Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (117)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i108212-Համաքայլ_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունների_հետ_(117)
Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտատեխնիկական ու բժշկական ոլորտների վերջին ձեռքբերումները:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունիս 09, 2019 12:07 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտատեխնիկական ու բժշկական ոլորտների վերջին ձեռքբերումները:

Առաջին անգամ աշխարհում, գլխուղեղի ուռուցքները բուժելու նոր մեթոդը կիրառվել է Իրանում: Մեթոդը կիրառվել է Թեհրանի Բեհեշթի բժշկական համալսարանի մասնագետների կողմից: Նյարդավիրաբույժ Ալիռեզա Զալին նշում է, որ այդ մեթոդն Իրանում կիրառվում է առաջին անգամ: Նա նշել է, որ մեթոդը փորձարկվել է 5 տարի առաջ և այն կարող է մեծ ձեռքբերում լինել գլխուղեղի չարորակ ուռուցքների բուժման ոլորտում: Նրա կարծիքով, քանի որ գլխուղեղի ուռուցք ունեցող հիվանդների կյանքը շատ կարճ է, նույնիսկ վիրահատությունից և քիմիաթերապիայից ու ռադիոթերապիայից հետո, այս մեթոդը օգնում է ոչ միայն երկարացնել նրանց կյանքը, այլև բարձրացնել դրա որակը: Մասնագետի կարծիքով, այս մեթոդով բուժման ժամանակ, հիվանդին նշանակվում է դեղամիջոց, որը հայտնաբերում է ուղեղի ուռուցքային բջիջները: Դեղորայքի մեջ առկա վիրուսները, մտնելով մարդու բջիջների մեջ, ճանաչում են ուռուցքային բջիջներն ու սպանում դրանց:  

Այս բուժումից հետո, երբ քաղցկեղային բջիջներն արդեն ոչնչացվել են, թունավոր նյութերը մուտք են գործում հարակից բջիջներ, որպեսզի ոչնչացվեն վիրուսներից առաջացած թունավորումները: Օգտվելով այս մեթոդից, ողնուղեղի ցողունային բջիջների միջոցով հնարավոր է դառնում ապահովել, որ վերոնշյալ բջիջները գոյատևեն մարդու օրգանիզմում: Հիվանդի մոտ, որն ունի չարորակ գոյացություններ,  ռադիոթերապիայից և քիմիաթերապիայից հետո, մաթեմատիկական հաշվարկներով և ստերոտակտիկական  մեթոդով հայտնաբերվում են ու ոչնաչցվում քաղցկեղային բջիջները: Ալիռեզա Զալիի կարծիքով, այս մեթոդի ժամանակ կիրառվում են հատուկ  բջիջներ, որոնք ունեն քաղցկեղային բջիջներին սպանող գեներ: Այս տեխնոլոգիան Իրանում շատ զարգացած է, իսկ վերոնշյալ բջիջների կիրառումը համարվում է նորարարություն: Հույս կա, որ մոտ ապագայում այս մեթոդն օգտագործվի որպես լրացուցիչ բուժում:

Գլխուղեղի ուռուցքները բուժելու նոր մեթոդը կիրառվել է Թեհրանի Բեհեշթի բժշկական համալսարանի մասնագետների կողմից:

 

Զալին նշում է, որ կենդանիների վրա փորձարկումներն ավարտվել են և արդեն 5 տարի մեթոդը կիրառվում է նաև որոշ հիվանդների բուժման ժամանակ: Այն որևէ բացասական հետևանք չի ունեցել: Այս մեթոդը կարող է կիրառվել այն հիվանդների բուժման ժամանակ, որոնց մոտ ուռուցքը հայտնաբերվել է վերջերս և որոնք գտնվում են լավ վիճակում: Այն կիրառվում է հիմնական բուժման հետ զուգահեռ: Նախնական փուլում, հիվանդները պետք է անցնեն  ռադիոթերապիա և քիմիաթերապիա, որից հետո, բժշկի առաջարկով, օգտվեն նաև այս մեթոդից:

Իրանի գիտության և արդյունաբերության համալսարանի Ճարտարապետության ու քաղաքաշինության ֆակուլտետի ուսանողները նվաճել են ԱՄՆ-ում կայացած «Architecture At Zero» մրցույթի երրորդ մրցանակը:

 

Իրանի գիտության և արդյունաբերության համալսարանի Ճարտարապետության ու քաղաքաշինության ֆակուլտետի ուսանողները նվաճել են ԱՄՆ-ում կայացած «Architecture At Zero» մրցույթի երրորդ մրցանակը: «Architecture At Zero» կազմակերպությունը կազմակերպում է մրցություններ ճարտարապետների, ծրագրավորողների և ուսանողների համար: Մրցույթի կազմակերպմանն աջակցում է նաև ԱՄՆ-ի Ճարտարապետների միությունը՝ AIA-ն: 2019թ. մրցույթի նպատակն էներգիայի զրոյական օգտագործմամբ երկու շենքերի նախագծումն էր:

Մրցությում 3 թիմ ԱՄՆ-ից, երկու թիմ Լեհաստանից և մեկ թիմ Իրանից, գրավեցին առաջին հինգ տեղերը: Ուսանողները ներկայացրել էին նախագծեր, որտեղ ապահովվել էր չվերականգնվող էներգիայի նվազագույն կիրառում՝ BREATHOOD CUBIC: Այս նախագծերում օգտագործվել են արևային պանելներ, երկշերտ պատեր, իսկ մեխանիկական համակարգերի կիրառումը հասցվել է նվազագույնի:

Հարգելի ունկնդիրներ, ավարտվեց մեր հերթական հաղորդումը: Հետևեք մեզ հաջորդ հաղորդումների ընթացքում: