Արևմուտքի շահարկումները և վահաբիականության ռազմատենչությունը(1)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i108341-Արևմուտքի_շահարկումները_և_վահաբիականության_ռազմատենչությունը(1)
«Արևմուտքի շահարկումները և վահաբիականության ռազմատենչությունը» հաղորդաշարի ընթացքում կանդրադառնանք ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից արաբական երկրների, մասնավորապես, Սաուդյան Արաբիայի հետ զենքի վաճառքի պայմանագրերի կնքման նպատակներին ու հետեւանքներին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունիս 12, 2019 16:56 Asia/Tehran

«Արևմուտքի շահարկումները և վահաբիականության ռազմատենչությունը» հաղորդաշարի ընթացքում կանդրադառնանք ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից արաբական երկրների, մասնավորապես, Սաուդյան Արաբիայի հետ զենքի վաճառքի պայմանագրերի կնքման նպատակներին ու հետեւանքներին:

Պաշտոնական և միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացված տվյալները ցույց են տալիս, որ աշխարհում աճում է սպառազինությունների վաճառքի միտումը:

2018 թվականին Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի տվյալներով, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Չինաստանը, Բրիտանիան, Իսպանիան, Սիոնիստական ռեժիմը, Իտալիան և Նիդեռլանդները աշխարհի 10 ամենախոշոր զենք արտահանող երկրներն են:

ԱՄՆ-ում համախառն ազգային եկամուտների ռազմական ծախսերի բաժինը կազմում է 35 տոկոս, Չինաստանում 13 տոկոս, Սաուդյան Արաբիայինը 10 տոկոս, որոնք աշխարհում ամենաբարձր  բյուջեն են հատկացնում ռազմական ոլորտին:

Սաուդյան Արաբիան աշխարհի խոշորագույն զենքի ներմուծողներից մեկն է  և առաջինը Արևմտյան Ասիայում: Ռիադը Պարսից ծոցի երկրներում ամենամեծ զենք գնող երկիրն է  և  2019 թվականին այն ավելի քան 90 միլիարդ դոլարի բյուջե է հատկացրել սպառազինության համար:

Սաուդյան Արաբիայի ռազմական բյուջեն 2017 թվականին կազմել է 210 մլրդ դոլար, իսկ զենքի  ներկրման ծախսերը 69/04 մլրդ դոլար: Այս ծախսերը 2007 թ-ից մինչև 2017 թ. աճել են 34% -ով:

2017 թվականին Ռիադը ՀՆԱ-ի 10 տոկոսը հատկացրել է ռազմական ծախսերին: 2017 թ. Սաուդյան Արաբիան աշխարհում ամենամեծ զենք ներմուծող երկիրն էր: Ռիադի զենքի ներմուծումը 2008-2012 թթ.-ին աճել է 225 տոկոսով:

ԱՄՆ-ի արտահանման ընդհանուր ծավալի 34% -ը կազմում է զենքի վաճառքը, որը շատ կարևոր է ԱՄՆ տնտեսության և ներքին համախառն արտադրության համար: ԱՄՆ-ը, որպես սպառազինությունների ամենախոշոր արտահանող երկիր, 2013-2017 թվականներին, իր արտադրած զենքերը առաքել է 98 երկիր, որի ամենամեծ բաժինը եղել է Սաուդյան Արաբիան:

2018 թ. Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը 82 միլիարդ 200 մլն դոլար արժողությամբ  զենքի վաճառքի մասին  մի զեկույց է ներկայացրել ԱՄՆ-ի կոնգրեսին:

ԱՄՆ-ի սպառազինության ամենախոշոր բաժանորդներ են՝ Սաուդյան Արաբիան 18 տոկոսով, Միացյալ Արաբական Էմիրությունները 7.4  և  Ավստրալիան 6.6 տոկոսով:

2017 թ., Եմենում Սաուդյան պատերազմական հանցագործությունների սրման հետ մեկտեղ, Դոնալդ Թրամփի Արաբիա կատարած ուղևորության ընթացքում Ռիադը 110 մլրդ դոլար արժողությամբ սպառազինության գնման պայմանագիր է ստորագրել ԱՄՆ-ի հետ: Միևնույն ժամանակ ամերիկյան  Lockheed Martin ընկերության և  Սաուդյան Արաբիայի միջև  ռազմական զարգացումների վերաբերյալ կնքված գործարքի համաձայն՝ Lockheed Martin ընկերությունը կարտադրի 150 Black Hawk ուղղաթիռներ Սաուդյան Արաբիայում:

Աճել է Սաուդյան Արաբիան սպառազինության գնումը ԱՄՆ-ից

Միջազգային դիտորդների և իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով, այդ զենքերի մեծ մասը օգտագործվել են Եմենում քաղաքացիական անձանց դեմ: Սաուդյան Արաբիան միջազգային հանցագործություններ, այդ թվում նաև ցեղասպանություն և մարդկության դեմ հանցագործություններ է իրականացրել Եմենում :

Իր ինտերնետային կայքում տեղադրված զեկույցի համաձայն, Human Rights Watch- ը հայտարարել է, որ Սաուդյան կոալիցիան Եմենի վրա հարձակումների ընթացքում օգտագործել է ամերիկյան ռումբեր՝  դպրոցների և քաղաքացիական վայրերի դեմ:

Իր զեկույցում կազմակերպությունը նշում է, արևելյան Սանայի Յարհաբ թաղամասում կառուցվող ջրհորի ռմբակոծման մասին

Human Rights Watch- ի դիտորդը Եմենից հղած զեկույցում ասել է, որ ռմբակոծման վայրում մենք հայտնաբերեցինք ԱՄՆ-ի արտադրությամբ ռումբի մի բեկոր, որը վկայում էր զենքը արտադրվել է  2015 թ. հոկտեմբերին «Ռեյտեոն» գործարանում:

Human Rights Watch- ը իր զեկույցում ավելացրել է,  որ ջրհորը կառուցվում էր Եմենի մի փոքրիկ գյուղում, որը ռմբակոծվել է 2016 թ. սեպտեմբերին Սաուդյան կոալիցիոն ուժերի կողմից: Առաջին հարձակման ժամանակ զոհվել է 6, ևս վիրավորվել է 5 մարդ: Հարձակման երկրորդ փուլում զոհվել է 31 և վիրավորվել 42 քաղաքացիներ, այդ թվում 3 երեխա: 

Հարավային Աֆրիկայի անվտանգության հետազոտությունների կենտրոնի (ISS) աշխարհաքաղաքական ավագ  փորձագետ Ժակի Քիլները քննադատելով  Սաուդյան Արաբիային զենքի վաճառելը, ասել է, որ Սաուդյան Արաբիան հանդիսանում է համաշխարհային ահաբեկչության օրրանը, և Ուսամմա բին Լադենի և Արևմտյան Ասիայի ահաբեկչության մեծ մասը այդ երկրից են, և ահաբեկչությունը ամբողջ աշխարհում արտահանվել է Սաուդյան Արաբիայից: Ահաբեկչությունը ուղղակի կամ անուղղակիորեն հովանավորվել է Ռիադի կողմից: Սաուդյան Արաբիան պատերազմ է հրահրել Եմենի դեմ և մարդու իրավունքները խախտում  է Արևմտյան Ասիայում: 

Սաուդյան կոալիցիան ամերիկյան զենքերով  Եմենում սպանում է  քաղաքացիներին

Սաուդյան Արաբիայի թագավորության արքայազն Մոհամմադ Բին Սալմանի Լոնդոն կատարած այցի ընթացքում ստորագրվել է BAE ընկերության հետ 48 Taipei ռազմական ինքնաթիռների ձեռքբերման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:  Eurofetter ինքնաթիռի նոր սերունդը 2011 թ.-ին փորձարկել է իր առաջին մարտական թռիչքը Լիբիայում: Պայմանագիրը ստորագրվել է այն ժամանակ, երբ Լոնդոնը զբաղված է Բրեքզիթի հարցով, և  նոր շուկաներ է  փնտրում իր մասնավոր ընկերությունների համար: Բրիտանիան անտեսում է այդ երկրում Սաուդյան Արաբիային զենք վաճառելու և Եմենի պատերազմում Սաուդյան Արաբիայի դերակատարության դեմ անցկացվող բազմահազարանոց բողոքի ակցիաները:

Eurofighter Typhoon  ամենարդիական կործանիչը, որը վաչառվել է Սաուդյան Արաբիային

Ռիադը նույնպես 2018 թվականին երկրորդ տեղն է գրավել գերմանական զենքի խոշորագույն ներկրողների ցուցակում:

2018 թվականին Գերմանիայից ձեռք բերված Սաուդյան Արաբիայի զենքի արժեքը կազմում է 416 մլն դոլար:

Գերմանիայի Էկոնոմիկայի նախարարության տվյալներով, Ալժիրից հետո  Ռիադը գերմանական զենքի երկրորդ խոշորագույն հաճախորդն է: Սաուդյան Արաբիան նաև 2008-ից մինչև 2017 թ. ընկած ժամանակահատվածում  ֆրանսիական զենքի երկրորդ խոշորագույն հաճախորդն է եղել , 12.6 մլրդ դոլար պայմանագրերով:

Որոշ երկրների, այդ թվում՝ Իսպանիայի և Ադրբեջանի միջնորդությամբ Սաուդյան Արաբիան սպառազինություն է ստացել Սիոնիստական ռեժիմից: 2018 թ.-ին  իսպանական ընկերության օգնությամբ Ռիադը տասնյակ միլիոնավոր արժողությամբ՝ երկաթե գմբեթի  հրթիռային պաշտպանական համակարգ և «Մերքավա» տանկեր է գնել Սիոնիստական ռեժիմից: Սիոնիստական ռեժիմի հարցերով փորձագետ և Ռուսաստանի հրեաների միության նախկին նախագահ՝ Եվգենի Սատանովսկին ասել է, որ Սաուդյան Արաբիան Իսրայելից զենք է գնում և Ադրբեջանը այդ զենքերը հանձնում է Ռիադին: Ռիադն Իսրայելից հիմնականում գնում է ԱԹՍ-ներ և ռազմական լրտեսական սարքեր: Սաուդյան Արաբիան Ադրբեջանը օգտագործում, որպես զենքի փոխադրման գաղտնի ճանապարհ:

Սաուդյան Արաբիայի սպառազինությունների հարցերով գործարքն այդ երկրների հետ կատարվում է այն պայմաններում երբ, Սաուդյան կոալիցիայի, Սիոնիստական ռեժիմի ու  և ԱՄՆ-ի  աջակցությունը  թաքֆիրական ահաբեկչական խմբերին Եմենում, Սիրիայում, Իրաքում, Եգիպտոսում, Լիբիայում, Թունիսում, Նիգերիայում, Սոմալիում և այլ տարածքներում հանգեցրել է  ավելի շատ քաղաքացիների զոհվելուն:

Սաուդյան Արաբիան իր սև պատմության ընթացքում  արձանագրել է բազմաթիվ հանցագործություններ, և ավելի քան մեկ միլիոն մուսուլմաններ սպանվել են այս վարչակարգի կողմից կամ նրա աջակցությամբ, իսկ ավելի քան երեք միլիոնը տեղահանվել են: Սաուդյան Արաբիան մենակ չի եղել այդ հանցագործություններում և Արևմտյան գաղութատիրական երկրների ռազմական աջակցությամբ և նրանց  շահերը պահպանելու պատրվակով շարունակում է իր ոճրագործությունները տարածաշրջանում: 

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին ասել է, «Լիբերալիզմին հավակնող Արեւմուտքը անտեսում է Սաուդյան Արաբիայի այս  հանցագործությունները, և Անվտանգության խորհուրդը ամենախայտառակ բանաձևերից մեկում ռմբակոծողների  փոխարեն դատապարտում է Եմենում զոհվող ժողովրդին: