Արևմուտքի շահարկումները և վահաբիականության ռազմատենչությունը(2)
Հանուն գթած և ողորմած Աստծո: Թանկագին բարեկամներ, ներկայացնում ենք մեր հերթական հաղորդումը, որում կխոսենք ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից արաբական երկրների հետ սպառազինական պայմանագրերի կնքման մասին:
Նախորդ հաղորդման ժամանակ անդրադարձանք ԱՄՆ-ից, Բրիտանիայից և այլ երկրներից Սաուդյան Արաբիայի սպառազինական գնումներին: Այսօր կխոսենք վերոնաշյալ երկրներից Բահրեյնի, ԱԷՄ-ի և Քուվեյթի սպառազինական գնումների մասին:
Պարսից Ծոցի տարածաշրջանն Ասիայի արևմուտքի մի հատվածն է, որտեղ տեղակայված են Իրանը, ԱՄԷ-ն, Բահրեյնը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Օմանը և Իրաքը:
1960-ական թվականներին, երբ Բրիտանիան մուտք գործեց այս տարածաշրջան, այնտեղ տեղի ունեցան որոշակի փոփոխություններ: Սառը պատերազմի ժամանակ, ԱՄՆ-ն փորձում էր Պարսից Ծոցում գտնել պետություններ, որոնք տնտեսական ու քաղաքական առումով կախված լինեն իրենից: Հենց այդ առումով էլ ԱՄՆ-ի երկսյուն քաղաքականության շնորհիվ, որը կիրառվեց 1969թ, Փահլավիների ժամանակաշրջանի Իրանը և Սաուդյան Արաբիան, որպես Իրանի դաշնակիցներ, սկսեցին մեծացնել այս շրջանում իրենց դերակատարությունը: Չնայած Իրանն իսլամական հեղափոխությունից առաջ հանդիսանում էր ԱՄՆ-ի երկսյուն քաղաքականության հիմքը, հեղափոխության հաղթանակից հետո, ԱՄՆ-ն, կորցնելով իր վաղեմի դաշնակցին, որոշեց ուղղակի ռազմական միջամտություն իրականացնել արաբական երկրներում: Այդ միջամտությունների արդյունքում, տարածաշրջանն անապահով դարձավ: Այսպիսով, Վաշինգտոնը, տարածելով իրանաֆոբիան և աջակցելով ահաբեկչական խմբերին, ավելացրեց սպառազինության վաճառքը: Այս գործընթացը շարունակվում է մինչ այսօր: 2018թ արաբական երկրների ռազմական ծախսերը կազմել են 477 միլիարդ դոլար: 2016-2017թթ համեմատ, այս թիվը գրանցել է 6.3 տոկոս աճ, իսկ 2008-2018 թթ. այդ ցուցանիշը կազմել է 59 տոկոս: Արաբական մի շարք երկրներ, ինչպես՝ ԱՄԷ-ն, Բահրեյնն ու Քուվեյթը, ԱՄՆ-ի և արևմտայն երկրների զենքի ամենամեծ գնորդներն են: Սա իհարկե փոխել է տարածաշրջանի հավասարակշռությունը, ծավալելով սպառազինական մրցակցություն: Մյուս կողմից, վերջին տարիներին, ԱՄԷ-ն որդեգրել է ագրեսիվ քաղաքականություն: Այդ երկրի ռազմական ծախսերը, վերջին տվյալների համաձայն, կազմել են ավելի քան 24 միլիարդ դոլար: Այս տվյալները իհարկե վերաբերում են 2014թ և դրանից հետո ԱՄԷ-ի ռազմական ծախսերն ավելի են մեծացել: Այսպիսով, Սաուդյան Արաբաիայից հետո, ԱՄԷ-ն համարվում է ԱՄՆ-ի զենքի ամենախոշոր գնորդը:

2014-2018թթ Էմիրություններն ԱՄՆ-ից գնել է հրթիռային և ՀՕՊ համակարգ, հեռակառավարվող ռումբեր ու հրթիռներ, ԱԹՍ-եր, Հավեքս ուղղաթիռ և այլ զինամթերթք:
2017թ Աբու Դաբիում կայացած զենքի ցուցահանդեսում, Էմիրությունները հակատանկային համակարգի գնման 790 մլն դոլար արժողությամբ պայամանագիր կնքեց ՌԴ Արտահանման գործակալության հետ: Իսկ 2017թ նոյեմբերին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ Էմիրությունները Գովինդ մակնիշի երկու ռազմանավի գնման պայմանագիր է կնքել:
Բահրեյնը նույնպես, չնայած իր փոքր տարածքին, ունի գեոպոլիտիկական կարևոր նշանակություն: 2017թ այս երկիրն իր ՀՆԱ-ի 3 տոկոսը հատկացրել է ռազմական ծախսերին: 2017թ Բահրեյնը ավելի քան 1.3 միլիարդ դոլար է հատկացրել Արևմուքտից զենք գնելու համար: Նույն թվականի հոկտեմբերին, Բահրեյնը ՌԴ-ի հետ բանակցություններ է սկսել S-400 համակարգերի գնման վերաբերյալ:
2018թ, Պենտագոնը Բահրեյնի հետ ստորագրեց 80 մլն դոլար արժողությամբ հակատանկային հրթիռային համակարգի վաճառքի պայմանագիր: Նույն թվականին, Բահրեյնն ԱՄՆ-ից գնեց F-70 կործանիչի համար նախատեսված 3200 ռումբ, 40 մլն դոլար արժողությամբ: Այս ընթացքում, Բահրեյնը Բրիտանիայից գնել է Մերիլենդ կործանիչներ և ԱՄՆ-ից՝ զարգացած ռադարային սարքեր:
Քուվեյթը նույնպես, փոքր երկիր լինելով, կատարում է սպառազինական խոշոր գնումներ: 2017թ Քուվեյթը 1.1 միլիոն եվրոյի զենք է գնել: ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը, 2017թ այդ երկրի հետ կնքել է 300 «Help Fire» հակազրահային հրթռիների գնման պայմանագիր, որն արժեցել է 40 միլիոն դոլար: 2017թ Քուվեյթն ամերիկյան «Laky Martin» ընկերության հետ կնքել է Սնայպեր տեսակի հրթիռային համակարգի գնման պայմանագիր:

2017թ հոկտեմբերին, ԱՄՆ-ն, ահաբեկչության դեմ պայքարի և ինքնապաշտպանության պատրվակով, համաձայնեց Քուվեյթին վաճառել M1 տեսակի 218 տանկ և FA 18 տեսակի 28 կործանիչ:
Այս ամենը վկայում է այն մասին, որ արաբական երկրներն իրենց նավթային եկամուտները լցնում են արևմտյան երկրների գրպանը: Իսկ արևմտյան երկրների ղեկավարաներն իրենց վաճառքն ավելացնելու համար, տարածում են իրանաֆոբիան: Ֆրանսիայի պաշտպանության նախարարը, 2018թ փետրվարին հայտարարեց, որ այդ զենքերը ոչ միշտ են կիրառվում: Դա այն դեպքում, երբ սաուդյան կոալիցիայի կողմից Եմենի բնակչության սպանդն իրականացվում է հենց այդ զենքերով: Իսկ արևմտյան երկրներում ստեղծվում են նոր աշխատատեղեր, իսկ արաբական երկրներն ավելի ու ավելի մեծ կախվածության մեջ են ընկնում Արևմուտքից:

ԵՄ-ն 2018թ հայտարարեց, որ Արաբիային ԱՄԷ-ին վաճառել է 87 մլն դոլարի զենք: ՄԱԿ-ի Հասարակական կազմակերպությունների շարժման ղեկավար Դոնալդ Սոնի ասելով, Բրիտանիան և ԵՄ-ում նրա դաշնակիցները հայտարարում են, որ Եմենի ճգնաժամը ռազմական լուծում չունի, սակայն Արաբիային զենք վաճառեով, ավելի են խորացնում Եմենի ճգնաժամը: Ճգնաժամի երեք տարիների ընթացքում, ՄԱԿ-ի ԱԽ-ն վավերացրել է այդ կապակցությամբ ընդամենը երեք բանաձև, ինչը զարմանալի է: Այս ընթացքում, Բրիտանիան շարունակում է աջակցել Սաուդյան Արաբիային, ինչը հակասում է ԱԽ-ում այդ երկրի առաքելությանը: Սաուդյան կոալիցիան վերջին տարիներին հենց այդ զենքերով ռմբակծում է տարածաշրջանի ամենաաղքատ երկիրը, անօթևան դարձնելով միլիոնավոր մարդկանց:
Երբ սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջին 2018թ հոկտեմբերի 2-ին Ստամբուլի հյուպատոսարանում սպանվեց, մեծ ալիք բարձրացավ Արաբիային սպառազինություն վաճառելու դեմ: Գերմանիան հայտարարեց, որ դադաեցնելու է Ռիադին զենքի վաճառքը, մինչև որ Սաուդյան Արաբիան պատասխան տա, թե ինչո՞ւ է սպանվել Խաշողջին: Սակայն Գերմանիայի խոստումը երկար չտևեց:

Այս ընթացքը ցույց է տալիս, որ արևմտյան երկրների համար մարդու իրավունքները և ժողովրդավարությունը ոչ մի արժեք չունեն և խոսքի մակարդակից չեն անցնում:
«Կապիտալների աշխարհ» գրքի հեղինակ Էնդրյու Ֆայնշտայնն ասում է, որ քանի դեռ սպառազինական առևտուրն իրականանում է պետական մակարդակով և պաշտոնաթող պաշտոնյաները շարունակում են աշխատել զենքի արդյունաբերության ոլորտում, զենքի վաճառքը երբեք չի դադարի: Նույնիսկ բազմահազար մարդկանց սպանությունն այդ զենքերով, չի կարող թուլացնել զենքի վաճառքի լոբբիին: Եվրոպական, ամերիկյան ու սիոնիստական որևէ ուժ չի ցանկանում, որպեսզի զենքի առևտուրը դադարի:
Թանկագին բարեկամներ, պետք է ասել, որ սպառազինական առևտուրն արևմտյան երկրներին շահույթ է բերում: Նրանք տնտեսապես աճում են, սակայն տարածաշրջանի հետադեմ արաբական երկրների միջոցով պատերազմներ են հրահրվում և խաթարվում է տարածաշրջանի անվտանգությունը: Այս երկրները մի կողմից ոչնչացնում են իրենց հարստությունը և մյուս կողմից, այս զենքերի միջոցով, ուղղակի ու անուղղակի կերպով, Եմենում, Իրաքում, Լիբիայում, Աֆղանստանում և Սիրիայում սպանում են հազարավոր մուսուլմանների: