Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (119)
Հարգելի բարեկամներ, ներկայացնում ենք «Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարը: Այս հաղորդման ընթացքում կխոսենք վերջին մեկ շաբաթվա ընթացքում Իրանում ու աշխարհում արձանագրված բժշկական ու գիտատեխնիկական ձեռքբերումների մասին:
Վերջին երկու տասնամյակներում Իրանի գիտական արտադրության կայուն զարգացումը բարձր է գնահատվել բազմաթիվ ներքին ու արտասահմանյան փորձագետների կողմից: Որպես օրինակ, New Scientist-ը հայտարարել է, որ 1980-2010թթ. Իրանի գիտական արտադրության աճը 11 անգամ գերազանցել է աշխարհի միջին մակարդակին:
1997-2017թթ. Scimago Lab կայքի տվյալներով, հրատարակության թիվը 50 անգամ աճել է, ինչը վկայում է, որ Իրանը գիտական մեծ ներուժ ունի: Այս թվին պետք է ավելացնել նաև այն հոդվածները, որոնք ունեցել են նաև որակական ցուցանիշներ, ինչպես՝ H1: Այս ցուցանիշը ցույց է տալիս գիտնականների գիտական ազդեցության մակարդակը և թե որքան ազդեցիկ հոդված է հրապարակվել:
ISC Իսլամ աշխարհի գիտական աղբյուրների կայքը հայտարարել է, որ 2017թ. Իրանն աշխարհում հետաքրքրություն առաջացնող հոդվածների տեսակետից զբաղեցրել է 33-րդ, իսկ իսլամական երկրների թվում՝ երրորդ տեղը:
Իրանում գիտության արտադրության վիճակի բարելավումը կախված է մի շարք գործոններից, այդ թվում՝ համալսարանների թվի աճը, գիտխորհուրդներրի, ուսանողների և հրատարակումների թիվը, ԲՈՒՀ-երում ընդունելության մակարդակը և այլն:
Scimago Lab-ն աշխարհի կարևոր գիտական կայքերից է, որը գնահատում է երկրների գիտական զարգացումը: Կայքը գրում է, որ Իրանը 2017թ աշխարհում գիտական հոդվածների տպագրության առումով զբաղեցրել է 16-րդ տեղը:
New Scientist-ը հայտարարել է, որ 1980-2010թթ Իրանի գիտական արտադրության աճը 11 անգամ գերազանցել է աշխարհի միջին մակարդակը: Վերջին 2 տասնամյակներում, Իրանը բարձրացրել է իր դիրքերը:
Scimago Lab կայքի տվյալներով, 1997թ աշխարհում 91-րդ տեղից, Իրանը 2017թ բարձրացել է 16-րդ տեղը:
ISC Իսլամ աշխարհի գիտական աղբյուրների կայքը հայտարարել է, որ Իրանը անցած տասը տարիների ընթացքում ինժեներական ոլորտում հրապարակումների առումով գրավել է 10-րդ, նյութական գիտության առումով՝ 11-րդ, քիմիայի ոլորտում՝ 12-րդ և մաթեմատիկայյի ոլորտում 14-րդ տեղը:
Քիմիայի, ինժեներական գիտությունների, ֆիզիկայի, մաթեմատիկայի, դեղարտադրության, թունաբանության, համակարգչային գիտությունների, երկրաբանության, մանրէաբանության և տիեզերագիտության ոլորտներում, Իրանը զբաղցերել է իսլամական երկրների մեջ առաջին տեղը:
Հատկանշական է, որ Իրանում գիտարտադրության աճի մակարդակն ավելի շուտ է արձանագրվել, քան նախատեսված էր, առաջ անցնելով Թուրքիայից: Գիտական պարբերականները հրապարակում են հետազոտությունների արդյունքները և դրանց քանակն ու որակը շատ կարևոր են յուրաքանչյուր երկրի ներուժը տվյալ ոլորտում ցույց տալու առումով: Գիտական պարբերականների գնահատման ցուցանիշներից է նաև այն, թե որքանով է հեղինակավոր այդ պարբերականն, այսինքն՝ հրատարակողներն իրենց պարբերականներն ուղարկում են հանձնաժողով, որը տալիս է անհրաժեշտ գնահատականը և պարբերականը գրանցում է իր որակական դիրքը: Ուստի շատ կարևոր է այս գործընթացը, որպեսզի պարբերականները ձեռք բերեն անհրաժեշտ հեղինակություն: Աշխարհում կա գնահատման երկու կարևոր համակարգ՝ Web Science և Scpous: Մյուս ցուցանիշը գիտական պարբերականների որակական զարգացումն է: Դա կարևոր է հատկապես նկատի առնելով որակական գործակիցը, որը ցույց է տալիս, թե տվյալ պարբերականը որքան ազդեցություն է ունեցել գիտության զարգացման վրա, այլ պարբերականների համեմատ: Այս ցուցանիշը ներկայացվում է երկու տարին մեկ:
Վերջերս իրականացված հետազոտության համաձայն, մի շոտլանդացի կնոջ օրգանիզմում առկա անհայտ գենի պատճառով, նա չի զգում ցավ, և ունի քիչ սթրես: Բացի այդ, կնոջ մոտ առկա վերքերն ապաքինվում են շատ արագ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս գենետիկական փոփոխությունը կարող է նպաստել բուժման նոր մեթոդների կիրառմանը:
USL Medicine-ի փորձագետների կարծիքով, այս կինն ունի հատուկ գենետիկական տիպ, որը նվազեցնում է կոնկրետ գենի աշխատանքը: Այս ուղղությամբ ուսումանսիրությունները կարող են նպաստել ցավազրկման ոլորոտի ձեռքբերումներին: Կինը 65 տարեկանում կոնքոսկրի բուժման համար բժշկին դիմելուց հետո հասկացել էր, որ ցավ չի զգում: Հետազոտությունը պարզել է, որ կնոջ մոտ առկա խնդիրը առաջացել է հոդային դեգեներացիայի հետևանքով: Հետաքրքիրն այն է, որ կինը որևէ ցավ չի զգացել: 66 տարեկանում այս կնոջ ձեռքը վիրահատվել է, սակայն նա ոչ մի ցավ չի զգացել: Այդ ժամանակ, բժիշկներից մեկը հայտնաբերել է ցավ չզգալու պատճառը: Կինը բժիշկներին ասել է, որ երբեք ցավազրկող չի օգտագործել:
USL –ի և Օքսֆորդի համալսարանի հետազոտողները պարզեցին, որ կնոջ օրգանիզմում տեղի է ունեցել գենետիկական երկու խոշոր փոփոխություն: Դրանցից մեկը կրճատվել է փսևդոգենի առկայության հետևանքով: Հետազոտողներն այս փսևդոգենն անվանել են FAAH-OUT: Ուսումանսիրությանը մասնակցել են կանադացի բժիշկներ: Նրանց հետազոտությունները ցույց են տվել, որ կնոջ արյան մեջ նյարդային իմպուլսների մակարդակը նորմայից ավելի շատ է: Կինը բժիշկներին ասել էր նաև, որ իր վերքերն արագ են ապաքինվում և ինքը չունի սթրես: Որպես օրինակ, նա վթարի ժամանակ վախի զգացողություն չի ունենում, ինչը վկայում է նրա մոտ գենետիկական փոփոխության մասին:
Հետազոտողները նշում են, որ հնարավոր է, որ ուրիշ մարդիկ նույնպես նման իրավիճակում հայտնվեն:
