Հեղափոխության երկրորդ քայլը(8.Իրանի Իսլամական Հեղափոխություն)
Այաթ.Խամենեին Իսլամական հեղափոխության երկրորդ քայլի մասին հռչակագրում շեշտել է.«Այն ժամանակ ,երբ աշխարհը բաժանված էր նյութապաշտ արեւելքի եւ արեւմուտքի միջեւ եւ ոչ ոք չէր մտածում կրոնական մեծ շարժման մասին,Իրանի Իսլամական հեղափոխությունը ,փառահեղ եւ ամուր կեցվածքով ասպարեզ իջավ ,փշրեց կաղապարները ,աշխարհին ապացուցեց կլիշեների հնամաշ դրվածքը ,կրոնը եւ աշխարհը միմյանց կողքի արծարծեց եւ հայտարարեց նոր դարաշրջանի ծնունդը»:
Ինչպես նշվեց,Իրանի Իսլամական հեղափոխությունը զանազան դիտանկյուններից ելնելով տարբերվում է այլ հեղափոխություններից ու ժողովրդական շարժումներից ,սակայն կարեւորագույն տարբերությունը կարելի է համարել ՝ նրա իսլամական եւ կրոնական էությունը: Մի աշխարհում ,որտեղ տարածված են նյութապաշտությունը եւ աշխարհիկ մոտեցումները,իսկ կրոնը մղվել է լուսանցք եւ այն միայն հատկացված է անձնական հարցերին, Իրանի վսեմ հեղափոխությունը ,Իսլամը դարձրեց որպես իր հիմնական առանցքն ու գործելաոճը թե՛ անհատի եւ թե՛ հասարակության համար,որպեսզի իրականացվեն , աշխարհիկ եւ հավիտենական վեհ իդեալները: Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ,այաթ Խամենեին,իսլամական հեղափոխության երկրորդ քայլի հռչակագրում,այսպես է անդրադառնում այդ կարեւոր հանգամանքին.«Այն ժամանակ ,երբ աշխարհը բաժանված էր նյութապաշտ արեւելքի եւ արեւմուտքի միջեւ եւ ոչ ոք չէր մտածում կրոնական մեծ շարժման մասին,Իրանի Իսլամական հեղափոխությունը ,փառահեղ եւ ամուր կեցվածքով ասպարեզ իջավ ,փշրեց կաղապարները ,աշխարհին ապացուցեց կլիշեների հնամաշ դրվածքը ,կրոնը եւ աշխարհը միմյանց կողքի արծարծեց եւ հայտարարեց նոր դարաշրջանի ծնունդը»:Իսլամական գաղափարախոսությամբ եւ կարգախոսներով իրականացված Իրանի հեղափոխությունը եւ կրոնա-բարոյական վեհ արժեքներով հիմնավորված համակարգի կազմավորումը ,արեւմուտքի համար երկու առումներով վտանգավոր է եւ անհանդուրժելի,նախ այն որ այս շարժումը , որպես հարուստ ու արդյունավետ բովանդակությամբ առաջատար կրոն,իսլամն արծարծեց, լիբերալիզմի,կոմունիզմի եւ արեւմուտքի այլ նյութական հասկացությունների դիմաց: Իսլամական հեղափոխության հետ արեւմուտքի հակառակության մյուս պատճառը ՝ իսլամի հիմունքներով իշխանության ձեւաչափ ներկայացնելն է եւ կրոնը քաղաքական դաշտ բերելը:
Այսպիսով Իրանի իսլամական հանրապետությունը ոչ միայն արեւմտյան իմպերիալիզմի դեմ դիրքորոշում է որդեգրել եւ նրանց անիրավություններին զոհ դարձած ժողովուրդների պաշտպանը հանդիսացել, այլ այդ համակարգին իշխող այնպիսի գաղափարախոսություն է ներկայացրել ,որը հարցականի տակ է դրել նրանց նյութապաշտ ու հակակրոն բոլոր հայեցակետերը: Իրականության մեջ Իրանի իսլամական հանրապետության նկատմամբ արեւմտյան կառավարությունների դրսեւորած հակառակության կարեւորագույն դրդապատճառը ,հենց այս հեղափոխության կրոնական էությունն է եւ անիրավությունների դեմ պայքարը: Փաստորեն իսլամական հանրապետության հասցեին հնչող անհիմն մեղադրանքները,ինչպես մարդու իրավանց խախտումը,տարածաշրջանում անապահովության ստեղծումը, ահաբեկչությանը հովանավորելը եւ միջուկային զենք պատրաստելը ,որոնք լոկ պատրվակներ են Իրանի դեմ ճնշում բանեցնելու նպատակով ,որպեսզի վերջինս մի կողմ դնի իր իշխող համակարգի իսլամական բովանդակությունը: Իսլամական հեղափոխության առաջնորդը այդ առումով հստակեցնում է.«Այս երկիրը իր անկախության, գաղափարի, իսլամին ունեցած հավատքի եւ աշխարհում ու հասարակության մոտ Աստծու իշխանությանը եւ վեհ արժեքներին հավատացած լինելով ,ունի թշնամիների մի մեծ ճակատ ,որոնք շարունակ դավադրությամբ են զբաղվում»: Քանի որ միջնադարում խեղաթյուրվեց քրիստոնեությունը եւ եկեղեցին ժողովրդի դեմ ճնշում բանեցրեց ,նաեւ մի շարք այլ խնդիրների պատճառով ,ռենեսանսից հետո մի քանի դար եւրոպացիները փորձեցին նսեմացնել,մեկուսացնել եւ նույնիսկ ժողովրդի կյանքից վերացնել կրոնը:Նրանք նման դիրքորոշում որդեգրեցին բոլոր կրոնների ,այդ թվում իսլամի նկատմամբ: Այդ իսկ պատճառով ,իսլամական հեղափոխության հաղթանակի ժամանակ ,թվում էր կրոնը անկում է ապրում:Մարքսիզմը կրոնը համարում էր ժողովրդի հետամնացության պատճառը եւ նախկին Խ.միության տարածքում եւ նրան հետեւող մի քանի երկրներում արգելված էր կրոնը: Արեւմուտքի լիբերալիստական երկրներում ,թեեւ կրոնը արգելված չէր ,սակայն դրա դեմ այնպիսի քարոզչություն էր դրսեւորվում ,որը գործնականում մեկուսացրել էր կրոնը եւ արեւմուտքի ժողովուրդը շատ էլ չէր հակվում դեպի քրիստոնեություն:
Նման պայմաններում կրոնական կարգախոսերով եւ գաղափարախոսությամբ մի հեղափոխություն ,որի նպատակը իրական իսլամի վերակենսավորումն էր ,անակնկալ էր նյութապաշտ եւ հակակրոն ուսմունքների համար :Իրանի իսլամական հեղափոխությունը, թեեւ չի հաստատում աղավաղված քրիստոնեությունը,հրեականությունը եւ ոչ Աստվածային հիմունքներով հինդուիզմը եւ բուդիզմը ,սակայն շեշտում է մարդ անհատի կարիքը հոգեմտավոր արժեքներին եւ կապվածությունը Աստվածային կատարյալ ու համապարփակ մի կրոնի ,ինչպես իսլամին: Այս վսեմ հեղափոխության ներկայացրած Իսլամը չի սահմանափակվում տնում եւ մզկիթում անհատական աղոթքով ,այլ հասարակության մեջ ակտիվ եւ ազդեցիկ ներկայություն ունի : Իսլամի ուսուցումները բարեպաշտական արարողությունների, նույնիսկ ուրբաթօրյա աղոթքի,հավաքական աղոթքի եւ հաջի ուխտագնացության ժամանակ, ոչ թե անհատական այլ հասարակական բնույթ են կրում։ Իրանի մուսուլման ժողովրդի շարժման միջոցով նման կրոնի վերակենդանացումը ,հարցականի տակ դրեց արեւմուտքի հակակրոն բոլոր քարոզչություններն ու տեսակետները ,որի հետեւանքով նրանք սկսեցին հակառակել այս հեղափոխությանը եւ փորձեցին հասարակության մոտ ձախողեցնել կրոնի եւ բարոյական արժեքների ծաղկման ու հզորացման այս նոր փորձը: Նրանք հենց սկզբից քաջ գիտեին ,որ կրոնի նկատմամբ իսլամական հեղափոխության առաջատար տեսակետները ,շուտով այլ ժողովուրդների ,եւ ի մասնավորի իսլամական հասարակությունների ուշադրությանն է արժանանալու եւ դժվարության դիմաց կկանգնեցնի նրանց քայլերը, իսլամի ազատատենչ գաղափարներին դիմակայելու առումով: Նրանց այդ կանխատեսումը շատ շուտ իրականացավ եւ բազմաթիվ մուսուլմաններ ազդեցություն կրեցին Իրանի հեղափոխության ներկայացրած իսլամական իրական գաղափարախոսությունից եւ սկսեցին հովանավորել այն: ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի ժամանակի բարձրաստիճան անդամ եւ ամերիկացի հանրահայտ հակաիսլամ Դանիել Փայփեզն ասել է.«Այսօր, մուսուլմաններն Իրանին նայելով օրինակ են ծառայեցնում այն: Եթե հաջողվի այդ փորձը ,աշխարհի այլ երկրների մուսուլմաններ եւս համարձակություն ձեռք կբերեն,որը մեզ համար հանդուրժելի չէ »:
Կարեւոր է այն հանգամանքը ,որ արեւմուտքը դեմ չէ այն իսլամին ,որը սահմանափակված է բնակարաններում եւ մզկիթներում եւ առնչակից չէ հասարակությանն ու քաղաքականությանը: Նրանք ոչ միայն Արաբիային իշխող վահաբական իսլամն իրենց համար վտանգավոր չեն համարում ,այլեւ հովանավորում են այսպես ասած այդ մուսուլման խմբավորմանը եւ այն, իրենց նպատակների ուղղությամբ համարում: Այդ իսկ պատճառով Իսլ.հեղափոխության հիմնադիր առաջնորդ լուսահոգի էմամ Խոմեյնին ,նման իսլամը համարել է «ամերիկյան իսլամ»: Սակայն Իրանի հեղափոխության ներկայացրած իսլամը ,որը նա անվանել է.«Մուհամմադի իրական իսլամ»,ոչ միայն չի հաշտվում ԱՄՆ-ի պես մեծապետականների եւ անարդարների հետ ,այլեւ իսլամի հեղափոխական եւ իրական արժեքները տարածելու համար ,նույնիսկ կազմում է իշխանություն: Իրանի իսլամական հանրապետության համակարգը ,նման գաղափարի ծնունդն է ,որի հիմքը դրեց էմամ Խոմեյնին,ներշնչվելով Իսլամի վեհ ուսուցումներից եւ վայելելով ժողովրդի հովանավորությունը:Իրանի իսլամական հեղափոխության հետ արեւմտյան կառավարությունների այլ խնդիրը հենց դա է ,որ այս հեղափոխությունը, իսլամի ուսուցումներն իր քաղաքական համակարգի հիմքն է դարձրել ,իդիմաց լիբերալիստական ու արտեւմուտքի նյութապաշտ իշխանությունների եւ իշխանության նոր ձեւաչափ ներկայացրել: Այս իշխանության մեջ Աստծո իմաստուն պատվիրաններն են համարվում երկրի ղեկավարման հիմքը եւ այլ օրենքները իրագործելի են այնքանով ,որ չհակասեն այս չափանիշերին ու պատվիրաններին: Միաժամանակ ժողովուրդը ազատորեն ընտրում է երկրի պատասխանատուներին, սկսած ՝առաջնորդից մինչեւ Հանրապետության նախագահ եւ Իսլամական խորհրդարանի պատգամավորներ եւ այսպիսով մասնակից դառնում երկրի ղեկավարման գործում:Նույնպես երաշխավորաված է իսլամական արժեքների նկատմաբ հարգանքի ազատությունը , անվտանգությունը եւ ազգային շահերը: Մյուս կողմից,իսլամական համակարգի ամենաբարձր տեղում է գտնվում առաջնորդը եւ Վալի ֆաղիհը ,ով ճշտում է ընդհանուր քաղաքականությունները, կարգավորում ուժերի միջեւ տարաձայնությունը,պահպանում համակարգի իսլամականությունն ու ժողովրդի շահերը եւ Իրանի իսլամական հանրապետության մեջ կարեւոր եւ հիմնական դիրք է զբաղեցնում:
Այսօր, Իրանի իսլամական համակարգը ,որպես բարոյականության ու կրոնի վրա հիմնված իշխանության հաջողած ձեւաչափ ընդառաջում է գտել մուսուլմանների կողմից եւ դա խիստ մտահոգում է արեւմուտքին: Ամերիկացի իսլամագետ պրոֆեսոր Անդրեա Մեյերն իր «Իսլամի քաղաքական առաքելությունը»գրքում գրել է.«Իրանի իսլամական հանրապետության հիմնադրմամբ ,որը արդյունքն է իսլամական հեղափոխության, Իսլամի քաղաքական առաքելությունը այնպես հիմնավորվեց, որը կարելի է համարել աննախընթաց: Առաջին անգամ իսլամականությունից ակունք առած քաղաքական մի համակարգ, հեղափոխական չափանիշերով եկավ փոխարինելու արեւմտամետ ոչ կրոնական (սեկուլար)վարչակարգին:Այդ իրադարձությունը բազմաթիվ մուսուլմանների դիտանկյունից համարվում է հաղթանակ իմպերիալիզմի նկատմամբ: Արեւմտյան գերակայության ձգտող այդ ուժը , ԱՄՆ-ի գերտերությունն է: Այս առումով Իրանում, Իսլամական հեղափոխությունը համայն աշխարհի մուսուլմանների համար վերածվել է իսլամամետ գաղափարախոսությամբ կատարյալ իշխանության խորհրդանիշի»:Այդ իսկ պատճառով արեւմտյան կառավարությունները եւ նրանց զանգվածային լրատվամիջոցները իրենց միտումնավոր եւ անհիմն քարոզչություններով փորձում են իսլամական հանրապետությանը ներկայացնել անհաջողակ եւ ոչ գործունյա: Այաթ.Խամենեին,հեղափոխության երկրորդ քայլի հռչակագրում անդրադառնալով այդ կետին ընդգծում է.«Բնական էր, որ անարդարության ու մոլորվածության պարագլուխները հակազդեին իսլամական հեղափոխությանը, սակայն ձախողեց այդ հակազդեցությունը:Արդիականության ձախակողմյան եւ աջակողմյան համարվողները ,որոնք ձեւացնում էին թե չեն լսում այս նոր եւ տարբեր ձայնը,ծավալուն եւ զանազան ջանքեր ի գործ դրեցին այն խեղդելու նպատակով, սակայն ինչ քայլի որ գնացին,էլ ավելի մոտեցան իրենց վերջնական ոչնչացմանը: Այժմ երբ հեղափոխության հաղթանակի 40-րդ տարեդարձն է նշվել եւ Ֆաջրի քառասունամյակն է տոնվել ,վերացել է թշնամության երկու կենտրոններից մեկը ,իսկ մյուսի դժվարությունները հուշում են նրա մոտալուտ հոգեվարքը ,սակայն իսլամական հեղափոխությունը հավատարիմ մնալով իր կարգախոսերին աննահանջ առաջ է ընթանում»: