Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (118)
Հարգելի բարեկամներ, այսօր ևս ներկայացնում ենք «Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարը, որի շրջանակներում ներկայացնում ենք Իրանում և աշխարհում արձանագրված վերջին ձեռքբերումները՝ գիտության և առողջապահության ոլորտներում:
Թեհրանի Բեհեշթի համալսարանի, Գերմանիայի Մաքս Փլանք ինստիտուտի և Ռոյան գիտահետազոտական կենտրոնի հետազոտողները, կարողացել են նոր ձեռքբերում արձանագրել, որով ևս մեկ քայլ մոտեցել են սրտանոթային անբավարարության բուժմանը: Նրանք կարողացել են արտադրել Cardiomyocytes սրտամկանի բջիջները: Այս բջիջների արտադրությունը լաբորատոր պայմաններում, կարող է մեծապես օգնել բջջաբուժության հարցում, հատկապես սրտանոթային հիվանդությունների բուժման դեպքում: Ներկա դրությամբ, սրտամկանի բջջները դեռևս հասունացած չեն և հնարավոր չէ դրանք օգտագործել բուժական նպատակներով: Եվ որպեսզի այս խնդիրը լուծվի և հեշտանա այս բջիջների օգտագործումը, հետազոտողները նախագծել են մի հետազոտություն, որի ընթացքում սրտային օրգանոիդները ստեղծվում են մեզանշիմ և էնդոտրիալ բջիջների կողքին: Արդյունքում, սրտային բջիջները սկսեցին թպրտալ, իսկ գենետիկ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դրանք արդեն հասունացել են: Այս եռաչափ նախագիծը կիրառվեց մկների որովայնի վրա և այս բջիջները կապ հաստատեցին արյան անոթների հետ: Բացի այդ, սրտանոթային մկանների բջիջները շարունակեցին օրգանոիդներում իրենց հասունացման շրջանը և փաստվեց, որ պատվաստման կամ լաբորատոր պայմաններում, սրտամկանի բջիջները կարող են օրգաններում թևակոխել վերջնական հասունացման փուլ և կատարել այն ֆունկցիան, որ կատարում են մարդու սրտի հասուն բջիջները: Հետազոտությունը ցույց տվեց, որ այս եռաչափ բջիջների պատվաստումը մեզանշիմի և էնդոտրիալ բջիջների հետ, թույլ է տալիս վերջիններիս փոխանցել մարդու սրտի հասուն բջիջների ֆունկցիան և տեսքը: Այս նախագծի արդյունքում ստեղծված օրգանոիդներն ավելի լայն հետազոտություններից հետո, կարելի է կիրառել բջջային բուժման ժամանակ և դեղերի լաբորատոիաներում:
Այս հետազոտութան արդյունքները հրապարակվել են Biomaterials միջազգային հեղինակավոր պարբերականում:

Թեհրանի Բեհեշթի համալսարանի, Գերմանիայի Մաքս Փլանք ինստիտուտի և Ռոյան գիտահետազոտական կենտրոնի հետազոտողները, կարողացել են նոր ձեռքբերում արձանագրել, որով ևս մեկ քայլ մոտեցել են սրտանոթային անբավարարության բուժմանը:
Ռոյան հետազոտոկան կենտրոնն արձանագրել է ևս մեկ ձեռքբերում: Վազելու տարբեր ձևերի վերաբերյալ իրականացված հետազոտոթյունը ցույց է տվել, թե վազքի որ տեսակն է ավելի արդյունավետ՝ օրգանիզմի ճարպը վառելու համար: Բոլորը գիտեն, որ սպորտը շատ կարևոր է առողջության համար: Գոյություն ունեն տարբեր մարզումներ, որոնք նախատեսված են օրգանիզմը կոփելու, դիրքային մկաններն ուժեղացնելու կամ ճարպերը վառելու համար: Վազքը դրանցից ամենատարածվածն է և շատ օգտակար է: Իսկ թե վազքի ո՞ր տեսակն է այս դեպքում առավել օգտակար, պարզել է Ռոյան կենտրոնը:
Հետազոտությանը մասնակցել է պատահական կարգով ընդունված 48 լաբորատոր մուկ, որոնք բաժանվել են 8 խմբի և իրականացրել են զառիվերով արագ վազք՝ 15 աստիճան ներքև, զառիվերով արագ վազք 15 աստիճան վերև, արագ վազք հարթության վրա և դանդաղ ու երկար վազք 15 ատիճան զառիվերով, դանդաղ և երկար վազք 15 աստիճան ներքև, դանդաղ և երկար վազք հարթության վրա և այլն: 8 շաբաթ անց, հետազոտողներն ուսումնասիրել են մկների օրգանիզմում ճարպի և նրանց մկանների վիճակը: Հետազոտությունը պարզել է, որ չնայած բոլոր մկների մոտ նկատի առնված գեներն ավելացել են, սակայն զառիվերով ներքև վազքը , զառիվերով վերև վազքի համեմատ և հարթության վրա վազքն ավելի ազդեցիկ են եղել այդ գեների վրա: Հետևաբար պարզվել է, որ զառիվերով վազքը կարող է մեծացնել նյութափոխանակությունը և հալեցնել ճարպը: Այս հետազոտությունը տպագրվել է Gene միջազգային պարբերականում:

Ռոյան հետազոտոկան կենտրոնն արձանագրել է ևս մեկ ձեռքբերում: Վազելու տարբեր ձևերի վերաբերյալ իրականացված հետազոտոթյունը ցույց է տվել, թե վազքի որ տեսակն է ավելի արդյունավետ՝ օրգանիզմի ճարպը վառելու համար:
Հետազոտողների մի միջազգային խմբի հաջողվել է արտադրել պատվաստանյութ՝ Cyncytial ռեսպիրատոր շնչառական վիրուսի դեմ: Այս վիրուսը, մալարիայից հետո, աշխահում երեխաների մահվան երկրորդ պատճառն է: Այն վարակում է երեք տարեկան երեխաներին և ինֆեկցիան տարածում նրանց մարմնում: Այս վիրուսը կարող է լուրջ վտանգներ ունենալ հատկապես ծերերի ու երեխաների համար: Այն տարեկան վարակում է 64 միլիոն մարդու, որոնցից 100 հազարը մահանում են: Այս վիրուսով վարակված մադկանց 90 տոկոսն ապրում է զարգացող երկրներում: Հետազոտությունները պարզել են, որ պատվաստանյութն ունի որոշակի խնդիրներ, սակայն հետազոտողները հուսով են, որ նանոփոշիներից բաղկացած այս պատվաստանյութը հնարավոր կլինի արտադրել մեծ քանակությամբ: Այս խումբը, կլոնավորման միջոցով կարողացել է արտադրել նանոփոշիներ, որոնք բազմանկյուն են և նման են ֆուտբոլի գնդակին: Դրանց յուրաքանչյուր կողմը կարող է միանալ այն սպիտակուցին, որը կարող է ոչնչացնել շնչառական վիրուսը: Այդ սպիտակուցը DS-Cav1 սպիտակուցն է, որն արտադրվել է ավելի վաղ և ներկայումս գտնվում է փորձարկման փուլում: Հետազոտողների խումբը ցույց է տվել, որ եթե այս սպիտակուցը միանա նանոփոշիներին, դրա ազդեցությունը կարող է մեծանալ 10 անգամ: Սա առաջին անգամն է, որ նման տեխնոլոգիայով արտադրվում է պատվաստանյութ: Հետազոտողները հույս ունեն, որ իրենց աշխատանքի արդյունքը դրական կլինի:
Այս հետազոտությունը հրապարակվել է Cell պարբերականում: