Միացյալ Նահանգները՝ ահաբեկչության և թմրանյութերի տարածման պատճառ Աֆղանստանում (4)
(last modified Mon, 03 Jun 2019 06:40:23 GMT )
Հունիս 03, 2019 11:10 Asia/Tehran

Բարև Ձեզ, թանկագին բարեկամներ:Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Աֆղանստանում ԱՄՆ-ի դերակատարությանը Սառը պատերազմի ավարտից հետո:

Արաբ հայտնի գրող Էդվարդ Սաիդը, իր հայտնի «Արևելագիտություն» խորագրով գրքում, գրել է, որ Արևելքին դիմակայելու նպատակով Արևմուտքը ենթադրում է, որ այդուամենայնիվ  ինքը գերակայում է Արևելքին: Հետևաբար Արևելքը ճանաչելու համար պետք է դա կատարվի Արևմուտքի կողմից:Իսկ այդ ճանաչողությունը թե Արևելքի և թե արևմուտքի համար միանշանակ է: 

Արևմուտքի կողմից հորինված արևելագիտությունը փորձում է իր գերակա տեսակետը հաստատել և դրանով վերահսկել արևելքին:

Արևմուտքը ենթադրում է, որ գերակայում է Արևելքին:

20 և 21-րդ դարերում  տիրապետության և միջամտության առավել տարածված և երբեմն արյունոտ ձևերից մեկը, կախվածության մեջ գործակալների, իշխանության ձգտողների կամ օտարերկրյա ուժերի կողմից ոտնձգություններն են եղել արևելյան երկրներում, ինչպիսին է Աֆղանստանը:

20-րդ դարի վերջին երկու տասնամյակների և 21-րդ դարի առաջին 18 տարիների ընթացքում Պարսից ծոցի պատերազմից մինչև Աֆղանստանի ներխուժումը և Իրաքի պատերազմը, մենք տեսնում ենք կապիտալիստական աշխարհի ուղղակի և անուղղակի միջամտությունը:

Կարլ Ֆոն Կլաուզևիցը «Պատերազմի մասին» գրքում նոր բանաձև է ներկայացրել, որում ասված է. «Պատերազմը քաղաքականության շարունակությունն է բռնի  միջոցներով»:

Այս համատեքստում, ԱՄՆ-ի ներխուժումը   Աֆղանստան կարելի է հասկանալ տարածաշրջանում այդ երկրի հեգեմոնիայի ընդլայման շարունակվող քաղաքականության շրջագծում: Մասնավորապես, նրա որոշակի ազդեցությունը  կարելի է տեսնել Աֆղանստանում թմրանյութերի բիզնես  և ահաբեկչության տարածման ոլորտներում:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իր անցյալի քաղաքականությունը փոխելով, Միացյալ Նահանգները դառնում է համաշխարհային դերակատար ուժ: Այս քաղաքականության հիման վրա ԱՄՆ-ի դեմ ուղղված սպառնալիքներն ու ազգային շահերը ստացան համաշխարհային տարողություն: Ամերիկացի առաջնորդները ներքին բարեկեցությունը գտնում են այդ երկրի համաշխարհային դիրքորոշման մեջ և իրենց ռազմավարական ծրագրերը, ներառյալ  ռազմական ծախսերը  և համաշխարհային միջամտությունները, նույն շրջանակում են մեկնաբանում:

Բացի այդ, սառը պատերազմի ժամանակ երկբևեռ համակարգի և ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի միջև մրցակցությունը հանգեցրեց Վաշինգտոնի ռազմավարական մոտեցումերի հիմնավորման։

 

 

Երկրորդ աշխարհամարտից հետո ԱՄՆ-ի ոչ լեգիտիմության ընդլայնումը

Միացյալ Նահանգների ռազմավարությունը այդ ժամանակ ավելի շատ կենտրոնացած էր Խորհրդային միությանը զսպելու և «Ներթափանցումը կանխելու» քաղաքականության վրա:

20-րդ դարի վերջին տասնամյակում Խորհրդային Միության փլուզմամբ և երկբևեռ համակարգի ավարտով, նույնպես ավարտվեց զսպման և ներթափանցման արգելման ռազմավարությունը և սկսեց նոր դարաշրջան:

Նոր ժամանակաշրջանում, ռազմական միջամտության և հեգեմոնիայի պահպանման համար ԱՄՆ-ն կարիք ուներ սպառնալիքի նոր աղբյուրի, որը կոչվում է « համապարփակ սպառնալիք»:

Այս ժամանակաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականությունը ավելի ագրեսիվ դարձավ: Այս ժամանակաշրջանի ակնհայտ նշաններից են՝ ԱՄՆ-ի զինված ուժերի միջամտությունը բազմաթիվ երկրներում, ռազմական և անվտանգության համալիրների վերագործարկումը, մասնավոր  և պետական հատվածներում զենքի ոլորտի սեփականատերերի համագործակցությունը և համերաշխությունը, ինչպես նաև պաշտպանական բյուջեի ավելացումը և աջակողմյանների ուժեղացումը:

Աֆղանստանի աշխարհագրական դիրքը

ԱՄՆ-ը, որպես տիրակալ ուժ, ընդհանրապես  մարդու իրավունքների պաշտպանության, ահաբեկչության դեմ պայքարի, կամ միջազգային ասպարեզում լիբերալիզմի գաղափարախոսությունը տարածելու պատրվակներով փորձում է միջամտել այլ երկրների ներքին գործերին: Սակայն նրա հիմնական նպատակը ազգային և վերազգային շահերի ապահովումն է: 

2001 թ.-ին ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով ԱՄՆ-ը հարձակում իրականացրեց Աֆղանստանի վրա: Սակայն այդ երկրի աշխարհագրական դիրքը ազդեցություն է թողել ԱՄՆ-ի ներխոժման վրա: 

Քաղաքական հարցերով փորձագետ  և Քաբուլի համալսարանի նախկին դասախոս Աբդոլքարիմ Փաքզադն ասել է, որ Աֆղանստանը արևելքից հարևան է Պակիստանի հետ, որը անկայուն երկիր է և մի կողմից դիմագրավում է ներքին պատերազ, իսկ մյուս կողմից Քաշմիրի հարցով խնդիրներ ունի Հնդկաստանի հետ: Աֆղանստանը հյուսիսից հարևան է Միջին Ասիայի երկրների այդ թվում Տաջիկստանի հետ: Տաջիկստանը հակամարտության մեջ է Ուզբեկստանի հետ, իսկ մյուս կողմից Ուզբեկստանում և Ղրղզստանում տարածվում է կրոնական ծայրահեղականությունը: Հետևաբար այս հանրապետություններում մեծացել են լարվածության ռիսկերը: 

Ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով՝ ԱՄՆ-ը հարձակվեց Աֆղանստանի վրա: 18 տարի անց դեռ շարունակվում է այս պատրվակը : Ամերիկացի քաղաքական վերլուծաբան և լրագրող Էրիք Մարգոլիսն ասում է.«ԱՄՆ-ի ռազմական հարձակումն Աֆղանստանի վրա, ոչ միայն չի վերացրել այդ երկրի դեմ ուղղված սպառնալիքը, այլև ծայրահեղական խմբերը աշխարհում տարածվելով, ավելի են բարդացրել ահաբեկչական խմբերի դեմ ԱՄՆ-ի կողմից հավակնող պատերազմը»: Հետևաբար հարց է առաջանում, թե ԱՄՆ-ը ինչ մեծ շահեր ունի, որ փորձում է իր միջամտողական ներկայությունը շարունակել Աֆղանստանում:  

ԱՄՆ-ն աջակցում է ահաբեկչական խմբերին  

2001 թ.-ի սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո, ԱՄՆ-ը չհարձակվեց Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների վրա: Սա այն պայմաններում, երբ  Արաբիայի 15 և Էմիրությունների 2  քաղաքացիներ դերակատարություն էին ունեցել Նյու Յորքի զույգ աշտարակների դեմ իրականացված ահաբեկչական հարձակման գործողությունում: 

ԱՄՆ-ի անվտանգության կազմակերպությունների կողմից ներկայացված զեկույցներում, ընդգծված է, Սաուդյան Արաբիայի դերկատարության մասին 11 սեպտեմբերյան դեպքերում: Սա այն դեպքում երբ ԱՄՆ-ի կառավարությունը արգելել է ՋԱՍԹԱ-ի օրենքի գործադրումը, որով 11 սեպտեմբերյան դեպքերի զոհվածների հարազատներին թույլատրվում է բողոքի հայց ներկայացնել  Սաուդյան Արաբիայի դեմ: 

Պակիստանի Friends կենտրոնի տնօրեն Գեներալ Միրզա Էսլիմ Բեգն ասել է, որ ԱՄՆ-ը հակասական մոտեցում ունի ահաբեկչության դեմ պայքարում: Ալ-Ղաիդան, Ուսամա Բեն Լադենը և Թալիբանը այն գործիքներն էին, որոնցով ԱՄՆ-ը փորձում էր միաբևեռ աշխարհը ձևավորելու համար հենվել նրանց վրա, իր ռազմավարական քայլերը տրամաբանելու  համար:

ԱՄՆ-ի ահաբեկիչ զորքերն Աֆղանստանում

Քաղաքական մեկնաբանների կարծիքով, Սառը պատերազմի ավարտից հետո ԱՄՆ-ի ռազմավարությունը Արևելյան Ասիայի տարածաշրջանում հիմնված է ամերիկացի ստրատեգ Զբիգինև Բժեզինսկու կողմից մշակված ռազմավարության վրա: Բզեժինսկին ընդգծել էր, որ միաբևեռ համակարգում ԱՄՆ-ն իր համաշխարհային հեգեմոնիան պահպանելու համար պետք է վերահսկի Ասիային և Եվրոպային: Այս դիտանկյունից կարևորվում է Աֆղանստանի դերը Խորհրդային միության փլուզումից հետո: 

1992 թ.-ին Աֆղանստանում Մուջահեդների իշխանության հաստատումից հետո, ԱՄՆ-ը չէր հանդրուժում Իրանի գործունեությունը Միջին Ասիայի տարածաշրջանում և նրա համագործակցությունը Ռուսաստանի հետ:

Հաշվի առնելով Սաուդյան Արբիայի և Պակիստանի ուղեկցությունը ԱՄՆ-ի քաղաքականություններին, ԱՄՆ-ը ցանկանում էր Աֆղանստանում ձևավորվի  սունի, ազգությամբ փուշթուն և ԱմՆ-ից կախված իշխանություն: Այդ տեսակտեց Թալիբները կարող էին որոշ չափով արդարացնել ԱՄՆ-ի պահանջները Աֆղանստանում: Սակայն 1997 թ.-ին Աֆղանստանում Ալ-Ղաիդայի ոժեղացումով, նպաստավոր  պայմաններ ստեղծվեցին ԱՄՆ-ի համար՝ ուղղակի միջամտելու այդ երկրի ներքին գործերին, և ի վերջո 2001 թ-ին ԱՄՆ-ն ներխուժեց  Աֆղանստան: ԱՄՆ-ի կողմից Աֆղանստանի վրա իրականացված հարձակումից հետո  այդ երկրում ավելի է տարածվել թմրանյութերի բիզինեսը և չնայած 18 տարի անցել է այդ ներխուժումից, սակայն դեռ շարունակվում են այդ երևույթի բացասական ազդեցությունները Աֆղանստանում: