Իսլամաֆոբիան արևմուտքում (75)
Ողջույն ձեզ թանկագին ուղեկիցներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Նոր Զելանդիայի ահաբեկչական դեպքի արմատների մասին:
Մարտի 15-ին Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը ցույց տվեց, որ աշխարհի ամենաապահով երկրներից համարվող Նոր Զելանդիան նույնպես զերծ չէ ահաբեկչության դեպքերի վտանգից: Այս դեպքը, արևմտյան երկրներում մուսուլմանների ամենամեծ սպանդներից մեկն է: Չնայած որ այդ երկրի վարչապետն ու կառավարությունը դատապարտեցին այդ քայլը և վարչապետը ներկա գտնվեց զոհվածների հավաքում ու փորձեց մեղմել այդ երկրի մուսուլմանների վիշտը, սակայն արևմտյան պետությունների այրերը միայն բավարարվեցին պարզ ու հասարակ դատապարտության խոսքեր հնչեցնելով և նրանցից ոչ մեկը չխոսեց ահաբեկչական դեպքի արմատների մասին: Սա այն դեպքում է, որ եթե մուսուլմանների փոխարեն սպիտակամորթ քրիստոնյաներ կամ հրեաներ լինեին դեպքի զոհերը և ահաբեկիչն էլ իսլամական երկրի քաղաքացի եղած լիներ անմիջապես կվերագրեին իսլամ կրոնում ծայրահեղական ուսուցումներին և որպեսզի կարողանային արդարացնել իսլամական երկրներում իրենց միջամտողական քաղաքականությունները որոշ ժամանակ այդ դեպքը կհայատնվեր արևմտյան երկրների պետայրերի և ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Այն օրվանից, երբ Դոնալդ Թրմափը ընտրվել է որպես ԱՄՆ-ի նախագահ միգրանտների մուտքը ԱՄՆ արգելեու պատրվակով բացահայտորեն պայքարում է իսլամ կրոնի դեմ: Թրամփը ԱՄՆ-ի ու Եվրոպայի աջակողմյան ծայրահեղական կուսակցությունների կողմնակիցներից է և բազմիցս բացահայտորեն հովանավորել է նրանց ու անարգել ու նվաստացրել է իսլամական երկրների քաղաքացիներին: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նույնպես մի հաղորդագրությամբ չխոսելով մուսուլմանների ու մզկիթների մասին արձագանքել է այս ահաբեկչական հարձակմանը: Պոմպեոյի հաղորդագրության մեջ ասված է.«Ցավակցում եմ Քրայստչերչ քաղաքի դեպքի զոհվածների հարազատներին: Ոչ ոք իր պաշտամունքի վայրում չպետք է վախենա այս կարգի բռնություններից»: Սպիտակ Տուն մուտք գործելուց հետո Թրամփի առաջին քայլերից մեկը իսլամական 7 երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ արագելելն էր: Մարտի 15-ի դեպքի ահաբեկիչ «Բրենթոն Թրենթը» նախքան 50 մուսուլմանների սպանության քայլին դիմելը 74 էջանոց մանիֆեստով գովաբանել էր Դոնալդ Թրամփին: Նա իրեն Թրամփի, որպես «Սպիտակամորթների ինքնությունը վերագտնելու խորհրդանիշ», աջակիցներից է համարում: Ֆեյսբուք սոցիալական ցանցում մի տեսագրություն տարածելով «Բրենթոն Թրենթը» մուսուլմանների վրա հարձակվելու շարժառիթների մասին ասել է.«Ուզում եմ մուսուլման միգրանտներին ասել, որ մեր հայրենիքը երբեք ձերը չի լինելու: Հողը մերն է: Քանի դեռ մի սպիտակամորթ էլ կենդանի լինի, երբեք չեք կարող գրոհել մեր տարածքների վրա և երբեք մեր ժողովուրդներին չեք փոխարինելու»:

«Բրենթոն Թրենթը» իր 74 էջանոց մանիֆեստը տարածել է սոցիալական կայքերում: Մանիֆեստ, որ կոչվում է «Մեծ տեղափոխություն», որի կազմի վրայի պատկերը նեոնացիստների խորհրդանշանն է: Բրենթոնը այս մանիֆեստում ինքն իրեն բանվոր ու ցածր եկամուտով ընտանիքում հասակ առած 28-ամյա սպիտակամորթ տղամարդ է ներկայացնում: Մանիֆեստը սկսվում է Բ աշխարհամարտի ժամանակներում ապրող ձախակողմ բրիտանացի բանաստեղծ «Դիլեն Թամսի» բանաստեղծությամբ: Բանաստեղծություն, որի վերնագիրն է «Զայրույթ, զայրույթ լուսավորության ընդդեմ մահվան»: Բրենթոնը «Լուսավորության մահը» հասկացությունը կապում է Եվրոպայում «Սպիտակամորթ բնակչության» նվազելու հետ: Նրա մանիֆեստում լուսավորությունը սպիտակամորթների խոհրդանիշն է, և նրա կարծիքով Եվրոպա եկած մուսուլման միգրանտները սպանում են նրանց: Նոր Զելանդիայում մուսուլմաններին սպանող անձը բնակչության այս փոփոխության համար «Հարձակում» բառն է օգտագործում և ասում է, որ արտասահմանցիների ու հատկապես մուսուլմանների «Հարձակումը» հավասար է «Սպիտակամորթների ցեղասպանության հետ»: Նա գրել է, որ մենք պետք է վստահություն ձեռք բերենք մեր տեսակի շարունակման ու մեր սպիտակամորթ զավակների ապագայի վերաբերյալ: Բաժիններ, որ ակնհայտորեն մեջբերվել է ամերիկացի նեոնացիստ Դեյվիդ Լինի «Սպիտակամորթների ցեղասպանության մանիֆեստ»-ից:
Ֆրանսիացի գրող Ռոնո Քամոն «Մեծ տեղափոխություն» ռասիստական գաղափարախոսության հիմնադիրն է: Այս աջակողմյան ծայրահեղական գրողը էթնիկ պատկանելիության հիմունքով, որոշ ժողովուրդներին Ֆրանսիայից արտաքսելու կողմնակիցներից է: Փախստականներն ու միգրանտները հատկապես արաբները և նրանք, ովքեր գալիս են Հյուսիսային Աֆրիկայից «Ռոնո Քամոյի» պատկերացրած անձինք են, որոնք պիտի արտաքսվեն Ֆրանսիայից: Վերլուծաբանների տեսնակյունից «Մեծ տեղափոխություն» տեսությունը սպիտակամորթ աջակողմ ծայրահեղականների արծարծած տեսությունն է: Նոր Զելանդիայի ահաբեկչական դեպքը արևմտյան պետությունների ու ԶԼՄ-ների հակաիսլամական ու մաքսիմալիստական քաղաքականությունների ուղղակի արդյունքն է: Արևմտյան որոշ լրատվամիջոցներ այն անվանում են սպիտակ ահաբեկչություն: Ահաբեկչության նկատմամբ արևմտյան պետությունների երկակի մոտեցումը և իսլամ կրոնը որպես արևմտյան հասարակություններին սպառնացող երևույթ ներկայացնելը մարտահրավեր է նետել արևմուտքի լիբերալ դեմոկրատական արժեքներին: Այս քաղաքականությունը գուցե կարճատև ժամկետում, այդ երկրների սահմաններում ու արտերկրում, կարողանա արդարացնել արևմտյան կառավարությունների հակաիսլամական քաղաքականությունները, սակայն միջին եւ երկարարատև ժամկետում կդառնա լուրջ սպառնալիք այդ հասարակությունների համար:
Նոր Զելանդիայի ահաբեկչական ու դառը դեպքը մի առիթ է, որպեսզի ավելի ճշգրիտ ու տարբեր հայացքով քննարկենք այս կարգի դեպքերը և հարցնենք թե այդ ահաբեկի՞չն է ավելի հանցավոր թե պետայրերն ու ԶԼՄ-ները, որոնք հակաիսլամական միջավայր են ստեղծել ու հրահրում են այս կարգի հանցագործներին: Արևմուտքի երիտասարդներին հղած նամակում մեծարգո Այաթոլլահ Խամենեին արմատապես վերլուծել է այս կարգի դեպքերը: «Ավելի քան երկու տասնամյակ առաջվանից բազում ջանքեր է գործադրվել, որպեսզի այս մեծ կրոնը ներկայացվի որպես սարսափելի թշնամի: Ցավոք վախի ու ատելության զգացում հրահրելն ու դրա շահարկումը երկար անցյալ ունի արևմուտքի քաղաքականության պատմության մեջ... Ձեր հետազոտողներն ու պատմագիրները ցավ են հայտնում կաթոլիկների ու բողոքականների, կամ ազգության ու էթնիկ պատկանելիության անվան տակ տեղի ունեցած արյունահեղությունների կապակցությամբ... Ձեզանից ուզում եմ ձեր մտավորականներից հարցնել ինչո՞ւ պետք է արևմուտքի հանրային խիղճը մի քանի տասնամյակ կամ քանի հարյուրամյակ ուշացումով արթնանա: Ինչո՞ւ պետք է հավաքական խղճի վերանայումը կենտրոնանա հեռու անցյալների և ոչ թե առօրյա հարցերի վրա... Ուզում եմ ինքներդ ձեզանից հարցնեք, որ ինչո՞ւ նախկինի վախի ու ատելության տարածման քաղաքականությունը այս անգամ աննախադեպ ուժգնությամբ թիրախ է դարձրել իսլամ կրոնն ու մուսուլմաններին: Ինչո՞ւ այսօրվա աշխարհի ուժի կառուցվածքը հակված է, որ իսլամական մտածողությունը պասիվ լինի ու լուսանցք մղվի: Իսլամ կրոնում ի՞նչ արժեքներ ու իմաստներ կան, որոնք խանգարում են գերտերությունների ծրագրերին և իսլամի դիմագծերի աղավաղումով ի՞նչ շահեր է ապահովվում»,- ասել է Այաթոլլահ Խամենեին արևմուտքի երիտասարդներին գրած նամակում: Այաթոլլահ Խամենեիի կողմից իսլամաֆոբիայի արմատներին կապված այս հարցերի պատասխանը կբացահայտի Նոր Զելանդիայի ահաբեկչական հարձակման և այդ երկրի մուսուլմանների սպանության դեպքի արմատները: Իսլամաֆոբիան ու գերտերությունների ու նրանց լրատվամիջոցների հանցագործական քաղաքականությունները արևմտյան բարեխիղճ մտավորականության հայացքից չի վրիպել:

Նոր Զելանդիայի Վիկտորիա համալսարանի գիտական խորհրդի անդամ դոկտոր Արթուր Էֆ. Բոհլերը շուրջ 10 տարի այս դեպքից առաջ «Իսլամաֆոբիայի» մասին գրած կարևոր ու հետաքրքիր հոդվածում նշել է.«Հասկացել եմ, որ անցած 20 տարիների ընթացքում, ուսանողներն իսլամի մասին պատկերացնում էին մորուքոով ու կոպիտ տղամարդկանց և հիջաբով ու ճնշված կանանց... Այս հոդվածի խորագիրը՝ իսլամաֆոբիան, մի հիվանդություն է, որ աշխարհի բնակչության մեկ հինգերորդին զրկում է մարդկային վերաբերմունքից: Այս երևույթը մի վախ է, այսինքն անհիմն վախ մի բանից կամ մեկից, որ արտաքնապես գոյություն չունի: Այս հիվանդությունը պահանջում է «Ուրիշին թշնամի ձևացնելու համար» երևակայական պատկեր ստեղծել, որ հաշվի առնելով միջուկային զենքերի առկայությունը սա մահաբեր տարբերակ է: Այս պայմաններում կարող ենք բացահայտորեն հասկանալ, որ «Իսլամաֆոբիան» ինչպես է բոլորին ցավ ու տառապանք պատճառում: Այս հոդվածի հիմնական թեման «Իսլամաֆոբիայի» տարածումն է՝ սկսած կրոնական ու քաղաքական հիվանդության նախանշանից, որ մի վիրուսի նման տարածվել է լրատվամիջոցների կողմից: Իմ մեկնաբանությունն այն է, որ «Իսլամաֆոբիան» հոգեբանական պաշտպանական մեխանիզմ է, որը պահանջում է արևմտյան աշխարհի մութ պատկերը բարդել իսլամի ու մուսուլմանների վրա»: Դոկտոր Բոհլերը հպանցիկ հայացք է նետում արևմուտքցիների հանցագործությունների սարսափելի տվյալներին, որ մարդկային պատմության ընթացքում աննախադեպ են և դրան զուգահեռ հետաքրքիր հարց է արծարծում:«Գրաքննության ժամանակաշրջանը (1478թ.-1834), որ Իսպանիայի հրեաներին ու մուսուլմաններին քրիստոնեացնելու նպատակով էր նախագծվել և իվերջո հանգում է 250 հազարի սպանության»: Քրիստոնյաների կողմից Ամերիկա ցամաքամասի գրավման ընթանքում միլիոնավոր տեղաբնիկներ մեծ վնասներ են կրում: Ինչպե՞ս է, որ 7-րդ և 8-րդ դդ. իսլամական իշխանության տարածումը «Իսլամական նվաճումներ» է կոչվում, սակայն երբեք արևմուտքում՝ Եվրոպայում, Ամերիկայում, Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում «Քրիստոնեական նվաճումների» մասին որևէ խոսք չենք լսում: 1562-1598թթ. Ֆրանսիայում կրոնական պատերազմների միայն առաջին 20 տարին հանգեց 1,259,220 մարդու սպանության: Եվրոպայի ամենաարյունալի պատերազմը տեղի է ունեցել նախքան 19-րդ դարը՝ 1618-1648թթ. բողոքականների ու կաթոլիկների միջև, որ ավելի քան 2 մլն. զոհ տվեց և Գերմանիայի բնակչության 15-20 տոկոսը պատերազմի ընթացքում ոչնչացավ»: Իր հոդվածի ավարտին Վիկտորիա համալսարանի դասախոսը գրում է.«Ցավոք իսլամն ու մուսուլմաններին բռնության հետ հավասարեցնելը ոչ միայն արևմուտքում է տեսնվում, այլ մի վիրուսի նման ԶԼՄ-ների կողմից տարածվում է աշխարհի այլ վայրեր»: