Իսլամաֆոբիան Արևմուտքում (74)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչական դեպքին և սպիտակամորթ ահաբեկչի կողմից տասնյակ մուսուլմանների սպանության խնդրին:
Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչական դեպքն արևմտյան երկրներում առկա համակարգված իսլամատյացության ու իսլամաֆոբիայի արդյունքներից է համարվում: Այս եզրահանգումը իսլամական մեծ թվով երկրների կողմից հիշյալ դեպքի հետ կապված արձագանքների առանցքային կետն է:Սույն թվականի մարտի 15-ին երեք զինված անձինք զինյալ հարձակում են իրականացրել Նոր Զելանդիայի երկու մզկիթների վրա և սպանել են 49 և վիրավորել 30 աղոթարարների: Ահաբեկիչներից մեկը ձերբակալվել է: Հրապարակված տվյալների համաձայն սպիտակամորթ ու ռասիստ 28-ամյա ահաբեկիչը ավստրալացի է: Նա կատարյալ սառնասրտությամբ հարձակվել է երկու մզկիթների աղոթարարների վրա ու կրակել նրանց ուղղությամբ: Թայմզ օրաթերթի մարտի 15 համարում «Ռիչարդ Փրեզ Փենան» գրում է.«Վիրավորները փորձում էին փորսող տալով պատսպարվել մի ապահով անկյունում, կամ էլ պառկել հատակին, մինչդեռ մյուսները փորձում էին փախչել կամ էլ թաքնվել սպանվածների հետևում, սակայն զինված անձը ոչ ոքի ձեռքից բաց չթողեց: Նա չէր խնայում կանանց ու աղջիկներին և հրազենի փամփուշտների պահունակները մեկը մյուսի հետևից փոխում էր և կրակում էր անշնչացած ու գետնի վրա ընկած դիակների վրա: Այս իսլամատյաց ահաբեկիչը հանցանքի տեսարանը ամբողջությամբ տեսագրել է ու առցանց ցուցադրել է իր ֆեյսբուքյան էջում: Այս ֆիլմը սոցցանցերում ցուցադրված ամենացնցիչ ֆիլմերից մեկն է եղել: Նյու Յորք Թայմզ օրաթերթի թղթակիցը գրում է.«Այս սարսափազդու քայլը նախագծվել է այն դարաշրջանում, որ այս երևույթը սոցցանցերի ու ռասիզմի միավորման արդյունքն է: Մի սպանդ, որ առերևույթ դրա շարժառիթը սպիտակամորթ ծայրահեղականների ատելությունն է, որոնք հարձակումը առցանց ցուցադրեցին Ֆեյսբուքում, ինչը շատ արագ «Վիրուսի» նման տարածվեց վիրտուալ միջավայրում: Նյու Յորք Թայմզ օրաթերթի թղթակիցը հավելում է.«Աշխարհում զարգացած ու ամենաապահով երկրներից մեկի իմունային շերտը պատառոտվեց»: Ըստ այս հաղորդման, մզկիթի մուտքի առջև կանգնած մուսուլմանը տեսնելով գրոհող անձին նրան ասում է «Բարև եղբայր», սակայն շատ չանցած գետնին հավասարվեց ու երբ փորձեց փորսող տալով ավելի ապահով անկյուն տեղափոխվել վերջին և մահացու փափուշտի թիրախը դարձավ:
Հակազդելով Նոր Զելանդիայի ահաբեկչական դեպքին Հասան Ռոհանին ասել է.«Նոր Զելանդիայի մուսուլման աղոթարարների վրա ահաբեկչական հարձակումը ցավալի ու դաժան քայլ էր, որը մեծ ցավ պատճառեց աշխարհի բոլոր մուսուլմաններին, ազատախոհներին ու նունպես Իրանի ժողովրդին»: Այս ցավակցական ուղերձում ԻԻՀ-ի նախագահը հավելել է.«Այս վայրագ հանցագործությունը, որի հետևանքով զոհվեցին ու վիրավորվեցին մի խումբ անմեղ ու անպաշտպան աղոթարարներ, մի այլ նշան է, որը ցույց է տալիս ահաբեկչությանը, այլ կրոնների ու էթնիկ խմբերի դեմ ատելության տարածմանը ինչու չէ նաև արևմուտքում տարածում գտած իսլամաֆոբիային դիմակայելու անհրաժեշտությունը, ինչը, ցավոք որոշ արևմտյան պետությունների կողմից ավելի է հրահրվում: Որոշ հավակնորդ լրատվամիջոցների կողմից ահաբեկչական դեպքի ոչ պրոֆեսիոնալ ու անմարդկային լուսաբանումը արևմուտքում, համարավում է մի այլ ապացույց արևմուտքցիների երկստանդարտ քաղաքականությունների՝ նույնիսկ մարդկային կյանքի հարցում: Այս վայրագությունը և բացահայտ բռնությունը այն դեպքը չէ, որ մարդկային արժեքներին հավատարիմ և արթուն խղճերը մոռացության մատնեն: Արևմտյան մեծ թվով ԶԼՄ-ներ այդ թվում BBC գործակալությունը Նոր Զելանդիայի ահաբեկչական քայլը միայն զինյալ հարձակում են անվանել: Սա այն դեպքում է, երբ նույն գոծակալությունը Լոնդոնում տեղի ունեցած դանակահարության դեպքը ահաբեկչական քայլ էր անվանել և լայնամասշտաբ լուսաբանություն էր տվել: Հակազդելով Նոր Զելանդիայի ահաբեկչական քայլին Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը գրել է.«Իրանի ժողովուրդը Նոր Զելանդիայի ահաբեկչական դեպքի բերումով խորապես ցավում ու զայրացել է, սակայն մենք զարմացած չենք»: Իրանի ԱԳ նախարարը իր թուիթերյան պաշտոնական էջում նույնպես գրել է.«Որպես մի ժողովուրդ, որի մուտքը ԱՄՆ-ում արգելված է, իրենց աղջիկները ֆրանսիական դպրոցներում ներկայություն ունենալու դեպքում չեն կարող կատարել իրենց կրոնական անհրաժեշտ պարտավորությունները: Քաջ գիտակցում ենք, որ ատելությունն ու ռասիզմը ինչպիսի հետևանքներ ունեն»: Որպես Իսլամական համագործակցության հերթական նախագահ, Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսային խոսակցության ընթացքում դոկտ. Զարիֆը պահանջել է արտահերթ նիստ անցկացնել Նոր Զելանդիայի ահաբեկչական դեպքը և մուսուլմանների սպանությունը քննարկելու համար :
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նույնպես Նոր Զելանդիայի ահաբեկչական դեպքի առիթով հղած ուղերձում՝ դատապարտելով այս հանցագործությունը կոչ է արել համաշխարհային մասշտաբով քայլեր վերցնել իսլամաֆոբիայի դեմ: Նոր Զելանդիայի երկու մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը մի անգամ ևս բացահայտեց արևմտյան մշակույթի իրականությունը: Իրանի մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին սրանից առաջ Փարիզի ահաբեկչական դեպքերից հետո, արևմուտքի երիտասարդներին հղած նամակներում արևմտյան մշակույթը հիշել էր որպես բռնության ու անառակության երկու հատկանիշներով մշակույթ, որ հանցագործություն է արարում և ստեղծում է այնպիսի ահաբեկիչներ, որոնք վտանգում են համաշխարհային խաղաղությունն ու անվտանգությունը ու նաև նախազգուշացրել էր այդ խնդրի վերաբերյալ: Այսօր աշխարհում իսլամ կրոնին ու անպաշտպան մուսուլմաններին թիրախ դարձրած զենքերից պարզապես երևում են արևմտյան քաղաքագետների զայրույթի ու ատելության հրդեհի բոցերը: Մարտի 15-ին Նոր Զելանդիայիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը ուղղակիորեն արևմտյան կառավարությունների հակաիսլամական ու հակամիգրացիոն քաղաքականությունների արդյունքն է: Նոր Զելանդիան աշխարհի ամեն վայրերից հեռու է և աշխարհի ոչ մի երկրի հետ թշնամություն չունի և անվտանգության ցուցանիշների առումով աշխարհի ապահով երկրների շարքին է դասվում: Նոր Զելանդիայի բնակարանների մեծ մասը կողպեք չունի և բնակարանների ցանկապատերը այնքան կարճ են, որ հեշտությամբ հնարավոր է մտնել ցակացած տուն: Նոր Զելանդիայի մեծ թվով քաղաքներում հանրային միջավայրը շատ ապահով է: Կանայք ու աղջիկները հեշտությամբ կարողանում են մինչև կեսգիշեր առանց գլխացավանքի երթևեկել պողոտաներում և գողության դեպքեր շատ քիչ են պատահում: Նոր Զելանդիայի ժողովուրդը այդ կարգի լուրեր լսելուն երբեք սովոր չի եղել: Հիմնական ահաբեկիչը հարձակումից առաջ սոցիալական ցանցերում բացահայտորեն ասել էր.« Ընտրել եմ Նոր Զելանդիան քանի որ անվտանգության առումով ավելի քիչ խստություններ է կիրառվում այդ երկրում և գործողություն իրականացնելու համար նույնպես առավել ազատություն կունենամ»: Ահաբեկչական հարձակում իրականացնելը այն էլ այսպիսի երկրում՝ արևմուտքի հակաիսլամական քաղաքականությունների ծավալուն ազդեցության արդյունքն է:
Տարիներ է ինչ արևմտյան երկրների դեմոկրատական տարբեր կառույցներն ու մեխանիզմները, սկսած՝ հանրաքվեից մինչև օրենսդրության ու դատարանների մեխանիզմը շատ դանդաղ ընթացքով են շարժվում իսլամատյացության դեմ պայքարը առաջ տանելու հարցում: Շվեյցարիայում անցկացված հանրաքվեում արգելել են մզկիթների համար «Մինարե» կառուցելը: Ֆրանսիայում պառլամենտական մեխանիզմներով հանրային վայրերում արգելեցին հիջաբ կրելը: Բելգիայում ու արևմտյան որոշ երկրներում օրինական մեխանիզմներով պայքարի դուրս եկան «Հալալ մսի» դեմ և ԱՄՆ-ում էլ հենվելով նախագահի գործադիր ուժին՝ ԱՄՆ-ի գերագույն ատյանի հաստատումով փաստորեն արգելեցին իսլամական որոշ երկրների քաղաքացիների մուտքն այդ երկիր: Սա այսինքն արևմտյան կառավարությունները թույլ են տվել որպեսզի ժողովրդավարական կառույցներն ու մեխանիզմները օգտագործվեն մուսուլմանների ինքնության, արժանապատվության ոչնչացման համար: Այսօր արևմուտքի իրավական ու քաղաքական կառույցները ծառայում են այլատյաց գաղափարախոսության, որը թիրախ է դարձրել մուսուլմաններին: Նոր Զելանդիայի 49 մուսուլմանների սպանությունը միայն դրա դրսևորումներից մեկն է: Այժմ երբ Իրանի ԱԳ նախարարը քայլեր է նախաձեռնել և հակազդելով Նոր Զելանդիայի ահաբեկչական դեպքին «Իսլամական համագործացության կազմակերպությանը» արտահերթ նիստի անցկացման պահանջ է ներկայացրել՝ հարկավոր է, որ արևմուտքում մուսուլմանների ինքնության, արժանապատվության ոչնչացման համար ժողովրդավարական կառույցների ու մեխանիզմների օգտագործման խնդիրը դառնա այդ նստաշրջանում քննարկվող գլխավոր թեման և իսլամական երկրները կտրականապես նախազգուշացնեն այս վտանգավոր ընթացքի ու դրա չբարելավման հետևանքների կապակցությամբ: