Իրավանի․ Միջազգային հանրությունն աֆղան փախստականների հարցում պետք է աջակցի Իրանին
https://parstoday.ir/hy/news/iran-i226868-Իրավանի_Միջազգային_հանրությունն_աֆղան_փախստականների_հարցում_պետք_է_աջակցի_Իրանին
ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպան ու մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանում կա ավելի քան 6 միլիոն աֆղան փախստական, և նշել, որ միջազգային հանրությունը պետք է այդ հարցում աջակցի Թեհրանին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 13, 2024 10:17 Asia/Tehran
  • Իրավանի․ Միջազգային հանրությունն աֆղան փախստականների հարցում պետք է աջակցի Իրանին

ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպան ու մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանում կա ավելի քան 6 միլիոն աֆղան փախստական, և նշել, որ միջազգային հանրությունը պետք է այդ հարցում աջակցի Թեհրանին։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ հինգշաբթի օրը կայացած  Աֆղանտանի թեմայով նիստում, Ամիր Սաիդ Իրավանին նշել է, որ Իրանում կա 6 միլիոն աֆղան փախստական, ինչը մեծ ճնշում է գործադրում երկրի սահմանափակ ռեսուրսների վրա։

Իրավանին ասել է․ «Իրանը տարեկան ավելի քան 10 միլիարդ դոլար է ծախսում աֆղան փախստականների կարիքները հոգալու համար, սակայն այս անգամ Թեհրանը բավարար աջակցություն չի ստացել միջազգային հանրության կողմից»:

Նան նաև նշել է, որ հատկապես 2021թ Աֆղանստանից ամերիկյան ուժերի դուրսբերումից հետո, Իրանը, որպես հարևան երկիր, իր վրա է վերցրել այդ երկրի ճգնաժամի բեռի անհամաչափ բաժինը։

20 տարվա օկուպացիայից և բազմաթիվ հանցագործություններ կատարելուց հետո, 2021 թվականի օգոստոսի վերջին ամերիկյան օկուպանտ ուժերը խայտառակ կերպով դուրս եկան Աֆղանստանից։ Ամերիկյան օկուպացիայի հետևանքները դեռևս զգացվում են Աֆղանստանում։