Անդրադարձ Թիրի 7-ի աղետին՝ ահաբեկչական ակտին
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i108747-Անդրադարձ_Թիրի_7_ի_աղետին_ահաբեկչական_ակտին
Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանի ժողովուրդը դարձավ թշնամու և այն խմբավորումների ահաբեկչական ակտերի թիրախը, որոնք իրենց նենգ նպատակների իրականացման ճանապարհին չեն խորշել որեւէ ոճրագործությունից եւ նույնիսկ չեն խնայել հասարակ քաղաքացուն:Ահաբեկչական ակտերի մեծ մասը իրականացել է Մոնաֆեղին (Մոջահեդին-ե Խալղ) ահաբեկչական խմբավորման գործակատարների կողմից:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունիս 24, 2019 20:52 Asia/Tehran

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանի ժողովուրդը դարձավ թշնամու և այն խմբավորումների ահաբեկչական ակտերի թիրախը, որոնք իրենց նենգ նպատակների իրականացման ճանապարհին չեն խորշել որեւէ ոճրագործությունից եւ նույնիսկ չեն խնայել հասարակ քաղաքացուն:Ահաբեկչական ակտերի մեծ մասը իրականացել է Մոնաֆեղին (Մոջահեդին-ե Խալղ) ահաբեկչական խմբավորման գործակատարների կողմից:

«Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորումը 1979-ից 1981 թվականներին ստանձնել  է բազմաթիվ պատասխանատուների,հեղափոխական ուժերի եւ ժողովրդի զանազան խավերի դեմ իրականացրած ահաբեկչության պատասխանատվությունը:

Ահաբեկչական ակտերից մեկը իրականացել է 1981 թվականի հունիսի 27-ին (իրանական 1360 թվականի թիր ամսի 7-ին),որի ընթացքում,Թեհրանում գտնվող «Իսլամական հանրապետության»կուսակցության հավաքների դահլիճում ուժգին ռումբի պայթյունի հետեւանքով ,նահատակվեցին երկրի գերագույն ատյանի նախագահ այաթ. Սեյեդ Մոհամմադ Հոսեյնի Բեհեշտին, եւ նրա հետ միասին երկրի 72 պատասխանատուներ,այդ թվում չորս նախարաներ,12 փոխնախարարներ և խորհրդարանի 30 պատգամավորներ:

Ամիսներ անց 1981 թվականի օգոստոսի 29-ին( իրանական շահրիվար ամսի 8-ին )  ահաբեկչական պայթյունի հետեւանքով նահատավեցին Իրանի ժամանակի  Հանր.նախագահ Մոհամադ Ալի Ռաջաին եւ վարչապետ Մոհամմադ Ջավադ Բահոնարը: 

Իրանի ժողովուրդը  ահաբեկչության զոհ է դարձել:  Իրանի 17 հազար անմեղ քաղաքացիներ զոհն են դարձել արեւմուտքի կողմից հովանավորվող ահաբեկչութեան:

ԱՄՆ-ի և  ահաբեկչության դեմ պայքարի ջատագովի դերում հանդես եկող եվրոպական  որոշ երկրների դիտանկյունից կարեւոր չէ ,որ մոնաֆեղների ահաբեկչության զոհն են դարձել Իրանի ժողովրդի ավելի քան 12 հազար քաղաքացիներ: 

Նման մոտեցմամբ,ԱՄՆ-ն իր աչքերը փակեց մոնաֆեղների ահաբեկչական ակտերի վրա եւ նրանց առավ իր հովանու տակ :

ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի նախկին անդամ եւ մոնաֆեղների հովանավոր «Ռեյմոնդ Թանթեր»-ը ,ով հեղինակել է գիրք այդ խմբավորման ակտիվությունների մասին,որպեսզի իրենց անունը դուրս դրվի ահաբեչությունը հովանավորողների ցանկից նշել է.«Նրանք,այսինքն (մոնաֆեղները) պատժամիջոցից եւ պատերազմից ավելի լավ տարբերակ են, Իրանի դեմ ԱՄՆ-ի ծրագրերի առաջտարմանը նպաստելու համար»:

ԱՄՆ-ը եւ եւրոպական որոշ երկրներ թեեւ գիտեին ,որ ահաբեկչական այդ խմբավորման  ձեռքերը շաղախված են հազարավոր անմեղ մարդկանց արյամբ,սակայն երբ մոնաֆեղները Իրանից փախուստի դիմեցին ,հովանավորեցին նրանց: Մոնաֆեղները միառժամանակ եղան Ֆրանսիայում ,իսկ պարտադրյալ պատերազմը մեկնարկելով ,նրանք անցան Իրաք եւ թշնամու ներխուժման տարիներին ,միացան Սադդամի վարչակազմին: Իրաքի դեմ ԱՄՆ-ի հարձակումից եւ Սադդամի վարչակազմի տապալումից հետո,ահաբեկչական այդ խմբավորման վարձկանները ԱՄՆ-ի եւ Եւրոպայի հովանավորությունը վայելեցին եւ արեւմուտքի հովանավորությամբ փոխադրվեցին Ալբանիա,որպեսզի ազատ կերպով շարունակեն իրենց աշխատանքները:

Նման գործընթացներ ապացուցեցին ,որ ԱՄՆ-ի եւ իր եւրոպացի որոշ դաշնակիցների  կողմից ահաբեկչությանը ցուցաբերված հովանավորությունը տարածաշրջանում միջամտելու եւ Իրանին հարվածելու Վաշինգտոնի ռազմավարության մի մասն է եղել:

Հեղափոխության մեծարգո առաջնորդ այաթ .Խամենեին այդ մասին անդրադառնալով «թիրի 7-ի»  նահատակների ընտանիքների հետ հանդիպման ընթացքում ,ընդգծել է.«Երկակի այս մոտեցմամբ ,նրանք ովքեր Իրանում ահաբեկչական ոճրագործություններ են իրականացրել ,այսօր ազատորեն աշխատում են Եւրոպայում եւ ԱՄՆ-ում,հանդիպում ունենալով այդ երկրների պատասխանատու այրերի   հետ եւ նույնիսկ նրանց համար բանախոսական նիստեր կազմակերպում "մարդու իրավանց" թեմայով»:

Իսլ.հեղափոխության առաջնորդը դա համարել է մեծ խայտառակություն  եւրոպական երկրների եւ ԱՄՆ-ի համար եւ հիշատակել.«Ահաբեկչական այդ խմբավորումը նրանք են ,ովքեր ժողովրդին եւ նույնիսկ Իսլամը պաշտպանելու հավակնությամբ մաս են կազմել Իրանի ժողովրդի պայքարին,սակայն հետագայում ոճրագործություններ են իրականացրել ,ինչպես 7-թիրի դեպքը եւ քաղաքացիների դեմ ահաբեկչական արարքները։Նրանք  իվերջո միացել  են Սադդամի պես անհատին,իսկ այսօր էլ վայելում են ԱՄՆ-ի հովանավորությունը»:

Միառժամանակ առաջ Ասոշիեյթդ փրեսը քողազերծելով ահաբեկչության նկատմամբ ԱՄՆ-ի ցուցաբերած հովանավորությունների մի մասը ,նշել է,որ ԱՄՆ-ի  որոշ սենատորներ կաշառքներ են ստացել Մոնաֆեղին խմբավորման պարագլուխներից ։ «ԱՄՆ-ի Հանր.նախագահ Դոնալդ Թրամփի դահլիճի անդամներից մեկը եւ առնվազն նրա խորհրդականներից մեկը , կաշառք են ստացել և ելույթով հանդես եկել Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման համար»,գրել է Ասոշիեյթդ փրեսը :

Ըստ գործակալության հաղորդման՝ Թրամփի տրանսպորտի նախարար Էլին Չաոն,2015 թվականին Մոնաֆեղին խմբավորման  քաղաքական թեւի համար հինգ րոպեանոց ելույթի  դիմաց  ստացել է 50 հազար դոլար:

Նույնպես պարզվել է,որ Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին այդ խմբի  համար ունեցած ելույթի  դիմաց անհայտ գումար է ստացել:

Խայտառակությունը շարունկավեց այն աստիճանի ,որ ԱՄՆ-ի նախկին Հանր.նախագահ Օբաման այդ գործընթացը կասեցնելու նպատակով Գանձապետարանին հրահանգել էր քննարկելու ,թե արդյոք ամերիկացի քաղաքական գործիչների կողմից նման ելույթների դիմաց  գումար ստանալը , չի համարվում ֆինանսական կապ ահաբեկչական խմբավորման հետ:

Անցյալ չորս տասնամյակի ընթացքում   ահաբեկչական դառը փորձերը ապացուցում են ,որ ՄԱԿ-ը եւ ի մասնավորի Անվտանգության խորհուրդը պետք է մի կողմ թողնեն իրենց այն  մոտեցումներն ու  գործողությունները ,որոնք հիմնված  են երկակի չափանիշերի վրա եւ կիրառեն թափանցիկ քաղաքականություն :Քաղաքականություն, որը կարելի լինի անվանել վստահելի միջոց համաշխարհային անվտանգության հասնելու եւ ահաբեկչության դեմ համատեղ պայքար ձեւավորելու համար:

Քաղաքական հանրահայտ վերլուծաբան Նուամ Չամսկին ,այն ժամանակ երբ Փարիզը ահաբեկչական ակտերի թիրախը դարձավ ,ԱՄՆ-ի եւ այդ երկրի դաշնակիցների քաղաքականությունները համարեց նման ահաբեկչական հարձակումների պատճառը: Նա հետեւյալ հարցումը ուղղեց ,որ արդեօք ԱՄՆ-ի նպատակը ահաբեկչությանը քաջալերելն է թե դրան վերջ դնելը:

«Եթե ցանկանում եք վերջակետ դնել ահաբեկչությանը ,նախ պետք է հարցնել ,որ ինչու իրականացավ ահաբեկչությունը:Որոնք էին դրդապատճառները եւ արմատները: Ապա փորձեք պատասխանել հարցումներին»:

Ահաբեկչութեան դեմ պայքարի համար անհրաժեշտ է այն արմատախիլ անել եւ  դադարեցնել ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորումը: :Չմոռանանք որ ահաբեկչության դեմ պայքարը դեռ ավարտված չէ եւ շարունակվում են սպառնալիքները:

Իրանը ահաբեկչության ճանապարհին ավելի քան 17հազար զոհ տալով ,առավել քան որեւէ երկրի, վճռակամ է պայքարել ահաբեչության դեմ եւ արմատախիլ անել ահաբեկչական խմբերին: Ահաբեկչության դեմ պայքարի հարցով շատ թափանցիկ է Իրանի վկայականը եւ ահաբեկչության դեմ պայքարում Իրանի Իսլամական հանրապետության հաջողությունները ,գալիս են հաստատելու այդ իրականությունը: 

Վերջին տասնամյակներում բազմաթիվ իրավական փաստաթղթերում կարևորվել է ահաբեկչության դեմ պայքարի համաշխարհային գործակցությունը եւ ուշադրության արժանացել միջազգային ահաբեկչության հստակ  ոլորտները եւ այդ առումով մշակվել ու հաստատվել են կոնվենցիաներ:

Բազմակողմանի կոնվենցիաներից բացի ,որոնք մշակվել են Միավորված ազգերի համակարգի վերահսկողությամբ , միջազգային ահաբեկչության դեմ պայքարի նպատակով  կնքվել են տարածաշրջանային աներկբա գործադրելի մի քանի համաձայնագրեր ,որոնք բոլորը շեշտում են ահաբեկչության դեմ պայքարի սկզբունքը:

Նման քայլերով եւ կոնվենցիաներով հանդերձ ,ահաբեկչության նենգ երեւույթն արմատախիլ անելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել  այն  ձեւավորող ներքին ու արտաքին բոլոր գործոններին և ամենայն ուշադրությամբ քննարկել  դրա քաղաքական,հասարակական ,տնտեսական եւ գաղափարական զանազան ոլորտները:  Այդ շրջագծում ,Իրանի իսլամական հանրապետությունը շեշտում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ «ահաբեկչական հանցագործություններ»-ի մասին միատարր բացատրություն ներկայացնելու անհրաժշտությունը: