Միացյալ Նահանգները՝ ահաբեկչության և թմրանյութերի տարածման պատճառ Աֆղանստանում (6)
(last modified Wed, 19 Jun 2019 11:52:30 GMT )
Հունիս 19, 2019 16:22 Asia/Tehran
  • Միացյալ Նահանգները՝ ահաբեկչության և թմրանյութերի տարածման պատճառ Աֆղանստանում (6)

Ողջույն ձեզ թանկագին ուղեկիցներ: Այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք Աֆղանստանում ԱՄՆ-ի կողմից թմրադեղերի արտությանն ու մաքսանենգությանը ցուցաբերվող աջակցության խնդիրը: Ընկերակցեք մեզ:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունը փոխել է իր ռազմավարությունը Աֆղանստանում և ըստ երևույթին, պետականաշինությունից անցում է կատարել հակահաբեկչական գործողության, սակայն, փաստորեն նա անվտանգության փուլից մտել է առևտրական փուլ: Հետևաբար, Աֆղանստանի հանքային ռեսուրսների փոխանցումը մասնավոր անվտանգության ընկերություններին, ինչպիսիք են «Բլաքվաթեր»-ը, որոնք թալանում են այդ երկրի բնական ռեսուրսները ավելի վտանգի են ենթարկում Աֆղանստանի անվտանգությունը:

Թմրանյութերի արտադրության և մաքսանենգության աճը դեռեւս շարունակում է մնալ Քաբուլի կառավարության դեմ ուղղված գլխավոր սպառնալիքը:

 Իլինոյսի համալսարանի քաղաքական գիտությունների պրոֆեսոր Նիկոլաս Գրոսմանն, National Review պարբերականում գրել է, որ ԱՄՆ-ի

նպատակն Աֆղանստանում այլևս պետականաշինությունը չէ, ինչպես որ ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշն էր պնդում: Այդ երկրում իդեալական իրավիճակին հասնելու հուսալի հեռանկարներ չկան:

Թրամփի երկակի մոտեցումը Աֆղանստանում  

Աֆղանստանում Թրամփի նախագահության օրոք ամերիկյան ԱԹՍ-ի միջոցով օդային հարձակումները հաճախակիացել են: 2018 թ. հունվարին այս հարձակումների թիվը հասել է 2244-ի: Միավորված ազգերի կազմակերպության վիճակագրության համաձայն, 2018 թ. փետրվարին այդ հարձակումները հանգեցրել են քաղաքացիական զոհերի մեծացմանը: Հարձակման մի մասը իրականացվել է հերոինի արտադրության լաբորատորիաների ռմբակոծման պատրվակով:

Աֆղանստանում քաղաքական հարցերով փորձագետ Վահիդ Մոջդեն ասում է, որ ամերիկացիները քիմիական նյութերը Աֆղանստան տեղափոխելովմեծ դեր են խաղում ափիոնը հերոինի վերածելու հարցում: Թմրանյութերի արտադրության և թմրաբիզինեսի տարածումով՝ իրականում ԱՄՆ-ը հանդիասնում է պատերազմի գլխավոր պատճառն Աֆղանստանում:

Ատլանտյան խորհրդի ավագ գիտաշխատող Կրիշնադև Կալամուրը ասում է, որ Աֆղանստանի դաշտերի զգալի մասը հատկացվում է կակաչի (Խաշխաշի) ցանքսին:

Հիմնական հարցն այն է, թե ինչու, չնայած ԱԹՍ-ների կողմից իրականացված այդ բոլոր հարձակումներին, Աֆղանստանում թմրանյութերի արտադրության լաբորատորիաները վերջին տարիներին չեն վերացվել կամ կրճատվել: Սա կասկածներ է հարուցում Թրափմի կառավարության և նախկին վարչակազմի կողմից, Աֆղանստանում ահաբեկչության և թմրամիջոցների դեմ պայքարի պնդումների կապակցությամբ: Այս հարցին պատասխանելով, նախկին խորհրդային Միության բանակի հրամանատարներից գեներալ Գարիովն ասել է, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ դադարեցնել Աֆղանստանում թմրանյութերի արտադրությունը, քանի որ այդ միջոցով ֆինանսավորում է Աֆղանստանում իր ռազմական ծախսերը:

Լոնդոնի տնտեսագիտական համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Մենսֆիլդը կարծում է, որ հաշվի առնելով քաղաքացիական զոհերի ավելացումը ռմբակոծման արժեքը շատ ցածր է այն վայրերում, որոնք կասկածվում են կակաչի ցանքսի կամ թմրանյութերի արտադրության լաբորատորիաները ոչնչացնելու մեջ:

 Նրա կարծիքով, ԱՄՆ-ի վարքագիծն ավելի շատ նման է «թմրանյութերի արտադրության դեմ պայքարի» թեմայով բեմադրության: Իհարկե, Աֆղանստանում օդային հարվածների հետ կապված թմրամիջոցների խնդիրը նոր հարց չէ,ինչը Թրամփի օրոք ավելի լուրջ տեսք է ստացել:

Միացյալ Նահանգներն Աֆղանստանից թմրանյութերի բիզնեսի հիմնական աղբյուրն է

2016 թ. Աֆղանստանի թմրամիջոցների դեմ պայքարի նախարարության փոխտնօրեն Ջավիդ Ղայեմը ասել էր, որ Աֆղանստանում թմրանյութերի արտադրությունը ոչ միայն ներքին, այլև թմրանյութերի միջազգային շուկաներում աճող պահանջարկի հետևանքն է և դրա պատճառով մաքսանենգությունը ավելացել է Աֆղանստանում: Այդ իսկ պատճառով, թմրամիջոցների զոհերը միայն Աֆղանստանի ժողովուրդը չեն, այլ պետք է ուշադրություն դարձնել, որ թմրաբիզնեսը կշարունակվի աճել եվրոպական շուկաներում: Հետեւաբար, Աֆղանստանում թմրամիջոցների խնդիրը՝ տարածաշրջանային եւ գլոբալ մարտահրավեր է դարձել: Քանի դեռ ԱՄՆ-ի միջամտության հետևանքով Աֆղանստանը համարվում է աշխարհի խոշորագույն թմրանյութերի արտադրողը և նրա տնտեսության մեծ մասը կախված է այդ խնդրից, բնականաբար, այն երկրները, որոնք գտնվում են թմրամիջոցների մաքսանենգության ճանապարհին, պետք է դիմագրավեն թմրաբիզնեսի ճգնաժամը և թմրամիջոցների դեմ պայքարի վտանգները:

 Իսլամական Իրանը թմրամիջոցների դեմ պայքարում ավելի քան չորս հազար նահատակ է նվիրել և բնականաբար, եթե Իրանը լուրջ հակազդեցություն չցուցաբերի թմրամիջոցների դեմ պայքարում, այսօր եվրոպական երկրները պետք է դիմակայեն թմրամիջոցների մաքսանենգության և թմրամոլների թվի ավելացման վտանգին:

Աֆղանստանում թմրամիջոցների մշակման հիմնական կենտրոններն են, Քանդահարը, Հելմենդը և Հերաթը, Իրանի սահմանին, Ֆեյզաբադը և Բադախշանը, Տաջիկստանի և Չինաստանի սահմանին, Աֆղանստանի հարավային շրջաններում՝ Պակիստանի սահմանին:

Բացի Աֆղանստանը, նրա չորս հարևաններ՝ Պակիստանը, Իրանը, Տաջիկստանը և Չինաստանը ներգրավված են թմրամիջոցների մաքսանենգության մեջ:

Մյուս կողմից Բալկանները, որպես Թուրքիան Եվրոպային միացնող ճանապարհը, նույնպես ներգրավված են այդ սև առևտրի մեջ: Մինչ խորհրդային Միության զորքերի ներխուժումը Աֆղանստան, այդ երկրում եւ Պակիստանում ափիոնի արտադրությունը հիմնականում սահմանափակվում էր տարածաշրջանային սպառումով:

Սակայն, Աֆղանստանում ԱՄՆ-ի և հատկապես ԿՀՎ-ի միջամտություններից հետո Աֆղանստանի և Պակիստանի սահմանամերձ շրջանները դարձել են աշխարհի խոշորագույն հերոյին արտադրող շրջանները:

ԱՄՆ-ի ձևական պայքարը թմրաբիզնեսի դեմ Աֆղանստանում

Եթե Թրամփի վարչակազմը և ԱՄՆ-ի նախկին կառավարությունները ազնիվ էին, ահաբեկչությանը դիմակայելու և Աֆղանստանում անվտանգության ապահովման հարցում, նախ պետք է թմրամիջոցների մաֆիան, ինչպես նաև երկրում ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումներին ոչնչացնեին: Սակայն ոչ միայն այդպես չեղավ, այլ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զինված ուժերը Աֆղանստանում խթանել են ափիոնի և թմրամիջոցների մաքսանենգության ու արտադրության գործընթացները: Հետևաբար, եթե ներկայիս իրավիճակը շարունակվի, տնտեսական համակարգի բարեփոխման, այլընտրանքային գյուղատնտեսական նախագծի իրականացման և ահաբեկչության ու ծայրահեղականության դադարեցման համար հուսալի հեռանկարներ չկան Աֆղանստանում:

 

ԱՄՆ-ն աջակցում է հերոինի արտադրությանն Աֆղանստանում

Աֆղանստանում ապագա իրավիճակը մտահոգիչ է՝ քանի որ ԱՄՆ-ի կողմից հովանավորվում են ահաբեկչական խմբերը, ինչպիսին է ԻԼԻՊ-ը։ Նրանց ֆինանսավորման աղբյուրը նաև թմրամիջոցների մաքսանենգությունն է: Նույնիսկ եթե «Թալիբան» խումբը Աֆղանստանի կառավարության հետ հասնի խաղաղության համաձայնության, Թրամփի կառավարությունը կփորձի շարունակել անվտանգության ճգնաժամն այդ երկրում:

 Զեկույցները ցույց են տալիս, որ ԻԼԻՊ-ն իր ծախսերի մի մասը ծածկելու համար Աֆղանստանում հատում ու վաճառում է ծառերը: Մյուս կողմից ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումն իրականացնում է բռնի գործողություններ Նանգարհար և Հելմանդ նահանգների գյուղատնտեսական տարածքներն իր վերահսկողության տակ առնելու համար։Սա ցույց է տալիս, որ այս ահաբեկչական խումբը շարունակում է լուրջ ուշադրություն դարձնել թմրանյութերի բիզինեսին իր ֆինանսական միջոցներն ապահովելու համար:

 Թմրանյութերի խնդիրը, բացի որ մեծ դժվարություններ է առաջացրել Աֆղանստանի ժողովրդի համար, այլև սոցիալական և անվտանգության հետեւանքներ ունի տարածաշրջանի երկրների համար: Թմրանյութերի մաֆիայի դեմ պայքարը, տարածաշրջանի երկրներում սարսափելի նյութական և մարդկային ահավոր վնասներ պատճառելուց բացի, վտանգում է հասարակությունների, հատկապես երիտասարդ սերնդի անվտանգությունը:

Կասկած չկա, որ երիտասարդներին թմրանյութերով վարակելը և երիտասարդ սերնդի թուլացումը ԱՄՆ-ի իմպերիալիստական քաղաքականության ռազմավարությունն է և այսպիսով, թմրամիջոցների վաճառքի համար նոր շուկաներ ստեղծելով ԱՄՆ-ը փորձում է կանխել տարածաշրջանի երկրների վերականգնումն ու զարգացումը:

 Վաշինգտոնին անհանգստացնում է,այն փաստը որ երիտասարդ սերունդը, հատկապես Աֆղանստանում, անկախության պայքարի դրոշն իր ձեռքը վերցնելով, օկուպանտ ուժերին կհեռացնի իր երկրից, և ԱՄՆ-ին կարժանացնի Բրիտանիայի և Խորհրդային Միության պատմական ճակատագրին։

 

ԱՄՆ-ը նպաստում է խաշխաշի դաշտերի տարածմանը Աֆղանստանում