Սպառազինական առևտուրը, Արևմուտքի շահամոլությունը և վահաբիականների միլիտարիզմը (3)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i108665-Սպառազինական_առևտուրը_Արևմուտքի_շահամոլությունը_և_վահաբիականների_միլիտարիզմը_(3)
Հաղորդաշարի հերթական համարում կխոսենք արաբական մի շարք երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի հետ ԱՄՆ-ի սպառազինական պայմանագրերի կնքման նպատակների մասին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունիս 22, 2019 12:07 Asia/Tehran

Հաղորդաշարի հերթական համարում կխոսենք արաբական մի շարք երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի հետ ԱՄՆ-ի սպառազինական պայմանագրերի կնքման նպատակների մասին:

Նախորդ հաղորդման ընթացքում անդրադարձանք Պարսից Ծոցի արաբական երկրների սպառազինական գնումներին: Այսօր կխոսենք այն մասին, թե ԱՄՆ-ն ու մյուս արևմտյան երկրներն ինչ շահեր են հետապնդում Սաուդյան Արաբիային զենք վաճառելով: Սպառազինության վաճառքը շատ կարևոր տնտեսական նշանակություն ունի արևմտյան երկրների համար, քանի որ ապահովում է մեծ շահույթ:
Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների ինստիտուտի զեկույցի համաձայն, 2017թ աշխարի երկրների ընդհանոր ռազմական բյուջեն կազմել է 1 տրիլիոն 739 միլիարդ դոլար, ինչը 2016թ համեմատ 1.1 տոկոս աճ է ցույց տալիս: Զեկույցում ասվում է, որ զենքի վաճառքը երկրների արտահանման կարևոր մասն է կազմում: Որպես օրինակ, ԱՄՆ-ի արտահանումների 34 տոկոսը կազմում է  սպառազինության վաճառքը: Զենքի վաճառքը և այդ ոլորտում աշխատատեղերի ստեղծումը Դոնալդ Թրափի նախընտրական քարոզարշավի ամենակարևոր խոստումներից էր: «Նախ Ամերիկան» կոչը նույնպես կապ ունի այս խոստման հետ: Զենքի արտահանումը նույնպես ԱՄՆ-ի ամենակարևոր գործիքն է  դիվանագիտության ոլորտում: ԱՄՆ-ն երկակի ստանդարտներ է կիրառում այն երկրների նկատմամբ, որոնք գտնվում են կոնֆլիկիտի մեջ, զենք վաճառելով հակամարտող երկու կողմերին էլ: Այսպսիով, շատ հաճախ, մի կողմն օրինական կերպով է զենք գնում, մյուս կողմն անօրինական կերպով և միջնորդների միջոցով:  

 

ԱՄՆ-ի սպառազինական առևտուրը և Սաուդյան Արաբիան

 

ԱՄՆ-ի հետ միասին, եվրոպական երկրները նույնպես Սաուդյան Արաբիային զենք են մատակարարում: Զենքեր, որոնց կիրառումը ոտնահարում է մարդու իրավունքները: Կարելիէ  ասել, որ պարսիցծոցյան երկրներում սպառազինության աննախադեպ առուվաճառքը սկսվել է դեռևս 90-ական թվականներին: Եվրոպայի և պարսիցծոցյան երկրների միջև 1988 կնքվեց սպառազինական պայմանագիր, որը գործադրվեց 1990թ:  
Եվրոպան Պարսից ծոցում հետապնդում է  երկու նպատակ: Նախ՝ պահպանել կայունություն և անվտանգություն, որպեսզի նավթի արտահանումը տեղի ունենա բնականոն ընթացքով: Բացի դրանից, ԵՄ-ն նպատակ ունի մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում: Պարսից Ծոցն ունենալով էներգիայի մեծ պաշարներ, կարևոր նշանակություն ունի Եվրոպայի համար: Դա այն դեպքում, երբ արաբական հետամնաց երկրներին ԱՄՆ-ի ու Արևմուտքի զենքի վաճառքը պատճառ է դառնում, որ տարածաշրջանում զենքի մրցավազքն ավելի արագանա և բնականաբար խաթարի տարածաշրջանի անվտանգությունը: Ըստ  երևույթին, սպառազինություն վաճառելու Արևմուտքի նպատակներից է նաև Սիոնիստական ռեժիմի անվտանգությունն ապահովելը: ԱՄՆ-ն ու Եվրոպան նաև ցանկանում են զենք վաճառելով, աջակցել արաբական հետամնաց երկրների ու Սիոնիստական ռեժիմի հարաբերությունների բնականոն հունին: Եվ չնայած հեռավոր անցյալում արաբական երկրները պայքարել են Սիոնիստական ռեժիմի դեմ, սակայն  վերջին տասնամյակներում, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Բահրեյնը, դավաճանելով իսլամ աշխարհի գաղափարախոսությանը, բացահայտ կերպով փորձում են կարգավորել այդ ռեժիմի հետ իրենց հարաբերությունները: Այս երկրներն անգամ անվտանգության հարցերի ոլորտում են օգտվում Թել Ավիվի ծառայություններից: Որպես օրինակ, լուրեր են պտտվում, որ Մեքքայի ուխտագնացների անվտանգության ապահովումը հանձնվել է  Սիոնսիտական ռեժիմին: Փաստերը վկայում են նաև, որ Իսրայելը Սաուդյան Արաբիայի հետ համագործակցել է «արաբական գարնան» իրադարձություններում և 2006թ.  33-օրյա պատերազմում: 

 

ԱՄՆ-ն և սպառազինական առևտուրն արաբների հետ

 

Միջին Արևելքի իրավաբանական ու ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Անվար Էշխին, ով վերրջերս բազմաթիվ այցելություններ է ունեցել բռնագրավված տարածքներ, նշում է, որ Սաուդյան Արաբիան ցանկանում է, որ Սիոնիստական ռեժիմը դառնա Արևմտյան Ասիայի մի հատվածը: «Մենք չենք կարող առանձնացնել այդ տարածաշրջանը».ասել է նա:
Բենիամին Նեթանյահուն, որ Սիոնսիտական մանկասպան ռեժիմի վարչապետն է, հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմը Սաուդյան Արաբիան համարում է իր դաշնակիցը և ոչ թե թշնամին և Պաղեստինի վերաբերյալ Ռիադի քաղաքականությունը մեծ փոփոխություն է  կրել:
Քաղաքագետ Ֆարիդ Զաքարիան, Շվեյցարիայի Դավոսում 2018թ անկացված տնտեսական նիստում ասել է. «Սիոնիստական ռեժիմը Սաուդյան Արաբիան համարում է իր դաշնակիցը և ոչ թե թշնամին, որովհետև նրանց միավորում են երկու հիմնական սպառնալիքներ՝ Իրանը և ԻԼԻՊ-ը»: 
Ըստ երևույթին, իրանաֆոբիայի տարածումը նաև Սիոնիստական ռեժիմի ու վահաբիականության նպատակն է: Այն հնարավորություն է ստեղծում իսլամ աշխարհի հիմնական խնդիրներն այդ թվում Պաղեստինի հարցը մոռացության տալ և իրականացնել «դարի գործարք» սատանայական նախագիծը: Մյուս կողմից, դա պատրվակ է Արևմուտքի համար՝ արաբական հետամնաց երկրներին զենք վաճառելու և նրանց նավթային հարստությունը թալանելու համար: Հենց այս պատճառով էլ Թրամփի օրոք, արաբական երկրներին զենքի վաճառքն ավելի արագ ընթացք է ստացել:
Մյուս կողմից, Վաշինգտոնի և նրա դաշնակիցների քայլերն իրանաֆոբիա տարածելու հարցում ավելի են ուժգնացել: Այս շրջանակներում, կազմակերվում են համաժողովներ, որպեսզի ցույց տրվի, թե «Իրանն ինչ վտանգ է ներկայացնում իրենից»: 
Սաուդյան Արաբիան նույնպես օգտվում է ԻՀԿ և ԱԼ նիստերից՝ իր հակաիրանական քաղաքականությունն առաջ տանելու նպաակով: Որպես օրինակ, 2019թ հունիսին Մեքքայում տեղի ունեցած ԻՀԿ նիստում, Ռիադը նման քայլեր արեց, ինչը քննադատության արժանացավ անդամ երկրների կողմից:

 

ԱՄՆ-ի և արևմտայն երկրների մեծ շահույթը՝ արաբական երկրների հետ սպառազինական առևտրից

 

Տնտեսական մեծ շահույթ տանալու նպատակով իրանաֆոբիայի տարածումն արևմտյան որոշ երկրների քաղաքականության գլխավոր առանցքն  է: Սակայն Թրամփի օրոք, ԱՄՆ-ն ցանկություն է հայտնել միջուկային տեխնոլոգիա վաճառել Իսրայելին, ինչի արդյուքնում, այս գործընթացը բարդ փուլ է թևակոխել: 
Աֆղանստանի միջազգային հարցերով փորձագետ Յասեր Մոհսենի ասելով. «Միացյալ Նահանգները փորձում է ցույց տալ, թե Իրանը միջուկային զենք է ձեռքբերում և համարվում է տարածաշրջանի ու աշխարհի ամենամեծ վտանգը: Նպատակն այն է, որ արաբական երկրներին ստպի սպառազինական խոշոր պայմանագրեր կնքել ԱՄՆ-ի հետ»:
Բացի այդ, ԱՄՆ-ն նաև առաջարկել է արաբական ՆԱՏՕ ստեղծել: Այդ առաջարկը ներկայացվեց 2015թ. ապրիլին՝ Եգիպտոսում կայացած Արաբական պետությունների լիգայի 26-րդ նիստում, սակայն ըստ երևույթին պարտության մատնվեց: Այս նախագծի համաձայն, Պարսից Ծոցի Համագործակցության Խորհրդի վեց երկրները, Մարոկկոյի, Հորդանանի, Եգիպտոսի հետ միասին, Սաուդյան Արաբիայի ղեկավարությամբ, պետք է ստեղծեն համատեղ ցամաքային, օդային, ջրային ու ոստիկանական ուժեր: Այսպիսով, կարելիէ  ասել, որ ԱՄՆ-ն և արևմտյան երկրները լավատեղյակ են, թե թաքֆիրական վահաբիականությունն ինչ մեծ ցանկություն ունի տարածաշրջանում տարածել միլիտարիզմը: Իսկ դրանից նրանք քաղում են առավելագույն օգուտը՝ զենք մատակարարելով Սաուդյան Արաբիային: Այս գործընթացն արդյունավետ դարձնելու համար, նրանք փորձում են շեղել հանրային կարծիքը՝ Իրանին ու  պաղեստինյան ընդդիմադիր ուժերին որպես ահաբեկիչ ներկայացնելով: Եվ չնայած սպառազինական առևտուրը պատճառ է դառնում, որ ԱՄՆ-ի քաղաքացիների կյանքի որակը բարձրանա, բացվեն նոր աշախատատեղեր, երկրի հարստությունն ավելանա և իրականութուն դառնա Թրամփի «Նախ՝ Ամերիկա» խոստումը, սակայն  սա անշուշտ Եմենի անպաշտպան ժողովրդի համար ողբերգություն է: Բացի այդ, բարձրանում է նաև ահաբեկչական խմբերի ռազմական կարողությունը, որոնք հովանավորվում են վահաբիական ուժերի կողմից: