Արվեստագետները և միգրացիան(1)
Միգրացիան ի հայտ է եկել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Սակայն կինոն 20-րդ դարում այս երևույթին չի անդրադաձել: Եվ միայն 21-րդ դարում, երբ ամբողջ աշխարհում սկսվեցին նոր պատերազմներ, կինոն սկսեց ավելի լուրջ ուշադրություն դարձնել միգրացիային:
Միգրացիա նշանակում է տեղափոխվել մի վայրից մյուսը: Մարդիկ արտագաղթում են որոշակի խնդիրների, այդ թվում՝ աղքատության, բնական աղետների, պատերազմների, գործազրկության կամ անվտանգության բացակայության պատճառով: Կան նաև մարդիկ, որ արտագաղթում են ավելի լավ կրթության, ավելի բարձր կենսամակարդակ ունենալու համար:
ՄԱԿ-ի տվյալներով, աշխարհում կա մոտ 258 միլիոն էմիգրանտ, ինչը կազմում է աշխարհի բնակչության 3.4 տոկոսը: Միգրացիան ունի իր խնդիրները: Որպես օրինակ, 2018թ. արտագաղթի ճանապարհին զոհվել է 3400 մարդ: Զոհվածներից երկու հազարը զոհվել են Եվրոպա հասնելու ճանապարհին: Վերջին երկու տարիների ըթնացքում Դոնալդ Թրամփի հակամիգրացիոն քաղաքականությունը լուրջ քննադատություններից է արժանացել: Մի պաշտոնյա, ով հազարավոր էմիգրանտ երեխաների զրկել է իրենց ընտանիքներից ու նրանց պահում է մեծ վանդակներում:
Վերջերս Թրամփը հայտարարեց, որ 2019թ այս կապակցությամբ իր երկրի քաղաքականությունն ավելի խիստ է լինելու: Նա հայտարարեց, որ միգրացիայի դեմ պայքարի համար կառուցելու է պատնեշներ: Սակայն արդյոք այդ հայտարարությունը ճիշտ է: Բնականաբար ոչ, քանի որ Թրամփը չունի այդ պատնեշները կառուցելու համար անհրաժեշտ բյուջեն: Նախքան ընտրվելը, Թրամփը վիրավորելով էմիգրանտներին, փորձում էր կանխել նրանց մուտքն այդ երկիր:
2019թ Կաննի կինոփառատոնի ժյուրիի նախագահ Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն այն արվետսագենտերից է, ով բազմաթիվ քննադատություններ է հնչեցրել Թրամփի դեմ: Վերջերս կայացած մամուլի ասուլիսում, քննադատելով Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու Թրամփի ոշորումը, նա հայտարարեց. «Չի կարելի արգելք հանդիսանալ այն մարդկանց տեղափոխվելուն, ովքեր փախչում են աղքատությունից ու բռնությունից, փորձելով փրկել իրենց կյանքը: Շատերը կորցնում են իրենց կյանքը ծովերում կամ անապատներում: Բոլորս գիտենք, ինչ է լինելու, եթե այսպես շարունակվի: Մեզ թվում է, որ տեխնոլոգիապես զարգանում ենք: Սակայն Թրամփի յուրաքանչյուր թուիթն ավելի է մեկուսացնում ԱՄՆ-ին և լուրջ սպանռալիքներ ստեղծում այդ երկրի համար»:
Այս անգամ, ոչ միայն Կաննի կինոփառատոնում, այլ նաև Իտալիայի Վենետիկի Բիենալեում նույնպես տիրում էր հակաամերիկյան մթնոլորտ և քննադատության էր արժանանում ԱՄՆ-ի միգրացիոն քաղաքականությունը: Հատկապես տպավորիչ էր Բիենալեյում ներկայացված, շվեյցարացի արվեստագետ Քրիստոֆ Բուչելլիի «Մեր նավը» կտավը: Այն խորհրդանշում էր այն նավը, որ խորտակվեց Իտալիայի Լապտոսա կղզում՝ 2015թ ապրիլի 18-ին: Այն նաև խոհրդանշում է այն անձանց դամբարանը, ում մահից հետո մնացել են միայն հիշողություններ:
ՄԱԿ-ի փաստականների գերագույն հանձնակատարի խոսնակ Կառլոտա Սամին, այս ցուցահանդեսի մասին ասում է . «Ես տեսել եմ այս նավի վերապրածներին: Նրանք 24 երիտասարդ տղաներ էին: Դեպքը տեղի ունեցավ 2015թ ապրիլի 18-ի լուսաբացին: Երբ դեպքից հետո ես տեսա հսկայական նավը, որում կային 800 դիակներ, շատ տխրեցի: Այս տեսարանը միշտ իմ մտքում է»:
Վենետիկի Բիենալեն մեկնարկել է մայիսի 11-ին և շարունակվելու է մինչև նոյեմբեր ամիսը: Այս Բիենալեն փորձում է մարդկանց ուշադրությունը սևեռել նաև սոցիալական խնդիրների վրա: Բիենալեյի կազմակերպիչ Ֆրանչեսկա Ջուբիլի ասելով. «Ցուցահանդեսը փորձում է փոխանցել այն ուղերձը, որ եթե էմիգրանտներին հնարավորություն չտրվի, շատ հնարավորություններ, 21-րդ դարում թերևս խորտակվեն»:
Արտագաղթը երևույթ է, որը հատուկ չէ որևէ ժամանակի: Պատմության մեջ մարդկությունը մշտապես եղել է այս երևույթի ականատեսը: Միգրացիան իր ազդեցությունն է թողել տարբեր ոլորտների, այդ թվում նաև գրականության վրա: Բազմաթիվ գրական ստեղծագործություններ անդրադարձել են այս երևույթին: Այլ խոսքով, միգրացիան պարզապես աշխարհագրական երևույթ չէ: Այն նաև ներքին իրավիճակ է: Այստեղ ի հայտ են գալիս այնպիսի երևույթներ, ինչպես ինքնությունը, ինքնաօտարացումը, նոստալգիան և այլն, որոնք կարող են ներշնչանքի աղբյուր դառնալ որևէ գրական ստեղծագորության համար:
Այսօր բազմաթիվ լուսանկարներ են տպագրվում փախստականների մասին, որտեղ պատկերված են սարսափահար երեխաներ, մայրեր ու հայրեր, որոնք հույս ունեն, որ կյանքն ավելի լավը կլինի այլ վայրում: Այս լուսանկարները մարդկանց ստիպում են զգալ էմիգրանտների ցավը:
Այս հաղորդաշարի ընթացքում մենք կանդրադառնանք մի քանի կարևոր գրական ստեղծագործությունների, որոնք անդրադառնում են միգրացիային, ինչպես նաև իրանական մի քանի ֆիլմերի, որոնք նույնպես անդրադարձել են այս երևույթին:
Չառլի Չապլինն ունի մի ֆիլմ, որը կոչվում է «Էմիգրանտը»: Այն նկարահանվել է 1917թ: Ֆիլմը պատմում է փախստականներ տեղափոխող մի նավի մասին, որը փոթորկոտ ծովում գնում է դեպի ԱՄՆ: Իսկ երբ նավում հայտնվում է մի փոքրամարմին անօթևան մարդ, այս երևույթի դառնությունն ավելի ակնառու է դառնում: Ֆիլմի առաջին մասը ներկայացնում է էմիգրացիայի դժվարությունները, իսկ երկրորդ մասը՝ աշխատանք գտնելու խնդիրը: Երկու դեպքերում էլ Չապլինը ցույց է տալիս, որ փախստականների համար, կյանքն անվերջանալի պայքար է և նրանց չի սպասում դրախտը: Այս ստեղծագործությունը նման է վավերագրական ֆիլմի: Հատկապես ազդեցիկ է այն պատկերը, երբ նավը հասնում է Նյու Յորք և մարդիկ, նայելով Ազատության արձանին, հանգիստ շունչ են քաշում: Սակայն դրանից անմիջապես հետո, նրանք ենթարկվում են ոստիկանության բռնի վերաբերմունքին: Չառլի Չապլինն այս ֆիլմում ներկայացնում է այն բոլոր գաղթականներին, որոնք ցանկանում են հասնել մեկ այլ երկիր, որոնք խոցելի են, և որոնք ամեն ինչ անում են՝ իրենց նպատակին հասնելու համար: Չապլինն այս ֆիլմի մասին ասում է. «Իմ ֆիլմերից ոչ մեկն ինձ այնքան չի տպավորել, որքան այս ֆիլմը»: «Էմիգրանտը» հրաշալի երգիծական ստեղծագործություն է: Ֆիլմի շատ տեսարաններ, հատկապես այն պահը, որտեղ փախստականները նայում են ազատության արձանին, բազմիցս օգտագորտծվել է այլ ռեժիսորների կողմից:
1942թ Մայքլ Կորտիսի նկարահանած «Կասաբլանկա» ֆիլմը նույնպես անդրադառնում է միգրացիայի երևույթին: Եվ չնայած շատերն այն համարում են սիրային ժանրի ֆիլմ, սակայն «Կասաբլանկա»-ն հետաքրքիր ֆիլմ է, որը պատմում է երկրորդ աշխարհամարտում Եվրոպայի պատերազմահար շրջանների մասին: Ֆիլմը պատմում է մարդկանց մասին, որոնք սպասում են, որ Կասաբլանկայից թռչեն ԱՄՆ և ոչ մի պատկերացում չունեն, թե ուր են գնում: Սերն ու պատերազմն այս ֆիլմում իրար զուգահեռ առաջ են գնում և մինևնույն ժամանակ, որ դառնացնում են , նաև գրավիչ են դարձնում ֆիլմը: Իսկ ֆիլմի դիալոգները մեկ անգամ ևս վկայում են այն մասին, թե ինչ կարևոր նշանակություն ունեն խոսքերը ֆիլմում: Ֆիլմի երկրորդ պլանի հերոսների մեծ մասը նացիստներից փախուստի դիմած էմիգրանտներ են: