Թրամփը հարվածեց բանակցությւնների գործընթացին, որովհետև եթե Ղոդսը չլինի, Պաղեստինը նույնպես չի լինելու: Հետևաբար, Ղոդսի խնդիրն ավելի կարևոր է մի տարածքի բռնագրավումից, իսկ Պաղեստինի հարցն ավելի գլոբալ հարց է, քան մի իսլամական երկրի բռնագրավումը:
Անկասկած, Պաղեստինի ժողովրդի փրկությունը մի մեծ գործ է, որ պետք է կատարի համաշխարհային հանրությունը: Սա մարդկային, բարոյական ու կրոնական պարտականություն է յուրաքանչյուր մարդու համար: Յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի որոշել իր ճակատագիրը, ինչի մասին ասված է նաև ՄԱԿ-ի հռչակագրում: 2011թ ԻԻՀ առաջնորդը հայտարարել է, որ Պաղեստինի ճակատագիրը պետք է որոշվի հանրաքվեով: Հանդիպելով մի շարք դասախոսների հետ և քննադատելով Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների նկատմամբ եվրոպացիների լռությունը, ԻԻՀ առաջնորդը նշել է. «Մշտապես հայտարարել եմ, որ Պաղեստինի ճակատագիրը որոշելու համար պետք է դիմեն հանրային կարծիքին, ինչպես արվում է ամբողջ աշխարհում: Պետք է անցկացվի հանրաքվե՝ մուսուլմանների, հրեաների ու քրիստոնյաների մասակցությամբ»: Նա հավելել է. «ԻԻՀ -ի այս նախագիծը, որը պաշտոնապես հաստատվել է ՄԱԿ-ի կողմից, մի՞թե հակասում է համաշխարհային սկզբունքներին: Եթե ոչ, ուրեմն ինչու եվրոպացիները պատրաստ չեն դա հասկանալ»: